Լրահոս
2026-03-26
-
ՄիջազգայինԼավրովը հերքել է Իրանին հետախուզական տվյալներով օգնելու մեղադրանքները«Մենք ունենք ռազմատեխնիկական համագործակցության մասին պայմանագիր։ Իրանին մատակարարել ենք ռազմական նշանակության որոշակի տեսակի արտադրանք, սակայն չենք կարող համաձայնել այն մեղադրանքների հետ, թե Իրանին օգնում ենք հետախուզական տվյալներով», - ասել է ռուս նախարարը France TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին. հաղորդվում է ավերածությունների և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտներին և իսրայելական տարածքին։Ավելին23:5926.03.26 -
ՀասարակականՔարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհինՄարտի 26-ին, ժամը 18։17-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհի 31-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում․ երթևեկությունը դարձել է միակողմանի։ Փրկարարները սահմանազատել են տարածքը և ՃՇՇ աշխատակիցների հետ համատեղ, հատուկ տեխնիկայի օգնությամբ, մաքրել ճանապարհի նշված հատվածը․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։Ավելին23:5426.03.26 -
ԻրավականԽուզարկություններ՝ Երևանի 20 հասցեներում․ հայտնաբերվել է թմրանյութերի արտադրամաս, զենք-զինամթերքՆԳՆ-ից հայտնում են, որ Քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների համատեղ ստացած օպերատիվ տեղեկությունների հիման վրա և Երևան քաղաքի քննչական վարչության գործընկերների հետ համագործակցությամբ, դատարանի որոշմամբ, մարտի 26-ին խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի 20 հասցեում։Ավելին23:4526.03.26 -
ԻրավականԴանակահարություն՝ Արմավիրի ՀԷՑ նորանշանակ տնօրենի աշխատասենյակումՆԳՆ-ից հաստատել են այս տեղեկությունը, իսկ ինչ վերաբերում է միջադեպի մասին ինֆորմացիան կոծկելուն` պատճառաբանել են, թե ամեն օր բոլոր տեղի ունեցած դանակահարությունների մասին չեն հաղորդվում, դա մարտավարություն է։Ավելին23:3526.03.26 -
ՍպորտՀայկ Մարտիրոսյանը հաղթել է «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարումՆշվում է, որ Հայկ Մարտիրոսյանը 10 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և կիսել է 1-2-րդ հորիզոնականները ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստեր Արտյոմ Ուսկովի հետ:Ավելին23:2626.03.26 -
ԻրավականԳլխավոր դատախազն ու ՔԿ ղեկավարը դատարան չեն գնա. փաստաբանների միջնորդությունը մերժվել էԱվելի քան 20-օրյա դադարից հետո այսօր շարունակվել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և նրա 17 աջակիցների գործով դատական նիստը: Նիկոլ Փաշինյանին, գլխավոր դատախազին և քննչական կոմիտեի ղեկավարին դատարան հրավիրելու ու հարցաքննելու միջնորդությունը մերժվել է: Բագրատ Սրբազանը դատարանին հիշեցրել է քննչական կոմիտեի ղեկավարի հայտարարությունը, թե կա ահաբեկչական պլան՝ գրված Սրբազանի ձեռքով:Ավելին23:1526.03.26 -
ՄիջազգայինՌԴ դեսպանատունը «ծովահենություն» է անվանել նավերը կալանելու Լոնդոնի ծրագրերըԱվելի վաղ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել էր, որ բրիտանական զինվորականները կկարողանան բարձրանալ այն նավերի տախտակամած, որոնք գտնվում են երկրի պատժամիջոցների տակ և տարանցիկ անցնում են նրա տարածքային ջրերով։ Բացի այդ, Լոնդոնը կսահմանի էլ ավելի մեծ սահմանափակումներ՝ փակելով բրիտանական ջրերը, այդ թվում՝ Լա Մանշը, պատժամիջոցների տակ հայտնված նավերի համար։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ այս միջոցը վերաբերում է այսպես կոչված «ստվերային նավատորմին», որն իբր զբաղված է ռուսական էներգակիրների փոխադրմամբ։ «Ռուսական առևտրային նավերի վրա հարձակվելու մտադրությունների մասին անխոհեմ հայտարարություններն ուղղակիորեն վկայում են անվտանգության և միջազգային առևտրի ոլորտում առանց այն էլ լարված իրավիճակն էլ ավելի սրելու ձգտման մասին։ Դա հերքելն անհնար է։ Էական չէ, թե բրիտանական կառավարությունն ինչպիսի իրավական ձևակերպումներ է փորձում տալ ծովահենության այդ գործողություններին. դրանց հիմքում ընկած են միջազգային իրավունքին հակասող միակողմանի պատժամիջոցները»,- ասված է դեսպանատան մեկնաբանության մեջ, որը հայտնվել է «ՌԻԱ Նովոստիի» տրամադրության տակ։ Դիվանագիտական առաքելությունից ընդգծել են, որ նման գործողություններից առաջին հերթին կտուժեն այն երկրները, որոնք այժմ էներգակիրների խիստ կարիք ունեն։ «Նման գործողություններն ունենում են հետևանքներ։ Նավարկությունը դառնում է վտանգավոր բրիտանական ջրերում, որտեղ ցանկացած նավ կարող է տուժել ծովահենային զավթումից։ Ռուսաստանն իր շահերի պաշտպանության համար կօգտագործի իր տրամադրության տակ եղած բոլոր քաղաքական, իրավական և այլ գործիքները, այդ թվում՝ ասիմետրիկ միջոցներ»,- նշված է մեկնաբանության մեջ։Ավելին23:0026.03.26 -
ՀայաստանՇոկի մեջ են Մասիսում. 75-ամյա տղամարդը դանակով 3 անգամ հարվածել է նախկին կնոջըԽանդի հողի վրա՞ է 75-ամյա տղամարդը դանակահարելով սպանել 70-ամյա նախկին կնոջը: Սպանվածի տան բակում խոսում են, որ հոգեկան խնդիրներ է ունեցել ձերբակալվածը:Ավելին22:4526.03.26 -
ԱշխարհՈւժգին երկրաշարժ՝ Ճապոնիայի ափերի մոտ. այն գնահատվել է «ավերիչ»Մարտի 26-ին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Միյակո քաղաքից 165 կմ արևելք։ Ըստ մասնագետների՝ էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությունը գնահատվել է որպես «ավերիչ»։Ավելին22:3026.03.26 -
ՄիջազգայինԿանադան Ռուսաստանի դեմ հերթական պատժամիջոցներն է սահմանելՓաստաթղթից հետևում է, որ սահմանափակող միջոցներ են կիրառվել այսպես կոչված «ստվերային նավատորմի» 100 նավերի նկատմամբ։ Կանադայի ԱԳՆ վարկածով՝ պատժամիջոցները սահմանվել են նախկինում ներդրված սահմանափակումների շրջանցման դեմ պայքարելու նպատակով։ 2014 թվականից ի վեր Կանադան պատժամիջոցների ցուցակում ընդհանուր առմամբ ներառել է 3,4 հազար ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև 600 նավ։Ավելին22:1926.03.26 -
ՔաղաքականԳալ, ապրել, կառուցել. մեծ հայրենադարձության ծրագիր է մշակում «Հայաստան» դաշինքըԵրկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին առաջակում է Հայաստան գալ, ապրել, կառուցել: Երկրորդ նախագահը չորեքշաբթի Սփյուռքից հայրենադարձների հետ հադիպման ժամանակ է ասել, որ Սփյուռքի հետ Հայաստանի կապը ամրացնելու համար հայրենադարձության մասին օրենք մշակելու կարիք կա:Ավելին22:1526.03.26 -
ՀասարակականՀեղեղումների վտանգ Հայաստանում․ ՆԳՆ-ն հորդորում է զգոն լինելԽնդրում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց: Անհրաժեշտության դեպքում անմիջապես զանգահարել՝ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն։Ավելին22:0926.03.26 -
ԻրավականԷսքանից հետո՝ խի՞ պիտի քֆուր չտար բողոքող քաղաքացուն․ Մելիքյանը՝ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի մասինՀ․Գ. Կարծում եմ՝ էսօրվա միջադեպը «ընկերաբար» քննարկելու համար Արմքոմեդին պիտի ալենին նորից կանչի հարցազրույցի»։Ավելին22:0026.03.26 -
ՏարածաշրջանԻրանի նախագահը բարձր է գնահատել Ռուսաստանի աջակցությունը պատերազմական իրավիճակում«Նախագահ Պուտինի ուղերձները և ռուս ժողովրդի աջակցությունը ոգեշնչում են մեզ այս պատերազմում... Իրանի ժողովրդի անունից շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի կառավարությանը և ժողովրդին»,- գրել է Փեզեշքիանը ռուսերենով X սոցիալական ցանցում:Ավելին21:4526.03.26 -
ՔաղաքականԴաժան կռիվ՝ Արցախի դեմ. Փաշինյանը փակում է դուռն ու ասում՝ «բողչաները քանդե՛ք»«Հայլուր»-ի նյուզ ռումում, որտեղ Արցախից բռնի տեղահանված մոտ մեկ տասնյակ մարդ է աշխատում, այսօր խելագարության էին հասնում: Նիկոլ Փաշինյանը կանգնել ու հայտարարում էր՝ միֆ է, որ Ղարաբաղում կռվել են մինչև վերջ:Ավելին21:3026.03.26 -
ԻրավականՊահեստազորայինների դանակահարության գործով ձերբակալվել է վարժական հավաքի մասնակիցՊՆ-ն հայտնում է, որ դանակահարված պահեստազորայինների կյանքին վտանգ չի սպառնում. նրանք հոսպիտալում են։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քննությունԱվելին21:1526.03.26 -
ՀայաստանԽայտառակ վիճակ. բանտից փախած 31-ամյա տղամարդուն 5-րդ օրն է՝ չեն կարողանում գտնել5-րդ օրն է՝ ոստիկանները չեն գտնում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից փախած տղամարդուն: Ինչու՞ գոնե լուսանկար չի հրապարակում ոստիկանությունը:Ավելին21:0526.03.26 -
ՄիջազգայինՌուսաստանն ու Ուկրաինան խաղաղության պայմանավորվածություն ձեռք բերելու շանս ունեն. Թրամփ«Կարծում եմ՝ իրավիճակը փոքր-ինչ հանդարտվում է, և մենք հնարավորություն ունենք գործը (կարգավորումը - խմբ.) հասցնելու ավարտին»,- հայտարարել է նա իր կառավարության նիստի ժամանակ:Ավելին20:5726.03.26 -
ՔաղաքականՀանցագործության ինքնախոստովանություն է տվել Փաշինյանը. պնդում են պատերազմում զոհվածների հարազատներըԻրավապաշտպանների համոզմամբ՝ ինքնախոստովանական ցուցմունք է տվել Փաշինյանը նախօրեին՝ հայտարարելով, թե հայ ժողովուրդը գիտակցված զոհողության է գնացել 2020 թվականին: Հանցագործության մասին հաղորդում են դատախազություն տարել զոհված զինծառայողների ծնողները՝ պահանջելով քրեական վարույթ նախաձեռնել Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության և մարդկայնության դեմ ուղղված հանցագործության համար։Ավելին20:4626.03.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Դանակահարվել է 3 զինծառայող. ՊՆ-ն հաստատում է տարածված տեղեկությունըՀայլուր 20։30 Դանակահարվել է 3 զինծառայող. ՊՆ-ն հաստատում է տարածված տեղեկությունըԱվելին20:3026.03.26