Լրահոս
2026-04-01
-
ՔաղաքականՀայաստանը Տավուշում ԶՈւ դիրք է հանել․ «Սպուտնիկ Արմենիա»2024 թվականի ապրիլին Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել էին սահմանազատում իրականացնել Տավուշի Բաղանիս-Բերքաբեր հատվածի մի քանի հատվածներում։ Ավելի ուշ ՀՀ վարչապետի աշխատակազմը հրապարակեց քարտեզ, որում վարդագույնով նշված էին այն հատվածները, որտեղ պետք է սահմանագծում և սահմանազատում իրականացվեն:Ավելին00:0101.04.26
2026-03-31
-
ՄիջազգայինԻրանի քաղաքացիներին արգելվել է մուտքն ու տարանցումը ԱՄԷ տարածքով․ ԶԼՄ-ներ«Դուբայում տեղակայված Emirates ավիաընկերությունը երեքշաբթի հայտարարել է, որ Իրանի քաղաքացիներին արգելվում է մուտք գործել ԱՄԷ և տարանցիկ չվերթներ իրականացնել երկրի տարածքով»,- գրում է պարբերականը։Ավելին23:5731.03.26 -
Հայաստան«Պետք է բունկերից դուրս գայիք, որ նկատեիք մեզ». Միհրան Մախսուդյանը՝ Աննա Հակոբյանին«Քեզ գնահատական տալու համար բավական է լսել Սասուն Բադասյանին՝ այն մարդուն, ով Գորիսում «Էռատո» ջոկատն էր պարապում, ում մեծ ոգևորությամբ նշանակեցիր կորպուսի հրամանատար, իսկ հետո նույն արագությամբ ազատվեցիք նրանից։ Սա արդեն հստակ ցույց է տալիս, թե ինչ արժեք ունեն ձեր որոշումներն ու «գնահատականները»։Ավելին23:5131.03.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ն «Ջորջ Բուշ» ավիակիրն ուղարկում է Մերձավոր Արևելք««Ջորջ Բուշ» ավիակրային հարվածային խումբը հեռացել է Նորֆոլկից՝ 2026 թվականի մարտի 31-ին նախատեսված տեղակայման համար»,- նշված է հայտարարության մեջ։ Ինչպես հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները, «Ջորջ Բուշը» կուղևորվի Մերձավոր Արևելք՝ Իրանի դեմ ուղղված «Էպիկական կատաղություն» (Epic Fury) ռազմական գործողությանը աջակցելու համար։ Ուժերի այս տեղափոխումն իրականացվում է «Ջերալդ Ֆորդ» ավիակրի հետ կապված միջադեպի ֆոնին, որի տախտակամածին ավելի վաղ խոշոր հրդեհ էր բռնկվել։ Ներկայումս «Ֆորդը» գտնվում է խորվաթական Սպլիտ նավահանգստում՝ վերանորոգման աշխատանքներ անցնելու համար։ Ավիակրային խմբի կազմում, որը կմեկնի մարտական հերթապահության, ներառված են «Ջորջ Բուշ» առաջատար ավիակիրը և «Արլի Բյորկ» դասի երեք էսմինեցներ՝ Նորֆոլկում տեղակայված «Ռոսը», ինչպես նաև «Դոնալդ Կուկը» և «Մեյսոնը», ընդ որում՝ վերջինս իրականացնում է միավորման հակաօդային և հակահրթիռային պաշտպանության առաջատարի գործառույթները. նշվում է ԱՄՆ ՌԾՈւ հայտարարության մեջ։Ավելին23:3431.03.26 -
ՄիջազգայինԻրանն այլևս Իսրայելի գոյության համար սպառնալիք չէ․ ՆեթանյահուԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեքշաբթի հայտարարել է, որ Իրանը և Մերձավոր Արևելքում նրա կողմից աջակցություն ստացող ուժերն այլևս Իսրայելի գոյության համար սպառնալիք չեն ներկայացնում, սակայն ընդունել է հրեական պետության վրա հարձակվելու նրանց կարողությունը։ Նեթանյահուի խոսքով՝ Իսլամական Հանրապետության դեմ իրականացված երկու գործողությունների ընթացքում իսրայելցի զինվորականները վերացրել են իրենց գոյությանը սպառնացող «երկու էկզիստենցիալ վտանգ»՝ Իրանի մոտ միջուկային զենքի հայտնվելու հնարավորությունը և հազարավոր բալիստիկ հրթիռների հետ կապված սպառնալիքը։ «Մենք կոտրեցինք մեզ շրջապատող... բանակների հզորությունը։ Ճիշտ է, նրանք դեռևս ունեն մեզ սպառնալու մնացորդային կարողություն, սակայն այլևս չեն կարող սպառնալ մեր գոյությանը՝ արձակելով տասնյակ հազարավոր բալիստիկ հրթիռներ, որոնք նախատեսված են իսրայելական քաղաքները ոչնչացնելու համար»,- հայտարարել է վարչապետը՝ դիմելով ազգին։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովստի»-ն, Նեթանյահուն նաև հավելել է, որ իսրայելական ՀՕՊ համակարգը Մերձավոր Արևելքում ռազմական բախումների ժամանակ իրեն դրսևորել է որպես «լավագույնն աշխարհում»։ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին. հաղորդվում է ավերածությունների և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին։ Իրանն իրականացնում է պատասխան հարվածներ իսրայելական տարածքի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտների ուղղությամբ։Ավելին23:2031.03.26 -
ՔաղաքականՓաշինյա՛ն, այնքան հուսահատ ու թույլ է վիճակդ, որ արդեն նախկին կնո՞ջդ ես բերել ասպարեզ․ Ալիկ ԱլեքսանյանՆա վարչապետ Նիկոլ Փաշինյանին է դիմել՝ խորհուրդ տալով չթիրախավորել հերոսներին։Ավելին23:0931.03.26 -
ՀասարակականՄիքայելին շտապ նոր սիրտ է անհրաժեշտ. օգնենք նրան ապրել2026թ. մարտի 13-ին երեխայի մոտ առաջացած թոքաբորբի ժամանակ ախտորոշվել է դիլատացիոն կարդիոմիոպաթիա: Սրտամկանը թուլացել է, և սիրտն այլևս չի կարողանում օրգանիզմը բավարար քանակությամբ արյունով ապահովել։Ավելին22:5731.03.26 -
ՔաղաքականԲաքվի հստակ ուղերձը․ հակամարտությունը շարունակվում է․ քաղաքագետՀայտարարության կառուցվածքը ևս խոսուն է․ 1918 թվականի իրադարձությունները կապվում են 20-րդ դարի վերջի զարգացումների հետ՝ ստեղծելով մեկ միասնական մեղադրական շղթա՝ մինչև Խոջալու և հետագա հակամարտություններ։ Այս մոտեցումը նպատակ ունի միջազգային հանրության աչքում ձևավորել այն ընկալումը, թե հայերը երկարաժամկետ և համակարգված բռնությունների հեղինակ են։ Սա նարատիվային ռազմավարություն է, որի միջոցով փորձ է արվում ոչ միայն արդարացնել սեփական գործողությունները, այլև կանխարգելել Հայաստանի դիվանագիտական հակազդեցությունը։Ավելին22:5031.03.26 -
Հասարակական«Որդուս առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ». Դավիթ Մինասյանի մոր բաց նամակը դատարանինՀավաստիացնում եմ, որ ես և իմ ընտանիքը պատրաստ ենք աջակցել դատարանի անաչառ քննությանը, ուստի կրկին խնդրում եմ ընդառաջել ինձ և թույլ տալ որդուս խնամել տանը՝ մինչ հիմնական դատավարությունը։Ավելին22:4131.03.26 -
ՔաղաքականԻշխանության լինելությունը հղի է ավելի դաժան ու կործանարար պատերազմով․ Սենոր Հասրաթյան…Խաղաղությունը, դա գեղեցկություն է, որին ձգտում են բոլորը, բայց, ավա՜ղ, ոչ բոլորն են պատրաստ հանուն այդ գեղեցկության զոհաբերել իրենց սեփականը, մանավանդ, եթե կարելի է, նույն այդ գեղեցիկը պաշտպանելու անվան տակ, շահել ավելին, քան արդեն ունես…Ավելին22:3231.03.26 -
ԻրավականԴավիթին 2 ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ փաստաբանԱյս մասին հայտարարեց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։Ավելին22:2431.03.26 -
ՀասարակականՊսակադրություն՝ Մեծ պահքի ամենախիստ շրջանում. նորապսակներին օրհնել է տիրադավ հռչակված քահանանՊսակադրություն՝ Մեծ պահքի ամենախիստ շրջանում. նորապսակներին օրհնել է տիրադավ հռչակված քահանանԱվելին22:1631.03.26 -
ՏարածաշրջանԻրանը պատրաստ է դիմակայել ցանկացած ցամաքային գործողության․ ԱրաղչիԻրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների տարբերակների շրջանակը չի սահմանափակվում հնարավոր ցամաքային գործողությամբ. երեքշաբթի հայտարարել է Միացյալ Նահանգների շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը։Ավելին22:0331.03.26 -
ՄիջազգայինԻրանը սեղմում է ԱՄՆ-ի թույլ տեղը. Թրամփը փող ու դաշնակիցներ է փնտրում արաբական աշխարհումՄիացյալ Նահանգներից հնչող սպառնալիքների ֆոնին՝ Իրանը առաջ է տանում Հորմուզի նեղուցի վերահսկողությունը խստացնելու ծրագիր: Թեհրանն արգելելու է Միացյալ Նահանգներին և Իսրայելին պատկանող նավերի անցումը նեղուցով, իսկ Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանած այլ պետությունների նավատորմերին խիստ սահմանափակումներով է թույլատրելու մտնել նեղուց:Ավելին21:5231.03.26 -
ՀասարակականԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում«Ապրիլի 1-ից Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն»,-հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ «Մասնավորապես՝ նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակները ժամանակավորապես փակող ծածկոցները կհանվեն»,- նշված է հայտարարությունում:Ավելին21:4531.03.26 -
ՀասարակականՍա երիտասարդ կյանքեր խորտակելու վարպետ է․ Ալիսա ԳևորգյանՄիլիոնավոր նորմալ հայ մարդիկ, որոնց կյանքը դժոխքի է վերածվել մենակ նրա համար, որ իր անհայրենիք, անաստված ու անդաստիարակ կուտոկը քեֆ քաշի ու երկրի առևտրով զբաղվի։ Չլիներ ծնվածդ օրը։Ավելին21:3231.03.26 -
ՔաղաքականՓաշինյանին չի հաջողվում ստանալ «մեկ ճակատ», ինչը նա դիտում է առավել խնդրահարույց․ Հակոբ ԲադալյանԻնքնին այն, որ իրավիճակը կարող է չգնալ Նիկոլ Փաշինյանի ակնկալած սցենարով, դեռ չի նշանակում, որ գնում է ընդդիմության համար միարժեք շահեկան ու արդյունավետ սցենարով: Հարկ է պարզապես արձանագրել, որ մեկնակետային, ելակետային իմաստով իրավիճակը՝ որքան էլ առերեւույթ թվում է Նիկոլ Փաշինյանի գծած սցենարի ազդեցության ներքո, գործնականում առավել բարենպաստ է ընդդիմադիր ուժերի աշխատանքի համար:Ավելին21:2131.03.26 -
ՀասարակականԻրա սիրտն արյուն ա ուզում. Փաշինյանի այցը եկեղեցի սադրանք են անվանում մարդիկԻ տարբերություն հոգևորականների՝ Սուրբ Աննա եկեղեցի աղոթքի գնացող հավատացյալները ուղիղ Նիկոլ Փաշինյանին են մեղադրում՝ «խառնակչության համար»: Մարդիկ ասում են ցավով ու զայրույթով են հետևում երկվորյակ եղբայների պատմությանը:Ավելին21:1031.03.26 -
ՀասարակականՍերո Խանզադյան փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել էՄարտի 31-ին, ժամը 18։58-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սերո Խանզադյան փողոցում այրվում են տներ։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:03-ին, մարվել՝ 20:30-ին։Ավելին21:0231.03.26 -
ՄիջազգայինԼիբանանի բանակը փակել է Բեյրութի օդանավակայան տանող մայրուղինԻնչպես ՏԱՍՍ-ին հայտնել է քաղաքացիական պաշտպանության ծառայության աղբյուրը, արդյունքում Ջանդոլին էստակադայի շրջանում՝ խճուղու հատվածում, խցանում է առաջացել։ «Տունը, որին հասցվելու է իսրայելական հարվածը, գտնվում է ճանապարհի եզրին, և ավիահարվածի դեպքում դրա փլուզումը լուրջ վտանգ է ներկայացնում», - նշել է զրուցակիցը։ Նրա տեղեկություններով՝ իսրայելական հրամանատարության ներկայացուցիչն ավելի վաղ զգուշացրել էր քաղաքի յոթ թաղամասերում շիայական «Հեզբոլլահ» կազմակերպության օբյեկտների դեմ նախապատրաստվող օդային գրոհների մասին։Ավելին20:5731.03.26