Լրահոս
2026-07-13
-
ՄշակույթԵլենա Վարդազարյանը նշանակվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր«Տարիների մասնագիտական փորձով և բարձրարվեստ կատարողական մշակույթով Ելենա Վարդազարյանը նշանակալի ներդրում է ունեցել թատրոնի ստեղծագործական գործունեության մեջԱվելին20:3913.07.26 -
ՄիջազգայինՈւկրաինայի հակամարտությունը պետք է կարգավորվի երկխոսության և դիվանագիտության միջոցով․ ԷրդողանԷրդողանը նշել է, որ գագաթնաժողովի ողջ ընթացքում իրականացվել են առավելագույնս ինտենսիվ դիվանագիտական շփումներ և երկկողմ հանդիպումներ՝ ինչպես դաշինքի երկրների, այնպես էլ Անկարա հրավիրված ՆԱՏՕ-ին անդամակցող պետությունների առաջնորդների հետ։ «Հատուկ նշենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական այցը Թուրքիա։ Այն տեղի ունեցավ 17 տարվա ընդմիջումից հետո և հսկայական նշանակություն ուներ։ Մենք գոհունակությամբ ընդունեցինք մեր երկրի և գագաթնաժողովի մասին նրա դրական խոսքերը։ Մենք կշարունակենք համագործակցությունը պարոն Թրամփի հետ թուրք-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման, երկկողմ առևտրի 100 միլիարդ դոլարի թիրախային ցուցանիշին հասնելու, ինչպես նաև մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար»,- նշել է Էրդողանը։ Նա նաև տեղեկացրել է, որ այն համատեքստում, որ «ՆԱՏՕ-ի համար անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի ջանքերը առաջնային հարց են, որոշում է կայացվել Կոնյայում (Կենտրոնական Թուրքիա) ստեղծել անօդաչու համակարգերին հակազդելու առաջադեմ կենտրոն։Ավելին20:3513.07.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Նորապսակներին հանել են սենյակից առաջին գիշերից հետո. վերջնաժամկետ՝ ՓաշինյանինՀայլուր 20։30 Նորապսակներին հանել են սենյակից առաջին գիշերից հետո. վերջնաժամկետ՝ ՓաշինյանինԱվելին20:3013.07.26 -
ՀասարակականԱռեղծվածային կրակոցներ՝ Երևանում. արյունալի վեճը ցնցել է ԱրաբկիրըԵրևանում երեկ հնչած կրակոցների դեպքով ձերբակալված կա: Վաղարշյան փողոցի բակերից մեկում տեղի ունեցած արյունալի վեճի մանրամասները՝ ռեպորտաժում:Ավելին20:1513.07.26 -
ՔաղաքականԱլեն Սիմոնյանը հեռանալուց առաջ ԱԺ աշխատակազմին պարգևատրելու որոշում է կայացրել1. Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածի:Ավելին20:1113.07.26 -
ՄիջազգայինՖոն դեր Լայենի և Կալլասի միջև «տարածքային պատերազմը» թևակոխել է բաց փուլ․ EuractivԵՄ արտաքին քաղաքականության նկատմամբ վերահսկողության համար Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասի միջև պատերազմը բաց է դառնում, քանի որ սրվում է վեճը Իսրայելի՝ օկուպացված տարածքներում գտնվող բնակավայրերի դեմ ԵՄ պատժամիջոցների տարբեր նախագծերի շուրջ։ Այս մասին հայտնել է բրյուսելյան Euractiv պորտալը։ «Ֆոն դեր Լայենի և Կալլասի միջև տարածքային պատերազմը թևակոխում է բաց փուլ», - հայտնել է Euractiv-ը՝ նշելով, որ դիմակայությունը ծավալվում է իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու կամ արգելելու տարբեր խնդիրների շուրջ։ Euractiv-ը նշում է, որ ԵՄ առաջատար երկրների մի մասը, այդ թվում՝ Ֆրանսիան, Իսպանիան, Բելգիան, Շվեդիան, Իռլանդիան և Նիդերլանդները, հանդես են գալիս իսրայելցի բնակիչների հետ առևտրի լայնածավալ արգելքի օգտին։ Euractiv-ը կարծում է, որ Կալլասը գտնվում է «դաշինքի երկրների արտգործնախարարների ճնշման տակ, որն էլ իր հերթին փորձում է այդ հարցում ճնշում գործադրել Եվրոպական հանձնաժողովի վրա»։ Պորտալի կարծիքով՝ Եվրոպական հանձնաժողովը փաստացի սաբոտաժի է ենթարկում Իսրայելի դեմ պատժամիջոցները. դեռևս 2025 թվականին այն առաջարկել էր առևտրային խիստ սահմանափակումների փաթեթ, որը «ԵՄ երկրների կողմից հաստատվելու հնարավորություն չուներ և մերժվեց»։ Այժմ Եվրոպական հանձնաժողովը, հենվելով այդ որոշման վրա, հրաժարվում է օկուպացված տարածքներում գտնվող բնակավայրերի հետ առևտրի արգելքից՝ փոխարենը առաջարկելով մի շարք կետային առևտրային սահմանափակումներ, ընդ որում՝ գործում է ոչ միայնակ, այլ ԵՄ այլ երկրների, այդ թվում՝ Գերմանիայի աջակցությամբ։ Ավելի վաղ Բելգիայի վարչապետ Բարտ Դե Վևերը հայտարարել էր, որ, չնայած բոլոր ջանքերին, ԵՄ-ն «երբեք պատժամիջոցներ չի ընդունի Իսրայելի դեմ»՝ հանրակցության երկրների միջև առկա տարաձայնությունների պատճառով։Ավելին20:0013.07.26 -
ՀասարակականԱննա Հակոբյանը մեկնում է Եթովպիա՝ վարչապետի աշխատակազմի հաշվինՀակոբյանը կգործուղվի Ադիս Աբեբա՝ «Խաղաղություն և կայուն զարգացում. փիլիսոփայական ուսումնասիրություն» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։Ավելին19:4813.07.26 -
Արտաքին քաղաքականությունԵվրոպայից նեղացած Ալիևը Հայաստանի համար «փրկություն» է անվանում Ադրբեջանի նավթըԱդրբեջանի նախագահի հերթական ելույթը օկուպացված Շուշիում կրկին զավեշտալի հայտարարություններով է առանձնացել: Ըստ փորձագետների՝ Հարավային Կովկասը «խաղաղության և փոխգործակցության» տարածաշրջանի վերածելու մասին խոսում է մեկը, որը շարունակում է ավելացնել ռազմական ծախսերը, չի դադարեցնում սպառնալից հայտարարությունները և օկուպացված է պահում հարևան երկրի տարածքները:Ավելին19:4513.07.26 -
ՀասարակականՍևանում ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնումՀուլիսի 13-ին՝ ժամը 16։26-ին, Սևանա լճի 1-ին հանրային լողափերում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 700 մ հեռավորության վրա նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ:Ավելին19:3913.07.26 -
ԱշխարհՄակրոնը երկու շաբաթվա մեջ առաջին անգամ հանել է արևային ակնոցըՀունիսի 29-ին Ելիսեյան պալատում Օմանի սուլթան Հայսամ բեն Թարեքի ընդունելության ժամանակ Մակրոնը հանրության առաջ հայտնվել էր արևային ակնոցով։ Այդ ժամանակից ի վեր նա դրանք կրել է հանրային միջոցառումների և երկրների առաջնորդների հետ հանդիպումների ժամանակ։ Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկություններով՝ նախագահը սկսել է ակնոց կրել աչքի հետ կապված խնդիրների պատճառով։ Մինչ այդ ֆրանսիացի առաջնորդը արևային ակնոցով հայտնվել էր նաև 2026 թվականի հունվարին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին։ Այն ժամանակ ևս ֆրանսիացի առաջնորդն իր ելույթն արտասանել էր արևային ակնոցով՝ չնայած գտնվում էր փակ տարածքում, ինչը բացատրել էր աչքի մեջ անոթի պայթելու հանգամանքով։Ավելին19:3413.07.26 -
ՀասարակականՄինչև 5 տարեկանների շրջանում վնասվածքով պայմանավորված հոսպիտալացման պատճառներից մեկը բարձրությունից վայր ընկնելն է. ԱՆՊատուհանները փակ և կողպված պահեք, երբ երեխաները տանն են: Եթե օդափոխության համար բացում եք, հնարավորության դեպքում բացե՛ք այն պատուհանը, որը անհասանելի է երեխաներին:Ավելին19:2713.07.26 -
Հասարակական24 ժամ ջուր չի լինիԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին19:2013.07.26 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքը՝ այսօրՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.62 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.81 դրամ:Ավելին19:1313.07.26 -
ՀասարակականԲախվել են «BMW»-ն և «Toyota»-ն․ կա մեկ զոհՊարզվել է, որ ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 6 քաղաքացի, իսկ մեկ երեխա՝ 7 ամսական, մահացել է։Ավելին19:0513.07.26 -
ՀայաստանՏղե՛րք, Եվրոպա գնացե՞լ եք հեչ. անելանելի դրության մեջ են ռուսաստան բեռներ տանող հայ վարորդներըԵրկրորդ ամիսն է՝ Եվրոպա չեն կարողանում հասնել հայկական բեռնատարները: Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրողներն այսօր նորից են կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացրել՝ պահանջելով լուծել արտահանման սահմանափակումների հետևանքով ստեղծված խնդիրը։ Նրանց խոսքով՝ ԵԱՏՄ շրջանակից դուրս այլ ուղղություններով աշխատելն իրենց համար գրեթե անհնար է։ Եվրոպական շուկա հայկական բեռներ հասցնելը, բեռնափոխադրողների գնահատմամբ, չափազանց թանկ և ոչ իրատեսական տարբերակ է։Ավելին18:5613.07.26 -
ՀասարակականԿասեցվել է «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Հեքիաթ» ճամբարում (Կոտայքի մարզ, գյուղ Մեղրաձոր) իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ խախտվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները, մասնավորապես՝Ավելին18:4513.07.26 -
ՄիջազգայինԹրամփը մտադիր է փոխհատուցում պահանջել Հորմուզի նեղուցի վերահսկողության համար«Մենք Հորմուզի նեղուցը մեր վերահսկողության տակ կպահենք։ Եվ մենք, հավանաբար, կկառավարենք այն։ Մենք կդառնանք նեղուցի պահապանը։ Հնարավոր է՝ մեզ անվանեն նեղուցի պահապան հրեշտակ։ Եվ մեզ պետք է դրա համար փոխհատուցում տրամադրել», - հայտարարել է նա Fox News հեռուստաընկերության ուղիղ եթերում՝ առանց մանրամասնելու իր խոսքերը։Ավելին18:3413.07.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Արյունալի կրակոցներից շոկի մեջ են Արաբկիրում. մեկ ձերբակալվածի մասին է հայտնիՀայլուր 18։30 Արյունալի կրակոցներից շոկի մեջ են Արաբկիրում. մեկ ձերբակալվածի մասին է հայտնիԱվելին18:3013.07.26 -
ՀասարակականԻմ երեխաներին ես ո՞նց պահեմ, գործազուրկ նստել ենք տանը. Ծառուկյանին պատկանող ռեստորանի աշխատակիցԱյս մասին հայտարարեց Գագիկ Ծառուկյանին պատկանող ռեստորանի աշխատակիցը։Ավելին18:1713.07.26 -
ՀասարակականՊարոն Փաշինյանին ուղղակի խնդրում եմ, որ էլ այսպիսի բաներ չանի. քաղաքացիԲողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց քաղաքացին։Ավելին18:1013.07.26