Լրահոս

2026-04-04
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ովքե՞ր կղեկավարեն ՔՊ նախընտրական շտաբերը. «Հրապարակ»
    Շտաբի պետեր են նշանակվում գործող համայնքապետերը, ովքեր իրենց գործունեության ընթացքում եւ ի պաշտոնե ամենաշատն են առնչվել տեղի բնակչությանը, լծակներ ունեն եւ գիտեն, թե ինչպես ուղղորդեն ժողովրդին, որ ՔՊ-ին ընտրեն։ Անգամ եթե համայնքապետը ՔՊ-ական չէ, այլ՝ անկուսակցական, նրան առաջարկում են ղեկավարել շտաբը եւ ապահովագրել իր հետագա պաշտոնավարումը։ Նույնիսկ նախկին հանրապետականները, այլ ուժերի ցուցակով ընտրվածները կարող են ապացուցել իրենց հավատարմությունը ՔՊ-ին: Օրինակ, Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանին՝ «Գնթունիկի» տիրոջն են առաջարկել, եւ նա կարծես համաձայնել է, չնայած նախորդ ընտրություններին ընդդիմադիր էր: 2021-ից սկսած, նա իշխանությունների հետ ջերմ հարաբերություններ է ստեղծել։
    09:38
    04.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ռուսաստանում «բացատրական աշխատանք» են տանում․ «Հրապարակ»
    Մոսկվա Նիկոլ Փաշինյանի այցը յուրօրինակ ճամփաբաժան է դարձել: Ռուսաստանում հասկացել են, որ Փաշինյանն այլեւս ամբողջությամբ Արեւմուտքի կամակատարն է` ընդդեմ Ռուսաստանի, եւ հիմա «բացատրական աշխատանք» են տանում ռուսաստանաբնակ բիզնեսմենների հետ, որ, այլեւս, չեն հանդուրժելու նրանց կրավորական կեցվածքը․ նրանք պետք է վերջնական որոշում կայացնեն․ կա՛մ կոշտ արձագանքեն ՀՀ իշխանությունների ապազգային գործողություններին, խաղեր չտան, մասնավորապես` հստակ արտահայտվեն Փաշինյանի հակաեկեղեցական պայքարի մասով, կա՛մ պատրաստ լինեն, որ լուրջ դժվարություններ են ունենալու Ռուսաստանում:
    09:34
    04.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում
    Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 3-ի ցերեկը, 4-5-ին, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վ արագությամբ:
    09:30
    04.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իշխանություններն արդեն «փրփուրներից են կախվում». «Փաստ»
    Ըստ մեզ հասած ահազանգերի, տեղերի քպականներն ու «տասովչիկները» հանդիպում են մարդկանց, որոնք ունեն ընդդիմադիր հայացքներ, բայց անկուսակցական են և, իշխանությունների պատկերացմամբ, նախընտրական շրջանում կարող են «աշխատել» «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի կամ «Հայաստան» դաշինքի օգտին, այսինքն՝ շտաբներ բացել, քարոզչություն իրականացնել տեղերում և այլն: Խոսքը հատկապես տարածքների այն երիտասարդների մասին է, որոնք բավական մեծ հարգանք, հեղինակություն ունեն:
    09:25
    04.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իսկ ո՞ւր մնաց մարդկությունը. «Փաստ»
    Այն, ինչ կատարվում է այս օրերին 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի հետ, ավելին է, քան պարզապես կանխամտածված դաժանությունը և խոշտանգումը: Հիշեցնենք, խոսքը այն երիտասարդի մասին է, որին հրմշտել ու դեմքին հարվածել են անցած կիրակի Սուրբ Աննա եկեղեցի ներխուժած Փաշինյանին ուղեկցող նրա թիկնապահները: Տարածվում է, թե Դավիթ Մինասյանն էլ, իբր, փորձել է հարվածել Փաշինյանին: Հատկանշական է, որ փաշինյանական քարոզիչներն իրենց կուռքի հրահրած հրմշտուքի պայմաններում կատարվածը ներկայացնում են համարյա գրեթե որպես մահափորձ:
    09:20
    04.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ Քանաքեռ ՀէԿ-ի ջրամբարում երիտասարդներ են ջրահեղձ եղել
    Այսօր՝ ապրիլի 4-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ղափանցյան փողոցին հարակից ժողովրդին հայտնի Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում 2 քաղաքացիներ են ջրահեղձ եղել։
    09:15
    04.04.26
    Ավելին
2026-04-03