Լրահոս
2026-02-12
-
ՀասարակականՀայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակըՓետրվարի 12-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակը: Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Հուսիկ աբեղա Սմբատյանը։ Սրբազան արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և բազմաթիվ հավատավոր հայորդիներ: Պատարագիչ Հայր Սուրբն Իր քարոզում անդրադարձավ տոնի խորհրդին՝ մասնավորապես նշելով. «Սրբոց Վարդանանց տոնը այն եզակի օրերից է, երբ պատմությունն ու հավատքը միաձուլվում են մեկ վկայության մեջ։ Պարսից թագավորը փորձում էր ջնջել հայ ժողովրդի հոգևոր ինքնությունը՝ ստիպելով հրաժարվել Սուրբ խաչից և Սուրբ Ավետարանից։ Բայց հայ ժողովուրդը հասկանում էր, որ եթե կորցնի հավատքը, կկորցնի նաև իր ինքնությունը, իր կոչումը և իր ապագան։ Այդ պատճառով Վարդանանց պայքարի կարևոր իմաստը ամփոփվում է հայտնի խոսքի մեջ՝ «Մահ իմացյալ անմահություն»»։ Ապա Հոգեշնորհ Հայր Սուրբը, դիմելով ներկաներին, հորդորեց Սրբոց Վարդանանց օրինակով ուժ ստանալ, ամուր կառչել մեր հավատքին, սիրել Հայրենիքն ու Եկեղեցին՝ հավատարիմ մնալով Աստծուն բոլոր փորձությունների մեջ։ «Սուրբ Վարդան Մամիկոնյանի և Սրբոց Վարդանանց տոնը թող մեզ համար լինի ոչ միայն պատմական հիշատակ, այլև կենդանի կանչ՝ ապրելու հավատքով լեցուն կյանք և վերանորոգելու մեր ուխտը Աստծո, հայրենիքի և միմյանց հանդեպ»-հավելեց Հուսիկ աբեղան։ Հայր Սուրբը նաև միաբանության և ներկա հավատացյալ ժողովրդի անունից շնորհավորեց Վեհափառ Հայրապետին անվանակոչության օրվա կապակցությամբ: Սուրբ Պատարագի ավարտին Իջման Սուրբ Սեղանի առջև, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, կատարվեց Հայրապետական մաղթանք: Եկեղեցականաց դասն ու հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության, հավերժ պայծառության և Նորին Սրբության կենաց արևշատության ու արդյունաշատ հովվապետության համար:Ավելին18:4312.02.26 -
Իրավական13-ամյա պատանուն ծեծի են ենթարկել համադասարանցիները․ նախաձեռնվել է քրեական վարույթՓետրվարի 11-ին՝ ժամը 12-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Ջրաշեն գյուղից մարմնական վնասվածքներով Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխել 13-ամյա պատանու: Մայրը հայտնել է, որ որդուն Ջրաշենի միջնակարգ դպրոցում ծեծի է ենթարկել համադասարանցին:Ավելին18:3612.02.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Ճշմարտությունը՝ 9 միլիարդ դոլարի շուրջ մեծ աղմուկի մասին. Ռոբերտ Քոչարյանը խոսել էՀայլուր 18։30 Ճշմարտությունը՝ 9 միլիարդ դոլարի շուրջ մեծ աղմուկի մասին. Ռոբերտ Քոչարյանը խոսել էԱվելին18:3012.02.26 -
ՀասարակականԲԸՏՄ-ն կասեցրել է 11 ապօրինի հորի շահագործումՋրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Հայաստանի Արարատի և Արմավիրի մարզերում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։Ավելին18:1512.02.26 -
ԻրավականՍամվել Կարապետյանին քննչականը և դատախազությունը հնարավորություն չեն տվել տեսաուղերձով հանդես գալու համար․ փաստաբանԱյդ իսկ պատճառով իրավիճակը այն է, որ կարող ենք արձանագրել, որ քննչականը և դատախազությունը չեն տվել հնարավորություն տեսաուղերձով հանդես գալու համար Սամվել Կարապետյանին։ Բայց միգուցե նաև հենց այս քննարկումը լավ առիթ է արձանագրելու այն, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը, որը սկիզբ է առել 2025 թվականի հունիսի 17-ից, արդեն վերածվել է մեկ այլ բնույթի քաղաքական հետապնդման, քանի որ Սամվել Կարապետյանը, այլևս հանդիսանալով քաղաքական գործընթացի ակտիվ մասնակից, ունի անհավասար պայման՝ ելնելով հենց քաղաքական հետապնդումից, որն էլ իրականացվում է մեկ այլ քաղաքական ուժի կողմից ձևավորված իշխանության ներկայացուցիչների կողմից։Ավելին18:0712.02.26 -
ՄիջազգայինՄահ ու ավեր՝ ռազմաճակատում, ճնշումներ՝ բանակցությունների սեղանի շուրջ. Մոսկվան ու Կիևը նորից կխոսենԳերմանիայի Դաշնային կանցլերը և Ֆրանսիայի նախագահը չեն փորձել կապ հաստատել Կրեմլի հետ, մինչդեռ նրանք կարող էին պարզապես զանգահարել Ռուսաստանի նախագահին։ Այսօր այդ մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Նախագահ Պուտինը երբեք չի մերժել անմիջական կապերը։ Նա միշտ ասել է, որ կապերը նախընտրելի կլինեն նույնիսկ շատ լուրջ տարաձայնությունների դեպքում, քանի որ դրանց լուծման միակ ճանապարհը երկխոսությունն է», - ասել է Պեսկովը։Ավելին18:0012.02.26 -
ՔաղաքականՄենք ուզում ենք Հայաստանը դարձնել արժանապատիվ ապրելու երանելի տուն, այլ ոչ թե խեղճ օթևան․ Սամվել ԿարապետյանԱյսօր ևս մեկ անգամ հաստատում ենք, որ Հայաստանում քաղաքական իրավիճակը վերջնականապես փոխվել է ու փոքրիկ խմբակն արդեն ուժ չունի իր թուլացած դիրքերը վերականգնելու համար։ Ժողովուրդը դժգոհ է իշխանություններից, հասարակության մեծ մասը վերջնականապես հիասթափված է, քանի որ իշխանությունը ձախողել է ամեն ինչ՝ արտաքին քաղաքականությունը, ներքին քաղաքականությունը, սոցիալական ոլորտը։ Տնտեսության վիճակը կարելի է բնորոշել մեկ նախադասությամբ՝ աղքատ ենք ու խրված պարտքերի մեջ։Ավելին17:4612.02.26 -
ԱշխարհԴանիան Արկտիկայում գործի կդնի բոլոր զորատեսակները ՆԱՏՕ-ի առաքելության կազմումԼունդ Պոուլսենի հետ Բրյուսելում Արկտիկայի և Հյուսիսատլանտյան անվտանգության հարցերին նվիրված հանդիպումներին են մեկնել Դանիայի կազմի մեջ մտնող Ֆարերյան կղզիների արտաքին գործերի և մշակույթի նախարար Սիրիդ Ստենբերգը և Գրենլանդիայի արտաքին գործերի նախարար Վիվիան Մոտսֆելդտը: Գրենլանդացի քաղաքական գործչի խոսքով՝ «Արկտիկական ժամապահ» առաքելությունը հաստատում է այն, որ Արկտիկան «նույնպես ՆԱՏՕ-ի մաս է»:Ավելին17:3712.02.26 -
ԻրավականՔՊ-ականները բարոյական իրավունք չունեն ուրիշներին մեղադրելու Սահմանադրությունը փոփոխելու մտադրության մեջ. փաստաբանԴուք չէի՞ք, որ 2020 թվականին բացառապես Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից ազատելու նպատակով սահմանադրական փոփոխություններ նախաձեռնեցիք։Ավելին17:2512.02.26 -
ՀասարակականՀավատքն ու հայրենիքը բաժանված չեն․ երբ մեկը վտանգվում է, մյուսը չի կարող փրկվել առանձին․ Հայր ՌուբենՀայ եկեղեցին անմահացրեց Ավարայրը, որովհետև այնտեղ կատարվեց հոգևոր ընտրություն։ Պարսից իշխանությունը պահանջում էր ոչ միայն քաղաքական հպատակություն, այլ՝ հավատափոխություն, ազգային-հոգևոր գիտակցության վերաձևում, կրթական-մշակութային հիմքերի քանդում։ Պահանջվում էր հրաժարվել հիշողությունից, լեզվից, Աստծուց։ Այսինքն՝ հրաժարվել ինքնությունից։ Եվ այդ պահին Սուրբ Վարդանը և նրա զինակիցները, Սուրբ Ղևոնդյանց քահանաները և նրանց հետ ամբողջ ժողովուրդը հռչակեցին կյանքը «Վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց»։Ավելին17:1912.02.26 -
ԻրավականԵրեկ ու այսօր ԱԺ-ում այս գործի մասին ելույթ ունեցած բոլոր անձինք ստախոսներ են. ԽուդոյանԴատական նիստի ժամանակ ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։Ավելին17:0212.02.26 -
ԻրավականԻնձ մեղադրում է մի մարդ, ով պարգևավճարների պաշտանմունք ունի. Բագրատ Սրբազանը` Փաշինյանի մասինԲագրատ Սրբազանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին։Ավելին16:5312.02.26 -
ԻրավականԻնձ ռադիկալ իսլամիստ է համարում մի անձ, ով իր վարքով բացարձակ տոտալիտար է. Բագրատ Սրբազան«Ինձ ռադիկալ իսլամիստ է համարում մի անձ, ով իր վարքով բացարձակ տոտալիտար է»։ Դատական նիստի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը։Ավելին16:4612.02.26 -
ԻրավականՀաջորդ նիստից՝ ես իմ մասնակցությունը անիմաստ եմ համարում, ինձ ազատեք գնալ-գալուց. Չախալյանը՝ դատավոր Ֆարխոյանին«Կամք» նախաձեռնության ղեկավար և ակտիվիստ Վահագն Չախալյանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանին։Ավելին16:4212.02.26 -
ՀասարակականԱրմավիրի մարզում նորահարսը փախել է՝ իր հետ տանելով ոսկյա զարդերը. սկեսրայրը դիմել է ոստիկանությունՓետրվարի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժին է դիմել Արմավիրի մարզի բնակիչ 65-ամյա Հայաստան Հ․-ն և հայտնել, որ 10 օր է հարս են բերել և վերջինս ոսկյա զարդերը գողացել և փախել է ու նշել է, որ 10 օրվա ընթացքում մեկ անգամ փախել է, սակայն հայրը նրան հետ է բերել։Ավելին16:3912.02.26 -
ԻրավականԽուզարկությամբ կալանավորված անձի մոտից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածՓետրվարի 09-ին՝ ժամը 16:55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կարճատև տեսակցությունից հետո խուզարկության են ենթարկել կալանավորված անձին: Խուզարկության արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն, բուսական զանգված՝ 5.52 գրամ քաշով: Հայտնաբերված զանգվածն ուղարկվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:Ավելին16:3012.02.26 -
ԻրավականԽնդրում ենք` մեր հարգարժան Չախալյանին թույլ տալ զբաղվել իր ընտանիքի հարցերով. Դավիթ ԳալստյանԴատական նիստի ժամանակ հայտարարեց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը։Ավելին16:1612.02.26 -
Հայաստան24 մшh և ինքնաuպանnւթյան փորձի աճ․ քրեակատարողական համակարգի մտահոգիչ վիճակագրությունը. «Հետք»2025 թվականին Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերը կրկնապատկվել են: Եթե մեկ տարի առաջ անազատության մեջ մահացել էր 12 մարդ, ապա 2025-ին՝ 24։ Քրեակատարողական ծառայության տվյալներով՝ 24 դեպքից 16-ը եղել է կենսաբանական մահ, իսկ 8-ը՝ ինքնասպանություն: 2024թ. արձանագրված 12 մահերը եղել են կենսաբանական, ինքնասպանության դեպք չի արձանագրվել: Այս մասին գրում է «Հետք»-ը:Ավելին16:0412.02.26 -
ՀասարակականՏեառնընդառաջի տոնին կկատարվի նորապսակների օրհնության կարգ. Մայր ԱթոռՓետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի՝ մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնը, որը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է նաև նորապսակների օրհնության օր: Հայտնում են Մայր Աթոռից:Ավելին15:5712.02.26 -
ՔաղաքականՁեռք ենք բերում հավատ, որ մոտ ապագայում մենք կունենանք կայուն և ուժեղ Հայաստան․ Հայկ ՖարմանյանԻնձ համար մեծ պատիվ է լինել «Ուժեղ Հայաստան» կուսակցության և Սամվել Կարապետյանի թիմի անդամ։ Այս մասին կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ հայտարարել է «Մեր ձևով» շարժման անդամ Հայկ Ֆարմանյանը։Ավելին15:5112.02.26