Լրահոս
2026-02-14
-
ԱշխարհԱլեքսեյ Նավալնին սպանվել է էպիբատիդին թույնով. The InsiderՀինգ երկրներ` Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան և Նիդեռլանդները հայտարարել են, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին սպանվել է բանտում հատուկ թույնի կիրառմամբ, ինչը Ռուսաստանի կողմից քիմիական զենքի մասին Կոնվենցիայի խախտում է։Ավելին19:4514.02.26 -
ԱրցախՀայաստանի կառավարությունը որոշել է արցախցիների կուտակած միջոցները տեղափոխել ՀՀ կենսաթոշակային կուտակային համակարգ․ փաստաբանԿուտակային կենսաթոշակային համակարգով արցախցիների կուտակած մոտ 20 մլրդ ՀՀ դրամին հասնող միջոցներն Արցախի օրենսդրությամբ պետք է վերադարձվեն արցախցիներին։ Հայաստանն այս գումարների նկատմամբ որևէ իրավասություն ունենալ չի կարող։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։Ավելին19:3014.02.26 -
ՔաղաքականԴավրիժեցին գրել է ոմն Նիկոլ Թորոսովիչի մասին, ով դուրս էր եկել ՀԱԵ և Կաթողիկոսի դեմ․ հետաքրքիր է՝ Փաշինյանը լա՞վ է կարդացել այս պատմությունը․ Նարեկ ԿարապետյանԸստ նրա՝ այն ժամանակների հետ շատ նույնական բաներ կան։ Համաձայն եմ։Ավելին19:1814.02.26 -
Քաղաքական«Փուչ խոսքեր» են անվանում Մայր Աթոռում Փաշինյանի՝ եկեղեցուն ուղղված նոր մեղադրանքըՆիկոլ Փաշինյանն ու Նիկոլ Փաշինյանի բառապաշարը մեկին մեկ կրկնող մարդիկ ընտրություններից 4 ամիս առաջ անցել են խաչաձև սպառնալիքների՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսից մինչև սփյուռքահայ գործարարներ՝ բոլորի համար մեղքերի բեռ կա: Եպիսկոպոսաց ժողովի անվան տակ կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանելու նոր մեղադրանքին հոգևորականները պատասխանում են՝ Աստծո դատաստանի մասին հիշեցնելով:Ավելին19:1514.02.26 -
ԱշխարհԱմերիկացի զինվորականները հայտնել են Սիրիայում «Իսլամական պետության» շուրջ 30 օբյեկտներին հարվածելու մասին«CENTCOM-ի ուժերը փետրվարի 3-12-ը Սիրիայում 10 հարված են հասցրել ԻՊ-ի ավելի քան 30 թիրախներին՝ խմբավորման ահաբեկչական ցանցի մնացորդների վրա անընդհատ ռազմական ճնշում գործադրելու նպատակով»,- նշված է X սոցիալական հարթակում հրապարակված հաղորդագրությունում։Ավելին19:0014.02.26 -
ՀասարակականԱյս նnղկալի nտնձգությունը Հայոց Հայրապետի հանդեպ՝ ստանալու է ոչ միայն իր արդարադատ վճիռը, այլև՝ աստվածային սnսկալի պшտիժը․ Հայր ԱսողիկՀամաշխարհային կարգի խայտառակություն և համազգային ողբերգություն և խարան բոլորի ճակատին և հոգուն։ Այս մասին գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը:Ավելին18:4714.02.26 -
ՄիջազգայինՀիվանդի զառանցանք է․ Զախարովան՝ Զելենսկու՝ ընտրությունները հետաձգելու հայտարարությունների մասինՌուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Վլադիմիր Զելենսկու հայտարարությունն այն մասին, որ ընտրությունները հետաձգվում են, նշել է, որ դրանք հայտարարություններ չեն, այլ «հիվանդի զառանցանք»:Ավելին18:3514.02.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Սկանդալ. կաթողիկոսի դեմ քրեական հետապնդում է հարուցվել, արգելվել է նրա ելքը ՀայաստանիցՀայլուր 18։30 Սկանդալ. կաթողիկոսի դեմ քրեական հետապնդում է հարուցվել, արգելվել է նրա ելքը ՀայաստանիցԱվելին18:3014.02.26 -
ԻրավականՍա պատմական խայտառակություն է․ Մելիքյանը՝ Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասինՏեղի ունեցավ այն, ինչի մասին խոսում էինք շուրջ երկու շաբաթ։ Այս մասին գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։Ավելին18:2214.02.26 -
ՔաղաքականՀունիսի 8-ից հետո հաստատ չի լինելու ղեկավար, ում պատճառով ազգովի ամաչելու ենք․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը Փաշինյանին․ «Ազատություն»Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվա ասուլիսում պնդել էր, թե 2026-ից խորհրդարանական ընտրություններից հետո «այլևս չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող նախկին նախագահ»: Փաշինյանը նաև վստահություն էր հայտնել, թե բոլոր նախկին իշխանությունները վերջնականապես և անվերադարձ դուրս են շպրտվելու քաղաքականությունից:Ավելին18:1514.02.26 -
ԱշխարհՄեծ Բրիտանիան HMS Prince of Wales ավիակիրը կուղարկի հյուսիսային Ատլանտիկա«Կարող եմ հայտարարել, որ Մեծ Բրիտանիան այս տարի Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատված և Հեռավոր հյուսիս կուղարկի ավիակիրների հարվածային խումբ՝ HMS Prince of Wales ավիակիրի գլխավորությամբ։ Այն կգործի Միացյալ Նահանգների, Կանադայի և ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցների հետ համատեղ»,- նշել է Սթարմերը։Ավելին18:0014.02.26 -
ԻրավականՎեհափառի դեմ քրգործ է հարուցվել․ նրան արգելվել է երկրից դուրս գալՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով:Ավելին17:4514.02.26 -
ՀասարակականՎեհափառ Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց նորապսակ զույգերին և ընծայեց նվերներՓետրվարի 14-ին՝ 40-օրյա մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց Տների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ․ Հարություն վարդապետ Կիրակոսյանը։ Իր քարոզում Հայր Սուրբն անդրադարձ կատարեց տոնի խորհրդին՝ մասնավորաբար նշելով. «Տեառնընդառաջի խորհուրդը Աստծուն սպասելու, Նրան մոտենալու և Նրա ներկայությունն ապրելու մեջ է, այն հրավեր է յուրքանչյուրիս՝ Տիրոջն ընդառաջ գնալու, մեր հավատքի մեջ զորանալու, անսահման հույսի և սիրո մեջ ապրելու»։ Այնուհետև անդրադառնալով տոնի ավետարանական պատմությանը` Հարություն վարդապետը նշեց․ «Աննկարագրելի ու անպատմելի է Սիմեոն ծերունու երկարամյա սպասումն ու Հիսուսին իր գիրկն առնելու նրա անկողոպտելի ուրախությունը: Բերկրանք և ցնծություն, որ յուրաքանչյուրս ապրում ենք, երբ բախտ ենք ունենում հպվելու Տիրոջը՝ մեր երկրային կյանքն իմաստավորելով միայն ու միայն Աստծով»։ Իր քարոզում Հայր Հարությունը, դիմելով ներկաներին, պատգամեց` առանց վարանելու և երկմտելու գնալ Տիրոջն ընդառաջ, որպեսզի Աստված մեզ գթա ու արժանացնի այն անհուն խնդությանը և նույն բերկրանքին, որն ապրեց Սիմեոն ծերունին Մանկանը գրկելիս։ Ապա Հարություն Վարդապետը, դիմելով սրբազան արարողությանը ներկա նորապսակներին, հորդորեց, որ իրենց համատեղ կյանքը ապերեն Աստծու սիրո փնտրտուքով, որովհետև Բարձրյալի սերն ու Նրա ներկայությունն է, որ սրբագործելու է իրենց ընտանեկան հարկը։ Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, կատարվեց նորապսակ զույգերի օրհնության կարգ։ Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում ընդունեց Մայր Աթոռի տարբեր կառույցներում սպասավորող նորապսակ սարկավագներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի։ Տոնի առիթով Հայոց Հովվապետն իր հայրական օրհնությունն ու շնորհավորանքները բերելով նորապսակ զույգերին՝ հորդորեց վերջիններիս ապրել սիրով, լինել միմյանց զորակից և չընկրկել դժվարությունների առաջ։ Նորին Սրբությունը մաղթեց նաև, որպեսզի Տիրոջ լույսն ու ջերմությունը մշտապես ներկա լինեն իրենց նորակազմ ընտանիքներում և ապրեն առողջ ու երջանիկ կյանքով։ Վերջում Վեհափառ Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց նորապսակ զույգերին և ընծայեց նվերներ:Ավելին17:3214.02.26 -
ՔաղաքականՀայ ազգն արժանի է Ուժեղ առաջնորդի․ «Մեր ձևով» շարժման անդամ«Ալե՛ն, հասկանում եմ, որ վախեցել եք, հասկացել եք, որ պարտվում եք: Բայց ոչինչ, այո՛, Հայաստանն ունենալու է ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան»,- նշել է նա։Ավելին17:1514.02.26 -
ՄիջազգայինԱմերիկյան ինքնաթիռները շարունակում են ռազմական բեռներ տեղափոխել Մերձավոր ԱրևելքՎերջին երկու օրերին ամերիկյան C-17A Globemaster III և C-5 Galaxy ռազմական ինքնաթիռներն առնվազն 16 չվերթ են իրականացրել այս տարածաշրջան։ Դրանց մեծամասնությունը օդ է բարձրացել Տեխասում գտնվող զինվորական բազաների և հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների օդանավակայաններից։ Այդ ստորաբաժանումները զինված են Patriot զենիթահրթիռային համակարգերով և Terminal High Altitude Area Defense (THAAD) հակահրթիռային պաշտպանության համակարգերով։Ավելին17:0014.02.26 -
ՄիջազգայինՄակրոնն ամեն ինչ կանի Նիգերի իշխանություններին տապալելու համար․ Չիան«Մակրոնն իր հեռանալուց առաջ պարտավորություն է ստանձնել, որ ամեն ինչ կանի Նիգերի ռեժիմը տապալելու համար, որը համարձակվել է ընտրել անկախության ուղին, ինքնիշխանության ուղին, պատշաճ կառավարման ուղին և ինքնաբավության ուղին», - ասել է նա RTN հեռուստաալիքին տված հարցազրույցում: Չիանիի խոսքով ՝ Նիամեյի օդանավակայանի վրա հարձակումը մտնում է երկրում իրավիճակն ապակայունացնելու Փարիզի ծրագրերի մեջ: Հունվարի 29-ի գիշերը հարձակում է տեղի ունեցել Նիամեյի օդանավակայանի վրա։ Նիգերի նախագահ Աբդուրահման Չիանին մեղադրել է Ֆրանսիային, Բենինին և Կոտ դ'Իվուարին հարձակվողներին հովանավորելու մեջ և զգուշացրել, որ նրանց պատասխան է սպասվում:Ավելին16:4514.02.26 -
ՀասարակականԵղեգնաձորում բախվել են «Opel»-ը և «Toyota»-ն․ կա վիրավորԱյսօր՝ փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 09։05-ի սահմաններում Երևան - Մեղրի ավտոճանապարհի 122,5 կմ հատվածում՝ Եղեգնաձոր քաղաքում, բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 66-ամյա Գևորգ Մ․-ի վարած «Opel» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 48-ամյա Եղիշե Բ․-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին16:3214.02.26 -
ՔաղաքականԱրմեն Գրիգորյանը ողջունել է Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների այցը ՀայաստանԶրուցակիցներիս ներկայացրել եմ խաղաղության գործընթացի ընթացքը, անդրադարձել տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման արդյունքում ձևավորվելիք տնտեսական հնարավորություններին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների զարգացման ներկայիս դինամիկային։Ավելին16:2414.02.26 -
ՀայաստանՀայաստանի ժողովրդի կամքն ու պատիվն է պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին․ Ռոբերտ ԱմստերդամԱյդ առաքելությունն այսօր իրականություն է դառնում Սամվել Կարապետյանի հետ միասին՝ մի մարդու, ով սեփական ազատությունը զոհաբերում է հանուն իր երկրի և իր հավատի։ Այս մասին հայտարարել է աշխարհահռչակ իրավաբան և միջազգային մարդու իրավունքների պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։Ավելին16:1514.02.26 -
ՀասարակականԱնհիմն միտք է, թե կաթողիկոսությունը կարող է տեղափոխվել, դա ուղղակի շահարկման փորձ է. Գրիգոր սարկավագԳրիգոր սարկավագ Մնացականյանն անհիմն միտք է որակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունները, թե դրսում Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու նպատակը «կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանելն է»։Ավելին16:0014.02.26