Լրահոս

2026-03-08
  • Img default alt hy
    Քաղաքական
    Չկա պրագմատիկ որևէ հաշվարկ, որը կստիպի Ադրբեջանին մտնել ռազմական գործողությունների մեջ Իրանի դեմ․ թյուրքագետ
    «Քանի որ ադրբեջանա-իրանական հակամարտության թեման երկու օր է՝ ամենաքննարկվողներից է (շատերը նույնիսկ պնդում են, որ երկու երկրների միջև ուղիղ պատերազմ է սկսվելու/սկսվել), ապա կիսվում եմ իմ մի քանի նախնական դիտարկումներով։ Ընդ որում պնդում եմ, որ սրանք նախնական են, քանի որ իրավիճակը կտրուկ կարող է փոփոխվել՝ առաջ բերելով բոլորովին այլ զարգացումներ։ 
    12:43
    08.03.26
    Ավելին
  • Հասարակական
    Վառ գարուն է Երևան եկել. Էլինեի երկրորդ ցուցահանդեսն է բացվել
    Գարնան սկիզբը չափազանց ցրտաշունչ է մայրաքաղաքում: Ջերմ գույներ փնտրողները կարող են «Փյունիկ» զարգացման կենտրոն գնալ: Այնտեղ դեռ երկու օր հնարավոր է տեսնել նկարչուհի Էլինեի անհատական ցուցահանդեսը:
    12:30
    08.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դո՛ւք ընտանիքի հոգատար մայրեր եք, հավատարիմ, սիրելի ընկերներ եք ու արժանի եք լավագույնին. Գագիկ Ծառուկյան
    Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ։ Դուք բոլորի համար սիրո, հոգատարության, ուրախության աղբյուր եք՝ չնայած ձեզ հաճախ բաժին հասնող բոլոր դժվարություններին ու առօրյա հոգսերին։ Ուզում եմ մաղթել, որ ամբողջ կյանքում պահպանեք Ձեր հմայքը, իմաստությունը, կանացի ջերմությունը, որով կիսվում եք բոլորի հետ և օգնում, որ ձեր շուրջ ամեն ինչ ծաղկի։
    12:00
    08.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կինը Սեր է, և Սերն է առաջնորդում նրան․ Սեյրան Օհանյան
    ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորել է Մարտի 8-ի կապակցությամբ։ «Կինը Սեր է, և Սերն է առաջնորդում նրան։ Ի սրտե շնորհավորելով կանանց Գարնան տոնի, Մարտի 8-ի կապակցությամբ՝ մաղթում եմ, որ լինեն սիրված ու կյանքի հոգնության, իրար հաջորդող փորձությունների մեջ ամուր, անխորտակ հենասյուն ունենան։ Եվ անկեղծ երջանկությունը թռիչքի թևեր պարգևի նրանց՝ դեպի նոր նպատակներ, լուսավոր բարձունքներ ու խաղաղություն։ Թող Նարեկացու Մատյանում գրված սրտագին աղոթքը դառնա իրականություն. «Թախիծն ընկրկի, ողբը նահանջի, Խավարը փախչի, մութը վերանա, գիշերը գնա, Չարիքը չքվի, տագնապն հեռանա, Հուսահատությունն հալածվի անհետ, Եվ թագավորի ձեռքդ ամենակար, քավիչ բոլորի»»։
    11:30
    08.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կինը ընտանիքի հոգին է, նրա լույսը և ջերմությունը․ կինը մայր է, որից սկիզբ է առնում հայրենիքը․ Բելլա Քոչարյան
    Սիրելի որդեկորույս մայրեր, խոնարհվում եմ ձեր առջև։ Իմացեք, որ ձեր ցավը մեր ցավն է։ Եռաբլուր այցելելիս, որտեղ ննջում է քրոջս թոռան՝ մեր սիրելի Հենրիի հոգին, ավելի խորն եմ հասկանում ձեր՝ սիրելի մայրեր, վիշտը և կարոտը։ Բայց վստահ եղեք, մեր հարգելի մայրեր, որ ոչ ոք չի մոռացել և ոչինչ չի մոռացվելու։ Սիրելի Արցախի կանայք, դուք ստիպված եղաք թողնել ձեր սիրված միջավայրերը, գյուղերը, քաղաքները, մեր սիրելի Արցախը։ Բայց ես գյուդում ըմ, վեր տուք ուժեղ ըք և ամեն հինչ հաղթահարելու ըք մըզ հետ միասին։ Մունք սաղ բոլորս միասին պիտի լինենք։ Անցած տարիները հեշտ չէին մեզ բոլորիս համար։ Բայց չէ՞ որ կյանքը շարունակվում է, և մենք պարտավոր ենք նայել առաջ, կառուցել մեր ապագան մեր սերունդների համար։ Ուրեմն, մենք՝ կանայք, պետք հզոր լինենք, պահպանենք մեր օջախները, հայրենիքը, հայոց լեզուն, ավանդույթները և հավատքը։ Սիրելի կանայք, սիրելի մայրեր, շատ սիրելի քույրեր և երիտասարդ կանայք, եղեք առողջ, եղեք սիրված և, իհարկե, երջանիկ»։
    11:07
    08.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կանանց իրավունքների լիարժեք իրացումը իրավական և ժողովրդավարական պետության կայացման կարևոր գրավականներից է. ՄԻՊ
    Մարտի 8-ը միայն շնորհավորանքների և գեղեցիկ խոսքերի օր չէ։ Այն կարևոր հիշեցում է, որ կանանց իրավունքների պաշտպանությունն ու հավասար հնարավորությունների ապահովումը մեր հասարակության զարգացման առանցքային գրավականներից են։ Այս օրը ևս մեկ հնարավորություն է` գնահատելու կանանց ձեռքբերումներն ու ներդրումը հասարակական կյանքում, ինչպես նաև անդրադառնալու այն մարտահրավերներին, որոնք դեռ առկա են կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին։
    10:43
    08.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ձեր աշխատասիրությամբ, համբերությամբ մեծ ներդրում ունեք պետության և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում. Ռոբերտ Քոչարյան
    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Մարտի 8-ի կապակցությամբ։
    10:37
    08.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այսօրվա անկայուն աշխարհում շատ հոգսեր ծանրացած են նաև կանանց ուսերին. Վեհափառ
    Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Բազումողորմ Աստված խաղաղություն պարգևի աշխարհին ու մեր հայրենիքին և Իր օրհնության ու շնորհների ներքո պահպանի մեր մայրերին ու քույրերին, որպեսզի հավատով և հույսով զորացած, շարունակեն իրենց գովարժան հանձնառություններով նպաստ բերել մեր երկրի ու մեր ժողովրդի բարօրությանը։​
    10:30
    08.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լույս չի լինի. հասցեներ
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    10:00
    08.03.26
    Ավելին
2026-03-07