Լրահոս

2026-03-17
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինան ժամանակի ընթացքում կվերադառնա ԱՊՀ. Սերգեյ Լեբեդև
    2014 թվականին բազմիցս տեղեկություններ են հայտնվել Համագործակցությունից Ուկրաինայի հնարավոր դուրս գալու մասին, սակայն երկիրը պաշտոնական հայտ չէր ներկայացրել: 2018 թվականի մայիսին Ուկրաինան որոշում կայացրեց դադարեցնել մասնակցությունը ԱՊՀ համակարգող խորհուրդներին, իսկ նույն տարվա օգոստոսին փակեց իր ներկայացուցչությունը կազմակերպության կանոնադրական մարմիններում: 2019 թվականից սկսած՝ Ուկրաինան դուրս է եկել Համագործակցության շրջանակներում գործող մի շարք համաձայնագրերից:
    14:54
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Դերասան Ժան-Կլոդ Վան Դամը Վլադիմիր Պուտինին անվանել է իր լավ բարեկամը. SCMP
    Լրագրողները 1990-ականների մարտաֆիլմերի աստղից հարցազրույց են վերցրել Հոնկոնգում նրա կտավների ցուցահանդեսի ժամանակ։ Մասնավորապես, նրանք հետաքրքրվել են, թե ինչպես է նա վերաբերվում իր աշխատանքների քննադատությանը, ինչին դերասանը պատասխանել է, որ դա իրեն չի անհանգստացնում, և քննադատական դիտողությունները համեմատել է իր ֆիլմերի գրախոսականների հետ, որոնց մեջ, նրա խոսքով, եղել են և՛ լավերը, և՛ վատերը։ «Վան Դամը շարունակել է՝ մեջբերելով իր «լավ բարեկամին»՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ով, դերասանի խոսքով, ասել է, թե Վան Դամի միջազգային փառքը բացատրվում է նրանով, որ «գործերն ավելի բարձր են խոսում, քան բառերը»,-գրում է թերթը։ 2016 թվականին TMZ պորտալին տված հարցազրույցում Վան Դամը հայտարարել էր, որ մի քանի անգամ հանդիպել է Պուտինի հետ։ 2025 թվականին դերասանը ուղերձ էր ձայնագրել Պուտինին և հայտարարել, որ ցանկանում է գալ Ռուսաստան ու դառնալ խաղաղության դեսպան։ Վան Դամի կտավների ցուցահանդեսը, ով 2006 թվականից պարբերաբար բնակվում է Հոնկոնգում, տեղի է ունեցել մարտի 6-7-ը՝ Հոնկոնգի համալսարանի գեղարվեստի պատկերասրահում։
    14:42
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատարանն անվավեր է ճանաչել Հանրային ռադիոյի տնօրենի որոշումը՝ լրագրող Ալիսա Գևորգյանին խիստ նկատողություն տալու մասին
    Ալիսա Գևորգյանի նկատմամբ կիրառվել էր կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն, Հովհաննես Իշխանյանի գրառմամբ ֆեյսբուքյան հարթակում կիսվելու համար։ Նրա նկատմամբ կիրառվել էր ևս մեկ կարգապահական տույժ՝ նկատողություն, Արամ Աբրահամյանի գրառմամբ կիսվելու համար, որը ևս դատարանի որոշմամբ ճանաչվել է անվավեր:
    14:37
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Այլևս թույլ չենք լինելու». կնարկայացվի «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության ծրագիրը
    «Ուժեղ խաղաղություն. Սամվել Կարապետյանի անվտանգության ծրագիրը: Չորեքշաբթի, ժամը՝ 13.00-ին: Այլևս թույլ չենք լինելու»,-նշված է տեսանյութում, որը վերնագրված է՝ շուտով:
    14:24
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Ամուսնացի՛ր, դուրդ չի գա՝ բաժանվի՛ր». Հայր Սուրբն անթույլատրելի է համարում ընտանիքի հանդեպ նման մոտեցումը
    Եկեղեցին ընտանիքն ընկալում է որպես փոքր եկեղեցի, այս մասին նշում է Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։
    14:10
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրատապ անհրաժեշտ են դեղորայք և բժշկական պարագաներ. ՀՀ-ում Իրանի դեսպանատան հայտարարությունը
    «Ի պատասխան Հայաստանում բնակվող բազմաթիվ հայրենակիցների, ինչպես նաև հայ բարեկամների կողմից ֆինանսական և մարդասիրական (հատկապես դեղորայք) օգնություն տրամադրելու վերաբերյալ բազմսթիվ զանգերի՝ սույնով տեղեկացնում ենք որ, որ Իրանի Իսլամական Հանրապետության «Կարմիր մահիկ» ընկերությունը իր պատրաստակամությունն է հայտնել հրատապության կարգով ստանալու ցանկացած անհրաժեշտ դեղորայք և բժշկական պարագաներ անհատներից, ինչպես նաև մարդասիրական կազմակերպություններից, բժշկական սարքավորումների մատակարարներից, դեղագործական ընկերություններից և փրկարար կազմակերպություններից»,- նշված է դեսպանատան տարածած հայտարարության մեջ։
    14:00
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հայտնաբերվել է ավելի քան 12 կգ կանեփ. տանտերը ձերբակալվել է
    Մարտի 16-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Այգեշատ գյուղի 68-ամյա բնակիչը տանը և հարակից շինություններում պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց։
    13:53
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի ջերմաստիճանը կբարձրանա
    Քամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։
    13:45
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Վերանորոգվել են վարչապետ Փաշինյանի աշխատակազմի մեքենաները
    Քանի որ գնումը կատարել է վարչապետի աշխատակազմը, ենթադրվում է, որ մեքենաները սպասարկում են հենց վարչապետի աշխատակազմին: Վերանորոգման ենթակա է 3 «Տոյոտա քեմրի» և 3 «Լանդ Կրաուզեր Պրադո»: Մեկ այլ պայմանագրով էլ 1 մլն 500 հազար դրամ է տրամադրվել 3 «Վոլվո» մակնիշի մեքենաների վերանորոգման համար, գնումը կրկին վարչապետի աշխատակազմն է կատարել:
    13:30
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50 տոկոս
    Մարտի 17-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 6․50%։ Այս մասին հայտնում են ՀՀ Կենտրոնական բանկից։
    13:25
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով տեղահանվածների թիվը գերազանցել է մեկ միլիոնը
    Իսրայելական բանակը տարհանման նախազգուշացումներ է տվել հարավային Լիբանանի բնակիչներին։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ տեղահանված լիբանանցիները չպետք է վերադառնան իրենց տներ մինչև չերաշխավորվի Իսրայելի հյուսիսում գտնվող բնակիչների անվտանգությունը։
    13:16
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը՝ Սիրիայի՞, թե՞ Լիբանանի ճանապարհով. ի՞նչ կլինի, եթե մեր տարածքում ամերիկյան օբյեկտներ հայտնվեն
    Իսկ հիմա նայե՛ք տարածաշրջանի ամերիկյան բազաներին Իրանի հասցրած օդային հարվածների քարտեզին։ Եվ պատասխանե՛ք հարցին. եթե ԱՄՆ-ն չի կարողանում պաշտպանել սեփական ռազմաբազաներն ու իր պաշտոնական ռազմավարական դաշնակիցներին տարածաշրջանում, ապա ինչպե՞ս էր ԱՄՆ-ն պաշտպանելու Հայաստանին, որի հետ դաշնակցային պայմանագիր չունի, և որտեղ չկան ամերիկյան բազաներ։ Հը՞։
    13:05
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայցում եմ մեր ժողովրդի ներողամտությունը կամա թե ակամա ունեցածս սխալների և բացթողումների համար. Աբրահամ սրբազան
    Վերջին տարիներին, Հայ եկեղեցու հետ կապված 2025 թ. դեպքերից շատ ավելի առաջ, ես ﬕ քանի անգամ գրավոր և բանավոր, նաև Մայր Աթոռում ժողոﬖերի ժամանակ, դիﬔլ և բարձրաձայնել եմ, որ ցանկանում եմ հանգստյան կոչվել։
    12:57
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինան ստացել է ԵՄ-ին անդամակցելու պայմանների ամբողջական փաթեթը
    «Այսօր Բրյուսելում ուկրաինական պատվիրակությունը Եվրոպական միությունից ստացել է անդամակցության պայմանները վերջնական երեք բանակցային կլաստերների վերաբերյալ: Խոսքը 3-րդ՝ «Մրցունակություն և ներառական զարգացում», 4-րդ՝ «Կանաչ օրակարգ և կայուն կապեր» և 5-րդ՝ «Ռեսուրսներ, գյուղատնտեսություն և համախմբվածության քաղաքականություն» կլաստերների մասին է»,-գրել է նա իր Telegram-ալիքում: Ուկրաինայի կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ Կիևին պայմանների մի մասն արդեն ներկայացվել էր դեկտեմբերին: Սվիրիդենկոն պարզաբանել է, որ երկիրն այժմ ունի «պայմանների ամբողջական փաթեթը, որոնց կատարումն անհրաժեշտ է ԵՄ անդամակցության համար՝ պատմության մեջ առաջին անգամ»: Ավելի վաղ եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Տարաս Կաչկան հայտարարել էր, որ ԵՄ մի շարք երկրներ կարծում են, թե Ուկրաինան պետք է բարեփոխումներ իրականացնի և «սպասի» 20 տարի, նախքան կդառնա համայնքի լիիրավ անդամ։ Նա նաև ասել է, որ Գերագույն ռադան պետք է ընդունի շուրջ 300 օրենք, որպեսզի երկիրն ընդունվի Եվրոպական միություն, սակայն դրա համար անհրաժեշտ է ուկրաինական խորհրդարանի բնականոն աշխատանքը։ Կաչկան հավելել է, որ եվրոինտեգրման շրջանակներում Կիևի համար կան նաև այլ բարդ հարցեր, օրինակ՝ ԵՄ ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականությանը հարմարվելու փորձը։ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններն ուղղված են թեկնածու երկրի ողջ օրենսդրության համապատասխանեցմանը Եվրոպական միության օրենսդրությանը։ Սովորաբար դրանք տևում են ավելի քան 10 տարի, և այս գործընթացի համար խիստ ժամկետներ գոյություն չունեն։ Օրինակ՝ Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները սկսել է 2005 թվականին. այսպիսով, դրանք շարունակվում են արդեն 20 տարի՝ առանց այդ երկրի անդամակցության որևէ իրական հեռանկարի։ Եվրահանձնաժողովն առաջարկում էր Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները սկսել դեռևս 2024 թվականին, սակայն այդ ծրագրերը ձախողվեցին Հունգարիայի դիրքորոշման պատճառով։ Վլադիմիր Զելենսկին բազմիցս պնդել է, որ Կիևը պետք է անի հնարավոր ամեն ինչ, որպեսզի տեխնիկապես պատրաստ լինի Եվրոմիությանն անդամակցելուն մինչև 2027 թվականը։ Մարտի սկզբին ընդլայնման հարցերով եվրոհանձնակատար Մարտա Կոսը հայտարարեց, որ Ուկրաինան չի կարողանա անդամակցել ԵՄ-ին մինչև 2027 թվականը՝ գոյություն ունեցող ընթացակարգի շրջանակներում։
    12:51
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե մարդկանց արտաքսում են, ուրեմն նրանք սփյուռք չեն. Զարեհ Սինանյան
    Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը:
    12:46
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԵՄ-ն գալիս է «պաշտպանելու» Փաշինյանի իշխանությունը․ քաղաքագետ
    «Եվրամիությունը Հայաստանի իշխանությունների խնդրանքով պատրաստվում է Երևան ուղարկել արագ արձագանքման խումբ՝ խորհրդարանական ընտրությունների ընթացքում հիբրիդային միջամտությունների դեմ պայքարելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասը՝ ընդգծելով, որ «Եվրոպան չի թողնի Հայաստանին միայնակ արտաքին միջամտության դեմ պայքարում»։
    12:41
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը իր կենցաղը մանրամասն ներկայացնում է, Դուք էլ ներկայացրեք. լրագրողը՝ Ժաննա Անդրեասյանին
    Լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
    12:34
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Իրանն ուժգնացնում է հարվածները, Թրամփը խոստանում է շուտով ավարտել պատերազմը
    Հայլուր 12։30 Իրանն ուժգնացնում է հարվածները, Թրամփը խոստանում է շուտով ավարտել պատերազմը
    12:30
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Արմենիա» ԲԿ-ի բժշկուհին օժանդակել է ազգականին՝ երիկամն ապօրինի իրացնելուն
    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ «Արմենիա» ԲԿ-ի բժշկուհի Ա․Ս.-ն 2022 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում օժանդակել է իր ազգական Գ․Ս․-ին՝ նրա օրգանը՝ երիկամը, 40-60 հզր ԱՄՆ դոլարի դիմաց ապօրինի իրացնելուն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից: «Մասնավորապես` Գ․Ս․-ն, մտադրություն ունենալով վաճառել իր երիկամներից մեկը, դիմել է ազգականին՝ «Արմենիա» ԲԿ-ի բժշկուհուն, որի հետ բազմաթիվ հեռախոսային խոսակցությունների ժամանակ քննարկվել են երիկամի գնորդ փնտրելու և 40-60 հզր ԱՄՆ դոլարով այն վաճառելու հանգամանքները: Բժշկուհին տեղեկանալով, որ Տ․Թ․-ն առողջական խնդիրներով պայմանավորված ունի երիկամի փոխպատվաստման անհրաժեշտություն, նրա տվյալները փոխանցել է Գ․Ս․-ին` վերջինիս հետ կապ հաստատելու և իր երիկամը նրան ապօրինի իրացնելու շուրջ համաձայնության գալու նպատակով։ Սակայն, Գ․Ս․-ն, տեսնելով Տ․Թ․-ի առողջական ոչ բարելավ վիճակը և գիտակցելով, որ երիկամը վաճառելուց հետո հնարավոր է իր առողջությունը նույն կերպ վատթարանա, հրաժարվել է երիկամը վաճառելուց, իսկ Տ․Թ․-ն տեղյակ չի եղել այն հանգամանքի մասին, որ Գ․Ս․-ն իր երիկամի դիմաց պետք է որոշակի գումար պահանջեր: Այսպիսով, «Արմենիա» ԲԿ-ի բժշկուհի Ա․Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-183-րդ հոդվածի 1-ին մասով (մարդու սաղմի, պտղի, մարդու կամ դիակի բջիջների, հյուսվածքների, օրգանների կամ կենսաբանական նյութերի կամ հեղուկների ապօրինի շրջանառությանն օժանդակելը)։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է հաղորդագրությունում։
    12:17
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Արմավիր» ՔԿՀ-ի կարանտինային խցում հայտնաբերվել է տղամարդու դի
    Ժամը 11:20-ի սահմաններում նշված քրեակատարողական հիմնարկի ծառայողները 1-ին հարկի թիվ 1 կարանտինային խցում հայտնաբերել են կալանավորի կախված դին։
    12:08
    17.03.26
    Ավելին