Լրահոս

2026-03-07
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի մետրոպոլիտենը 45 տարեկան է
    «Սկզբում այն ստեղծվեց որպես ժամանակակից տրանսպորտային լուծում՝ քաղաքին նոր շունչ ու արագություն հաղորդելու համար։ Սակայն տարիների հոսքում մետրոն վերաճեց ավելինի․ դարձավ Երևանի առօրյայի անբաժանելի մասը, քաղաքի զարկերակը, որ ամեն օր կապում է քաղաքի տարբեր ծայրերը, տարբեր մարդկանց ու տարբեր պատմություններ։
    13:15
    07.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե ձեր վարձավճարը 150,000 դրամ է, շանս կունենաք 150,000 դրամով ունենալ սեփական բնակարան. Նարեկ Կարապետյան
    Բնակարանների գները թույլ կտան վարձավճարի գնով ունենալ սեփական բնակարան. եթե դուք այսօր վճարում եք 150,000 դրամ վարձավճար, դուք հնարավորություն կունենաք 150,000 դրամով ունենալ սեփական բնակարան ու սեփական տանիք: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը: «Պետությունը կառուցապատողին տալու է անվճար հողատարածք, տալու է անվճար կոմունիկացիաներ, գնորդին վերադարձնալու է հարկերի նշանակալի մասը, որպեսզի գնորդն ունենա հնարավորություն շատ էժան գնով բնակիարան ձեռք բերելու: Սա շատ կարևոր քայլ է մեր ընտանիքների համար»,- նշել է նա՝ ներկայացնելով իրենց կուսակցության տնտեսական ծրագրերից մեկը:
    13:00
    07.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սևան-Երևան ավտոճանապարհին 22-ամյա վարորդը «Toyota Camry»-ով մխրճվել է բեռնատարի հետնամասի մեջ
    Այսօր՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։55-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 129 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչներ 22-ամյա Միշա Ն․-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով մխրճվել է և 48-ամյա Արման Կ․-ի վարած «Shacman» մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։
    12:47
    07.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Դուբայի միջազգային օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը
    «Դուբայի միջազգային օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է «ուղևորների, ավիաընկերությունների անձնակազմերի և օդանավակայանի անձնակազմի անվտանգությունն ապահովելու նպատակով»,- ասված է X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։
    12:39
    07.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աշխարհաքաղաքական պղտոր ալիքը սպառնում է նաև մեզ․ Հայր Ասողիկ
    Մեր ազգային բնիկ իմաստությամբ մնանք անսասան և թույլ չտանք, որ օտար հայադավ ուժերը մեզ դարձնեն խաղալիք, մեր կյանքը խաթարեն, մեր ճանապարհը խոտորեն։
    12:35
    07.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Թանձր ծուխ՝ Դուբայի օդակայանում. հետաձգվել է դեպի Երևան չվերթը
    Հայլուր 12։30 Թանձր ծուխ՝ Դուբայի օդակայանում. հետաձգվել է դեպի Երևան չվերթը
    12:30
    07.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքը՝ այսօր
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․85 դրամ:
    12:15
    07.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ձորաղբյուրում ճակատ ճակատի բախվել են «Chevrolet»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներ
    Այսօր՝ մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09:40-ի սահմաններում Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհի 3.5 կմ հատվածում բախվել են «Nissan»-ն ու «Chevrolet»-ը։
    12:00
    07.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արայիկ Հարությունյանը մանիպուլացնում է Հայաստանի երկնքով տարանցիկ թռիչքների թեման. «Հետք»
    Փոխարենը Հայաստանը, անկախ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի լինել-չլինելուց, եղել եւ մնում է տարանցիկ երկիր հյուսիս-հարավ երթուղու վրա: Օրինակ՝ քաթարական կամ էմիրաթական ավիափոխադրողների համար Հայաստանը տարանցիկ (տրանզիտ) երկիր է դեպի Վրաստան կամ Ռուսաստան թռիչքների համար, բայց, իհարկե, միակը չէ: Հայաստանը եղել եւ մնում է տարանցիկ երկիր, օրինակ, Թուրքիայից դեպի Միջին Ասիա թռիչքների համար, չնայած այս դեպքում էլ կա այլընտրանք (առաջին հերթին՝ Վրաստանը):
    11:49
    07.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    TRIPP-ը ձևավորվել է մեծ տերությունների աշխարհաքաղաքական հաշվարկների շրջանակում, որտեղ Հայաստանը հանդես է գալիս որպես տարածք․ քաղաքագետ
    Եթե ԱՄՆ-ն և Իսրայելը կարողանան ռազմավարական հաջողություն արձանագրել և Իրանում ձևավորվի Վաշինգտոնի և Թել Ավիիվի համար ավելի լոյալ իշխանություն, տարածաշրջանային կոմունիկացիոն նախագծերի ամբողջ տրամաբանությունը կարող է վերանայվել։ Այդ դեպքում TRIPP-ի ներկայիս աշխարհաքաղաքական նշանակությունը կարող է նվազել, քանի որ Իրանի գործոնը՝ որպես տարածաշրջանային հակակշիռ, էականորեն կթուլանա։
    11:38
    07.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ռեալ փաստեր միայն․ «Հրապարակ»
    Մի հավատացեք եւ ոչ մի սոցիոլոգիական հարցման արդյունքներին ու դրանցով մի կողմնորոշվեք ո՛չ ուժերի հարաբերակցության, ո՛չ ձեր անելիքների հարցում: Մի վստահեք եւ ոչ մի քաղաքագետի ու քաղաքագիտական վերլուծության: Մի լսեք ոչ մի խոստում եւ ապագայում ոսկե սարեր կառուցելու առաջարկ:
    11:26
    07.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կատարում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել այդ տարածքում տարանցիկ գտնվող ՀՀ 41 քաղաքացի․ ԱԳՆ
    Մարտի 6-ին դեսպանությունում կազմակերպվել է քննարկում Դոհայում մնացած ՀՀ բոլոր քաղաքացիների մասնակցությամբ։
    11:19
    07.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    11:15
    07.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թեհրանում պայթյուններ են որոտացել․ Mehr
    Ըստ աղբյուրի տվյալների՝ պայթյունները տեղի են ունեցել Իրանի մայրաքաղաքի մի քանի շրջաններում։
    11:05
    07.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու․ հասցեներ
    Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
    11:00
    07.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վիետնամում ՀՀ 12 քաղաքացի կա. 4-ն այսօր կվերադառնան Հայաստան
    ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ 4-ը մարտի 7-ին կմեկնի Հոշիմին-Գուանճոու-Ալմաթի-Թբիլիսի թռիչքով, այնուհետ Թբիլիսիից մեքենաներով կվերադառնա Երևան։
    10:56
    07.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեքենան գլխիվայր շրջվել և հայտնվել է դաշտում․ կան վիրшվորներ
    Այսօր՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 47 կմ հատվածում Երևանի բնակիչ 69-ամյա Մուշեղ Մ․-ն իր վարած «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին, գլխիվայր շրջվել և հայտնվել դաշտում։
    10:49
    07.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ պաշտոնյաներն անվայելուչ պահվածք են դրսևորել. «Ժողովուրդ»
    Զեկույցի համաձայն՝ 2025 թվականին արձանագրվել է 224 խախտում, մինչդեռ 2024 թվականին այդ թիվը կազմել էր 208։ Փաստաթղթում նշվում է նաև, որ տարվա ընթացքում ԶԼՄ-ների և լրագրողների նկատմամբ իրականացված ճնշումների մեծ մասը, ինչպես նաև դատական հայցերի շուրջ կեսը, ներկայացվել են իշխանության ներկայացուցիչների կողմից, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց։
    10:45
    07.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կնքվել է ևս մեկ հաշտության համաձայնություն. շուրջ 324 միլիոն դրամ արժեքով գույքը հանձնվել է ՀՀ-ին
    Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով 323 միլիոն 800 հազար դրամ միջին շուկայական արժեքով գույքը Հայաստանի Հանրապետության սեփականությանը հանձնելու նպատակով կնքվել է հաշտության համաձայնություն, որը 2026 թվականի մարտի 5-ին հաստատվել է դատարանի վճռով: Այդ մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը: Գլխավոր դատախազությունը 2023 թվականի օգոստոսի 29-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանի օգնական Մանուկ Հակոբյանի և նրա կնոջ: Հիշեցնենք, որ Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթը՝ դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնվել 2025 նոյեմբերի 6-ին: Դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ, հայցադիմումն ընդունվել էր վարույթ: Նշված գործի շրջանակներում 2026 թվականի փետրվարի 27-ին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում պատասխանողներ Մանուկ Հակոբյանի և նրա կնոջ հետ կնքվել է հաշտության համաձայնություն, որով պատասխանող կողմը համաձայնել է հայցապահանջում ներառված՝ 323 միլիոն 800 հազար դրամ միջին շուկայական արժեքով Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքն հանձնել Հայաստանի Հանրապետության սեփականությանը: Նույն օրը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել դիմում՝ կնքվող հաշտության համաձայնությունը հաստատելու մասին: 2026 թվականի մարտի 4-ին Հակակոռուպցիոն դատարանը որոշում է կայացրել գործից մաս առանձնացնելու և առանձին վարույթում քննելու մասին: 2026 թվականի մարտի 5-ին Հակակոռուպցիոն դատարանը կայացրել է վճիռ, որով հաստատվել է 2026 թվականի փետրվարի 27-ին կնքված հաշտության համաձայնությունը: Հայցապահանջում ներառված մյուս գույքերի բռնագանձման պահանջի մասով քաղաքացիական գործի քննությունը շարունակվում է:
    10:38
    07.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանը կրկին փոշու մեջ է․ օդը չի մաքրվում
    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնտ ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 24-ից մարտի 2-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, -Նոր Նորքում՝ փետրվարի 26-27-ը, -Շենգավիթում` չի գերազանցել, -Արաբկիրում՝ չաի գերազանցել։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։
    10:30
    07.03.26
    Ավելին