Լրահոս
2026-02-03
-
ՀայլուրՀայլուր 20։30 Սկանդալային տեսանյութ է տարածվել. խոշտանգել են ցուցմունք կորզելու համարՀայլուր 20։30 Սկանդալային տեսանյութ է տարածվել. խոշտանգել են ցուցմունք կորզելու համարԱվելին20:3003.02.26 -
ՀասարակականՍևանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղումՓետրվարի 3-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։ Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Սևանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Հրազդանի, Գավառի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին20:2003.02.26 -
ՀասարակականՇատ ուժեղ գմփուն էր. փորձանքից հրաշքով են պրծել Վարդաշեն փողոցի բնակիչներըՓորձանքից հրաշքով են պրծել Վարդաշենի 6-րդ և 12-րդ փողոցի բնակիչները: Փլվել է Վարդաշենի 68ա շենք տանող ճանապարհի անվտանգությունն ապահովող բետոնե պատը:Ավելին20:1503.02.26 -
ԻրավականՆերգրավվեցի գյումրեցի ընդդիմադիր հանրային գործիչ Կարապետ Պողոսյանի դեմ քննվող քրեական գործերից մեկով․ ՄելիքյանՊարզվեց՝ շենքի ներսում տեղադրված է Մխիթար Գոշի՝ բավական հաջող արձանը։ Ճիշտ է, գյումրեցի Գոշը, ի տարբերություն գանձակեցի Գոշի, մորուքով է, բայց դե՝ ոչինչ։ Գյումրվա դատարանի թերությունն էլ թող էդ լինի»։Ավելին20:0003.02.26 -
ԻրավականՈստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են մոտ 2,5 կգ մեթամֆետամին․ կան ձերբակալվածներՔրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հունվարի 31-ին։ Ըստ տեղեկության՝ 31-ամյա երկու տղամարդ պարբերաբար ձեռք է բերում և իրացնում խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցներ։ Հունվարի 31-ին՝ ժամը 20:45-ի սահմաններում, մայրաքաղաքի Սիլիկյան թաղամասում, թմրանյութ իրացնելու պահին, քրեական ոստիկանները ձերբակալեցին տղամարդկանց և նրանցից մեկի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխեցին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։ Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք և կնիքվեց։ Խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվեց մոխրացած հետքերով կաթուցիչ, իսկ մյուսի մոտ ավելի քան 41 գրամ մեթամֆետամինի նմանվող զանգված կար։ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռվեց քրեական վարույթ, երկուսն էլ ձերբակալվեցին։ Դատարանի որոշմամբ փետրվարի 1-ին խուզարկություն կատարվեց «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան վարած 31-ամյա տղամարդու բնակարանում։ Հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող զանգվածով մեկ փաթեթ՝ 2 կիլոգրամ 29 գրամ քաշով։ Իսկ նրա վարած մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց նույնանման զանգվածով երկու փաթեթ՝ ընդհանուր մոտ 415 գրամ քաշով։ 31-ամյա տղամարդիկ կալանավորվել են։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին19:5303.02.26 -
Արտաքին քաղաքականությունԱՄՆ-ի վտանգավոր հպումները Ռուսաստանի «ցավոտ կետին». Մոսկվա-Երևան «ծանր խոսակցություն» կլինի՞Արցախի Ազգային ժողովի պատգամավորներից շատերն էին ավելի վաղ կոչ արել գերիների հարցը բարձրացնել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Երևան այցին ընդառաջ: Իրեն հայ-ադրբեջանական խաղաղության միջնորդ հռչակած Վաշինգտոնը պետք է որ շահագրգիռ լինի՝ թեկուզ միջնորդական կշռի ավելացման համար լուծել այդ ցավոտ խնդիրը:Ավելին19:4503.02.26 -
ՏնտեսականՀայաստանը Ադրբեջանի տարածքով հացահատիկի նոր խմբաքանակ է ստացել ՌԴ-իցՄինչ օրս Հայաստան է ուղարկվել հացահատիկ տեղափոխող 285 երկաթուղային վագոն (մոտավորապես 19900 տոննա)՝ Ադրբեջանի միջոցով։Ավելին19:3403.02.26 -
ՔաղաքականՀայրենիքդ կործանման եզրին է՝ լռելը, ճիշտն ասած, հայրենասիրություն չէ․ Հարութ ՍասունյանՎերջին մի քանի տարիների ընթացքում տարբեր վարձկան գրողներ տասնյակ հոդվածներ են գրել՝ քննադատելով հայկական սփյուռքի կոշտ դիրքորոշումն Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ։ Այդ «գրողներից» շատերը շռայլորեն վարձատրվում են Ադրբեջանի կողմից։ Հոդվածների մեծ մասը հրապարակվել է տարբեր իսրայելական թերթերում։ Ցավոք, ես չեմ կարող պատասխանել դրանցից յուրաքանչյուրին, հակառակ դեպքում ամեն շաբաթ ստիպված եմ լինելու գրել միայն այդ թեմաների շուրջ։Ավելին19:3003.02.26 -
ՔաղաքականՄիրզոյանն ու ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը անդրադարձել են ԼՂ-ից տեղահանվածների ծրագրերինՓետրվարի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՚Ֆլահերթիի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Արտաքին գործերի նախարարությունից։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Եվրոպայի խորհրդի շրջանակներում առաջնային ուղղություններով՝ իրավունքի գերակայության շարունակական ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փոխգործակցությանը: Նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության կողմից ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգի կյանքի կոչման հարցում շարունակական հանձնառությունն ու իրականացվող քայլերը: Անդրադարձ է կատարվել նաև Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերին: Արարատ Միրզոյանը և Մայքլ Օ՚Ֆլահերթը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության շարունակական ամրապնդմանն ուղղված ջանքերին, այդ թվում՝ հումանիտար բնույթի հարցերի:Ավելին19:1503.02.26 -
ՔաղաքականԱլեն Սիմոնյանը Մոսկվա է մեկնումԸստ այդ հրամանագրի` հայկական պատվիրակությունը բաղկացած է 11 մարդուց` նրանք պատգամավորներ են և ԱԺ աշխատակազմի ներկայացուցիներ.Ավելին19:0703.02.26 -
ՄիջազգայինԻրանի վրա հարձակման վտանգը պահպանվում է. ռազմանավեր՝ Պարսից ծոցում, հանդիպում՝ ՍտամբուլումԻրանի վրա ամերիկյան հարձակումը չի՞ կանխի TRIPP-ի շուրջ պայմանավորվածությունը: Ամերիկագետ Սուրեն Սարգսյանի գնահատմամբ՝ TRIPP-ը այս փուլում դեռևս ԱՄՆ-ին ապահովում է բիզնես ներկայություն Հարավային Կովկասում, սակայն այն ունի ներուժ՝ բիզնես ներկայությունը վերածելու ամերիկյան ռազմավարական ներկայության:Ավելին19:0003.02.26 -
ԻրավականԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել ՌԴ քաղաքացունՀունվարի 1-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժին է զանգահարել Երևանի մի բնակիչ և հայտնել, որ ժամը 05։35-ի սահմաններում իր ընկերոջ, ՌԴ քաղաքացի Եվգենիի հետ գտնվել են Վարդանանց փողոցում գտնվող «Գադյուկա» բարում, որտեղ մի խումբ անձինք կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը՝ հայհոյանքներ են հնչեցրել իրենց հասցեին և ծեծի են ենթարկել Եվգենիին։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 8-ին ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել են Կոտայքի մարզի բնակիչներ 20-ամյա Կարեն Գ․-ն, 25-ամյա Հովսեփ Ս․-ն, 24-ամյա Վանիկ Կ․-ն, 24-ամյա Ազատ Գ․-ն և 25-ամյա Պարույր Ե․-ն։ Վերջինը նույն օրը հայտնաբերվել և իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխել է ոստիկանության Մարաշի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ մասնակից մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։Ավելին18:5503.02.26 -
Հասարակական«Տրամադրել են կեղծ բժշկական տեղեկանքներ». ինչու է Մոսկվայի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանից հեռացվել Արման Սարոյանի եղբոր դուստրը«Անգամ եղբորս տասը տարեկան աղջկան, որը Մոսկվայի եկեղեցու դպրոցում է սովորում, հանել են դպրոցից»,- նշել էր Արման Սարոյանը։Ավելին18:5303.02.26 -
ՔաղաքականՓաշինյանն ընդունել է Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությանըՎարչապետը ողջունել է Անիլ Չաուհանի այցը Հայաստան և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների շարունակական զարգացմանը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների միջև բազմադարյա պատմական ջերմ հարաբերությունների փաստը և նշել, որ այսօր էլ առկա է ակտիվ երկխոսություն տարբեր ուղղություններով։Ավելին18:4903.02.26 -
ՀասարակականԴպրոցի բակում ձնագնդի խաղալու ժամանակ 14-ամյա երեխան ընկել է և ստացել մարմնական վնասվածքՀունվարի 30-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ հունվարի 20-ին՝ ժամը 13։15-ի սահմաններում, մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ 14-ամյա Մ․ Ա․-ն և 6-րդ դասարանի աշակերտ 11-ամյա Ա․ Կ․-ն դասամիջոցին դպրոցի բակում ձնագնդի խաղալու ժամանակ միմյանց հրել են, ինչի հետևանքով Մ․ Ա․-ն գետնին է ընկել և հնարավոր է աջ դաստակի շրջանում վնասվածք ստացած լինի, հաղորդում է Shamshyan.com-ը։Ավելին18:4503.02.26 -
ԻրավականՀայկ Սարգսյանը որևէ քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ չունի․ դատախազություն. News.amՆշենք նաև, որ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի առնչությամբ քրեական գործով դատական նիստին դատախազների կողմից շոշափվել էր Հայկ Սարգսյանի անունը։Ավելին18:3903.02.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Հրեշավոր փաստեր, որ ցնցում են աշխարհը. սեռական հանցագործ Էփշտեյնի գործըՀայլուր 18։30 Հրեշավոր փաստեր, որ ցնցում են աշխարհը. սեռական հանցագործ Էփշտեյնի գործըԱվելին18:3003.02.26 -
ԻրավականԴպրաբակ համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ«Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերջինս, 2013 թվականի ապրիլին տեղեկանալով, որ համապատասխան ընկերությունը համայնքում բջջային կապի կայան տեղադրելու համար ցանկանում է վարձակալության նպատակով հողամաս ձեռք բերել, նպատակադրվել է նախապես որոշված անշարժ գույքը օրենքի խախտմամբ հանել համայնքի հաշվեկշռից և գրանցել եղբոր անվամբ՝ այդ կերպ կազմակերպելով այն փաստացի իրենը դարձնելու գործընթացը։Ավելին18:2603.02.26 -
ՀասարակականՏեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. Սամվել Կարապետյանը շարունակում է գտնվել տնային կալանքի պայմաններումԱյս մասին հայտնում է «Մեր ձևով» շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։Ավելին18:2203.02.26 -
ՀասարակականՍամվել Կարապետյանն այցելել է հիվանդանոց․ News.amԱյս մասին նշեց նրա պաշտպան Արմեն Ֆերոյանը։Ավելին18:1503.02.26