Լրահոս
2026-02-25
-
ՄշակույթՀայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով Լիբանանում էՀայաստանի պետական կամերային նվագախումբը 2026 թվականի փետրվարի 26-ից մարտի 1-ը հյուրախաղերով կլինի Լիբանանում, որտեղ փետրվարի 27-ին ելույթով հանդես կգա Բեյրութի AUB համերգասրահում։Ավելին23:3025.02.26 -
ՀասարակականՓաշինյանը տարածել է կեղծ տեղեկություններ. Դատախազությունը հերքում է՝ Հայ Առաքելական եկեղեցու՝ օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ քրեական վարույթներ չկանԻրավապահ մարմինները փաստում են՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու՝ օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ տեղեկություններ չկան, հետևաբար, Նիկոլ Փաշինյանը հերթական սուտն է տարածել։Ավելին23:1925.02.26 -
ՀասարակականԵրևանում մի շիշ ջուրը 7 ժամ անհասանելի է լինելու մարդկանց համար. Նարեկ Կարապետյան«Սա մեր պետական սխալ քաղաքականության կիզակետն է», - հայտարարված ջրանջատումներին անդրադառնալով՝ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը: Ընդգծել՝ ստացվում է՝ 21-րդ դարում Երևանում մի շիշ ջուրը 7 ժամ անահասանելի է լինելու մարդկանց համար:Ավելին23:1025.02.26 -
ՀասարակականՑայվել չի լինի գիշերները. աղմկոտ որոշումը «Վեոլիա ջուրը» բացատրում է սպառողների աճով«Վեոլիա ջուրն» արձագանքել է ամռան գիշերները ջուրն անջատելու որոշման շուրջ մտահոգություններին՝ ըստ էության վերահաստատելով, որ մայիսի մեկից ջրամատակարարման 17-ժամյա գրաֆիկ է լինելու: Ընկերության տարածած պատասխանից հասկանում ենք, որ գիշերը ջուրն անջատելու են, որ կարողանան ցերեկային ժամերին ջրով ապահովել: Խոսքը վերաբերում է մայրաքաղաքի բոլոր 12 շրջաններին ու մարզային որոշ համայնքների: «Ջրամատակարարման գրաֆիկը փոխվում է տասնյակ հազարավոր նոր սպառողների ավելացման հաշվին»,- ընկերության տարածած հայտարարության այս նախադասությունը ապացուցում է Երևանի ավագանու ընդդիմադիր անդամի կասկածները, որ հազարավոր շինթույլտվություններն են ջրի ճգնաժամի պատճառը:Ավելին23:0025.02.26 -
ՀասարակականՔաղաքացուն ձերբակալել են «Տիկտոկում» Փաշինյանի մասին վիրավորական արտահայտություն անելու համար․ փաստաբանՔաղաքացի Հայկ Եղյանին ձերբակալել են «Տիկտոկում» Փաշինյանի մասին վիրավորական արտահայտություն անելու համար։ Այս մասին հայտնել է քաղաքացու շահերի պաշտպան Ռոման Երիցյանը։Ավելին22:4925.02.26 -
ՄիջազգայինՄինչ այս պահն ԱՄՆ նախագահ Թրամփը չունի Իրանի վրա հարձակման որևէ լավ ընտրանք. իրանագետ«Ակնհայտ է, որ մինչև այս պահն ԱՄՆ նախագահ Թրամփը չունի Իրանի վրա հարձակման որևէ լավ ընտրանք, ինչը նրան հնարավորություն կընձեռեր իրականացնել տպավորիչ և կարճաժամկետ ռազմական գործողություն՝ հայտարարելով հերթական հաղթանակի մասին։ Հռետորաբանությունն այլ բան է, հողի վրա առկա իրականությունն՝ այլ։ Եվ թերևս հենց այս մասին են խոսում նաև պարբերաբար ԶԼՄ-ներ սպրդող այն լուրերը, թե ամերիկյան բարձրաստիճան զինվորականները չափազանց ռիսկային են համարում Իրանի վրա հարձակումը։Ավելին22:3025.02.26 -
ՀասարակականՄայիսի 1-ից ստիպված ենք հաշվի նստել այս իրականության հետ. Դավիթ Ղազինյան«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը գրում է. «Վեոլիա Ջուր ՓԲԸ-ի ջրանջատումների գրաֆիկը և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լռությունը: Սա արդեն բացահայտ երկակի ստանդարտների քաղաքականություն է, երբ հստակ և կանխատեսելի կանոնների փոխարեն գործում է ընտրովի մոտեցում։ Նման ընտրովի «սկզբունքայնությունը» լեգիտիմացնում է անհավասար վերաբերմունքը, խաթարում է կարգավորման ինստիտուտի հեղինակությունը։ Ինչպես բազմիցս նշել եմ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այս իրավիճակում ևս, անկախ չէ։Ավելին22:1525.02.26 -
ՔաղաքականԺողովրդի քթից են բերելու. թոշակը բարձրացնելու իշխանության հիմնավորումներն անհավատալի ենԻշխանությունը վստահեցնում է, թե ընտրության հետ կապ չունի թոշակները բարձրացնելու մասին իրենց խոստումը: Ամիսներ առաջ, երբ հայտարարում էին, որ 1000 դրամ բարձրացնելն անգամ մեծ ծախս է՝ չգիտեին, որ իրենց սպասածից 2 տոկոս ավել տնտեսական աճ են գրանցել: Ընդդիմությունը վստահ է, որ որպես ընտրակաշառք է Փաշինյանի թիմը որոշել թոշակները բարձրացնել, քանի որ հատուկ ծառայությունները պարբերաբար տեղեկացնում են Փաշինյանին, որ ինքը վարկանիշի խնդիր ունի և չի կարողանալու վերընտրվել:Ավելին21:5925.02.26 -
ՏնտեսականՈրոշվել է կասեցնել ջրամատակարարման ժամանակացույցը. ԽուդաթյանՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը քիչ առաջ գրառում է արել սոցցանցի իր էջում՝ նշելով, թե ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի.Ավելին21:5525.02.26 -
ՀասարակականԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կաԱյսօր՝ փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Արցախի պողոտայում՝ թիվ 47/1 հասցեի դիմաց բախվել են «Nissan Teana» մակնիշի, «Opel Astra» մակնիշի և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։Ավելին21:4025.02.26 -
ՀասարակականԽոշոր հրդեհ՝ Արարատի մարզի Ռանչպար գյուղում․ Մասիսի և Արտաշատի հրշեջները մի քանի ժամ է պայքարում են կրակի դեմԱյսօր՝ փետրվարի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռանչպար գյուղում կուտակված անասնակեր է այրվում։Ավելին21:2725.02.26 -
ՀասարակականԵս վափշե չեմ ընտրի իրան. Փաշինյանի նախընտրական խայծը կուլ տալ չեն պատրաստվում թոշակառուներըԶայրանում, հեգնում, ժպտում ու ծիծաղում են երևանցիներ մեծ մասն ընտրություններից երկու ամիս առաջ թոշակները բարձրացնելու մասին իշխող ուժի որոշման մասին լսելիս: Հիշում են Փաշինյանի՝ դեռ երեք ամիս առաջ արած հայտարարությունը, որ եթե թոշակը 10400 դրամով բարձրացնեն, ինչի վրա է թոշակառուն ծախսելու այդ գումարը: Այսօր առավոտյան արդեն Փաշինյանը շտապել է հայտնել, որ ապրիլի 1-ից կենսթոշակները բարձրանալու են:Ավելին21:1625.02.26 -
ՔաղաքականԱԳՆ-ն չի հերքում, որ Միրզոյանը Բրյուսել նամակ է հղել՝ խնդրելով արագ արձագանքման խումբ ուղարկել ԵրևանՀՀ ԱԳՆ-ն չի հերքում, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 13-ին Բրյուսել նամակ է հղել, որով խնդրել է արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան։Ավելին21:0225.02.26 -
ՔաղաքականՎտանգավոր աշխարհաքաղաքական փոթորիկներ Հայաստանի շուրջ. ինչպե՞ս դիմակայել սպառնալիքներինԻնչպես պետք է դիրքավորվի Հայաստանը աշխարհաքաղաքական զարգացումների ժամանակ: Համահայկական հասարակական դաշինքն է «Հայաստանի Հանրապետությունը քաղաքակրթական ընտրության առջև» թեմայով հանրային քննարկում կազմակերպել:Ավելին20:4525.02.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Անսպասելի բարեգթությո՞ւն, թե՞ քաղաքական սառը հաշվարկ. Փաշինյանի երկու երեսըՀայլուր 20։30 Անսպասելի բարեգթությո՞ւն, թե՞ քաղաքական սառը հաշվարկ. Փաշինյանի երկու երեսըԱվելին20:3025.02.26 -
ՔաղաքականՄիրզոյանը Ժնևից մեկնել է ՎարշավաԱվարտվել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Ժնև, որտեղ նա մասնակցել է ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի և Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։Ավելին20:1925.02.26 -
ՔաղաքականԹոշակն ընտրություններից առաջ բարձրացնելով՝ Փաշինյանը քրեական օրենսգիրք է խախտում. իրավական արձագանքԸնտրություններից երկու ամիս առաջ թոշակները բարձրացնելու իշխանության հանկարծակի որոշումը ընտրակաշառք է, թե՝ ոչ: Այս բանավեճը իրավապաշտպաննրի մի մասը լուծում է հօգուտ ընտրակաշառքի. նրանք հղում են անում քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածին, ըստ որի՝ ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը իրականացվող բարեգործությունը կարող է համարվել ընտրողների կամքի վրա ազդելու միջոց: Նույն չափանիշը պետք է կիրառվի նաև այն դեպքերում, երբ ընտրություններից առաջ հանկարծակի «ակտիվանում» է պետական սոցիալական քաղաքականությունը, նկատում է փաստաբան Էդուարդ Հովհաննիսյանը:Ավելին20:1025.02.26 -
ՔաղաքականՀՀ ԱԺ պատվիրակությունը փորձի փոխանակման շրջանակում այցելել է ԲրյուսելՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը փորձի փոխանակման շրջանակում փետրվարի 24-25-ը եղել է Բրյուսելում (Բելգիայի Թագավորություն): Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:Ավելին20:0625.02.26 -
ՀասարակականՄարդիկ ունեն բարձր իրավագիտակցություն, իրենց ընտրությունը կանեն. Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ թոշակը բարձրացնելու մասին«Ընդդիմության ճնշման և իշխանության կողմից վտանգի զգացողության արդյունք էր»,- լրագրողների հետ զրույցում կենսաթոշակները բարձրացնելու վերաբերյալ իշխանության հայտարարությունն այսպես մեկնաբանեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։Ավելին19:5125.02.26 -
ՀասարակականՎատ փոխոստիկանապետները լավ խորհուրդներ կտա՞ն ՆԳ նախարարին. աղմկոտ փոփոխություններ՝ ՆԳՆ-ումՈստիկանության վերնախավում կադրային փոփոխություններ են եղել. պաշտոնանկ են արվել երեք փոխոստիկանապետերը, որոնք դարձել են ներքին գործերի նախարարի խորհրդականներ: Ըստ իրավապաշտպան Սերգեյ Հարությունյանի՝ վերջին օրերի աղմկոտ սպանությունների պատճառով են կադրային փոփոխություններ արվել ոստիկանությունում: Իշխանությունն ընտրություններից առաջ հանրությանը ուզում է ցույց տալ, թե չի ներում իրավապահներին հայաստանցիներին ցնցած սպանությունների պատճառով:Ավելին19:3425.02.26