Լրահոս

2026-03-12
  • Img default alt hy
    Հասարակական
    ԵԽ ամբիոնից Փաշինյանն իրականացրեց բացահայտ և լկտի ոտնձգություն Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. հայտարարություն
    Սա պարզապես հերթական քաղաքական սայթաքումը կամ տգիտությունը չէր. սա ուղիղ, կանխամտածված և դավաճանական հարված էր հայ ժողովրդի երկուհազարամյա հոգևոր ողնաշարին: Երբ երկրի կոչեցյալ ղեկավարն օտարների առաջ սեփական Եկեղեցին հռչակում է որպես դավադրությունների բույն և անվտանգային սպառնալիք, նա դադարում է պարզապես ընդդիմախոս լինելուց. նա ուղիղ ծառայության է անցնում հայության ինքնությունը բնաջնջողների ճամբարում։
    11:43
    12.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Չպիտի լինի, որ հայաթում բուդկա դրի, վաֆլի-մաֆլի վաճառեցի. Փաշինյանը ծաղրում է մանր բիզնեսը
    Կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    11:37
    12.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դրական գնահատական նշանակելու համար քոլեջի տնօրենին 500 ԱՄՆ դոլար կաշառք են տվել
    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ «Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք, քաղաքացու օգտին ապօրինի գործողություն կատարելու և անգործություն դրսևորելու համար, իրենց ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, խմբի կազմում կաշառք են ստացել: Նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացին, քոլեջի տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալից նախապես տեղեկանալով, որ իր որդին պետական քննությունը ձախողել է, նախնական պայմանավորվածության համաձայն՝ նշված գործընթացում որդուն օգնելու՝ դրական գնահատական նշանակելու համար քոլեջի տնօրենին և տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալին տվել է 500 ԱՄՆ դոլար կաշառք։ Բացի այդ, նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև հիշյալ քաղաքացու կողմից որդու օգտին ապօրինի գործողություն կատարելու մեկ այլ դեպք: Մասնավորապես՝ վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու համար վերջինս 2025 թվականին դիմել է Երևանի բնակչին, ով վստահեցրել է, որ իրավասու պաշտոնատար անձին 400.000 ՀՀ դրամ կաշառք տալու եղանակով կարող է կազմակերպել նշված գործընթացը, ինչին քաղաքացին համաձայնել է: Արդյունքում՝ կաշառքի միջնորդության պատրվակով գումար ստացած անձը կաշառքի գումարն օգտագործել է անձնական կարիքների համար, իսկ քաղաքացին իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունը՝ կաշառք տալն ավարտին հասցնել: Խմբի կազմում կաշառք ստանալու համար «Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենին և նրա տեղակալին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Կաշառք տված քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
    11:32
    12.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զախարովան Վլադիմիր Զելենսկուն անվանել է ահաբեկիչ
    Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Կիևի վարչակարգի ղեկավարն ավելի վաղ սկսել էր սպառնալ Օրբանին Ուկրաինայի զինված ուժերի զինյալների հետ հանդիպմամբ՝ հունգարական կողմից ԵՄ-ի կողմից Ուկրաինային հատկացվելիք հերթական վարկի արգելափակման պատճառով: Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ Զելենսկին անցել է «կարմիր գծերը», և կոչ է արել Եվրամիությանը տարանջատվել այդ հայտարարություններից: Զելենսկին մշտապես կոպիտ է արտահայտվում Հունգարիայի ներկայացուցիչների, այդ թվում՝ Հունգարիայի վարչապետի հասցեին: Այսպես, ավելի վաղ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության 62-րդ համաժողովում, նա կոպիտ կերպով արտահայտվել էր Օրբանի հասցեին՝ հայտարարելով, թե վերջինս մտածում է իր փորի մեծացման, այլ ոչ թե բանակի մասին: Նույն օրը Օրբանը մեկնաբանել էր իր հասցեին արված հարձակումը՝ ընդգծելով, որ Եվրամիությանը միանալու վերաբերյալ իրավիճակի սխալ ընկալման պատճառով Ուկրաինան չի կարողանա անդամակցել միությանը։
    11:26
    12.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    37-ամյա Արսեն Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
    Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1988 թ. ծնված Արսեն Հակոբյանը։ Վերջինս մարտի 10-ին դուրս է եկել Թաիրով գյուղի իր բնակության հասցեից և չի վերադարձել։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։
    11:16
    12.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ում պարգև են առաջարկել ռազմաբազայից գողացված անօդաչու սարքերի մասին տեղեկատվության համար
    «Բանակի նախարարության քրեական հետաքննությունների ծառայությունը առաջարկում է մինչև 5000 դոլար պարգևատրում այն տեղեկատվության համար, որը կհանգեցնի չորս Skydio X10D անօդաչու սարքերի գողության համար պատասխանատու անձի կամ անձանց ձերբակալմանն ու դատապարտմանը»,-ասված է ռազմաբազայի սոցիալական էջերում հրապարակված հայտարարության մեջ։ Զինվորականների հայտարարության մեջ նշվում է, որ անօդաչու սարքերը վերջին անգամ տեսել են 2025 թվականի նոյեմբերի 21-ին, իսկ ենթադրաբար նոյեմբերի 21-ից 24-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք ապօրինի կերպով մուտք են գործել բազա և գողացել դրանք։ Ամերիկյան համանուն ընկերության կողմից արտադրվող Skydio X10D անօդաչու համակարգերը իրենցից ներկայացնում են փոքր, շարժական, չորս պտուտակավոր սարքեր, որոնք զինվորականներն օգտագործում են մարտավարական հետախուզության և դիտարկման համար։ Որոշ մոդելներ համալրված են նաև ջերմային տվիչներով (սենսորներով)։ Այս անօդաչու սարքերի արժեքը, կախված կոնֆիգուրացիայից, կազմում է 15-ից 35 հազար դոլար։
    11:10
    12.03.26
    Ավելին
  • Հասարակական
    Երևանում շնչելու օդ չկա, քաղաքապետարանը նոր ծառեր է տապալում՝ ճապոնական ստվերի խոստումով
    Երևանի աղտոտված օդը շնչող քաղաքացիներին տարօրինակ է թվում քաղաքապետարանի՝ ծառերի ամենօրյա սպանդը: Մարդիկ նկատում են, որ առողջ ծառեր են տապալվում գետնին: Այսօր էլ Պռոշյան փողոցի թեղիներն են հանել: Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն կենտրոնի տնօրենի վստահեցմամբ՝ նրանք այնքան հիվանդ էին, որ բուժել հնարավոր չէր:
    11:08
    12.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դրամահավաքն ավարտված է, դուք արեցիք մի բան, որն անհավանական է. Գոռ Հակոբյան
    Հայտնի դերասան, հաղորդավար Գոռ Հակոբյանն այսօր ժամը 10-ին հայտարարեց որդու բուժման նպատակով հայտարարված դրամահավաքի ավարտի մասին։ «36 ժամում հավաքվեց այնքան գումար, որ անհրաժեշտ է մեզ Մյունխենում բուժում ստանալու համար։ Դուք արեցիք մի բան, որն անհավանական է»,-ասաց Գոռ Հակոբյանը։
    11:02
    12.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տուն է այրվել․ մանրամասներ
    Մարտի 12-ին՝ ժամը 01։01-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարինջ գյուղի 7-րդ փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Օձունի հրշեջ-փրկարարական հենակետից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։25-ին, մարվել՝ 04։00-ին։ Այրվել են տան (մոտ 100 քմ) տանիքից մոտ 60 քմ հատված և մեկ սենյակ՝ մոտ 50 քմ։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի տան մյուս հատվածներ։
    10:55
    12.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքը՝ այսօր
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.84 դրամ:
    10:45
    12.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ»
    Հայաստանի պետական պարտքի խնդիրը հատկապես 2018 թ. իշխանափոխությունից հետո աստիճանաբար վերածվել է ոչ միայն ֆինանսատնտեսական, այլև ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքական և հասարակական քննարկման թեմայի։ Այսօր արդեն այն ավելի հաճախ դիտարկվում է որպես համակարգային ռիսկերի աղբյուր, որը կարող է սահմանափակել երկրի տնտեսական ինքնուրույնությունը և երկարաժամկետ զարգացման հնարավորությունները։ Գաղտնիք չէ, որ պետական պարտքը ցանկացած ժամանակակից պետության ֆինանսական կառավարման կարևոր բաղադրիչ է, սակայն դրա չափը, կառուցվածքը, աճի տեմպերը և սպասարկման կարողությունը որոշում են՝ արդյոք այդ պարտքը դառնում է զարգացման գործիք, թե վերածվում է տնտեսական ծանր բեռի։
    10:30
    12.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մարդը գնացել է ԵԽ ամբիոնից և պատմում է, թե եպիսկոպոսները ազդեցության գործակալներ են և ուզում են խանգարել իր «խաղաղությանը․ Օսկանյանը՝ Փաշինյանի մասին
    Բոլոր նրանց, ովքեր դեռ կասկած ունեն, որ թե՛ պատերազմից, թե՛ հետպատերազմական արհավիրքներից, Արցախի հայաթափումից, Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացիայից և Ադրբեջանի բոլոր պայմաններին հնազանդորեն համաձայնելուց կարելի էր խուսափել, եթե պետության ղեկին կանգնած մարդը որևէ պատկերացում ունենար, թե ինչ բան է դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը և ինչ արժեք ունի խոսքը, պարզապես խորհուրդ եմ տալիս լսել Փաշինյանի ելույթի միայն մեկ հատվածը։  Այս մասին գրել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։
    10:20
    12.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    3 հազար դրամի համար իրանցու դեմ քրեական գործ են հարուցել. «Հրապարակ»
    Վերջերս Հակակոռուպցիոն կոմիտեում մի զավեշտալի վարույթ է նախաձեռնվել, որտեղ մեղադրյալն իրանցի է, իսկ «տուժողը»՝ պարեկ։ Զադեհ անունով իրանցին՝ Իրանից եկող մեքենայի վարորդը, Վայոց Ձորի պարեկներից մեկին 3 հազար դրամ է առաջարկել՝ իրեն չտուգանելու համար, ինչն էլ արձանագրել է պարեկը, եւ փոքրիկ «կաշառքի» դեպքը գնացել հասել է Հակակոռուպցիոն կոմիտե, դատախազություն, այնտեղից էլ՝ Հակակոռուպցիոն դատարան եւ մակագրվել, ոչ ավել, ոչ պակաս` նախկին դատախազ, քաղաքական գործերից հայտնի դատավոր Վահե Դոլմազյանին, որը քննել է, օրինակ, Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդությունները եւ այլն։
    10:12
    12.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը. Գագիկ Սուրենյան
    «Ցիկլոնի ներթափանցումը կսկսվի մարտի 13-ի լույս 14-ի գիշերը և այն Հայաստանում կգործի մինչև մարտի 16-ը ներառյալ։
    10:08
    12.03.26
    Ավելին
  • Հասարակական
    Լուռ տեռոր՝ բժշկական կենտրոններում. առողջության ապահովագրումն առաջացնում է բժիշկների անապահովություն
    Առողջության ապահովագրության հակառակ կողմը՝ բժիշկները ահազանգում են, որ բժշկական հաստատություններում իրենց տեռորի են ենթարկում, ստիպում են Արմեդ համակարգից ջնջել իրենց խորհրդատվությունների ու մատուցած ծառայությունների մասին տվյալները, որպեսզի հավելյալ աշխատավարձ չստանան: Շատ բժիշկների խոսքով՝ առողջության ապահովագրության համակարգի ներդրումից հետո իրենց աշխատավարձը մի քանի անգամ կրճատվել է, որովհետև, օրինակ, խորհրդատվության համար նախկինում վճարվող 20.000 դրամի փոխարեն պետությունը 6000 դրամ է փոխհատուցում:
    10:00
    12.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Պետբյուջեի հաշվին կես մլն դրամով հեռախոս են գնել». պետական միջոցներով iPhone է գնել Լոռու մարզպետարանը. «Ժողովուրդ»
    Եվ բնական հարց է առաջանում՝ պետական միջոցներով գնված գրեթե կես միլիոն դրամ արժողությամբ հեռախոսը ո՞ւմ համար է նախատեսված եղել։ Փաստաթղթերում շահառու անձի կամ ստորաբաժանման բացակայությունը հարցեր է առաջացնում նաև թափանցիկության տեսանկյունից։ Պետական կառույցներում տեխնիկայի նման գնումների դեպքում պետք է նշվի օգտագործման նպատակը կամ այն պաշտոնյան, ում համար նախատեսված է սարքը։ Այս դեպքում, սակայն, այդ տեղեկությունը բացակայում է։
    09:56
    12.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ով է եղել Դավիթ Դանիելյանի ոտքի տակը փորողը. «Հրապարակ»
    Հիշեցնենք, որ ՔՊ-ում ներքին քվեարկությունից հետո զտումներ են իրականացվում․ ովքեր խախտել են քարոզչություն չանելու արգելքը, հեռացվում են ցանկից։ Թումասյանի անունը շատերին անծանոթ կթվա, նրան հիմնականում կարելի է տեսնել Փաշինյանի երբեմնի աներձագ Հրաչ Հակոբյանի հետ։
    09:52
    12.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Բաժանվելը լավ է ազդել․ Աննա Հակոբյանը խնջույքի ողջ ընթացքում պարել է. «Հրապարակ»
    Նիկոլ Փաշինյանի կողակից Աննա Հակոբյանը նախօրեին Արմավիրի «Նանա» ռեստորանում խնջույքի է մասնակցել եւ, ականատեսների պատմելով, ողջ խնջույքի ընթացքում դուրս չի եկել պարահրապարակից` հավանաբար, Փաշինյանից բաժանվելն է նրան նման բարձր տրամադրություն հաղորդել:
    09:46
    12.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ»
    Հայաստանում հունիսին սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության մակարդակը կարող է վճռորոշ ազդեցություն ունենալ քաղաքական համակարգի ապագա կառուցվածքի վրա։ Եթե ընտրություններին մասնակցությունը ցածր է, ապա նույնիսկ ձևականորեն ազատ ընտրությունները (ինչը գրեթե անհավանական է այս իշխանությունների պարագայում) կարող են չարտահայտել հասարակության իրական քաղաքական տրամադրությունները։ Հիմա այն ցույց տանք կոնկրետ ցուցանիշային բանաձևումներով։
    09:41
    12.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը նախընտրում է, որ Հայաստանում նոր մոդուլային ատոմակայանը կառուցի Ֆրանսիան. «Փաստ»
    Նշենք, որ գագաթաժողովում Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարել է՝ Մեծամորի ատոմակայանի ժամկետը լրանալուց հետո Հայաստանը որոշել է անցնել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի: Նա նաև հիշեցրել է, որ մոդուլային ռեակտորներն ավելի կարճ շինարարական ժամկետներ են պահանջում, հզորությունը կարող է ընդլայնվել, ինչն ավելի լավ է համապատասխանում Հայաստանի էլեկտրացանցերի կարիքներին։ Հայաստանի իշխանությունները մինչ օրս խուսանավում են մոդուլային ատոմակայանի հարցով և հստակ պատասխան չեն տալիս, թե ում են վստահելու ատոմակայանի կառուցումը։ Գլխավոր ինտրիգը շարունակում է մնալ այն, թե ո՞ր երկրի արտադրության ռեակտորների վրա կանգ կառնի Հայաստանը: Համաժողովի ամբիոնից էլ Փաշինյանը փակագծեր չի բացել։
    09:38
    12.03.26
    Ավելին