Լրահոս
2026-01-29
-
ՄիջազգայինԴանիայի, ԱՄՆ-ի և Գրենլանդիայի ներկայացուցիչները հանդիպում են անցկացրելՀունվարի 14-ին Վաշինգտոնում կայացել էր Դանիայի և Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարներ Լարս Լյոկե Ռասմուսենի և Վիվիան Մոցֆելդտի հանդիպումն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Ինչպես ավելի ուշ հայտարարել է Ռասմուսենը, Դանիային այս խորհրդակցությունների ընթացքում չի հաջողվել Միացյալ Նահանգներին համոզել հրաժարվել Գրենլանդիան ամերիկյան տարածքին միացնելու ձգտումից։ Հանդիպմանը կողմերը համաձայնության էին եկել ստեղծել աշխատանքային խումբ, որը պարբերաբար կհանդիպի՝ ուսումնասիրելու համար կղզու ապագայի հարցի վերաբերյալ փոխըմբռնման հասնելու հնարավորությունը:Ավելին11:4529.01.26 -
ՔաղաքականՀայաստանը անգամ կողմ չէ, կիսակողմ է. Քոչարյանը TRIPP-ի մասինՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը TRIPP-ի մասին։Ավելին11:3929.01.26 -
ՔաղաքականԵրբեք հայկական ինքնությունը կասկածի տակ չի եղել, սա ունիկալ իրավիճակ է. Քոչարյանը՝ ներքաղաքական իրավիճակի մասինՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ներքաղաքական իրավիճակի մասին։Ավելին11:3429.01.26 -
ՔաղաքականԱշխարհը շատ վտանգավոր է, Հայաստանը պետք է անի ամեն ինչ՝ գերտերությունների շահերի բախման կենտրոնում չհայտնվելու համար. Ռոբերտ ՔոչարյանՀրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։Ավելին11:2929.01.26 -
ՔաղաքականՄիացյալ Նահանգներն ապամոնտաժում է այն աշխարհակարգը, որը հենց ինքն էլ ձևավորել է․ Ռոբերտ ՔոչարյանՄամուլի ասուլիսի նախաբանում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։Ավելին11:1929.01.26 -
ՀասարակականՁմեռային զորակոչը երկարաձգվեց«Որոշման ընդունումը պայմանավորված է 2025 թ. ձմեռային զորակոչի շրջանակում զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացը ավարտին հասցնելու և դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու նպատակով զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությամբ»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:Ավելին11:1029.01.26 -
ՄիջազգայինԷրդողանը Թրամփին առաջարկել է եռակողմ գագաթնաժողով անցկացնել Իրանի հարցովԹուրքիայի նախագահ Էրդողանն իր ամերիկացի գործընկեր Թրամփին առաջարկել է եռակողմ գագաթնաժողով անցկացնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այս առաջարկը հնչել է հունվարի 27-ին երկու երկրների առաջնորդների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, ինչի մասին հայտնել է թուրքական կառավարությանը մոտ կանգնած լրագրողը:Ավելին11:0529.01.26 -
ՔաղաքականՈւղիղ I Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսըՈւղիղ I Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսըԱվելին11:0029.01.26 -
ԱշխարհՆիպա վիրուսի պատճառով ասիական երկրներն օդանավակայաններում խստացրել են ստուգումներըՎիրուսը, որը տարածում են չղջիկները և այլ կենդանիներ, օրինակ՝ խոզերը, կարող է առաջացնել բարձր ջերմություն և ուղեղի բորբոքում, դրա մահացության մակարդակը կազմում է 40%-ից մինչև 75%։ Թեպետ այն նաև կարող է փոխանցվել նաև մի մարդուց մյուսը, սակայն փոխանցումը հեշտ չէ և սովորաբար պահանջում է երկարատև շփում վարակված անձի հետ։Ավելին10:5429.01.26 -
ՔաղաքականՄիրզոյանը ԵԽ Գլխավոր քարտուղարին է հանձնել «Դատաստանագիրք» աշխատության մի հատվածի ձեռագիր վերարտադրության օրինակըԱյս պատմական հոբելյանի կապակցությամբ այսօր ինձ համար մեծ պատիվ է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին հանձնել «Դատաստանագիրք» աշխատության՝ հայոց առաջին դատական օրենսգրքի մի հատվածի ձեռագիր վերարտադրության օրինակը։ 12-րդ դարի փիլիսոփա և օրենսդիր Մխիթար Գոշի կողմից գրված այս կարևորագույն աշխատանքը հայկական իրավական մտքի հիմնաքարն է։ Դարեր առաջ այն հիմք դրեց իրավունքի գերակայության մեր ընկալմանն՝ այն հիմնարար սկզբունքին, որը հանդիսանում է Եվրոպայի խորհրդի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կենսական առանցքը։Ավելին10:4929.01.26 -
ՀասարակականԲախվել են «Mercedes-Benz»-ը և «Volkswagen»-ը․ կա տուժածՀունվարի 29-ին, ժամը 08։27-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։Ավելին10:4529.01.26 -
ՀասարակականԱղավնատուն գյուղում ավտոմեքենա է այրվելՀունվարի 28-ին, ժամը 22։58-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնատուն գյուղի վերջնամասում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:20-ին, մարվել՝ 23:30-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան․ տուժածներ չկան:Ավելին10:3529.01.26 -
ԻրավականԵրևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները հունվար 22-ին Տիտոգրադյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մեքենան: Պարզվել է, որ մեքենայում ապօրինի պահվող զենք-զինամթերք կա։ Տղամարդը հրավիրվել է Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացրել է ապօրինի պահվող ինքնաձիգ, ատրճանակ և լիցքավորված երկու պահեստատուփ: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:Ավելին10:2529.01.26 -
ՀասարակականՊետական մարմինները չեն գտնում վերահսկողին. ո՞վ է պատասխանատու կեղծ ախտահանիչների վաճառքի համար. «Հետք»ՊԵԿ աշխատակիցները հունվարի 20-ին կեղծ ախտահանիչների վաճառքի մասին ահազանգած «Խաչպար» ՍՊԸ-ի ղեկավար, «Օպտիմաքս»-ի պաշտոնական ներմուծող Սմբատ Բալասանյանին հրավիրել էին հանդիպման և բանավոր ասել, թե, չնայած ապրանքի առգրավումն իրենց լիազորություններից դուրս է, բայց այցելել են վաճառքի կետեր, առգրավել որոշ քանակի ապրանք և դադարեցրել դրա վաճառքը։ Սմբատ Բալասանյանը ՊԵԿ աշխատակիցներին խնդրել էր իրականացրած վարչարարության վերաբերյալ պաշտոնական գրություն ուղարկել։Ավելին10:1929.01.26 -
Մամուլի տեսությունՀայաստանի պետական պարտքի մեծացող ձնագունդը՝ դանդաղ գործող ռումբ. «Փաստ»Կոնկրետ 2024 թ. համեմատ աճը հիմնականում պայմանավորված է ներքին պարտքի կտրուկ բարձրացմամբ, որը տարեվերջին կազմել է 7,5 միլիարդ դոլար՝ տարեսկզբից ավելանալով 1,1 միլիարդով կամ 17,3 տոկոսով, մինչդեռ ներքին պարտքի հիմնական մասը ձևավորվում է ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերով:Ավելին10:1329.01.26 -
Մամուլի տեսությունՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու հերթական քայլին են պատրաստվում. «Հրապարակ»ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, ինչպես հայտնի է, փետրվարին կայցելի Հայաստան եւ Ադրբեջան։ Ակնհայտ է, որ այցի գլխավոր նպատակը TRIPP-ի մեկնարկն է լինելու, հնարավոր է համատեղ ընկերություն հիմնելու մասին համաձայնագիր ստորագրվի, որում կամրագրվի, որ ամերիկյան կողմին բաժին կհասնի այդ ընկերության 74, Հայաստանին՝ 26 տոկոսը։Ավելին10:0729.01.26 -
Մամուլի տեսությունԻշխանությունը որոշել է 44-օրա պատերազմը քննող հանձնաժողովի զեկույցը նախընտրական նպատակներին ծառայեցնել. «Հրապարակ»Հայտնի է, որ ժամկետները խախտելու պատրվակով զեկույցը չի հրապարակվում, մինչդեռ իրականում քաղաքական որոշում է կայացվել՝ 20 թ․ ցավոտ պատմությունը նորից ասպարեզ չհանել։ Սակայն ուշագրավ է, որ անցած շաբաթվա նիստի ժամանակ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն առաջարկեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ զեկույցի հետ կապված լսումներ անցկացնել։Ավելին10:0029.01.26 -
Մամուլի տեսությունԻշխանությունը յուրայիններին ու հնազանդներին կաշառելու է. «Հրապարակ»Գրել էինք, որ պետական համակարգում պարգեւավճարների երկրորդ փուլն է սպասվում, քանի որ պիլոտային ծրագրի շրջանակներում դեկտեմբերին բարձրաստիճան պաշտոնյաներին բաժանված միլիարդավոր պարգեւավճարները միայն 2025-ի առաջին կիսամյակի համար են տրվել, երկրորդ կիսամյակի գումարները, ըստ ամենայնի, բաժանվելու են մոտ օրերս։Ավելին09:5129.01.26 -
Մամուլի տեսությունԻսկ ժողովուրդը պատրա՞ստ է լինել հիմնական, գլխավոր ու առաջին մեղավորը. «Փաստ»Աստիճանաբար բյուրեղացող տպավորություն կա, որ երկրի հետ ու երկրի գլխին կատարվող ձախողումների ու ամեն ինչի համար Նիկոլ Փաշինյանը, ի վերջո, մեղավոր է նշանակելու... ժողովրդին: Ինչպես երբեմն կեսկատակ նշում են խոսակցականով՝ «ժողջան»-ին: Չնայած, ի՜նչ «բյուրեղացող տպավորություն», դա արդեն կարելի է ասել՝ բետոնվող իրողության է վերածվում:Ավելին09:4829.01.26