Լրահոս
2026-01-29
-
ՔաղաքականՏանկով ու զինվորո՞վ, թե՞ TRIPP-ով է անվտանգ դառնում Հայաստանը. մարդիկ կոշտ են արձագանքում ՓաշինյանինՓաշինյանը հայտարարել էր, թե զինվորն ու տանկը չեն Հայաստանի անվտանգության երաշխիքը, այլ հաղորդուղիները, օրինակ, TRIPP-ը: Այս սկանդալային պնդմանը կոշտ են արձագանքում մարդիկ: Ո՞ր TRIPP-ն է Հայաստանի անվտանգության երաշխիքը, այն, որ գոյություն ունի միայն թղթի վրա՞, այն, որ Թրամփի անունո՞վ է, իսկ Թրամփն ինքն է աշխարհում զենքով հարցեր լուծում: Անկախ Հայաստանի ամենահարգված կառույցի գեներալիտետին հեղինակազրկելուց պաշտոնավարումը սկսած մարդը անցե՞լ է զինվորների՞ն հեղինակազրկելուն:Ավելին22:4529.01.26 -
ՀասարակականՆոր մանրամասներ են հայտնի դարձել Գորիսի ողբերգական միջադեպիցԱյդ օրը հողամասի հետ կապված խնդիրները պարզաբանելու նպատակով, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 16։30-ի սահմաններում «Թոզկապ» կոչվող տարածքի գերեզմանների ճանապարհին Վ․ Յոլյանը հանդիպել է Ա․ Յոլյանին, ով եղել է իր ընկերոջ՝ Ա․ Երեմյանի հետ։ Խոսակցությունը կարճ ժամանակում վերածվել է վիճաբանության, որի ընթացքում էլ Վ․ Յոլյանը պայթեցրել է իր մոտ եղած նռնակը, ինչն էլ դարձել է իր և Ա․ Յոլյանի մահվան պատճառը։Ավելին22:3029.01.26 -
ԻրավականՀամոզմունք ունեմ, որ Մասիս Մելքոնյանը արձակուրդից կվերադառնա ու կերկարացնի Սրբազանի կալանքը․ փաստաբանԱյսպես ուրեմն, քննիչը միջնորդությունը դատարան է ներկայացրել հունվարի 26-ին։ Քանի որ այդ օրվա հերթապահ դատարանը Շենգավիթի նստավայրն էր՝ քննիչը բնականաբար միջնորդությունը պետք է ներկայացներ հենց Շենգավիթի նստավայր։Ավելին22:2129.01.26 -
ՔաղաքականԱմենամեծ սպառնալիքը՝ Հայաստանի անվտանգության և քարոզչական վառելիք՝ Բաքվից. Քոչարյանի առաջարկներըԱյսօր ավելի քան 3 ժամ 3 տասնյակ լրագրողների հարցերի է պատասխանել երկրորդ նախագահը՝ Հայաստանի զինանշանի, Արարատ լեռան ու Խոր Վիրապի կոլլաժի ֆոնին: Նախընտրական կրքերից ու ինտրիգներից մինչև աշխարհաքաղաքական ու անվտանգային վերլուծություններ՝ նա ներկայացրել է Հայաստանի ապագայի իր պատկերացումը:Ավելին22:1529.01.26 -
ԻրավականՍահմանադրական դատարանն ընդգծում է, որ կալանքը պետք է լինի ծայրահեղ միջոց, այլ ոչ ամենատարածված միջոցը․ Արամ ՎարդևանյանՍահմանադրական դատարանի կազմի մեծամասնությունը փոխվել է 2018 թվականին հաջորդած ժամանակահատվածում: Այս մասին գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ «Հենց այդ փոփոխությունների պայմաններում Սահմանադրական դատարանի կազմը վերջերս ընդունված որոշմամբ նշել էր. Քրեական դատավարությունում այլընտրանքային խափանման միջոցների առկայությունը ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ և արդարության կարևոր երաշխիք է: Սահմանադրական դատարանն այս դիրքորոշմամբ ընդգծում է, որ կալանքը պետք է լինի ծայրահեղ միջոց, այլ ոչ ամենատարածված միջոցը: Անկախ նշված դիրքորոշումից հանրային հնչեղություն ունեցող բոլոր գործերը զուգորդված են կալանքներով, իսկ լավագույն դեպքում՝ տնային կալանքներով: Սա բոլորի համար հայտնի փաստ է: Սա մարդասիրություն չէ, սա արդարություն չէ: Կալանքը չի կարող հանդիսանալ պատիժ, իսկ դրա վերացման բոլոր հնարավորությունները ունեն Դատարանները: Վերացրեք կալանքի գերակայությունը: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,-գրել է նա։Ավելին22:1229.01.26 -
ՀասարակականԱրցախից տեղափոխված Սլավիկ Համբարձումյանը դժվարությամբ է քայլում. հարազատներն առաջին անգամ հանդիպել են նրան. News.amՀիշեցնենք, որ հունվարի 23-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց այն մասին, որ Արցախում մնացած 11 քաղաքացիներ տեղափոխվել են Հայաստան։ Հայաստան տեղափոխված քաղաքացիները հարազատները նշել են, որ նախապես տեղեկացված չեն եղել սպասվող գործընթացի մասին. նախարարի գրառումից են տեղեկացել, որ իրենց հարազատները Հայաստանում են:Ավելին22:0029.01.26 -
ՔաղաքականՄենք կվերադարձնենք արդյունաբերությունը մեր երկիր․ Նարեկ Կարապետյան«Հայաստանի հազարավոր վայրերում հարյուրավոր կետերում մենք տեսնում ենք դատարկ արտադրական տարածքներ։ Սա է մեր արդյունաբերության դեմքը։Ավելին21:4529.01.26 -
ՔաղաքականՊետականության ցեմենտը քանդելու փորձեր. եկեղեցու դեմ նոր ճնշումների մասին է ահազանգում Քոչարյանը«Արարատ սար Հայաստանում չկա», - այսօր նորից է հայտարարել Նիկոլ Փաշինյանը: Գրեթե նույն ժամին, Արարատ լեռան նկարի ֆոնին նստած, Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ ինքը չի հրաժարվելու ազգային խորհրդանիշներից: Երկրորդ նախագահի կարծիքով՝ անկախ Հայաստանի պատմության համար բացառիկ իրավիճակ է՝ երբեք ինքնությունը կասկածի տակ չի եղել, իսկ ազգային ինքնությունն այն ցեմենտն է, որ ամուր է պահում պետականությունը:Ավելին21:3029.01.26 -
ՔաղաքականԴուք խիղճ չունե՞ք, մսով ճաշի հետ կերե՞լ եք. Քոչարյանը՝ «կոռուպցիայի ֆանտաստիկ դրսևորման» մասինԽիղճը մսով ճաշի հետ կերած պետք է լինի այն մարդը, որ ի վիճակի է մեկ ստորագրությամբ նախարարին ավելի շատ պարգևավճար տալ, քան ստանում է կենսաթոշակառուն թոշակի ամբողջ ժամանակահատվածում: Բյուջեից 3 միլիարդի պարգևավճարային ֆոնդ հանելն այսպես է բնորոշում Ռոբերտ Քոչարյանը, որ իշխանության ղեկը վերցրել է՝ 20 տոկոսից բարձր գործազրկությամբ, հանձնել, երբ գործազուրկների մեծ մասն ապահովված էր աշխատանքով:Ավելին21:1529.01.26 -
Քաղաքական300,000 նոր աշխատատեղերը շատ մեծ խնդիրների լուծում են տալու, մարդիկ ստիպված չեն լքելու իրենց հայրենիքը. Ալիկ Ալեքսանյան«Առաջինը 300,000 նոր աշխատատեղ, 2-րդը՝ 0 հարկ փոքր բիզնեսի համար, 3-րդը՝ 20 տոկոս էժան դեղորայք բոլորի համար, 4-րդը՝ բերքի երաշխավորված մթերում գյուղերում, 5-րդը՝ 20,000 մատչելի բնակարաններ՝ պետական աջակցությամբ։Ավելին21:0029.01.26 -
ՀասարակականԻր տեղում չէ Սրբազանը. կրքերը շիկանում են Մասյացոտն թեմի առաջնորդարանի շուրջՀարկադիրն է արդեն միջամտում կաթողիկոսական գործերին: Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացրած հաղորդման հիմքով՝ նոր քրեական վարույթ է նախաձեռնվել: Ինչ հետևանք կարող է ունենալ նոր վարույթը, դեռ հայտնի չէ, պարզ է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական բարձր հովանու տակ կաթողիկոսի որոշումը չի կատարում Մասյացոտն թեմի արդեն նախկին առաջնորդը:Ավելին20:4529.01.26 -
ՄիջազգայինԼավրովը մեկնաբանել է Զելենսկու հայտարարությունները Ուկրաինայի կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտության կարգավորման մանրամասների մասին Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները տարօրինակ զգացողություն են ստեղծում, կարծես դրանք անողը հաղթանակ է տարել և մարտի դաշտում, և դրանից դուրս: Ինչպես հայյտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Թուրքական TGRT հեռուստաալիքին և Turkiye թերթին տված հարցազրույցում նախարարը հիշեցրել է Զելենսկու հայտարարությունները ԱՄՆ-ի հետ անվտանգության համաձայնագրի իբր լիարժեք պատրաստակամության, Ուկրաինայի՝ ոչ մի թիզ հող չզիջելու մտադրության և Զապորոժյեի ԱԷԿ-ը Կիևի վերահսկողության տակ վերադարձնելու ցանկության մասին։ «Ես այնպիսի անսովոր զգացողություն ունեմ, որ հաղթողը ելույթ է ունենում, և ոչ միայն հաղթողը Դոնբասում, Նովոռոսիայում մարտի դաշտում, այլ ամբողջ Եվրոպայի հաղթողը Միացյալ Նահանգների հետ իր դիմակայության ընթացքում, որը սկսվեց նախագահ Դոնալդ Թրամփի օրոք՝ Եվրոպայի փորձերի պատճառով՝ ստիպելու ԱՄՆ նախագահին հետևել իր երդվյալ հակառակորդի՝ Ջո Բայդենի քաղաքականությանը»,-ասել է նախարարը՝ մեկնաբանելով Զելենսկու հայտարարությունները։Ավելին20:3529.01.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Իրանի շուրջ վտանգը մեծանում է, Զելենսկիին հրավիրում են Կրեմլ. անսպասելի զարգացումներՀայլուր 20։30 Իրանի շուրջ վտանգը մեծանում է, Զելենսկիին հրավիրում են Կրեմլ. անսպասելի զարգացումներԱվելին20:3029.01.26 -
Հասարակական15 ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել էՀունվարի 28-ին Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ հունվարի 27-ին իրենց մոտ տեղափոխված Պատվական Կարապետյանը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է, հայտնում է Shamshyan.com-ը։ Վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում՝ հունվարի 27-ին Երևան–Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում 15 ավտոմեքենաների մասնակցությամբ վթարի ենթարկվելուց հետո, ով վարելիս էր Տեղեկությունը ոստիկանության Թալինի բաժնից փոխանցվել է Թալինի քննչական բաժին։Ավելին20:1529.01.26 -
ՔաղաքականՓաշինյանին իշխանազրկելու իրական հնարավորություն կա. Քոչարյանը՝ առաջիկա ընտրությունների մասինՄարդ կա՝ ինչ կապիկություն ասես կարող է անել. կարճ՝ սա է Քոչարյանի արձագանքը Նիկոլ Փաշինյանին, որ խորհրդարանական ընտրություններից 4 ամիս առաջ պատրաստվում է իր «վարչաբենդ» անունով երաժշտական խմբի առաջին թմբկահարությանը: Երկրորդ նախագահը վստահ է, որ 2021-ի իր նախընտրական ծրագիրը ամբողջությամբ տապալած իշխանությանը հաղթելու ավելի շատ շանս ունի այս տարի միասնական ընդդիմությունը:Ավելին20:0529.01.26 -
ՀասարակականՀակաuանիտարական ու գարշահnտ վիճակ է Հրազդան քաղաքի մի ամբողջ թաղամասում«Էս պատմությունը երկար ու ձիգ տարիների պատմություն ունի։ Դեռ Հրազդանի նախկին քաղաքապետ Դանիելյանի օրոք խոստացան, որ մի ամբողջ թաղամաս ու դպրոց, սննդի ու առևտրի այլ կետեր կփրկվեն գարշահոտից, իսկ գարշահոտի պատճառը մի քանի շենքերի մոտով անցնող՝ դեռ սովետական տարիներին անցկացված կոյուղատարերն են։ Դիտահորերը այնքան են լցվել, որ էլ չի քաշում, ու դրա հիմնական պատճառներից մեկը այդ կոյուղատարերի մաշվածությունն է։ Էն տեսակ է մաշվել, որ արդեն կեղտաջրերը լցվում են շենքերի նկուղներ, ինչը պարարտ հող է շենքերի հիմքերի «հերն անիծվելու»։Ավելին19:5429.01.26 -
ԱռողջապահականՆիպահ վարակի հիմնական աղբյուր հանդիսանում են չղջիկները և խոզերը․ hիվանդության գաղտնի շրջանը 4-14 օր էՄարդը կարող է վարակվել մրգակեր չղջիկների թքով և մեզով աղտոտված մրգերի և արմավենու հյութ օգտագործելիս, ինչպես նաև վարակված կենդանիների, մասնավորապես՝ խոզերին խնամելիս և կենդանական ծագման հումքի հետ շփելիս։Ավելին19:4529.01.26 -
ՄիջազգայինԻրանը պատրաստ է մեծ պատերազմի. Թրամփն սպառնում է ծանր հարվածներովՄոսկվան կոչ է անում Իրանի դեմ ուժ չկիրառել: Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն է իրանա-ամերիկյան հարաբերությունների լարվածության պիկի պահին այսպիսի հայտարարություն արել: Նոր պատերազմի վտանգ է կախված տարածաշրջանի գլխին: 12-օրյա պատերազմից ավելի դաժան պատերազմով է սպառնում ԱՄՆ նախագահը Իրանին՝ փորձելով բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել:Ավելին19:3029.01.26 -
ՔաղաքականՀայաստանում ամենաարագ աճող շարժումը․ «Մեր ձևով»Վերջին տվյալներով 20,000 կամավոր է միացել շարժմանը։Ավելին19:1929.01.26 -
ՔաղաքականՇատ մարզային ծննդատներ և բժշկական կենտրոններ զուրկ են ժամանակակից սարքավորումներից. Մհեր Մելքոնյան«Մայրության ու մանկության պաշտպանությունը ցանկացած երկրի զարգացման մակարդակը չափող ամենազգայուն ցուցիչներից է։ Այն պետությունը, որը չի կարող ապահովել անվտանգ հղիություն, արժանապատիվ ծննդաբերություն և առողջ մանկություն, փաստացի վտանգի տակ է դնում իր վաղվա օրը։ Հետևաբար՝ մայրության և մանկության պաշտպանությունը չի կարող լինել երկրորդական կամ ձևական քաղաքական ուղղություն․ այն պետք է լինի պետական գերակա խնդիր։Ավելին19:0829.01.26