Լրահոս
2026-02-22
-
ՀասարակականՆԳՆ-ն հաստատեց՝ նախկին դատախազը ինքնասպանություն է գործել՝ նետվելով կամրջիցՓետրվարի 22-ին, ժամը 15:32-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացին նետվել է կամրջից։ Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել Հրազդան գետից և պատգարակով մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։ Դեպքի վայրում գտնվող հերթապահ հոգեբանը երեք քաղաքացու ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։Ավելին21:1222.02.26 -
ՀասարակականԱյն ժողովուրդը, որ դառնում է Աստծո ժողովուրդ, ապրում որպես զավակը Երկնավոր Հոր՝ հաղթահարելու է ժամանակների փորձությունները․ Վեհափառ«Այսօր եկեղեցին ներկայանում է մեզ ամենքիս նորովի` բարեզարդված գավիթով և նրանում կառուցված Սուրբ Խորանով: Այս սրբազան խորանի վրա Սուրբ Պատարագ պիտի մատուցվի և Սուրբ Հաղորդություն բաշխվի հավատացյալ Մեր զավակներին՝ Տիրոջով կյանք ունենալու և առավել ևս ունենալու: «Խորան սրբութեան կանգնեցաւ Սուրբ Եկեղեցի, եւ Քրիստոս ի սմա պատարագեալ»,- օրհնաբանում է շարականագիրը։ Հոգևոր կյանքի շինության ու պայծառության համար հավատացյալներիդ համախմբումն այս սուրբ եկեղեցում և ընդհանրական աղոթքն առատացնելու են աստվածային օրհնություններն ու պարգևները ձեր կյանքում, ամրապնդելու են ձեր միաբանությունը, հոգևոր միասնության և եղբայրասիրության ոգին։Ավելին20:5022.02.26 -
Հասարակական103 տարեկանում մահացել է գնդապետ Պետրոս Պետրոսյանը«Հիշատակդ վառ կմնա բոլորիս մեջ, Դուք միշտ պատմում էիք, որ հաղթանակները ձեռք են բերում խելքով․․․․․ դա էլ դարձավ Ձեր մասին պատմող մեր նկարած ֆիլմի վերնագիրը»,– գրել է նա։Ավելին20:1922.02.26 -
ՀասարակականՀաղթանակ կամրջի տակ հայտնաբերվել է նախկին դատախազի մարմինը. ArmlurԱյսօր՝ փետրվարի 22-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա։Ավելին20:0622.02.26 -
ՔաղաքականՀայաստանում կգործեն մթերման կայաններ, որոնք գյուղացուց մթերքը կընդունեն կայուն գնով. Նարեկ ԿարապետյանՔաղաքացիները հանդիպման ժամանակ բողոքել են գներից, ինչպես մթերման խնդիրներից։Ավելին19:2922.02.26 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը կմեկնի ՇվեյցարիաԾրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:Ավելին19:2822.02.26 -
ՄիջազգայինՄանրամասներ՝ Թրամփի կեցավայր ներթափանցման փորձի մասինԲրեդշոուի խոսքով՝ սպիտակամորթ տղամարդուն հայտնաբերել են կալվածքի տարածքում տեղական ժամանակով 01.30-ին (Երեւանի ժամանակով 09.30-ին):Ավելին19:1022.02.26 -
ԱշխարհԶինված տղամարդը փորձել է ներխուժել Թրամփի՝ Մար-ա-Լագոյում գտնվող կեցավայրԶինված տղամարդուն գնդակահարել են, երբ նա հրացանն ուղղել է իրավապահների վրա։Ավելին18:5022.02.26 -
ՄիջազգայինՎաշինգտոնում ծեծված ադրբեջանցիները. ԱՄՆ-ը կպատժի՞ Ալիևին թիկնապահների սկանդալի համարՎաշինգտոնում ծեծված ադրբեջանցիները. ԱՄՆ-ը կպատժի՞ Ալիևին թիկնապահների սկանդալի համարԱվելին18:3022.02.26 -
ՀասարակականԱրտաքսման կիրակին պատմական օր է ՀՀ անփառունակ քաղաքացի Նիկոլ Փաշինյանի կյանքում. Մելիքյան«նիկոլի զեղչը» պետք է վերջնականապես արտաքսվի մեր հանրային օրակարգից»,- նշել է նա։Ավելին18:0022.02.26 -
ՄիջազգայինՀունգարիան կարգելափակի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթըՆա X-ում գրել է, որ փետրվարի 23-ի նիստում Եվրամիության երկրների ԱԳ նախարարների խորհուրդը մտադիր է ընդունել հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթը, սակայն Բուդապեշտն այն կարգելափակի։ Սիյարտոն հավելել է, որ իր երկիրը թույլ չի տա ընդունել Կիևի համար կարևոր որոշումներ, քանի դեռ նա չի վերսկսել նավթի տարանցումը Հունգարիա և Սլովակիա «Դրուժբա» խողովակաշարով:Ավելին17:4922.02.26 -
ՔաղաքականՓետրվարի 25-ին հավաքվում ենք Տաշիր Արենայում․ քննարկելու ենք ձեզ հետաքրքրող հարցերը․ Տաթևիկ Կարապետյանը՝ երիտասարդներին«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի դուստրը` Տաթևիկ Կարապետյանը ֆեյսբուքյան եթերում հանդիպման է հրավիրում երիտասարդներին։ «Սիրելի՛ երիտասարդներ, այս անգամ ուզում եմ անձամբ ձեզ հրավիրել հանդիպման, որը վստահ եմ շատերի համար հետաքրքիր և ոգեշնչող է լինելու։ Փետրվարի 25-ին՝ ժամը 19։30-ին, հավաքվում ենք Տաշիր Արենայում. հիմնական բանախոսը լինելու է Նարեկ Կարապետյանը։ Հանդիպման ընթացքում տեղի է ունենալու «Միստր ուժի» պաշտոնական շնորհանդեսը։ Քննարկելու ենք ձեզ հետաքրքրող հարցերը և միասին տեսնելու ենք թե ինչ նոր հնարավորություններ են բացվում մեր առաջ։ Իսկ ես մեծ սիրով միանալու եմ ձեզ որպես հյուր, ես իմ հարցերն արդեն պատրաստել եմ»,-նշում է նա։Ավելին17:3022.02.26 -
ՀասարակականՀրազդան գետում հայտնաբերվել է տղամարդու դիԱյսօր՝ փետրվարի 22-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է․ Հրազդան գետի մեջտեղում հայտնաբերվել է տղամարդու մարմին։ Մահացածի մարմինը գետից դուրս բերելու համար ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի փրկարարները։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ դեպք՝ նույնպես պարզվում։Ավելին17:1822.02.26 -
ՀասարակականՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է ձյուն ու բուքՔամին` հարավարևմտյան`2-5մ/վ։Ավելին17:0022.02.26 -
ՀասարակականԽոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա 5 վիրավորԱյսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։15-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 37 կմ հատվածում բախվել են «Nissan Rogue» մակնիշի և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է, իսկ «Nissan Rogue»՝ կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորների մի մասին տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։Ավելին16:3022.02.26 -
ՀասարակականՆիկոլ Փաշինյանի ներկայությամբ կրկին հնչեցրել են Վեհափառի անունըեկեղեցու պատարագի ընթացքում պատարագիչը չի զեղչել Ամենայն հայոց կաթողիկոսի անունըԱվելին16:0022.02.26 -
ՀասարակականՓոքրիկ Տիգրանի հրեշավոր սպանությունից 3 ամիս անց նրա քույր ու եղբայրները տանն ենԾափաթաղցի փոքրիկ Տիգրանի հրեշավոր սպանությունից երեք ամիս անց նրա քույրն ու եղբայրները ՀՕՖ երեխաների պաշտպանության կենտրոնից տուն են վերադարձել, տուն, որտեղ վաղուց արդեն հայր չկա:Ավելին15:3022.02.26 -
ԻրավականՎեհափառը հրաժարվել է ցուցմունք տալ․ փաստաբան«Սա Հայաստանի պատմության ամոթալի օրերից մեկն էր, խայտառակություն։»,- ասել է նա։Ավելին15:1322.02.26 -
ՔաղաքականՌուս-վրացական անցակետում օրեր շարունակ սպասող վարորդներին չի տրվում որևէ բացատրություն․ միայն ասում են՝ վերևից է իրենց նման հրաման իջեցվել․ ԴանիելյանԻնձ հետ կապ են հաստատել հայկական բեռնատարների վարորդները՝ հայտնելով, որ փետրվարի 12-ից խոչընդոտվում է վերջիններիս մուտքը Վրաստանից Հայաստան։ Ռուս-վրացական անցակետում օրեր շարունակ սպասող վարորդներին չի տրվում որևէ բացատրություն․ միայն ասում են՝ վերևից է իրենց նման հրաման իջեցվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Ժամ առ ժամ բեռնատարների քանակն ավելանում է։ Սա անթույլատրելի վերաբերմունք է։ Որքա՞ն կարող են ցրտի, ձյան, անմարդկային պայմաններում սպասել մեր հայրենակիցները։ Արդեն տասներորդ օրն է, ինչ նման իրավիճակ է ստեղծվել։ Ի՞նչ են մտածում պատկան մարմինները, որոնք ժամ առաջ պետք է կապ հաստատեին վրացական կողմի հետ՝ պահանջելով լուծել խնդիրը։ Նման կամայական որոշումներն ու մեր իշխանությունների անգործությունը լրացուցիչ խնդիրներ են ստեղծելու հայ֊վրացական հարաբերություններում։ Ի վերջո, պետք է վերջնականապես լուծել հայկական բեռնատարների վարորդներին՝ առանց որևէ հիմնավորման Հայաստան մուտք գործելն արգելելու հարցը։ Տարիներ շարունակ մեր կողմից բարձրաձայնվող այս հարցն այդպես էլ լուծում չի ստանում»։Ավելին14:4922.02.26 -
ՀասարակականՍևան-Երևան ճանապարհին «ԳԱԶ 53»-ը վրաերթի է ենթարկել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից իջած 2 քաղաքացու և բախվել «Mercedes»-ին․ կան վիրավորներԱյսօր՝ փետրվարի 22-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 117 կմ հատվածում 43-ամյա Աշոտ Մ․-ն իր վարած «ԳԱԶ 53» մակնիշի ավտոքարշակով վրաերթի է ենթարկել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից այդ պահին իջած 20-ամյա Հրայր Ի․-ին և 35-ամյա Եղիազար Հ․-ին և բախվել «Mercedes»-ին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթ-ավտովթարի հետևանքով օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխել «Չարենցավան» բժշկական կենտրոն։ Դեպքի Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին14:0522.02.26