Լրահոս
2026-03-28
-
ՀայաստանԵթե ժողովուրդը մտածում է, որ իրենց պարգևավճար չի հասնում, ուրեմն թող իրենց չընտրի. քաղաքացիՆման կարծիք հայտնեց քաղաքացիներից մեկը։Ավելին16:4528.03.26 -
ՄիջազգայինԱգրեսորները բարձրացնում են խաղադրույքները Մերձավոր Արևելքի պատերազմում. ԶախարովաԱյս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Իրանի խաղաղ ատոմային օբյեկտների վրա իրականացված հարձակումները: «Ագրեսորները շարունակում են բարձրացնել խաղադրույքները Մերձավոր Արևելքում իրենց պատերազմում՝ անտեսելով դրա հետ կապված բոլոր ռիսկերը, ներառյալ՝ լայնամասշտաբ ռադիոակտիվ վարակման վտանգը», - ասված է նախարարության կայքում հրապարակված Զախարովայի հաղորդագրության մեջ:Ավելին16:3828.03.26 -
ՄիջազգայինԹրամփը կռվում է ՆԱՏՕ-ի, Իրանի ու դեմոկրատների դեմ՝ «հանուն խաղաղության». հաջորդը Կուբան էԹրամփը կռվում է ՆԱՏՕ-ի, Իրանի ու դեմոկրատների դեմ՝ «հանուն խաղաղության». հաջորդը Կուբան էԱվելին16:3528.03.26 -
ՔաղաքականՌոբերտ Քոչարյանը Հրազդանում ջերմ զրուցել է բնակիչների հետ. հանդիպման մանրամասներըՀանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքացիներին հուզող հարցեր, իսկ պաշտոնական մասի ավարտից հետո Ռոբերտ Քոչարյանը մնացել է դահլիճում և անմիջական ու ջերմ շփում ունեցել ներկաների հետ։ Քաղաքացիները հնարավորություն են ունեցել անձամբ զրուցել նախագահի հետ և լուսանկարվել։Ավելին16:2128.03.26 -
ՀասարակականՀայտնի են «Կանազ» մշակույթի տան հրդեհի պատճառն ու կասկածյալների ինքնությունըԱզատության պողոտայում գտնվող «Կանազ» մշակույթի տան խոշոր հրդեհի գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Ըստ Shamshyan.com-ի՝ երեք անչափահաս կասկածյալներից երկուսը երևանյան հայտնի քոլեջներից մեկի ուսանողներ են, իսկ մեկը՝ Արաբկիր վարչական շրջանի դպրոցի աշակերտ։ 14, 15 և 16-ամյա պատանիները ծնողների ներկայությամբ խոստովանել են, որ շենք են մտել կիթառ նվագելու նպատակով։ Ըստ նրանց՝ հրկիզումը միտումնավոր չի եղել. տղաները փորձել են կրակ վառել տաքանալու համար, սակայն կրակը արագ տարածվել է՝ հանգեցնելով շենքի բռնկմանը։ Մարտի 25-ի երեկոյան բռնկված հրդեհի մարմանը ներգրավվել էր 12 մարտական հաշվարկ, իսկ հարակից շենքերի բնակիչները տարհանվել էին։ Դեպքի առթիվ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ գույքը հրկիզման կամ հանրավտանգ այլ եղանակով ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով։Ավելին16:0928.03.26 -
ՄիջազգայինԻսրայելը խաթարում է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների փորձերը․ Իբրահիմ Քալըն«Անհրաժեշտ է հիմք ստեղծել այդ բանակցությունների անցկացման համար։ Մենք չենք կասկածում, որ մեր պակիստանցի եղբայրները հմուտ աշխատանք կիրականացնեն այս հարցում։ Սակայն, ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ ռազմական գործողությունների սկզբից ի վեր տեսնում ենք, որ Իսրայելը, որը սաբոտաժի էր ենթարկում բանակցությունների յուրաքանչյուր փորձ և երկխոսության ուղիներ բացելու յուրաքանչյուր ջանք, վերջին օրերին կրկին հսկայական ջանքեր է գործադրում՝ իր հարձակումներով խաթարելու և չեղարկելու այդ նախաձեռնությունները», - ասել է Քալընը։Ավելին15:5528.03.26 -
ՀասարակականՈւսանողների վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. 16-ամյա պատանին մարմնական վնասվածք է ստացելԴեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։Ավելին15:4028.03.26 -
Քաղաքական«Ռուսաստանը բարեկամ երկիր է». Փաշինյանը շուտով կմեկնի ՌԴԱվելի վաղ՝ մարտի 23-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվել էին երկկողմ օրակարգի հարցերը քննարկել նաև առձեռն հանդիպման ձևաչափով։Ավելին15:2828.03.26 -
ՀասարակականՔաղցրաշեն գյուղում բшխվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnրԱյսօր՝ մարտի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09:00-ի սահմաններում Քաղցրաշեն գյուղում բախվել են «ՎԱԶ 2106» ու «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։ Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։Ավելին15:1928.03.26 -
ԻրավականՄիքայել Մարգարյանի նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվելԵրեկ իր տնից հատուկջոկատայինների կողմից ձերբակալված Միքայել Մարգարյանի նկատմամբ դատարանը՝ դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ խափանման միջոց է կիրառել վարչական հսկողությունը, նրան արգելվել է շփվել գործով անցնող անձանց հետ, դատախազությունը պահանջել էր տնային կալանք: «News.5tv.am»-ի հետ զրույցում Մարգարյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը դատարանի այս որոշումը համարել է հաղթանակ՝ ավելելով, որ դատավորը բարձր մակարդակով է անցկացրել միջնորդության քննությունը: Մարգարյանը ձերբակալվել էր խուլիգանության մեղադրանքով՝ Ալեն Սիմոնյանին հայհոյելու դեպքի առթիվ, երբ Սիմոնյանը վիրավորել էր Մարգարյանի հորը:Ավելին15:0828.03.26 -
ՀասարակականԵրկրաշարժ՝ Հայաստանում․ էպիկենտրոնը Մարտունիից հարավ-արևելք էՍույն թվականի մարտի 28-ին` տեղական ժամանակով ժամը 14:26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10։26-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.03⁰ և արևելյան երկայնության 45⁰․40⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 15 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2.5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ:Ավելին14:5528.03.26 -
Քաղաքական«Հայաստան» դաշինքի բաց հանդիպումը Հրազդանում․ ներկա է Ռոբերտ ՔոչարյանըՀրազդանի դրամատիկական թատրոն-Մշակութային կենտրոնում այս պահին ընթանում է «Հայաստան» դաշինքի անդամների բաց հանդիպումը քաղաքացիների հետ։ ՀԱվելին14:4528.03.26 -
ՄիջազգայինԱնօդաչուն ընկել է խոշորագույն նավթային հանքավայրերից մեկի տարածքում․ Իրաքի ՊՆ«ԱԹՍ-ն ընկել է Բասրա նահանգի Մաջնուն նավթային հանքավայրում առանց պայթելու։ Անկումը նյութական վնաս չի պատճառել և չի հանգեցրել վիրավորումների», - գերատեսչության հայտարարությունն է մեջբերում INA գործակալությունը։ Դեպքի վայր են ուղարկվել ինժեներական բրիգադներ և պայթուցիկ սարքերի վնասազերծման ստորաբաժանումներ։Ավելին14:3228.03.26 -
ՄիջազգայինԻրանը հարձակվել է ԱՄՆ ռազմածովային ուժերի աջակցության նավի վրաԱյս մասին հայտնել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆագարին։Ավելին14:1728.03.26 -
ՀասարակականՍյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափnւմներ. երթևեկությունը վերականգնվել էՄարտի 27-28-ը Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել քարաթափումների վերաբերյալ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։ Պարզվել է, որ քարաթափումները տեղի են ունեցել Տաթև-Լծեն ավտոճանապարհի 15-րդ կմ-ին, Կապան-Քաջարան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին (երթևեկությունը դարձել է միակողմանի) և Հալիձորից «Սատանի կամուրջ» տանող ճանապարհահատվածում (փակվել է)։ Փրկարարներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ Ոստիկանության պարեկային ծառայության և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով՝ նշված հատվածներում, իրավիճակից ելնելով, իրականացրել են սահմանազատման և քարերի հեռացման աշխատանքներ։ Երթևեկությունը վերականգնվել է։Ավելին14:0028.03.26 -
ՄիջազգայինԽերսոնում պայթյուններ են որոտացելԽերսոնի մարզը Ռուսաստանի տարածաշրջան է՝ տեղակայված Դնեպրի ստորին հոսանքում, որը ողողվում է Ազովի և Սև ծովերով: Մարզը ՌԴ կազմի մեջ է մտել 2022 թվականի սեպտեմբերին կայացած հանրաքվեի արդյունքներով։ Խերսոնի մարզի մի մասը՝ Դնեպրի աջափնյակում, այդ թվում՝ Խերսոն քաղաքը, գտնվում է ուկրաինական զորքերի վերահսկողության տակ։Ավելին13:4928.03.26 -
ՀասարակականՍպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանաՔամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 28-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ:Ավելին13:4528.03.26 -
Քաղաքական«Հայաստան» դաշինքի անդամները փոքրիկ կանգառ կատարեցին Կեչառիսում«Հայաստան» դաշինքի անդամներն այսօր Կոտայքի մարզ այցելության ընթացքում փոքրիկ կանգառ կատարեցին Կեչառիսում։Ավելին13:3228.03.26 -
ՄիջազգայինԻրաքի օդային տարածքը փակ կմնա մինչև ամսվա վերջ«Օդային տարածքը փակ կմնա, կողմնորոշիչ, մինչև երեքշաբթի՝ մարտի 31-ը, համաշխարհային ժամանակով ժամը 09:00-ն (Երևանի ժամանակով՝ 13:00-ն)», - ասել է գործակալության զրուցակիցը: Նա հիշեցրել է, որ Իրաքի երկինքը փակվել էր փետրվարի 28-ի առաջին կեսին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության պատճառով:Ավելին13:1628.03.26 -
ՀասարակականՎթարային ջրանջատում` ԵրևանումԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին13:0028.03.26