Լրահոս
2026-03-02
-
ՄիջազգայինՄոսկվան մշտական կապի մեջ է Իրանի ղեկավարության հետ․ Պեսկով«Մենք մշտական կապի մեջ ենք Իրանի ղեկավարության հետ և քննարկում ենք այդ երկրի շուրջ ստեղծված իրավիճակը։ Միաժամանակ, մենք շարունակում ենք մեր շփումները հակամարտությունից տուժած երկրների ղեկավարության հետ, այդ թվում՝ Պարսից ծոցի երկրների», – ասել է Կրեմլի խոսնակը։Ավելին14:3402.03.26 -
ՄիջազգայինՊայթյուններ, ուժգին հարվածներ՝ Պարսից ծոցի երկրներում. ընդլայնվում է պատերազմըԻրանա-իսրայելյան պատերազմն ընդլայնվում է։ Լոնդոնը թույլատրել է Վաշինգտոնին օգտագործել բրիտանական ռազմաբազաները Իրանի դեմ գործողություններում: Աբու Դաբին փակել է իր դեսպանատունը Թեհրանում: Իրանը սկսել է հարվածել Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքներին: Փաստացի Պարսից ծոցի բոլոր երկրներում պատերազմ է:Ավելին14:2102.03.26 -
ՀասարակականԱվտովթարի հետևանքով Վանաձորի ԲԿ տեղափոխված 9 քաղաքացիներից մեկն այս պահին վիրահատվում էՎանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9 քաղաքացի։ Այս մասին հայտնում են ԲԿ-ից։Ավելին14:1602.03.26 -
ՔաղաքականՄեր երկրի անվտանգությանը սպառնացող վտանգ չկա, ինչո՞ւ շեղվել ներքին օրակարգից. Սրբուհի ԳալյանԵթե այս պահին անվտանգության խորհուրդը գնահատել է, որ մեր երկրի անվտանգությանը սպառնացող վտանգ չկա, ինչո՞ւ շեղվել ներքին օրակարգից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե արդյոք նորմալ է համարում տարածաշրջանում մարտական գործողությունների պայմաններում իրենց ներկուսակցական քարոզարշավ իրականացնելը:Ավելին14:0002.03.26 -
ՏարածաշրջանԱրաղչին և Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել․ մանրամասներԱրաղչին և Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։Ավելին13:4502.03.26 -
ՄիջազգայինԻսրայելն առաջին անգամ թիրախավորել է Թեհրանի կենտրոնը. զոհեր՝ հիվանդանոցում, պայթյուններ՝ քաղաքներումԻրան-Իսրայել-ԱՄՆ հակամարտությունն ավելի է թեժացել: Իրանի գերագույն գլխավոր առաջնորդ Ալի Խամենեիի և, ըստ ամերիկյան կողմի, մոտ 5 տասնյակ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունից հետո, Թեհրանը հարվածներ է հասցրել Իսրայելի և տարածաշրջանի 27 ամերիկյան ռազմական բազաների, ինչպես նաև Դուբայում, Քաթարում ու Բահրեյնում գտնվող ռազմական օբյեկտներին: Գիշերվանից պայթյուններ են հնչում Թեհրանում, Սպահանում, Յազդում: Իրանը հայտարարել է Թել Ավիվի, Հայֆայի և Արևելյան Արևելյան Երուսաղեմի ուղղությամբ նոր հարվածների մասին: Կողմերը մեծ թվով զոհերի և վիրավորների մասին են հայտնում: Իրանում համազգային սուգ է:Ավելին13:2902.03.26 -
ՏարածաշրջանԱգարակի անցակետի մոտ պայթյունի ձայն են լսել. իրանցիների մեծ հոսք չկաՀայաստան-Իրան սահմանի Ագարակի անցակետի մոտ է եղել առավոտյան մեր նկարահանող խումբը: Երրորդ օրն է՝ Իրանի խոշոր քաղաքները ամերիկա-իսրայելական հարվածների տակ են, սակայն, Ագարակի անցակետում իրանցիների մեծ հոսք չի նկատվում: «Իրանցիները հանգիստ են»,- «Հյալուր»-ի հետ զրույցում նշել է դեպի Իրան բեռնափոխադրումներ անող վարորդներից մեկը: Այսօր, ժամը 11-ի սահմանում պայթյունի ձայն են լսել անցակետի մոտ գտնվող վարորդները: Շատերը խուսփում են բեռնափոխադրումներ իրականացնելուց, չնայած մեքենաների մուտքը Իրան արգելված չէ:Ավելին13:1502.03.26 -
ՔաղաքականՊատրաստ չէ նոր սահմանադրության նախաբանը, առաջին գլուխը, կառավարության գլխի հետ կապված դրույթներ. Սրբուհի ԳալյանՆոր Սահմանադրության տեքստը գրեթե պատրաստ է և այն կհրապարակվի մարտին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։Ավելին13:0002.03.26 -
ՀասարակականԽոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. 9 վիրավոր կաԱյսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում բախվել են «Opel Zafira» և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին12:4902.03.26 -
ՀայլուրՀայլուր 12։30 Պատերազմն ահագնանում է և ավելի տարածվում. ամենաթեժ կետերից՝ վերջին նորություններըՀայլուր 12։30 Պատերազմն ահագնանում է և ավելի տարածվում. ամենաթեժ կետերից՝ վերջին նորություններըԱվելին12:3002.03.26 -
ՄիջազգայինԱբու Դաբիի «Զայիդ» միջազգային օդանավակայանը վերսկսել է թռիչքներըԱբու Դաբիի «Զայիդ» միջազգային օդանավակայանը վերսկսել է թռիչքները՝ ճանապարհելով օրվա առաջին օդանավը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ավիադիսպետչերական ոլորտի իր աղբյուրինԱվելին12:2402.03.26 -
ՏարածաշրջանԳրեթե կասկած չկա, որ Իսրայելի դեմ ռազմական գործողություններ կսկսեն նաև Եմենի հութիները․ իրանագետԻրանական աղբյուրները տարածել են կադրեր, որոնք պատկերում են Քուվեյթի երկնքում խոցված ամերիկյան ռազմական օդանավ, գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։Ավելին12:1602.03.26 -
ՄիջազգայինԻրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարում է հարձակման 10-րդ ալիքի մասինԻրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարում է հարձակման 10-րդ ալիքի մասին։Ավելին11:5702.03.26 -
ՀասարակականԶոդի կամրջի մոտ BMW–ն բախվել է գազատարին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ. ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնիԱյսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01:10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մ2 մայրուղու 51 կմ հատվածում Զոդի կամրջի մոտ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և գլխիվայր շրջվել, հաղորդում է Shamshyan.com—ը։Ավելին11:3602.03.26 -
ՀասարակականԵրթևեկության փոփոխություն. Մելիք Ադամյան փողոցը կդառնա երկկողմանի երթևեկելիՄայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մելիք Ադամյան փողոցում:Ավելին11:2202.03.26 -
ՄիջազգայինԻՀՊԿ-ն ԱՄՆ-ի կորnւստները գնահատել է ավելի քան 500 զnհ և վիրավnրՄերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին հասցված հարվածների հետևանքով ավելի քան 500 ամերիկացի զինվորական է զոհվել և տուժել. հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն։Ավելին11:0902.03.26 -
ՀասարակականՄասյացոտնի թեմի քահանաները հայտարարում են՝ անկախ գործադրվող տարատեսակ ճնշումներից՝ Արման Սարոյանին չեն ընդունում իրենց թեմական առաջնորդՀայ առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի քահանաները հայտարարությամբ են հանդես եկել։Ավելին11:0002.03.26 -
ԻրավականՊՆ պաշտոնատար անձն ապօրինի վարձատրություն է ստացել մի շարք անձանց վարժական հավաքներից ազատելու համարՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության տարածքային զինվորական կոմիսարիատի վարչատնտեսական խմբի պետը, պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած ենթադրյալ ազդեցությունը օգտագործելու նպատակով, իր մտերիմ անձի օժանդակությամբ, վարժական հավաքների կանչված անձանց ծնողներից որպես ապօրինի վարձատրություն ստացել է 560.000 ՀՀ դրամ, ինչպես նաև պահանջել 765.140 ՀՀ դրամ՝ հիշյալ անձանց վարժական հավաքներից ազատելու համար։Ավելին10:4902.03.26 -
ՀասարակականԱՄԷ-ից և Իսրայելից դեպի Երևան 8 չվերթ է չեղարկվելՄասնավորապես չեղարկվել են 3 չվերթ Դուբայից (FlyDubai և Emirates),Ավելին10:3702.03.26 -
ՄիջազգայինԱՄԷ-ն փակում է իր դեսպանությունը Իրանում և հետ է կանչում դեսպանինԱրաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է Թեհրանում իր դեսպանության փակման, Իրանի Իսլամական Հանրապետությունից իր դեսպանի և դիվանագիտական առաքելության բոլոր անդամների հետկանչի մասին՝ Իրանի կողմից իրականացված հրթիռային հարձակումների ֆոնին, որոնք թիրախավորել են պետության տարածքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունից։Ավելին10:2902.03.26