Լրահոս
2026-03-15
-
ԱշխարհՄոսկվայում երկու տրամվայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ տուժել է 18 քաղաքացիՄոսկվայում երկու տրամվայների բախման հետևանքով վիրավորների թիվը հասել է 17-ի: Վիրավորների մեջ կա հինգ երեխա, ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմինների աշխատակիցները։Ավելին13:1215.03.26 -
Քաղաքական«Քյասիբ բարեկամների օֆիսը» չի օգնում. հայհոյանքի ու մեքենաների անվերջ խցանումներԿառավարական կորտեժով Ա կետից Բ կետը գնալու համար փողոցներ փակող Փաշինյանը մտածում է, որ խայտառակ խցանումների պատճառը մեքենաների աննախադեպ քանակն է: Նրա ընդդիմախոսները հարց ունեն՝ այդ դեպքում ինչու՞ չի ասում, որ Երևանին պետք են նոր ճանապարհներ:Ավելին13:0015.03.26 -
ՄիջազգայինՂազախստանում մեկնարկել է նոր Սահմանադրության վերաբերյալ հանրաքվենՂազախստանում մեկնարկել է երկրի նոր Սահամանդրության վերաբերյալ համազգային հանրաքվեն. տեղական ժամանակով՝ ժամը 10:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընդհանուր ընտրողների 19.21 տոկոսը (2 միլիոն 393 հազար 844 քաղաքացի):Ավելին12:2915.03.26 -
ՀասարակականՎթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մարտի 15-ին` ժամը 10:00-18:00-ը, կդադարեցվի Դավթաշեն 1-ին թաղամասի ջրամատակարարումը:Ավելին12:1115.03.26 -
ՍպորտԸմբիշ Հարությունյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Տերտերյանը՝ փոխչեմպիոն, Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիրՍերբիայի Զրենյանին քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 1 ոսկի, 1 արծաթ ու 1 բրոնզ։Ավելին11:4715.03.26 -
ՀասարակականՀանրապետության տարածքում սպասվում է բուք, առանձին շրջաններում՝ տեղումներՀանրապետության տարածքում մարտի 15-ին և 16-ին շրջանների մեծ մասում, մարտի 17-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։Մարտի 15-ին և 16-ին առանձին հատվածներում տեղումները կլինեն զգալի։Ավելին11:3115.03.26 -
ՔաղաքականԲժշկական «միջամտությունը» օգնե՞ց. ՔՊ-ականը խոստանում է՝ կվերանայվի բուժաշխատողների աշխատավարձըԲժշկական «միջամտությունը» օգնե՞ց. ՔՊ-ականը խոստանում է՝ կվերանայվի բուժաշխատողների աշխատավարձըԱվելին11:1915.03.26 -
ՀասարակականՀնդկաստանում և Թաիլանդում գտնվում են 20 ՀՀ քաղաքացի, Վիետնամում՝ 3. ԱԳՆՄերձավոր Արևելքով տարանցիկ չվերթների չեղարկման կամ հետաձգման հետևանքով Ասիական տարածաշրջանի երկրներում մնացած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի միջոցով առկա են հետևյալ թարմացումները: Այս մասին ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:Ավելին11:1315.03.26 -
ՀասարակականՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Չարենցավանում. 8 հոգի տեղափոխվել են ոստիկանությունՄարտի 13-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի «Տոսպ գրուպ» կարի ֆաբրիկայի մոտակայքում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում։Ավելին10:5615.03.26 -
ՄիջազգայինԻսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում մեկ օրում զոհվել է 14 բուժաշխատողԱռողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը խստորեն դատապարտել է վերջին 24 ժամվա ընթացքում Լիբանանի հարավում 14 առողջապահական աշխատողների մահը Իսրայելի ավիահարվածների հետևանքով: ԱՀԿ-ի ղեկավարը հայտարարություն է տեղադրել իր X սոցիալական ցանցի էջում։Ավելին10:3915.03.26 -
ՀասարակականԴեղագետների գիտելիքները պետք է կիրառվեն նաև հիվանդանոցներում. հանրահայտ մասնագետը Հայաստանում էՓորձառու դեղագետ Յուրի Կիսելյովը հայ գործընկերներին օգնում է, որ հայ բժիշկները նույնպես կարողանան ռեսուրսներն ավելի ճիշտ ու արդյունավետ օգտագործել, ինչպես Արևմտյան Եվրոպայում կամ ԱՄՆ-ում: Մի խորհուրդ ունի հայ գործընկերներին՝ չվախենալ հրաժարվել ավանդական մոտեցումներից:Ավելին10:2115.03.26 -
ՀասարակականԼույս չի լինի. հասցեներՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:0015.03.26
2026-03-14
-
ՀասարակականՆԳ նախարարի հրամաններով կադրային փոփոխություններ և նշանակումներ են տեղի ունեցել Պարեկային ծառայությունումԱյսօր՝ մարտի 14-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով կադրային փոփոխություններ և նշանակումներ են տեղի ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՆԳ նախարարի հրամանով Անդրանիկ Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար, ով Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով ազատվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատարի տեղակալի պաշտոնից։ Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով Արսեն Ստեփանյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատարի ծառայության գծով տեղակալ, ով ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի հրամանատարի պաշտոնից։ ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով Դավիթ Նիկողոսյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի հրամանատար, ով Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով ազատվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնից։ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով Լևոն Մանուկյանը նշանակվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատարի տեղակալ, ազատվելով ՊԾ Երևան քաղաքի գնդի ծառայության գծով հրամանատարի տեղակալի պաշտոնից։Ավելին23:5314.03.26 -
ՍփյուռքՀալեպում հայ կնոջ են թալանել և սպանելԸստ «Արևելք»-ի տեղեկությունների՝ Մարալ Խշուաջյանը Հալեպի Հայ կաթողիկե վարժարանի ուսուցչուհի է։Ավելին23:4514.03.26 -
ՄիջազգայինՖրանսիայի ԱԳՆ-ն հերքել Է Թրամփի կոչից հետո Հորմուզի նեղուց նավերի ուղարկումը«Ո՛չ, ֆրանսիական ավիակիրը և դրա խումբը մնում են Արևելյան Միջերկրականում։ Դիրքորոշումը չի փոխվել. այն պաշտպանական է»,-ասվում է X սոցիալական ցանցի անգլալեզու այն էջի հայտարարության մեջ, որը Ֆրանսիայի ԱԳՆ-ն օգտագործում է արդի իրադարձություններն ու լրատվական հաղորդագրությունները մեկնաբանելու համար։ Այս ուղերձը հրապարակվել է ի պատասխան այն տեղեկատվության, թե Ֆրանսիան իբր 10 ռազմական նավ է ուղարկում Հորմուզի նեղուց՝ այնտեղով նավերի նավարկությունն ապահովելու համար։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրել էր, որ որոշ պետություններ մտադիր են ռազմական նավեր ուղարկել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունն ապահովելու համար, «հատկապես նրանք, որոնք տուժել են» այդ ծովային տրանսպորտային զարկերակի փակումից։ Ընդ որում, ամերիկացի առաջնորդն ուղղակիորեն նման քայլի կոչ է արել Մեծ Բրիտանիային, Չինաստանին, Կորեայի Հանրապետությանին, Ֆրանսիային և Ճապոնիային։Ավելին23:3014.03.26 -
ՔաղաքականԻրանը կարծես թե մտադիր չէ կրկնել 2025 թվականի 12-օրյա պատերազմի պատմությունը․ Հակոբ ԲադալյանԲարդ է ասել: Հնարավոր է, որ Թրամփը փորձում է այդ կերպ հոգեբանական ճնշում բանեցնել Իրանի վրա, որպեսզի Թեհրանը նվազեցնի իր բանակցային նշաձողերն ու համաձայնի ընդունել «ջախջախումն» ու հնարավորություն տա Թրամփին դուրս գալ պատերազմից:Ավելին23:1514.03.26 -
ՄիջազգայինՊակիստանը ավելի քան 270 հրթիռ և արկ է արձակել Աֆղանստանի Կունար նահանգի ուղղությամբՊաշտոնյայի խոսքով՝ հրթիռային հարձակումների ժամանակ բնակչության շրջանում զոհեր չեն գրանցվել, սակայն ավերվել են որոշ բնակելի շենքեր և հասարակական շինություններ։Ավելին23:0014.03.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ի հարվածները Իրանի «նավթային սրտին». վառելիքի համաշխարհային ճգնաժամն անխուսափելի՞ էԱՄՆ-ի հարվածները Իրանի «նավթային սրտին». վառելիքի համաշխարհային ճգնաժամն անխուսափելի՞ էԱվելին22:4514.03.26 -
ՀայաստանՑեղասպանության թանգարանի Արցախի բաժինը ևս կփակվի. «Հրապարակ»Հիշեցնենք, որ արդեն նախկին տնօրեն Էդիտա Գզոյանը օրերս ազատման դիմում գրեց պաշտոնից, մի քանի օր մինչ քննարկվում էր նրա դիմումի պատճառները, Փաշինյանը հաստատեց՝ ինքն է ցուցում տվել, որ Գզոյանը հեռանա աշխատանքից, պատճառը Միացյալ Նահանգների փոխնախագահին նվիրած ժողովածուն է՝ ամերիկյան մամուլի արձագանքը 1905-1921 թվականներին Անդրկովկասի հայության նկատմամբ ազերիների ագրեսիայի մասին․ «Այո, ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի՝ իմ ցուցումով։ Այո, ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն, ես դա համարել եմ սադրիչ գործողություն և խնդրել եմ, որ դիմում գրի»։Ավելին22:3314.03.26 -
ՏարածաշրջանԱրաղչին հայտարարել է, որ ԱՄՆ «անվտանգության հովանոցը» չի լուծի Հորմուզի նեղուցի խնդիրը«ԱՄՆ «անվտանգության հովանոցը» ծակծկված է և ավելի շուտ խնդիրներ է ստեղծում, քան լուծում դրանք»,-գտնում է Արաղչին։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն այժմ «աղերսում են ուրիշներին, նույնիսկ Չինաստանին, օգնել իրենց ապահովել [նավագնացության] անվտանգությունը Հորմուզի նեղուցում»։ Իրանցի նախարարը դիմել է հարևան արաբական երկրներին՝ կոչ անելով «վտարել օտարերկրյա ագրեսորներին», քանի որ, Արաղչիի համոզմամբ, «նրանց միակ մտահոգությունը Իսրայելն է»։Ավելին22:2514.03.26