Լրահոս
2022-07-04
-
ԻրավականԱնցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 34 վթար. 1 մարդ մահացել է, 40-ը՝ ստացել մարմնական վնասվածքներԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 1-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 76 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Հայտնաբերվել են 2 անհետ կորած, 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար. 1 մարդ զոհվել է, 40-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին11:4604.07.22 -
ՏարածաշրջանԱդրբեջանի արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով մեկնել է ԻրանԱդրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Իրան։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությանը։ Հաղորդման համաձայն՝ այցի ընթացքում նախատեսվում են Բայրամովի հանդիպումներն Իրանի պաշտոնական անձանց հետ։Ավելին11:4104.07.22 -
Հունիսին Շիրակի մարզում ծնվել է 221 երեխաՇիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի հուլիսի 1-3-ը ծնվել է 18 երեխա, նրանցից 8-ը տղա է, 10-ը՝ աղջիկ։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: Նախորդ՝ հունիս ամսին, մարզում ծնվել է 221 երեխա, նրանցից 119-ը տղա է, 102-ը՝ աղջիկ, 2-ը զույգ է, 1-ը՝ եռյակ։Ավելին11:3604.07.22 -
ՔաղաքականՄարիամ Փաշինյանը 110 հազար դոլար արժեցող խաչ է կրում, թե այն կեղծ է իրականում «Politik.am»-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամները շարունակում են մտերիմ հարաբերություններ ունենալ այն օլիգարխների հեմ, որոնց համարում էին «ժողովրդին թալանողներ» և հենց այդ պատրվակը օգտագործելով հաջողացրեցին իշխանափոխություն իրականացնել։ 2018-ից հետո պարզվեց, որ «ատելի օլիգարխների» հետ ջերմ հարաբերություններ ունենալը Փաշինյանների վաղեմի երազանքն է եղել։ Իշխանափոխությունից հետո Փաշինյանները ամենաջերմ հարաբերություններն ունեն ՀՀԿ-ական ամենահայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) ընտանիքի հետ։ Օրերս Ալեքսանյանի դստեր հարսանեկան արարողությունն էր, որին մասնակցել են նաև Փաշինյանը դուստրերը։ Արարողության ընթացքում Մարիամ Փաշինյանը կրում է զարթ, որի օրիգինալի արժեքը ավելի քան 110 հազար դոլար է։ Փաշինյանի դստեր կոշիկների օրիգինալները ևս թանկարժեքներից են և արժեն ավելի քան 1300 դոլար։ Այս կոշիկների մասին ամիսներ առաջ հրապարակում էր ունեցել Արմդեյ լրատվականը, որից հետո հերքում կամ հաստատում չէր եղել Մարիամ Փաշինյանի կողմից։ Իհարկե իշխանությունները կարող են պնդել, որ զարթն ու կոշիկները օրիգինալ չեն, բայց մենք մի քանի անգամ արձանագրել ենք, թե ինչպես են իշխանությունները հերքում այս կամ այն չինովնիկի գերթանկարժեք ժամացույցի կամ հագուստի օրիգինալ լինելը, բայց կարճ ժամանակ անց հակառակն է ապացուցվում։ Բայց կարծում ենք հերքելու դեպքում Մարիամ Փաշինյանը լավ կանի հրապարակի այն խանութների անունները որտեղից գնել է համաշխարհային բրենդների կեղծված օրինակները, որպեսզի իրավապահները պատասխանատվության ենթարկեն նրանց, ինչպես նաև գնման կտրոնները։ Հակառակ պարագայում այս իշխանության դատարկ խոսքերին հավատացողները շատ չեն»։ Ավելին11:3104.07.22 -
Արտաքին քաղաքականությունԻսրայելի ավիաընկերությունները կարող են վերսկսել թռիչքները Թուրքիա 15-ամյա ընդմիջումից հետոԻսրայելի ավիաընկերությունները կարող են վերսկսել կանոնավոր թռիչքները Թուրքիա 15-ամյա ընդմիջումից հետո: Հուլիսի 4-ին այդ մասին հաղորդում Է Cumhuriyet թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հրատարակության տեղեկատվությամբ՝ երկու երկրների միջեւ հարաբերությունների նորմալացման գործընթացի շրջանակներում Թուրքիան եւ Իսրայելը պլանավորում են կնքել քաղաքացիական ավիացիայի բնագավառում համագործակցության նոր համաձայնագիր: Այդ հարցի շուրջ բանակցությունները կկայանան հուլիսի 4-ին, գրում Է թերթը: Դրանք, մասնավորապես, նախատեսում են Իսրայելից ուղիղ ավիաչվերթերի կազմակերպման, դրանց հաճախության ավելացման եւ անվտանգության կարգավորման հարցերի քննարկում, ինչը պնդում Է իսրայելական կողմը: Ինչպես հայտնում Է Cumhuriyet-ը, իսրայելական ավիափոխադրողները Թուրքիա թռիչքներ չեն իրականացնում 2007 թվականից: Ըստ որում Թուրքիայի ավիաընկերությունները կատարում են կանոնավոր չվերթեր Իսրայել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին11:2604.07.22 -
ՄշակույթՀայաստանի ազգային գրադարանը 103 տարեկան էՀուլիսի 4-ը Հայաստանի ազգային գրադարանի օրն է: 103 տարի առաջ այս օրը Հայաստանի Մայր գրադարանը ստացավ պետական հանրային գրադարանի կարգավիճակ: Հոբելյանաշատ 2022-ին լրանում է նաև Հայաստանի ազգային գրադարանի հիմնադրման՝ Արական գիմնազիայի հավաքածուի հիման վրա ֆոնդերի ձևավորման 190-ամյակը։ Կարևոր դերակատարություն ունենալով հայ ժողովրդի գիտամշակութային կյանքում՝ Ալեքսանդր Մյասնիկյանի անվան պետական հանրային գրադարանը զբաղվել է նաև գրահրատակչական գործունեությամբ։ Գրադարանի առաջին հրատարակությունը լույս է տեսել 1937թ.-ին։ Այս տարի լրանում է նաև գրադարանի հրատարակչական գործունեության 85-ամյակը։ Գրադարանի պարբերական հրատարակություններից ամենաերկարամյան «Հիշարժան տարեթվեր» օրացույցն է։ Այն լույս է տեսնում 1947 թվականից և հրատարակվում է մինչ օրս. 2022-ին լրանում է օրացույցի հրատարակության 75-ամյակը։ Իսկ հայ գրատպության 510-ամյակը այս տարվա գլխավոր հոբելյանն է։ Հայաստանի ազգային գրադարանը նախաձեռնել է աննախադեպ միջազգային գիտաժողով՝ «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով, որը նվիրված է հայ գրատպության 510- ամյակին։ Գիտաժողովը միտված է միավորելու ոլորտի առաջատար և երիտասարդ մասնագետներին ամբողջ աշխարհից՝ դառնալով հարթակ գրադարանային միջազգային փորձի փոխանակման, արդի խնդիրների քննարկման, նորարարությունների ներկայացման, ինչպես նաև ընդունված միջազգային ձևաչափերի, կառավարման համակարգերի, տեխնոլոգիաների ներդրման փորձառության համար։ Հիշարժան այս օրվա առթիվ շնորհավորում ենք բոլորիս՝ աշխատակիցներին, ընթերցողներին, գրադարանի բարեկամներին, գործընկերներին և ողջ հայությանը:Ավելին11:2104.07.22 -
ԻրավականԱրմավիր համայնքում զենքի գործադրմամբ խուլիգանության գործով մեղադրանք է առաջադրվել 29 անձի. նախաքննությունն ավարտվել էՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիր համայնքում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 29 անձի: Իրականացված բազմակողմանի քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող 29-ամյա երիտասարդը, ընկերոջ և ՀՀ Արմավիրի մարզի 28-ամյա բնակչի միջև կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության պատճառով առաջացած խնդիրներով պայմանավորված, լարված հարաբերությունների մեջ է գտնվել վերջինիս հետ: Արտերկրում նշված հարցերի շուրջ կատարված պարզաբանման ընթացքում կողմերի միջև տեղի են ունեցել վիճաբանություններ, որից հետո՝ 2021թ. նոյեմբերի 4-ին, 29-ամյա երիտասարդը և ընկերը, նպատակադրվելով հրապարակայնորեն պատժել Արմավիրի բնակչին, վերադարձել են Հայաստանի Հանրապետություն: Այդ նպատակով 29-ամյա երիտասարդը և նրա հորեղբայրը 2021թ. նոյեմբերի 19-ին հավաքել են իրենց կողմնակիցներին, վերջիններիս զինել մետաղյա և փայտե ձողերով, ատրճանակներով, որից հետո Արմավիրի բնակչին հրապարակայնորեն պատժելու շուրջ նախնական պայմանավորվածության համաձայն, խմբի անդամները պարզել են նրա կողմնակիցների քանակը և գտնվելու վայրը: Այդ ընթացքում Արմավիրի 28-ամյա բնակիչը և 29-ամյա երիտասարդի կողմնակիցներից երկուսը հեռախոսային խոսակցություններ են ունեցել, սակայն որևէ հստակ պարզաբանումներ չեն կատարվել, որից հետո 28-ամյա երիտասարդը, Ռուսաստանի Դաշնությունից ժամանած երիտասարդին հրապարակայնորեն պատժելու նպատակով, իր կողմնակիցներին հավաքել է Արմավիր համայնքի Ջիվանու փողոցում գտնվող ընկերության գրասենյակում՝ ատրճանակներով, մահակներով և այլ առարկաներով զինված սպասելով հակառակ կողմին: Քննությամբ պարզվել է, որ 29-ամյա երիտասարդը և հորեղբայրը, տեղեկանալով Արմավիրի բնակչի գտնվելու ստույգ վայրի մասին, իրենց կողմնակիցների հետ տարբեր ավտոմեքենաներով մոտեցել են վերոնշյալ գրասենյակին և երկու կողմից շրջապատել այն: Գրասենյակում գտնվող խմբի անդամները, նկատելով մոտեցող ավտոմեքենաները, նախահարձակ են եղել, իսկ վերջիններս էլ հարձակվել են նրանց վրա: Միջադեպի ընթացքում օգտագործվել են մետաղական ձողեր, մահակներ և այլ առարկաներ: Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 29-ամյա երիտասարդի մտերիմներից երկուսն իրենց մոտ պահվող ատրճանակներից կրակոցներ են արձակել 28-ամյա երիտասարդի և նրա կողմնակիցների ուղղությամբ՝ սպառնալով բռնություն գործադրել վերջիններիս նկատմամբ, իսկ 28-ամյա երիտասարդի կողմնակիցներից մեկն էլ, բռնություն գործադրելու սպառնալիքով, իր մոտ պահվող զենքով կրակոցներ է արձակել հակառակ կողմի անդամների ուղղությամբ: Խուլիգանության ընթացքում Արմավիրի բնակիչը, 29-ամյա երիտասարդի ընկերոջն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում, չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության և ծանր մարմնական վնաս: Բացի այդ, Արմավիրի բնակիչը նույն ատրճանակից կրակոցներ է արձակել 29-ամյա երիտասարդի ուղղությամբ՝ նրա առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնաս: Վերը նշված երկու խմբավորումների անդամները, իրենց անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, շուրջ 5 րոպե խաթարել են Արմավիր համայնքի Ջիվանու փողոցի երթևեկությունը. տևականորեն և բարձրաձայն հնչեցրել հայհոյանքներ, միմյանց նկատմամբ բռնություն գործադրել, հրազեններից և այլ զենքերից փոխադարձ կրակոցներ արձակել միմյանց ուղղությամբ, մահակների և այլ առարկաների գործադրմամբ հասցրել են փոխադարձ հարվածներ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 28-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 112-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4 մասով: Միջադեպի մասնակիցներից երկուսին մեղադրանք է առաջադրվել՝ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ 26-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին11:1604.07.22 -
Արտաքին քաղաքականությունԹբիլիսիում անցկացվել է կառավարության հրաժարականի պահանջով ակցիա«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու նրանց կողմնակիցները Թբիլիսիի կենտրոնում ակցիա են անցկացրել կառավարության հրաժարականի պահանջով: Նրանց մի մասը գիշերել է կառավարության շենքի դիմաց: Մասնակիցները կարծում են, որ նոր կառավարությունը կարող է համապատասխան բարեփոխումներ անցկացնել՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար, իսկ իշխող «Վրացական երազանքի» թիմն ի զորու չէ դա անել:Ավելին11:1104.07.22 -
ԱշխարհGoogle-ը ծալովի հեռախոսների սեփականատերերի համար առանձին ստեղնաշարի ռեժիմ է մշակումGoogle-ը ծալովի հեռախոսների սեփականատերերի համար առանձին ստեղնաշարի ռեժիմ է մշակում։ Նպատակն է Samsung Galaxy Z Fold 3-ի կամ Microsoft Surface Duo 2-ի մեծ էկրանների վրա մուտքագրումն ավելի քիչ անհարմար եւ ավելի էրգոնոմիկ դարձնել: Եվ թեեւ Samsung-ի ստեղնաշարի հավելվածն արդեն առաջարկում է այս հնարավորությունը Z Fold հեռախոսների համար, որոշ Android օգտատերեր նախընտրում են օգտագործել Gboard-ը տեքստ հավաքելու եւ ավտոմատ ուղղելու համար:Ավելին11:0604.07.22 -
ՀայաստանLada-ն մխրճվել է խախտում կատարած ЗИЛ 130-ի մեջ, բժիշկները պայքարում են 3 վիրավորների կյանքի համարԱյսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 23 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «Պարկովնիկի օբյեկտի» դիմաց, բախվել են ЗИЛ 130 մակնիշի և ՎԱԶ 21010 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունն ու քննչական բաժին պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել ЗИЛ-ի վարորդը, ով չթույլատրելի հատվածով փորձել է շրջադարձ կատարել, ապա վթարային իրավիճակ ստեղծել Lada-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։Ավելին11:0104.07.22 -
ՔաղաքականԱրթուր Ղազինյանը վայր է դնում պատգամավորական մանդատը«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հայտարարել է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: «Այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ. բնության այս օրինաչափությունը հատկապես արդիական ու կիրառելի է իրավիճակային քաղաքական պայմանավորվածությունների պարագայում: Որոշել եմ վայր դնել իմ պատգամավորական մանդատը. ստեղծված իրավիճակում դա համարում եմ ամենաճիշտ ու արդարացված որոշումը: Պատճառների մասին հիմա չեմ ցանկանում խոսել. դրանք կրում են բացառապես քաղաքական ու մարտավարական բնույթ: Այս պահին կարող եմ միայն ասել, այս ԱԺ-ում որևէ օրակարգով իմ հետագա աշխատանքն այլևս չեմ պատկերացնում, իսկ այդ պայմաններում պահպանել ԱԺ պատգամավորի կարգավիճակը, չեմ կարող. առնվազն ազնիվ չէ: Վերահաստատում եմ Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իմ բոլոր գնահատականներն ու այս իշխանության հասցեին հնչեցրած բոլոր որակումները. ազգակործան կապիտուլյանտ դավաճանի տեղը բանտում է: «Դիմադրության» շարժումն ունի չիրացված ահռելի ներուժ: Այն այս պահին գոյություն ունեցող միակ հարթակն է, որ ի զորու է կանխել նոր դավաճանություններն ու զիջումները. շարժումը պետք է պահել և ուժեղացնել, որպես ՀՀ արժանապատիվ քաղաքացի շարունակելու եմ մասնակցել և բոլորին կոչ եմ անում մասնակցել շարժման կազմակերպած բողոքի ակցիաներին: «Հայաստան» խմբակցության իմ գործընկերներին մաղթում եմ քաղաքական շրջահայացություն և հաջողություն։ Հավատացեք, այնտեղ կան բազմաթիվ ազնիվ, նվիրյալ ու հայրենասեր անձիք: Աստված պահապան Հայաստանին ու Արցախին Աստված պահապան հայ ժողովրդին», - ասվում է Ղազինյանի տարածած հայտարարությունում:Ավելին10:5604.07.22 -
Վանաձոր քաղաքի մի շարք հասցեների գազամատակարարումը կդադարեցվի«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Խնձորուտ» թաղամասի 6-րդ, 7-րդ փողոցների առանձնատների, 1-ին փողոցի թիվ 45-ից մինչև թիվ 75 առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:Ավելին10:5104.07.22 -
Արտաքին քաղաքականությունՄեծ Բրիտանիան մշակում Է Ռուսաստանի սառեցված ակտիվների բռնագրավման հարցը. ԹրասՄեծ Բրիտանիան հավանություն Է տալիս պատժամիջոցների ներքո հայտնված ռուսական ակտիվների բռնագրավմանը հօգուտ Ուկրաինայի եւ այս պահին մշակում Է այդ հարցը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել Է թագավորության արտաքին գործերի նախարարության ղեկավար Լիզ Թրասը: «Ես հավանություն եմ տալիս այդ գաղափարին, եւ մենք համատեղ ուսումնասիրում ենք այդ հարցը: Կանադայում հենց նոր ընդունել են համապատասխան օրենք: Մենք այդ հարցով զբաղվում ենք Ներքգործնախարարության եւ ֆինանսների նախարարության հետ, բայց ես որոշակիորեն հավանություն եմ տալիս այդ գաղափարին: Անհրաժեշտ Է միայն լավ մշակել այդ հարցի բոլոր մանրամասնությունները»,- ասել Է Թրասը: Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանայի խորհրդարանն «ամենայն հավանականությամբ» կընդունի նոր օրենք, որը թույլ տա բռնագրավել սառեցված ռուսական ակտիվները, սակայն նախարարը հավելել Է, որ օրենսդրության մեջ ուղղումներ մտցնելու անհրաժեշտություն կարող Է չզգացվել:Ավելին10:4604.07.22 -
ՔաղաքականԱրամ Վարդևանյանի հրավիրած ակցիան՝ ուղիղ հեռարձակմամբԱրամ Վարդևանյանի հրավիրած ակցիան՝ ուղիղ հեռարձակմամբԱվելին10:4304.07.22 -
ՔաղաքականՌազմական կառույցի քաղաքականացման կարմիր գծերի հատման ահազանգերի հետքերով․ Թագուհի Թովմասյան«Պաշտպանության մասին» ՀՀ օրենքը պաշտպանության կազմակերպման և իրականացման գործընթացի հիմքում դնում է նաև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը։ Սակայն «հայաստանյան ժողովրդավարության» պայմաններում կարծես մարդու իրավունքներն իրենց տեղն են զիջում քաղաքական հրահանգներին՝ հասարակության ստվար զանգվածի մոտ առաջացնելով անարդարության վտանգավոր զգացում։ Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ այս օրերին ստանում եմ ահազանգեր, որ առաջիկա եռամսյա հավաքներին մասնակցելու համար հետևողականորեն ծանուցվում են ընդդիմության` վերջին ամիսների խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցներ: Ծանուցում է ուղարկվել օրինակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ կալանքի տակ գտնվող որդուն, ցույցերին ակտիվ մասնակցող դաշնակցական Գևորգ Մուրադյանին, որը նույնպես բանտում է, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախագահ Տարոն Ղազարյանի բնակարանի հասցեով և այսպես շարունակ: Ի՞նչ է ստացվում. քաղաքական ակցիաներին ի պատասխան՝ իշխանությունը «պատժում է» ընդդիմադիրներին՝ նրանց ներգրավելով վարժական հավաքներում: Մինչդեռ զինված ուժերի քաղաքականացումն առաջացնում է անարդարության մթնոլորտ․ ժողովրդավարական երկրում պետք է երաշխավորված լինի խոսքի, հավաքների ու քաղաքական ազատությունները: Ի դեպ, իշխանությունն այս հարցում գործում է բավականին բացահայտ. hիշենք ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ իշխող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ընդդիմության խաղաղ ակցիայի օրերին կոչ արեց ՀՀ պաշտպանության նախարարությանը բողոքի խաղաղ ակցիայի մասնակիցների ցանկը վերցնել ոստիկանությունից և եռամսյա վարժական հավաքներից ու պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին ընդգրկել եռամսյա վարժական հավաքներում։ Եւ հիմա շատ քաղաքացիների մոտ օբյեկտիվ հարց է առաջանում՝ արդյո՞ք օրինակ Նիկոլ Փաշինյանի, Կառավարության անդամների կամ իշխանական պատգամավորների որդիները ներգրավվում են հավաքներում, այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրությունը հստակ սահմանում է օրենքի առջև ընդհանուր հավասարությունը։ Բացի այդ, շատ են քաղաքացիների դժգոհությունները, որ հեռախոսազանգի միջոցով զինկոմիսարիատի աշխատակից ներկայացած անձը քաղաքացուն կանչում է ինչ-որ տվյալներ հայտնելու, քաղաքացին հետաքրքրվում է, թե արդյոք գաղտնի տեղեկություն է տրամադրելու, թե ոչ, որպեսզի օպերատիվ կերպով՝ հեռախոսազանգի միջոցով պատասխանելու հնարավորությունը հստակեցնի։ Ի պատասխան՝ զինկոմիսարիատից հայտնում են, որ ընթացիկ թարմացումներ են, ոչինչ ավելի։ Քաղաքացիների մի մասը ինձ տեղեկացրեց, որ ամեն դեպքում գնացել են զինկոմիսարիատ, սակայն այնտեղ ոչ թե ընթացիկ ստուգումներ են եղել, այլ իրենց ծանուցել են, որ ներգրավվում են վարժական հավաքներում։ Քաղաքացիների մյուս մասն էլ, տեղյակ լինելով օրենքի կարգավորումներին, որ հեռախոսազանգի միջոցով զորահավաքի մասնակցին զինկոմիսարիատ կանչելը միանշանակ չի կարող համարվել պատշաճ ծանուցում, քանի որ օրենքով ծանուցման նման կարգ սահմանված չէ, հրաժարվել է գնալ զինկոմիսարիատ, ինչը որոշ դեպքերում լարում է առաջացրել: Մարդու իրավունքների ենթադրյալ խախտման դրվագները բազմաթիվ են, ուստի՝ պաշտոնապես հայտնում եմ մեր քաղաքացիներին՝ 1. Վարժական հավաքների կազմակերպման այս ընթացքում մարդու իրավունքներին առնչվող խնդիրների համար ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը իմ նախագահությամբ ծառայելու է որպես հարթակ՝ յուրաքանչյուր անհատական դեպքի հետևից օրենքով սահմանված կարգով գնալու համար, 2. Հանձնաժողովի փորձագետներին հանձնարարել եմ զբաղվել յուրաքանչյուր ահազանգով և ներկայացնել առաջարկներ մեր առաջիկա քայլերի վերաբերյալ՝ ի պաշտպանություն մարդու իրավունքների, 3. ՀՀ ՊՆ-ից գրավոր պարզաբանում եմ պահանջել եռամսյա հավաքների գործընթացի վերաբերյալ՝ հստակեցնելու, թե ինչու են թիրախավորվում ընդդիմադիրները, 4. Եռամսյա հավաքների, զորակոչի գործընթացում և, առհասարակ, մարդու իրավունքների խախտմանն առնչվող բոլոր հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ 011 513 230 հեռախոսահամարով։ Չմոռանանք՝ հայրենիքին ծառայելը առաքելություն է, պարտք բոլորի համար, բայց ոչ երբեք պատիժ, սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այդ նվիրումը ևս ձևախեղել է ու հայրենիքի պաշտպանությունը դարձրել քաղաքական պատժի ձև: Անթուլատրելի է... ոչ թե ոմանք, այլ ԲՈԼՈՐԸ պետք է հավասար լինեն օրենքի առջև։Ավելին10:4104.07.22 -
ԱշխարհՀնդկաստանում հեղեղումների և սողանքների զոհերի թիվը հասել է 179-իԱռնվազն 179 մարդ է մահացել Հնդկաստանի հյուսիսարևելյան Ասամ նահանգում ջրհեղեղներից և սողանանքերից: Այս մասին հայտնում են Տարերային աղետների դեմ պայքարի նահանգային վարչության ներկայացուցիչները: Նշվում է, որ տուժել է 1618 գյուղի մոտ 700 հազար բնակիչ: 278 հազար մարդ գտնվում է օգնության 413 ճամբարներում: Իշխանությունների հաղորդմամբ՝ նահանգում ջրհեղեղի հետևանքով լիովին կամ մասնակի վնասվել է 138 հազար տուն: Առավել բարդ իրադրություն է Սիլչար քաղաքում, որտեղ տարածքի 90 տոկոսը ջրածածկ է եղել ամբարտակի փլուզման հետևանքով: Քաղաքում զոհվել է 16 մարդ, գույքային վնասը կազմում է 10 միլիարդ ռուփի՝ 1.2 մլրդ դոլար: Ջրածածկ է եղել Ասամի ավելի քան 47,1 հազար հեկտար ցանքատարածություն: Մի շարք շրջաններում ջուրը սկսել է աստիճանաբար նվազել:Ավելին10:3604.07.22 -
ԱշխարհՀունաստանում անտառային հրդեհներ են մոլեգնում«ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ սաստիկ անտառային հրդեհ է մոլեգնում Հունաստանում՝ Պելոպոնեսի հյուսիսարևմտյան Էլիդա շրջանում: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 195 հրշեջ, 48 միավոր տեխնիկա։ Սպառնալիքի պատճառով 4 բնակավայրից իրականացվել է տարհանում: Ջերմաստիճանը բարձր է, իսկ արագ տարածմանը նպաստում է ուժեղ քամին:Ավելին10:3104.07.22 -
Հասարակական44-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել իր հորեղբոր 13-ամյա թոռանը. վերջինս հիվանդանոցում մահացել էՀուլիսի 3-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Նորատուս գյուղի բնակիչ, 13-ամյա Կարեն Մ.-ն է: Ըստ երեխայի հարազատների, նա մարմնական վնասվածքը ստացել է ավտովթարի հետևանքով: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 20:20-ի սահմաններում, Նորատուս գյուղի բնակիչ, 44-ամյա Արսեն Մ.-ն՝ իր վարած ՎԱԶ-2121 մակնիշի՝ առանց համարանիշի ավտոմեքենայով, Նորատուս գյուղի Գրիգոր Լուսավորիչ փողոցում վրաերթի է ենթարկել Կարեն Մ-ին, ով այնուհետև տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղ էլ ժամեր անց՝ գիտակցության չգալով, մահացել է: Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացած երեխան սովորում էր Նորատուսի թիվ 2-րդ դպրոցի 8-րդ դասարանում և վարորդ Արսեն Մ.-ին հորեղբոր թոռն էր:Ավելին10:2704.07.22 -
ԱռողջապահականՀուլիսի 3-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2․217․031 էՀՀ-ում պատվաստումային գործընթացը շարունակվում է: Առողջապահության նախարարությունը թարմացված վիճակագրություն է ներկայացրել, համաձայն որի` հուլիսի 3-ի դրությամբ` պատվաստումների ընդհանուր թիվը 2 217 031 է, առաջին դեղաչափ ստացածների թիվը` 1 138 845, ամբողջապես պատվաստվածներինը` 1 014 534: Խթանիչ պատվաստումների թիվը 59 052 է:Ավելին10:2604.07.22 -
ԱշխարհԿոպենհագենում հրաձգության հետևանքով 3 մարդ է մահացելAP գործակալությունը հայտնում է, որ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել: Զոհվել է 3 մարդ, ևս 3-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Մայրաքաղաքի ոստիկանապետ Սերեն Թոմասենը հայտնել է, որ կասկածյալը 22-ամյա դանիացի է, նրա արարքի շարժառիթները հայտնի չեն: Ոստիկանությունը չի բացառում, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է:Ավելին10:2104.07.22