Լրահոս
2026-03-04
-
ՔաղաքականԻշխան Սաղաթելյանը այցելել է Իրանի դեսպանատուն և գրառում արել սգո մատյանում«Մեր հարևան և բարեկամ երկիր Իրանում լայնածավալ մասշտաբի, և տարածաշրջանում այս պատերազմական իրավիճակը վտանգավոր է նաև Հայաստանի Հանրապետության համար՝ և՛ անվտանգային, և՛ տնտեսական, և՛ մնացած առումներով։ Այսօր մեր ցավակցություններն ենք հայտնել և հույս հայտնել՝ որ որքան հնարավոր էս շուտ իրավիճակը կկայունա»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայաուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, որը Հայաստանում Իրանի դեսպանատուն էր եկել՝ ցավակցություն հայտնելու Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի և ԱՄՆ-Իսրայելական հարձակման մյուս զոհերի մահվան կապակցությամբ։Ավելին17:4504.03.26 -
ՀասարակականԷջմիածնի դպրոցում երկաթյա ձողով աշակերտի են ծեծել․ ինչ է պատմում դպրոցի տնօրենը. ԱրմլուրArmlur.am-ը ահազանգ է ստացել, որ Վաղարշապատի «Մաքսիմ Գորկու» անվան N 5 ավագ դպրոցում լարված իրավիճակ է: Ըստ ահազանգի` կան հանցավոր ենթամշակույթ կրող խմբեր, որոնք պարբերաբար խնդիրներ են ունենում դպրոցում սովորող տարբեր երեխաների հետ, նշված դեպքերի և այդ խմբերի գոյության մասին գիտեն նաև դպրոցի ղեկավար կազմը, որոնք որևէ միջոց չեն ձեռնարկում: Արդյունքում, մարտի 3-ին դպրոցի բակում նշված «կլանի» մանակից 10-րդ դասարանի աշակերտներ 5-7 հոգով հարձակվել և հարվածներ են հասցրել մեկ այլ աշակերտի, հարվածողների ձեռքում եղել են նաև երկաթյա ձողեր, որի ընթացքում տուժած աշակերտը ստացել է մարմնական վնասվածք։Ավելին17:3204.03.26 -
ՄիջազգայինՑասում՝ ընդդեմ բարբարոսության. Իրանի դեմ ագրեսիան բողոքի ալիք է առաջացրել ամբողջ աշխարհումՑասում՝ ընդդեմ բարբարոսության. Իրանի դեմ ագրեսիան բողոքի ալիք է առաջացրել ամբողջ աշխարհումԱվելին17:1504.03.26 -
ՀասարակականԱրամ Վեհափառը կապ է հաստատել Քաղաքական Ժողովի անդամ Հովսեփ Ավետյանի հետ ՀասարակությունԵրէկ գիշեր ուշ ժամուն, Երեքշաբթի, 3 Մարտ 2026-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հեռաձայնային խօսակցութիւն ունեցաւ Ազգային Կեդրոնական Վարչութեան Քաղաքական Ժողովի անդամ թեհրանաբնակ Յովսէփ Աւետեանի հետ։ Վերջինը անհրաժեշտ տեղեկութիւններ փոխանցեց Վեհափառ Հայրապետին` Իրանէն ներս տիրող ներկայ կացութեան ընդհանրապէս եւ հայ համայնքին մասին մասնաւորաբար։ Տրուած տեղեկութիւններուն համաձայն, հայ համայնքը մարդկային կորուստ չունի, այլ` միայն նիւթական թեթեւ վնասներ։ Թեմական ու համայնքային պատասխանատուները մօտէն կը հետեւին կացութեան զարգացումներուն, երիտասարդական խումբեր կը շրջին հայ թաղերէն ներս` պատրաստ օգտակար ըլլալու ընտանիքներու կարիքներուն։Ավելին16:5804.03.26 -
ԻրավականՎարդան Ղուկասյանի կալանքը 2 ամսով երկարացվեցԳյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Հակակոռուպցիոն դատարանում ընթացող նիստում այսօր նիստը նախագահող դատավոր Լևոն Պետրոսյանը բավարարեց հանրային մեղադրողների միջնորդությունը։Ավելին16:4104.03.26 -
ՏարածաշրջանԱդրբեջանում զինվորական մեքենա է վթարվել. կա զոհ և վիրավորՕկուպացված Իվանյանի տարածքում Ադրբեջանի Պաշտպանության նախարարության N զորամասին պատկանող ծառայողական ավտոմեքենայի վթարի հետևանքով մեկ զինծառայող զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։Ավելին16:3204.03.26 -
ՀասարակականՄի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն էՄարտի 4-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:Ավելին16:1704.03.26 -
ՄիջազգայինԻսրայելը հարվածում է «Հըզբոլահին» ոչ միայն Լիբանանի տարածքում. Բեյրութը՝ ռումբերի տակՎաղ առավոտյան իսրայելը ռմբակոծել է Բեյրութը՝ պնդելով, որ հարվածում են Հըզբոլահի հրամանատարական շտաբերին, ու մինչև օպերացիան սկսելը հորդորել են մարդկանց տարհանվել: Թել Ավիվը հայտնում է, որ գործողությունը կշարունակվի այնքան, մինչև Հոզբոլահը ամբողջությամբ զինաթափվի: Լիբանանի կառավարության տվյալով՝ Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարձակումների հետևանքով արդեն ավելի քան 58 հազար մարդ է տեղահանվել, ինչը կրկնակի ավելի է, քան նախորդ օրվա թիվը։ Ավելի քան 50 մարդ զոհվել է:Ավելին16:0504.03.26 -
ՀասարակականՍպառողները հեռահաղորդակցության ծառայությունների վճարումները կկարողանան կատարել տերմինալների միջոցովՄրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը մինչև հարուցված վարույթի առնչությամբ վերջնական որոշման կայացումը միջանկյալ միջոց է կիրառել «Յուքոմ» ՓԲ, «Վիվա Արմենիա» ՓԲ և «Տելեկոմ Արմենիա» ԲԲ ընկերությունների նկատմամբ։Ավելին15:4404.03.26 -
ՀայլուրՀայլուր 15։30 Դժոխքի դարպասը բացվեց. սարսափելի տեսարաններ՝ Իրանում և բողոքի ակցիաներ՝ աշխարհով մեկՀայլուր 15։30 Դժոխքի դարպասը բացվեց. սարսափելի տեսարաններ՝ Իրանում և բողոքի ակցիաներ՝ աշխարհով մեկԱվելին15:3004.03.26 -
ՏարածաշրջանԻրանում հետաձգվել է Ալի Խամենեիի հրաժեշտի եռօրյա արարողությունըԱլի Խամենեիի հետ հրաժեշտի արարողությունը, որը պետք է մեկնարկեր այսօր երեկոյան Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան աղոթասրահում և տևեր երեք օր, չեղարկվել է։ Այս մասին հայտնում է իրանական պետական IRNA գործակալությունը։Ավելին15:1504.03.26 -
ԻրավականԳեղարքունիքի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող ատրճանակըՔրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Ավազան գյուղի 49-ամյա բնակիչը ապօրինի պահում է մարտական ատրճանակ։ Մարտի 2-ին Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժին հրավիրված 49-ամյա տղամարդը ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ տեղեկությունը հավաստի է:Ավելին15:0404.03.26 -
ՀասարակականԱնշարժ գույք՝ զբոսայգու դիմաց․ ՔՊ-ականների, Հայկ Կոնջորյանի, Էդուարդ Բաբայանի և արտոնյալ գործարարի կապը. «Հետք»Աբովյան քաղաքում եւ Առինջ գյուղում բազմաբնակարան 3 շենք է կառուցվում։ Կառուցապատողը «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ն է, որը 2018 թ․-ից հետո է սկսել շինարարությամբ զբաղվել։ 2020 թ․-ից՝ կառուցապատման ոլորտ մտնելու պահից մինչ օրս ընկերությանն ուղեկցում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները եւ կուսակցության մի քանի ակտիվ դեմքերի մերձավորները։Ավելին14:4604.03.26 -
ՀասարակականՌակետը գալիս էր, օդում տրաքում էր. կրակի բերանից Հայաստան հասածները նկարագրում են սարսափըԱրաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանատան կազմակերպած Մասկատ-Երևան չարթերային՝ պատերազմից հետո արդեն երկրորդ չվերթով 115 մարդ է եկել Հայաստան: Արտգործնախարարությունը հայտնում է, որ նրանց մեծ մասը՝ 90-ից ավելին, Հայաստանի քաղաքացիներ են, այդ թվում՝ Հեռավոր Արևելքից Օման եկած 2 քաղաքացի: Զվարթնոց օդակայանի ժամանման սրահում վերադարձածները մեր թղթակիցներին ասել են, որ անմարդկային թանկ են եղել «FlyOne» օդանավի տոմսերը:Ավելին14:3004.03.26 -
ՔաղաքականԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՔՊ պատգամավոր Վանիկ ՕհանյանըԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՔՊ–ական Վանիկ Օհանյանը։ 107 պատգամավորից փակ, գաղտնի քվեարկությանը մասնակցել է 64–ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել, կողմ 64, դեմ 0։Ավելին14:1504.03.26 -
ՀասարակականԵրևանի Կատովսկու փողոցի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրիցԱյսօր՝ մարտի 4-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանում Կատովսկու փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։Ավելին14:0204.03.26 -
ՔաղաքականՀայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները կարևորել են Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցման և խնդիրների խաղաղ ճանապարհով հասցեագրման ուղղությամբ ջանքերըԶրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի նախապատրաստումը և հաջող անցկացումը դինամիկ փոխգործակցության հերթական դրսևորումն է։Ավելին13:4504.03.26 -
ՄիջազգայինԻսրայելը հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շրջաններինԻսրայելի բանակը հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Հարեթ Հրեյք թաղամասի բնակելի շրջաններին, հաղորդում է Tasnim-ը։Ավելին13:3204.03.26 -
ՄիջազգայինԻրանցի նորածինները՝ հրթիռների տակ. Իսրայելում մարդիկ չեն տեղավորվում ռմբապաստարաններումԻրանի դեմ Իսրայելի և Միացյալ Նահանգների սկսած պատերազմի 5-րդ օրը արևմտյան մամուլը հայտնում է, որ Իրանում գերագույն հոգևոր առաջնորդ է ընտրվել սպանված Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին: Այս լուրը դեռ պաշտոնապես չի հաստատվում: Երեկ իսրայելա-ամերիկյան ուժերը հարվածել էին Ղոմում գտնվող փորձագետների խորհրդի շենքին, որտեղ, ըստ տեղեկությունների, այդ րոպեներին պետք է գտնվեին խորհրդի 88 անդամներն ու ընտրեին նոր գերագույն հոգևոր առաջնորդի: Դրանից հետո իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ձերբակալել է Ղոդս ուժերի հրամանատար Իսմայիլ Քաանին: Նա մեղադրվում է Իսրայելի հետախուզական գործակալություն Մոսադի օգտին լրտեսություն անելու համար:Ավելին13:1504.03.26 -
ՀասարակականԿստեղծվի անհետ կորած անձանց ռեեստր. լիազոր մարմին սահմանվեց ԱԱԾ–ն. ԱԺ-ն ընդունեց օրենքըԱնհետ կորած անձանց հարցերով լիազոր մարմին սահմանվեց ԱԱԾ–ն։ ԱԺ 88 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով օրենքն ընդունեց։Ավելին12:5804.03.26