Լրահոս

2026-02-24
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ուժայիններից ովքե՞ր կգնան ԱԺ. «Ժողովուրդ»
    Խոսքը վերաբերում է ոչ թե շարքային այցերի, այլ համակարգային ներկայության․ խորհրդարան են հրավիրվում պետության ամենազոր կառույցների ղեկավարները՝
    09:48
    24.02.26
    Ավելին
  • Հասարակական
    Օտարազգիները Երևանի փոսերն են լցնում, Ավինյանը նոր մեղավոր է գտնում, երևանցիները բարկանում են
    Երևանի փողոցներում կրկին բողոքի ալիք են բարձրացրել փոսալցման աշխատանքները: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը փոսերի համար եղանակին էր մեղադրում, հետո դրանք աղուավազով մշակման մեխանիզմի հետևանք համարում, հիմա էլ շինարարական կազմակերպություններից է բացատրություն պահանջում: Երևանցիների կարծիքով՝ փոսերը ոչ միայն ճանապարհային, այլ նաև քաղաքապետի կառավարման ճգնաժամի ցուցիչ են:
    09:45
    24.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Իշխանությունը բարձրաձայնում է իր վախերը․ շուրջ մեկ շաբաթ է՝ իրար հերթ չտալով, քարոզչական տեռոր են իրականացնում, թե խորհրդարանական ուժերին հայտ ներկայացնող ընդդիմադիր խոշոր խաղացողները «Գյումրի 2» են ուզում իրականացնել։
    09:42
    24.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վազգեն Սաղաթելյանը կշարունակի մնալ բանտում․ փաստաբան
    Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
    09:38
    24.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Գերակա շահ կճանաչվի ևս 5 գույքի նկատմամբ. նախագիծ. «Փաստ»
    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա - Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածում առկա գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» նախագիծը։ Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսվում է Իսակով և Արշակունյաց պողոտաների միացումն ապահովող ճանապարհի կառուցման աշխատանքներ: 2014 թվականին Երևանի քաղաքապետարանն ավարտել է Մոնթե Մելքոնյան փողոցի շինարարական աշխատանքները և այն հանձնել է շահագործման (Իսակով – Լենինգրադյան ճանապարհ): Այս փողոցի տրամաբանական շարունակությունն է Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը, որը Լենինգրադյան փողոց-Ծովակալ Իսակովի պողոտա կառուցված ավտոմայրուղու շարունակությունն է և, անցնելով նախատեսվող «Դաունթաուն Երևան» (Նորագյուղ) նախագծային թաղամասի միջով և Հրազդան գետի վրայով, միանում է Արշակունյաց պողոտային: Նախագծով նախատեսված է լրացնել Իսակով պողոտայի հանգույցի թևերը, որով կապահովվեն երթևեկության ուղղությունների բոլոր կապերը: Մայրուղու երկու հատվածների ամբողջականությունը մայրաքաղաքի կենտրոնի երթևեկության բեռնաթափման տարանցիկ լուծումներից մեկն է՝ միմյանց կապելով Երևան քաղաքի 3 վարչական շրջան և իր վրա վերցնելով տրանսպորտային մեծ հոսքեր:
    09:34
    24.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    24.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ում կրքերը չեն հանդարտվում. «Հրապարակ»
    Ինչպես տեղեկացրել ենք, ներկուսակցական ընտրություններից հետո ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն։ Պատգամավորական ֆրակցիայում խուլ դժգոհություն կա՝ ներկուսակցական ընտրություններում ոմանց ստացած ձայների առումով, եւ հիմնավոր կասկածներ, որ ՔՊ թեկնածուները չեն ենթարկվել կուսակցական որոշմանն ու գաղտնի քարոզարշավ են արել, ուղղորդել ընտրիչ պատվիրակներին, ինչի արդյունքում էլ ոմանք անբացատրելի բարձր քվեներ են ստացել, ոմանք` անբացատրելի ցածր։
    09:25
    24.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ի՞նչ կարծիք ունի նախագահը Նիկոլ Փաշինյանի իրավասությունների վերաբերյալ. «Փաստ»
    Երեկ մենք դիմեցինք կուսակցության գրասենյակ՝ խնդրելով նշել, թե ինչ հարցեր են բարձրացվել ՀՀ նախագահի առջև, որը ՀՀ Սահմանադրությամբ «պետության գլուխն» է: Կուսակցությունից տեղեկացրեցին, որ իսկապես նման նամակ ուղարկվել է՝ խնդրելով պարզաբանել հետևյալ հարցերը՝ ՀՀ վարչապետը իրավունք ունի՞՝ ՀՀ անունից ստորագրել խաղաղության պայմանագիր, հրաման տալ մարտական հենակետերից զորքերի հետ քաշվելու վերաբերյալ, հանձնարարական տալ անձին կալանավորելու վերաբերյալ, վիրավորել ՀՀ քաղաքացուն, միջամտել կրոնական կազմակերպությունների գործունեությանը:
    09:20
    24.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Բեռնատարները կանգնած են սահմանին, իսկ իշխանությունը Ֆեյսբուքում գլուխ է գովում. «Փաստ»
    Փայտով, հեղուկ գազով և ածուխով բեռնված տասնյակ բեռնատարներ արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ կանգնած են Վրաստան–Հայաստան սահմանային անցակետերում։ Վարորդների փոխանցմամբ, վրացական կողմը փաստացի արգելափակել է Հայաստանի ուղղությամբ բեռների մուտքը։ Ըստ վարորդների, իրենցից ներքին կարգով յուրաքանչյուր մեքենայից պահանջում են 600-700 ԱՄՆ դոլար։ «Առանց պատճառաբանելու ուղղակի գումար են ուզում։ Հայաստանից էլ ոչ ոք ոչինչ չի ասում, չգիտենք՝ ինչ կլինի»,- նշում են վարորդները։
    09:15
    24.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
    Փետրվարի 24-ին` տեղական ժամանակով ժամը 05:33-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 01։33-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.02⁰ և արևելյան երկայնության 44․54⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Մասիս քաղաքից 10 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2.2 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ․ ավերածություններ չկան։ Երկրաշարժը զգացվել է Մասիս քաղաքում, Մխչյան և Դվին գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
    09:00
    24.02.26
    Ավելին
2026-02-23