Լրահոս
2026-03-05
-
ՄիջազգայինԹրամփն Իրանի նոր հոգևոր առաջնորդի ընտրությանն անձամբ մասնակցելու ցանկություն է հայտնելԴոնալդ Թրամփը նշել է, որ սպանված Ալի Խամենեի որդին, որն Իրանի նոր Գերագույն հոգևոր առաջնորդի ամենահավանական թեկնածուն է, ընդունելի չէ իր համար։Ավելին21:4505.03.26 -
ՔաղաքականՓաշինյանը հիմար-հիմար խոսում ա, մի միլիոն էլ տա, իրան չեմ ընտրելու. թոշակառուներՊարգևավճարների որոշումն է Փաշինյանին թույլ տալիս պեռաշկի ուտել ու 10 հազարով ավելացնել թոշակները: Այսօր կառավարության նիստում ինքն է հայտարարել այդ մասին: Փաշինյանի պնդմամբ՝ այդ միլիոններն են մոտիվացնում կառավարության անդամներին լավ աշխատել՝ ստեղծելով թոշակներն ավելացնելու հնարավորություն:Ավելին21:4005.03.26 -
ՀասարակականՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել. ՊՆՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան: Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից։ «Որոշ շրջանակներ մանիպուլյատիվ բնույթի վերնագրերով հոդվածներ են շրջանառում՝ նպատակ ունենալով անհարկի լարվածություն ստեղծել հանրության շրջանում»,- ասվում է հաղորդագրությունում:Ավելին21:3405.03.26 -
ՔաղաքականՄիրզոյանը և Լատվիայի ԱԳ նախարարն անդրադարձ են կատարել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակինԸնդգծվել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ ակտիվ փոխգործակցության, ինչպես նաև Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին ընդառաջ ակտիվ ներգրավածության պատրաստակամությունը։Ավելին21:3005.03.26 -
ՀասարակականԵրևանի Մուշավան թաղամասում այրվել է բնակելի տնակ․ կա վիրավորՄարտի 5-ին, ժամը 17:35-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասի սկզբնամասում այրվում է տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակելի տնակում՝ մոտ 18 քմ․ կա տուժած։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։18-ին, մարվել՝ 19։15-ին։ Այրվել է տնակը՝ գույքով․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։Ավելին21:1605.03.26 -
ՀասարակականԵրկաթե ձողեր՝ անչափահասների ձեռքերի՞ն. դաժան ծեծի մասին համացանցից են իմացել դիմացի շենքի բնակիչներըԷջմիածնում դպրոցականների մեջ երկաթյա ձողերով ծեծկռտուքի ահազանգի հետքերով է գնացել «Հայլուր»-ի նկարահանող խումբը: Մանրամասները՝ ռեպորտաժում:Ավելին21:0605.03.26 -
ԻրավականՍամվել Կարապետյանից վախերն արտահայտվում են 260 օր տևող ազատության ինտենսիվ ապօրինի սահմանափակմամբ․ Արամ Վարդևանյանախերն արտահայտվում են այլևս 260 օր տևող ազատության ինտենսիվ ապօրինի սահմանափակմամբ: Իրավունքը պետք է գերակայի և կգերակայի: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։ Այս մասին հայտարարել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ Ավելին՝ տեսանյութում։Ավելին20:5705.03.26 -
ՔաղաքականԶԶԶ-ով՝ կոռուպցիայի դեմ. իշխանական «հոգեզեղման» նոր տեսակ է հայտնաբերել ընդդիմությունըՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն այսօր խորհրդարանում ընդամենը 10-15 րոպե է խոսել՝ ամփոփիչ ելույթով՝ իր ղեկավարած կոմիտեի անցած տարվա գործունեության քննարկման վերջում: Մինչև դա 3 ժամ լսել է, թե ինչպես են ընդդիմադիրները բացահայտում իշխանության ԶԶԶ գործիքակազմը:Ավելին20:5205.03.26 -
ՔաղաքականՔո սեփական բնակարանը՝ վարձակալության գնով․ սա Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էԱյս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը և տեսանյութ հրապարակել։Ավելին20:4505.03.26 -
ՄիջազգայինԹրամփը հիասթափված է Սթարմերից և ԲրիտանիայիցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ շատ հիասթափված է Մեծ Բրիտանիայից և նրա վարչապետ Կիր Սթարմերից՝ Իրանի հետ Միացյալ Նահանգների և Իսրայելի հակամարտությունում ամերիկացի զինվորականներին աջակցելու Լոնդոնի նախնական մերժման պատճառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին։ «Մեծ Բրիտանիան շատ հիասթափեցնող է։ Նրա (Սթարմերի - խմբ.) վարքագիծը շատ հիասթափեցնող էր»,- հայտարարել է ամերիկյան առաջնորդը New York Post թերթին տված հարցազրույցում։ Թրամփի խոսքով՝ Սթարմերը պետք է առանց հարցերի ու տատանումների ԱՄՆ-ին տրամադրեր ռազմաբազաները։ «Մենք միանշանակ պետք է հույս դնեինք նրանց վրա։ Ես շատ զարմացած էի Կիրից։ Շատ հիասթափված եմ»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը և հավելել, որ Սթարմերին չի համարում Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինստոն Չերչիլ։ Ավելի վաղ Թրամփն արդեն խոստովանել էր, որ Սթարմերը «Ուինստոն Չերչիլը չէ»։ Այսպես էր ամերիկյան առաջնորդը մեկնաբանել Լոնդոնի սկզբնական մերժումը՝ ԱՄՆ զինվորականներին տրամադրել Հնդկական օվկիանոսի Դիեգո Գարսիա կղզում գտնվող բրիտանական բազան՝ ռազմավարական ռմբակոծիչների վայրէջքի համար։ Սթարմերը կիրակի հայտնել էր, որ Մեծ Բրիտանիան ընդունել է ԱՄՆ-ի խնդրանքը՝ օգտագործել իր ռազմաբազաները Իրանի հրթիռային պահեստներին հարվածներ հասցնելու համար։ Թրամփը համարել է, որ որոշման ընդունումը բրիտանացի վարչապետից «չափազանց շատ ժամանակ» է խլել։ ԱՄՆ-ը և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին։ Հաղորդվում է ավերածությունների և խաղաղ բնակիչների զոհվելու մասին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտներին։Ավելին20:3505.03.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Իրան-Ադրբեջան ռազմական բախում կլինի՞. լարվածությունն աճում է Նախիջևանի շուրջՀայլուր 20։30 Իրան-Ադրբեջան ռազմական բախում կլինի՞. լարվածությունն աճում է Նախիջևանի շուրջԱվելին20:3005.03.26 -
Արտաքին քաղաքականությունԱլիևը «երկաթե բռունցք» է ճոճում Իրանի վրա. Թեհրանը պնդում է՝ Նախիջևանին չի հարվածելՇուրջ 4 ու կես ժամ է՝ րոպե առ րոպե լարվում են հարևան Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունները: Հնարավո՞ր է, որ մերձավորարևելյան օդային մարտերի ամենաթեժ պահին Բաքուն ու Թեհրանն էլ հարվածեն իրար: Վախենում են կանխատեսումներ անել փորձագետները:Ավելին20:2005.03.26 -
ՔաղաքականՆախիջևանի դեպքը նման է պլանավորված դիվերսիայի․ Վահե ԴավթյանԻրադարձության սցենարային բնույթը հստակ երևում է Բաքվի շուտափույթ հռետորաբանությունից. «Իրանը ահաբեկչական ակտ է գործել Ադրբեջանի դեմ» (Ալիև)։Ավելին20:1505.03.26 -
ՄիջազգայինՆոր հրթիռներ՝ Թեհրանի ուղղությամբ. Իրանն սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտինԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաստատել է, որ հարվածել է Պարսից ծոցում գտնվող ամերիկյան տանկերի: Հավանաբար սա Շրի Լանկայի ափերի մոտ իրանական «ԻՌԻՍ ԴԵՆԱ» ռազմանավը խորտակելու պատասխանն է: 130 նավաստիներից 87-ը զոհվել էին:Ավելին20:0005.03.26 -
ԻրավականԱպօրինի շրջանառությունից դուրս է բերվել 1 կգ-ից ավելի մարիխուանաՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անպօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրել են փետրվարի 23-ին։ Ժամը 17-ին մայրաքաղաքի Հալաբյան փողոցում ձերբակալվել է Դավթաշենի բնակիչ 36-ամյա տղամարդ, իսկ Նորաշենում ձերբակալվել է նույն թաղամասում փաստացի բնակվող 25-ամյա երիտասարդ։ Երկուսն էլ տեղափոխվել են վարչություն։ «Դավթաշենցու խուզարկությամբ, մոխրացած հետքերով կաթուցիչից բացի, հայտնաբերվել է երկու տոպրակ, մեկը լցված 63 գրամ մարիխուանայով, մյուսը՝ նույն թմրանյութով լցված 25 փաթեթով, որոնց ընդհանուր քաշն ավելի քան 78 գրամ էր։ Նորաշենցու խուզարկությամբ նույնպես հայտնաբերվեց երկու տոպրակ, մեկում 5 գրամ, մյուսում՝ կպչուն ժապավենով 20 փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածներով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դատարանի որոշմամբ խուզարկություններ են կատարվել նաև նրանց բնակության վայրերում։ Նորաշենցու տանը հայտնաբերվեց 1113 գրամ մարիխուանայի, երկու գրամ «Շոկոյի» նմանվող զանգվածներ, նաև՝ մարիխուանայով լցված 36 փաթեթ, իսկ Դավթաշենցու տանը հայտնաբերվեց 182 գրամ մարիխուանա։ Երկուսն էլ կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ»,- տեղեկանում ենք հաղորդագրությունից։Ավելին19:4505.03.26 -
ՀասարակականԵրևան-Մեղրի ավտոճանապարհին «Nissan March»-ը բшխվել է քարերին և կողաշրջվել․ կան վիրшվորներԱյսօր՝ մարտի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 111-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 28-ամյա Մանյա Օ․-ն իր վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Երևանի բնակիչներ 67-ամյա Մարիետա Օ․-ն, 33-ամյա Հռիփսիկ Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին19:3205.03.26 -
ՔաղաքականՆախիջևանին ԱԹՍ-ով հարվածն իրականացվել է նպատակաուղղված որպես նախնական դաս․ իրանագետԸստ այս պատումի՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից փորձ է կատարվել նշված օդանավակայանը օգտագործել Իրանի հյուսիս-արևմուտքի ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու նպատակով։Ավելին19:2505.03.26 -
ՀասարակականՎանաձորի շենքերից մեկում հրդեհ է բռնկվելԱյսօր՝ մարտի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Մխիթար Գոշ փողոցի 7-րդ շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված շենքի 5-րդ հարկում գտնվող թիվ 48 բնակարանի խոհանոցում։ Հրշեջ փրկարարները ավտոսանդուղքի օգնությամբ մարել են կրակը, ինչի շնորհիվ ամբողջ բնակարանը մոխրակույտի չի վերածվել։Ավելին19:1905.03.26 -
ՄիջազգայինԻրանում ԱՄՆ գործողությունը խլում է Ուկրաինայի աջակցության համար նախատեսված ռեսուրսները․ Կալաս«Ուկրաինայի վրա հստակ ազդեցություն կա. որոշակի պաշտպանական կարողություններ, որոնք անհրաժեշտ են Ուկրաինային, այժմ գնում են նաև Մերձավոր Արևելք»,- նշել է Կալասը։Ավելին19:1505.03.26 -
ԻրավականԴավիթ Գալստյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցներից 2-ը հանվեցինԴավիթ Գալստյանը կշարունակի շաբաթական 2 անգամ ներկայանալ Պրոբացիայի ծառայություն։Ավելին19:0505.03.26