Լրահոս

2022-07-03
  • Աշխարհ
    Առնվազն 19 մարդ է զոհվել Պակիստանում ավտոբուսի ձորն ընկնելու հետևանքով
    Առնվազն 19 ուղևոր մահացել է, ևս 12-ը վիրավորվել են, երբ Քվետա մեկնող ավտոբուսը Բելուջիստանի Շիրանի շրջանում ընկել է խոր ձորը, կիրակի առավոտյան հայտնել է շրջանի կոմիսարի օգնականը: Պաշտոնյան հայտնել է, որ վթարի վայր են ժամանել ոստիկաններն ու փրկարարական ջոկատները, որոնք վթարի մասին տեղեկանալուն պես մահացածներին և վիրավորներին տեղափոխել են հիվանդանոցներ։ Փրկարարների խոսքով, ավտոբուսը վթարի է ենթարկվել Շիրանի շրջանի Դանասար շրջանի մոտ՝ Ռավալպինդից Քվետա գնալու ճանապարհին։ Շիրանիի հանձնակատարի օգնականը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել Խայբեր Փախտունխվայի սահմաններում։ Վթարի պատճառը դեռ պարզ չէ։ Մահացածների ինքնությունը նույնպես դեռ պարզված չէ։
    15:00
    03.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ 3 ահազանգի, տուժել է 5 մարդ
    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 30-ից հուլիսի 3-ն ստացվել է 3 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, ՃՏՊ-ները տեղի են ունեցել Տավուշի մարզի Իջևան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Արարատի մարզի Մասիս քաղաքներում։ Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 5 տուժած:
    14:45
    03.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Լիա Կերամիքս»-ի դիմաց բախվել են Toyota Land Cruiser Prado-ն ու 07-ը. կա վիրավոր
    Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Դավիթ Անհաղթ փողոցում՝ «Լիա Կերամիքս» խանութ-սրահի դիմաց, բախվել են Toyota Land Cruiser Prado և ВАЗ 2107 մակնիշի  ավտոմեքենաները:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Միքայելյան» բժշկական կենտրոն:  Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը: 
    14:30
    03.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ո՛չ հերքում եմ, ո՛չ՝ հաստատում. Արթուր Ղազինյանը` պատգամավորական մանդատը վայր դնելու մասին
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը չի մեկնաբանում իր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին լուրերը: «News.am»-ի հետ զրույցում նա ասաց, որ ո΄չ հերքում, ո΄չ էլ հաստատում է մանդատը վայր դնելու մասին խոսակցությունները: «Չեմ մեկնաբանում այս  մասին խոսակցությունները, ոչ հերքում եմ, ոչ էլ հաստատում»,- ասաց նա: Ավելի վաղ «Irakanum.am»-ը հայտնել էր, որ Արթուր Ղազինյանը պատգամավորական մանդատը վայր է դնելու։ Կայքի տեղեկություններով «Հայաստան» խմբակցությունից դուրս գալու որոշում ունի նաև պատգամավոր Էլինար Վարդանյանը:
    14:15
    03.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ես հանցագործ չեմ, զինծառայությունից չեմ փախել. Էրիկ Բազինյան
    Ես հանցագործ չեմ, զինծառայությունից չեմ փախել: Ես վաղուց Կանադայի քաղաքացի եմ եւ չեմ կարող իմ աշխատանքը, ընտանիքս, պայմանագրերս, սպորտը թողնել եւ գալ ծառայել։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Կանադայից ասաց հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO-NABO եւ WBA-NABA վարկածներով չեմպիոն, WBO վարկածով մինչեւ 24 տարեկանների աշխարհի չեմպիոն, Կանադայում հանդես եկող 27-ամյա Էրիկ Բազինյանը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը հուլիսի 1-ին ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել է Հայաստանի դրոշի ներքո այլեւս հանդես չգալու որոշման մասին: Էրիկ, ինչո՞վ է պայմանավորված Հայաստանն այլեւս չներկայացնելու որոշումդ: Ո՞րն է հիմնական պատճառը: Պատճառը իմ նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցնելն է Հայաստանի կառավարության կողմից: Ընտանիքիս հետ 15 տարեկանում լքել եմ Հայաստանը՝ դրսում ապրելու, իմ մարզական կարիերայով զբաղվելու նպատակով: 18 տարեկանս լրանալուն պես, իմ քաղաքացիական պարտքը չկատարելու պատճառով իմ նկատմամբ հետապնդում հայտարարվեց: Այս տարիների ընթացքում փորձել ենք նախկին իշխանության, ներկայիս պաշտոնյաների միջոցով խնդրին լուծում տալ, բայց չի ստացվել, չեն արել: Ես համբերատար սպասեցի, որ լրանա 27-ամյակս եւ մեծ հույս ունեի, որ դրանից հետո իմ նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի, բայց նորից մերժում ստացա: Միշտ այպիսի օրենք եղել է, որ 27 տարեկանը լրանալուն պես պետական վճարումներ էիր կատարում եւ ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից: Ներկայիս իշխանությունն ամեն տարի այս օրենքում փոփոխություններ է մտցնում եւ, հիմա ըստ իրենց օրենքի, ես համարվում եմ ծառայության ենթակա: Չի գործում այն օրենքը, որ ֆինանսական տույժով ազատվես, եթե լրացել է 27 տարեկանդ: Դու քո բողոքն արտահայտում ես՝ Հայաստանն այլեւս չներկայացնելով: Ի՞նչ է դա իրենից ներկայացնում: Ես իմ մարզական կարիերայի ընթացքում շատ անգամ եմ Հայաստանի անունը հնչեցրել, փորձել իմ հնարավորությունների չափով մեր երկիրը ճանաչելի դարձնել եւ դա արել եմ մեծ սիրով: Իմ մենամարտերը հեռարձակվել են միլիոնանոց լսարաններ ունեցող հեռուստաալիքներով, ամենաքիչը 5-6 միլիոն դիտումներով եւ ամեն անգամ ինձ ներկայացնում են «from Armenia», մենամարտերի վերջում բարձրացնում եմ իմ երկրի դրոշը: Մեծ կազմակերպությունների ներքո եմ հանդես գալիս՝ WBO, WBA, WBC վարկածներում եւ բոլորում թոփ տասնյակի մեջ եմ: Երկու մենամարտից արդեն աշխարհի գոտու համար եմ պայքարելու: Ամբողջ աշխարհում արդեն ճանաչում են ինձ: Չեմ ցանկանում իմ ձեռքբերումների մասին շատ խոսել, բայց ասելիքս այն է, որ ամեն տեղ ես ներկայացնում եմ Հայաստանը, մեր դրոշը բարձրացնում ռինգ, հանդես եմ գալիս Հայաստանից, բայց ապրում եմ Կանադայում: Ակտիվ մասնակցում եմ բոլոր հայկական միջոցառումներին, ամեն տարի ապրիլի 24-ին հայ համայնքի հետ բարձրաձայնում եմ Հայոց ցեղասպանության մասին, որպեսզի ամբողջ աշխարհը ճանաչի ցեղասպանությունը: Այսքանից հետո մեր կառավարությունն ինձ ներում, համաներում չի տալիս, որ բացի իմ երկիրը ներկայացնելուց, ես հնարավորություն ունենամ նաեւ գալ իմ հայրենիք: Վիրավորվա՞ծ ես: Եթե այսքան բան եմ անում, կարողանում եմ այսքան լսելի, հնչեղ դարձնել իմ հայրենիքը, ինչու մեր երկրի ղեկավարությունը չի գնահատում դրսում ապրող հայերիս ջանքերը եւ ինչու չի զիջում որոշ հարցերում: Ես հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ, ես իմ երկրից չեմ նեղանում, այլ մեր կառավարությունից: Ինձ այսօր շատերը սխալ հասկացան. ես չեմ հրաժարվում հայ լինելուց, Հայաստանից, միայն սպորտում այլեւս Հայաստանը չեմ ներկայացնելու: Եթե Կանադայից հանդես գամ, իրականում իմ վարկանիշն ավելի բարձր կլինի, բայց ես հայ եմ եւ կուզեի շարունակել ներկայացնել իմ հայրենիքը: Ես իմ երկիրը շատ եմ սիրում, բայց այսօր վերջնական վիրավորվեցի: Դեռ չեմ կարող գալ իմ հայրենիք: Ես այլեւս ծառայելու ենթակա չեմ, քանի որ տարիքս լրացավ: Եթե գամ, իմ նկատմամբ դատական գործ է սկսվելու: Ինձ մեր կառավարությունից շատ բան պետք չի՝ հանեն քրեական հետապնդումը, վճարեմ տույժ-տուգանքները եւ հնարավորություն ստանամ կրկին Հայաստանի քաղաքացիություն ստանալ, հայրենիք գալ: Ես վաղուց Կանադայի քաղաքացի եմ եւ չեմ կարող իմ աշխատանքը, ընտանիքս, պայմանագրերս, սպորտը թողնել եւ գալ ծառայել: Ես պատահական ինչ-որ մեկը չեմ, որ ուղղակի տանը բազմոցին նստած փորձում է խուսափել զինծառայությունից: Օտար երկրում քրտնաջան աշխատում եմ, մեր երկրի դրոշն եմ բարձր պահում ամբողջ աշխարհում: Այստեղի շատ լուրջ մարդիկ ինձ հարցնում են, թե ինչու չեմ գնում Հայաստան: Պատասխանում եմ, որ հետախուզման մեջ եմ: Ծիծաղում են, թե ինչպես կարելի է իմ նման մարզիկի հանդեպ նման վերաբերմունք իմ հայրենիքում: Ինձ լավ չեմ զգում: Շատերը գրում են՝ երկրից պետք չի նեղանալ: Ես երկրից չեմ նեղանում, այլ կառավարությունից, ղեկավարությունից: Ինչո՞ւ պետք է իրենց պատիվը բարձր պահեմ, եթե իմ երկիր չեմ կարողանում ոտք դնել: 4 տարեկան երեխա ունեմ, ամեն տարի նրան առանց ինձ ուղարկում եմ Հայաստան: Ինչո՞ւ չպետք է կարողանամ գալ իմ հայրենիք, ինչու պետք է նախանձեմ բոլորին, որ չեմ կարող նրանց պես ազատ գնալ-գալ: Այո, օրենքի առաջ բոլորը հավասար են, բայց ես տարբերվում եմ, քանի որ շատ բան եմ արել երկրիս համար իմ քրտնաջան աշխատանքով: Եթե ապրեի Հայաստանում, պարտադիր կգնայի, երբեք չէի խուսափի զինծառայությունից: Ես չեմ փախել ծառայությունից, փոքր տարիքում իմ ծնողների հետ տեղափոխվել եմ ուրիշ երկիր ապրելու: Համարում եմ, որ ես էլ իմ ձեւով եմ ծառայել իմ երկրին: Ի՞նչ ես պատրաստվում անել: Դեռ սպասում եմ եւ հույս ունեմ, որ համաներում կտան ինձ: Եթե հանեցին հետապնդումը, եթե կարողացա վերադառնալ հայրենիք, նորից կշարունակեմ ներկայացնել Հայաստանը, եթե ոչ՝ կներկայացնեմ Կանադան: Ես հանցագործ չեմ: Եվս մեկ անգամ դիմում եմ մեր կառավարությանը՝ համաներում տալ ինձ, հանել հետապնդումը, որպեսզի ես հնարավորություն ունենամ գալ իմ հայրենիք: Կցանկանայի, որ իշխանությունները մի քիչ խելացի դատեն եւ ճիշտ վերաբերմունք ցուցաբերեն Հայաստանի պատիվը բարձր պահող մարզիկների, մարդկանց նկատմամբ:
    14:00
    03.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ոստիկանները թմրավաճառներից առգրավված Chevrolet Corvette Z06-ը պարեկային մեքենայի են վերածել
    Motor-ի փոխանցմամբ՝ ոստիկանները թմրավաճառներից առգրավված Chevrolet Corvette Z06-ը պարեկային մեքենայի են վերածել: Մեքենան առգրավվել է տեղի թմրավաճառներից, այնուհետև յուրացվել է ոստիկանության կողմից։
    13:45
    03.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Շվեյցարացի մրցավարները կսպասարկեն «Արարատ»-ի Կոնֆերենցիաների լիգայի առաջին հանդիպումը
    «Շկենդիա» - «Արարատ» հանդիպումը կսպասարկեն շվեյցարացի մրցավարները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Արարատ» ակումբի մամուլի ծառայությունը: Հանդիպման մրցավար է նշանակվել Լուկաս Ֆադրիխը, եզրերում նրան կօգնեն Յոնաս Էրնին և Սլադան Յոսիպովիչը: Չորրորդ պաշտոնյան է Ստեֆան Հորիսբերգերը: Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Շկենդիա» - «Արարատ» հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին, ժամը 22:00-ին Սկոպյեում և կցուցադրվի Առաջին ալիքի ուղիղ եթերում:
    13:30
    03.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    86-ամյա բոստոնցի կինը ճանաչվել է աշխարհի ամենատարեց բորտուղեկցորդուհին
    UPI-ը հայտնում է, որ 86-ամյա բոստոնցի կինը ճանաչվել է աշխարհի ամենատարեց բորտուղեկցորդուհին: Բեթ Նեշը 1957 թվականից մինչ օրս աշխատում է բորտուղեկցորդուհի, և նրան հաստատել են Գինեսի ռեկորդների գրքում։ 
    13:15
    03.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր չէ վաճառել Ռոնալդուին
    Sky Sports-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր չէ վաճառել 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: Անգլիական մամուլի փոխանցմամբ՝ Ռոնալդուն ցանկանում է հանդես գալ Չեմպիոնների լիգայում, որի ուղեգիրը չի նվաճել «Մանչեսթեր Յունայթեդը»։ Վերջինիս պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։
    13:00
    03.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
    Հուլիսի 1-3-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Սյունիքի մարզի Սիսիան, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքներում և Արարատի մարզի Լանջազատ գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։
    12:45
    03.07.22
    Ավելին
  • Աշխարհ
    Բելգորոդում պայթյունների հետևանքով զոհվել է երեք մարդ, չորսը՝ վիրավորվել, վնասվել է 50 տուն
    Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը տելեգրամյան իր ալիքում հայտնել է, որ Բելգորոդում պայթյունների հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս չորսը վիրավորվել են։ Վնասվել է 11 բազմաբնակարան շենք և առնվազն 39 մասնավոր։ «Այսօր կապալառուները կիրականացնեն բոլոր անհրաժեշտ չափումները և կսկսեն վերականգնողական աշխատանքները»,- գրել է Գլադկովը։ Նահանգապետը չի նշում քաղաքում տեղի ունեցած պայթյունների պատճառները։
    12:30
    03.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. որդին գողացել է հորը պատկանող 3 ոչխարները, 2 այծերն ու 3 գառները
    «Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 29-ին ոստիկանության Վարդենիսի բաժին դիմած Դարանակ գյուղի բնակիչ, 74-ամյա Նորվարդ Հ.-ի ահազանգի փաստով:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանություն ահազանգել և հայտնել է, որ հունիսի 28-ի գիշերը իր որդին, առանց իր գիտության, իրենց անասնագոմի դռան կողպեքը բացելու միջոցով ներս է մտել և այնտեղից գողացել 2 գլուխ այծ, 3 գլուխ ոչխար և  3 գլուխ գառ:  Դեպքի վայր ժամանած ոստիկաններին Նորվարդ Հ.-ն հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 300 հազար դրամի վնաս, իսկ այծերից մեկի անունը «Զազո» է եղել, մեկինը՝ «Զոզո», 3 ոչխարներից մեկը նույնպես եղել է «Զազո»  մյուսները՝ «Զոզո» և «Զիզո», իսկ   գողացված 3 գյուխ գառներին անուն դեռ չէր դրել, ասելով, որ չի հասցրել:  Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածը հայտնել է նաև, որ ինքը աշխատում է  Դարանակ-Փամբակ գյուղերի միջև դպրոցների դասվար:
    12:15
    03.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլի իշխանության կողմից հալածվելը պատիվ է. Իշխան Սաղաթելյան
    Այսօր ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանի հետ այցելեցինք «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու ապօրինի մեղադրանքներով անազատության մեջ գտվող մեր պայքարի ընկերներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը: «Այսօր ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանի հետ այցելեցինք «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու ապօրինի մեղադրանքներով (դե, վզին դրել էին, պետք է կալանքի տաներ) անազատության մեջ գտվող մեր պայքարի ընկերներին: «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ունեինք երեք տասնյակ քաղբանտարկյալ, նրանց մի մասը արդեն ազատության մեջ է։ Այս պահին կալանքի տակ է 18 հոգի: Տղերքն իրոք պինդ են, ամուր։ Բոլորի մասին, իհարկե, կարող եմ երկար խոսել, բայց հատկապես ուզում եմ խոսել Արամ Տեր-Հարությունյանի մասին, որին չէի ճանաչում և ծանոթացա կալանավայրում։ Արամը երևանցի է, պարկեշտ, լավ կրթություն ստացած, բարեկեցիկ կյանքով ապրող արժանապատիվ քաղաքացի, աշխատում է «Սինոփսիս» ընկերությունում, ստանում բարձր աշխատավարձ, որևէ կուսակցության անդամ չէ։ Արամը պատմեց, որ առաջին օրից մասնակցել է շարժման աշխատանքներին, քանի որ չի համակերպվում ստեղծված վիճակի հետ։ Նա պայքարում է, որ իր հայրենիքում ապրի արժանապատիվ և անվտանգ։ Արամն անտարբեր չի իր հայրենիքի ճակատագրի հանդեպ: Նա հունիսի 3-ին գործից հետո շտապել է միանալ երթին, Պռոշյան- Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած բախման ժամանակ բերման է ենթարկվել։ Նրան կալանավորել են առանց որևէ հիմքի և միայն նրա համար, որ այդ պահին այդտեղ է եղել։ Արամի տեսակը չի պարտվելու։ Մենք կարող ենք ոտքի կանգնել միայն այս տեսակի շնորհիվ, ովքեր, անկախ իրենց քաղաքական հայացքից, սոցիալական կարգավիճակից, դուրս են եկել պայքարի հանուն իրենց հայրենիքի: «Դիմադրություն» շարժումն անկասելի է, քանի որ մեր մեջ Արամները շատ են: Տղերքը գիտեն ինչի համար են այս պահին անազատության մեջ, իսկ նիկոլի իշխանության կողմից հալածվելը, բանտարկվելը պատիվ է։ Թող մտածեն նրանք, ովքեր շարունակում են մնալ կոմֆորտ զոնայում, որևէ քայլ չանելով՝ սոցցանցերում պայքարը արդյունավետ դարձնելու մտահոգությամբ «սրտացավ» գրառումներ են անում , բայց դա այլ քննարկման թեմա է։ Ջերմ բարևներ տղերքից»,- գրել է նա:
    12:00
    03.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները բացել են փակ դռները
    Հուլիսի 1-3-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 43 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան, Սյունիքի մարզի Քաջարան, Տավուշի մարզի Իջևան, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր, Արմավիրի մարզի Էջմիածին և Արմավիր քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:
    11:45
    03.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ և դիտորդ երկրների ուղեղային կենտրոնների ղեկավարները հավաքվել են Շուշիում
    ԱՊԱ-ն հայտնում է, որ Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ և դիտորդ երկրների ուղեղային կենտրոնների ներկայացուցիչներն այցելել են 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված Շուշի քաղաք: Համաժողովին Ադրբեջանից բացի կմասնակցեն ԹՊԿ-ի պաշտոնյաները, Թուրքիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի, Հունգարիայի ուղեղային կենտրոնների ղեկավարները:
    11:30
    03.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հրդեհ՝ Սևաբերդ գյուղում
    Հուլիսի 3-ին, ժամը 03։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղի 1-ին փողոցում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ փողոցի սկզբնամասում գտնվող անասնագոմում (մոտ 300 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:10-ին, մարվել՝ 08:40-ին:
    11:15
    03.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հուլիսի 4-ին էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերում
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`  Երևան քաղաքում՝ 10:00-16:00 «Սելենա» գործարան, ՊՆ «Ավտոմատիկա» գործարան, «Ուղևորտրանս» ՍՊԸ, Քարշիչ ենթակայան, «Քանդակագործական» գործարան, «Կաշվե գալանտերիայի» գործարան, «Արաքս» գործարան, «Դաշտային Խատուտիկ» ՍՊԸ, «Կոնեկտ» ԲԲԸ, «Սոնագրո» ՍՊԸ, «Ժպիտ» ռեստորանային համալիր, «Ռոյալ Երևան» ռեստորանային համալիր, «Շաբեր» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-17:00 Բաշինջաղյան փ. 173, 175, 165 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Արցախի փ. 8, 8Ա, 8Բ շենքեր, 11:00-17:00 Կոմիտասի պողոտա 49/4, 49/11, 49/12 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ա․ Խաչատրյան փ. 30, 32, Ա․ Խաչատրյան 1-ին նրբ․ 2, 4 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կամարակ 16 փողոցի շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կամարակ 2 նրբ․ 4-68, Պարույր Սևակի փ. 4-78 սեփական տներ, Մ․ Ավետիսյան 1-ին փ. 13Գ-45Գ սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածի փ․ 26 շենք, Մայիսի 9-ի փ․ 51 շենքի 1, 2, 3 մուտքեր, Արագածի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,  Արարատի մարզում՝ 10:00-16:00 Ավշար և Ոսկետափ գյուղեր մասնակի, 10:30-16:00 Մխչյան գյուղ մասնակի, 11:00-15:00 Արենի գյուղ մասնակի, Արմավիրի մարզի 11:00-17:00 Ակնալիճ գյուղ, Կոտայքի մարզում՝  11:00-15:00 Եղվարդ քաղաքի և Զովունի գյուղի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Էլիպս Ջիէյ» ՍՊԸ, «Նաիրի Բերիություն» ՍՊԸ, «Երամար» ՍՊԸ, «Արմբեր» ՍՊԸ, «Թամարա և Անի» ՍՊԸ, «Ամեգա» ՍՊԸ, «Արմօյլ» ՍՊԸ, «Սեմուր ընդ կո» ՍՊԸ, «Շահնազարյան» ՍՊԸ, սեփականատեր «Թոռնիկ Հավալյան», սեփականատեր «Ջուլիեատ Սահակյան», սեփականատեր «Նորայր Մուրադյան», սեփականատեր «Սարգիս Գեվորգյան», սեփականատեր «Լաուրա Մկրտչյան», «Բյուրեղ» արտադրական կազմակերպություն, Ա/Ձ «Շիրին Քալաշյան», «ՆԱՏԻ» այգեգործական ընկերություն,  11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղաշեն և Կոտայք գյուղեր մասնակի, 12:00-14:00 Արզնի խճուղու բնակելի թաղամաս,  Գեղարքունիքի մարզում՝ 10։30-16։30 Սևան քաղաք՝ Ցամաքաբերդ թաղամասն ամբողջությամբ, Գոմաձոր թաղամաս մասնակի, ԲԷՑ-ի «Արևելյան» մասնաճյուղ, «Բուսաբույժ Նանա», «Սևան ՆԵ», «Գևորգյան Քոլեթ», «Մեռպո», «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ներ, Սևանա թերակղզուն հարակից հանգստի գոտիներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,  Լոռու մարզում՝ 10:00-16:00 Վահագնի և Անտառամուտ գյուղեր, Շիրակի մարզում՝ 11:00-14:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Շիրակ, Կամո, Ջաջուռ, Ջաջուռավան, Մեծ Սարիար, Կրաշեն, Լեռնուտ գյուղեր, Ախուրյան գյուղի Հյուսիս-Արևելյան, Հարավ-Արևելյան հատվածներ և «Նոր Ախուրյան» թաղամաս, «Մշո տղեք» ենթակայան, Ախուրյանի խճուղու սկզբնամասի գազալցակայաններ, Սյունիքի մարզում՝ 09:15-13:00 Քաջարան գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-12:30 Դաստակերտ քաղաք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 13:00-14:30 Նժդեհ և Ցղունի գյուղեր: 
    11:00
    03.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: 
    10:45
    03.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինքնասպանություն՝ Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դի
    «Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավագ քննիչ Սարիբեկյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ հուլիսի  1-ին Երևանում տեղի ունեցած ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ հատկանիշով:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 05:50-ի սահմաններում, շտապօգնության 5-րդ ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ավան Առինջ շենքերից մեկը, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու դի:  Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված շենքի բնակիչ, 32-ամյա Ցոլակ Ա.ն էր, ով ինքնասպանություն էր գործել շենքի 7-րդ հարկի շքամուտքից ցած նետվելու միջոցով:  Փաստի առթիվ քննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 
    10:30
    03.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փրկարարները բռնել են 3 գյուրզա, 3 շահմար, 3 սահնօձ, 3 իժ, 1 անհայտ տեսակի օձ
    Հուլիսի 1-3-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում, Ջրվեժ, Զովունի, Վայոց ձորի մարզի Գետափ, Արենի, Մալիշկա և Ձորաղբյուր գյուղերում։
    10:15
    03.07.22
    Ավելին