Լրահոս
2022-07-01
-
ՏարածաշրջանՕդեսայի շրջանում հրթիռային հարվածից 18 մարդ է զոհվելՎերջին տեղեկությունները Ուկրաինայից: Օդեսայի շրջանի Սերգեևկա բնակավայրում հրթիռային հարվածի հետևանքով վնասվել է 9 հարկանի շենք, որին կից խանութում հրդեհ է բռնկվել: Վնասվել են նաև հանգստի գոտու բնակելի կորպուսի երկու հարկերը: Ուկրաինական կողմի տվյալներով 18 մարդ է մահացել, 30-ը՝ վիրավորվել: Ուկրաինական կողմը պնդում է, որ 3 հրթիռները արձակվել են ռուսական Տու- 22 ռմբակոծիչներից: Ռուսական կողմն այս մասին հայտարարություն չի տարածել: Սև ծովի Զմեինի կղզուց ռուսական զինուժի հեռանալն ուկրաինական ու ռուսական կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում: Այն պատերազմի մեկնարկից ի վեր գտնվում էր ռուսական վերահսկողության տակ: Ուկրաինական կողմը պնդում է, որ ռուսական զինուժը հեռացել է վերջին օրերին ուկրաինական զինուժի ինտենսիվ հարվածներից հետո: Ավելի վաղ ռուսական կողմը հայտնել էր, որ ռուսական զինուժը հեռացել է կղզուց՝ որպես բարի կամքի դրսևորում՝ ցույց տալու, որ Ռուսաստանը չի խոչընդոտում Ուկրաինայից հացահատիկի ու գյուղատնտեսական ապրանքների արտահանումը:Ավելին12:5501.07.22 -
ԻրավականՀունիսի 30-ից հուլիսի 1-ը բացահայտվել է հանցագործության 67 դեպքԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 30-ից հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 67 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 15, անձնական ունեցվածքի գողության՝ 11, խարդախության՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, ընտանեկան բռնության՝ 4, խուլիգանության և ապօրինի ծառահատման՝ 2-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, հարկերից խուսափելու, որսագողության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ծանր վիրավորանքի, սառը զենքի հայտնաբերման, մշակումն արգելված բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու, սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, սպանության սպառնալիքի և մասնավոր բժշկական կամ դեղագործական գործունեությամբ ապօրինաբար զբաղվելու, կեղծ դեղեր պատրաստելու, արտադրելու կամ իրացնելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության և խարդախության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 1 մարդ զոհվել է, 24-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին12:5001.07.22 -
ԻրավականՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետը՝ ՍԴ դատավորի թեկնածուՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը: Նշենք, որ Հովակիմ Հովակիմյանը ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետն է։Ավելին12:4501.07.22 -
ՀայաստանՈրդուս ոտքից 5 կգ ասկոլկա են հանել, ու ոտքը էդքան ծանր՝ հասել է ՀՀ սահման. պատահաբար են նկատել՝ ուժասպառ ընկած․ զոհվածի մայրԲռնցքամարտիկ Դավիթ Ղազարյանը մարզաշխարհի հետ կապված մեծ հեռանկարներ ուներ: Մարզական կազմվածքով թիկնեղ դյուցազունը ապագայում նաև մտադիր էր զբաղվել մարտեր առանց կանոնների մարզաձևով: Բայց երազանքն անկատար մնաց, 44-օրյա պատերազմը ընդհատեց տղայի կյանքը 21 տարեկանում: Դավիթ Ղազարյանի մայրը՝ Ալվարդ Քեշիշյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է, որ որդին Շիրակի պետական համալսարանի ֆիզիկական դաստիարակության բաժնի 2-րդ կուրսի ուսանող էր, երբ զորակոչվեց բանակ: Շիրակի մարզի Բասեն գյուղի բնակիչ Դավիթ Ղազարյանի պարտադիր զինվորական ծառայությունն անցել է Նոյեմբերյանի զորամասում, տանկիստ է եղել, ջոկի հրամանատար: Նրա զորացրվելուց հետո քովիդի համաճարակը սկսվեց, ու քանի որ դասերը հեռավար էին, Դավիթը նաև աշխատում էր շինարարությունում: Մայրը հիշում է, որ պատերազմից 1 թե 2 ամիս առաջ որդուն զանգել էին զինկոմիսարիատից, ասել, որ փաստաթուղթ կա ստորագրելու: Ըստ Ալվարդ Քեշիշյանի, փաստաթղթում ասվում էր՝ եթե պատերազմ լինի, առաջինը Դավիթը պետք է գնա: Ասում է՝ այն ժամանակ ինքը ի՞նչ իմանար, թե ինչ է լինելու: Մայրը կարծում է, որ այդ փաստաթղթով որդուն պարտավորեցրել են, որ պատերազմին մասնակցի: Ասում է՝ երբ պատերազմը սկսվեց, որդին զինկոմից ծանուցագիր ստացավ: Ընդ որում, մոր խոսքով, որդու զորացրված համադասարանցիներից և ոչ մեկին ծանուցագիր չէր եկել: Դավիթը մեկնեց ռազմաճակատ այն ժամանակ, երբ նրա զորացրման 1 տարին չէր լրացել, ու կրտսեր եղբայրը, ով այդ ժամանակ ժամկետային զինծառայող էր, արդեն առաջնագծում էր՝ «Եղնիկներ» կոչվող զորամասի իր ծառայակիցների հետ: Ալվարդ Քեշիշյանի խոսքով՝ Դավիթը 3 օր Գուսաննայի զորամասում մնալուց հետո իր համագյուղացի տղաների հետ 2020 թվականի հոկտեմբերի 3-ին մեկնեց Ջրական: «2-3 օր էր անցել, ես նոր իմացա, որ Դավիթս Ջրականում է, գյուղի բնակիչներից ասացին: Ես որ հեռախոսով խոսում էի Դավիթիս հետ, ռումբերի պայթյունների ձայն էր գալիս, ասում էր՝ մա՛ ջան, ուսումնավարժանք է, մենք ենք կրակում, որ ես չանհանգստանայի ու կարողանայի գիշերները հանգիստ քնել»,- պատմում է մայրը: Դավիթն ամեն օր զանգել է, հոկտեմբերի 15-ին էլ հայտնել էր, թե այլևս չի կարող շուտ-շուտ զանգել: Նրա վերջին հեռախոսազանգը եղել է այդ օրը, մորն ասել էր, որ իրենց ծառայության 2 շաբաթը լրացել է, և կարող է տուն ուղարկեն: «Հոկտեմբերի 16-ին ամբողջ օրն անհանգիստ էի, գիտեի, որ այդ օրը թեժ մարտեր են եղել, տաքսու մեջ համագյուղացիներիցս մեկն էլ ասել էր, թե Բասեն գյուղի տղաների մասին լավ բան չի իմացել: Երևի արդեն գիտեր դեպքի մասին, ինձ չասաց,- շարունակում է մայրն ու ավելացնում,- Հարևանի հարսն ասել էր, որ Դավիթի հագուստները պատրաստիր, տղաներին բաց են թողել, գյուղից գնալու են, բերեն: Դավիթս էլ այսպիսի բնավորություն ուներ, ինձ չէր ասում, որ անակնկալ լինի: Հագուստ, կոշիկ, անձնագիրը, ամենը պատրաստեցի ու սպասում էի, զանգ չկար…»։ Անհանգիստ էր, քանի որ Դավիթը գոնե մի լուր կհայտներ, այսքան երկար լուռ չէր մնա: Հետո կնոջը զանգում է բարեկամներից մեկն ու ասում, որ Դավիթը վիրավոր է, հիվանդանոցում է, ռազմի դաշտից նրան տեղափոխել են Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ալվարդ Քեշիշյանի պատմելով՝ Դավիթին ռազմի դաշտում պատահական էին գտել: Գիշերային ռմբակոծությունից հետո տղաներից մի քանիսը տեղում մահացել էին, իսկ նրանք, ովքեր վիրավոր էին, ամեն մեկն իր համար առանձին, մի կերպ շարունակել էր ճանապարհը: «Դավիթս ոտքից էր վիրավորվել, նա այդպես վիրավոր մի քանի կիլոմետր մենակ գնացել է: Որդուս ոտքից 5 կիլո ասկոլկա են հանել, ու ոտքը էդքան ծանր՝ ինքը գնացել է, հետո ընկել: 15 ժամ մնացել է ընկած, արնաքամ է եղել: Դավիթս տեղանքում կողմնորոշվելուց լավ էր, պարզվում է՝ ինքը դեպի Հայաստանի սահմանն էր գնացել ու արդեն Հայաստանի տարածքում էր: Շտապ բուժօգնության մեքենան պատահաբար այդտեղով անցնելիս է եղել, բժիշկներն են տեսել նրան՝ ուժասպառ ընկած»,- շարունակում է մայրը: Նրան հետո պատմել է շտապօգնության մեքենայում գտնվող վիրավորներից մեկը, ասել, որ իրենք ահագին հեռացել էին, հետո նոր բժիշկը նկատեց Դավիթին ու մեքենան ետ դարձրեց: Դավիթին սկզբում տեղափոխել էին Գորիս, հետո՝ ուղղաթիռով Երևան: Մոր խոսքով՝ Դավիթի գիտակցությունը տեղն է եղել, երբ իրեն տեղափոխել են, բժիշկների հետ խոսել է, իր տվյալները տվել, դրա համար էլ ընտանիքին շուտ են գտել: «Ոտքն էին անդամահատել, հնարավոր չի եղել այն պահպանել, 6 ժամ վիրահատել էին որդուս ներքին օրգանները, բացի սրտից, բոլոր օրգանները կտրատված են եղել բեկորներով, երիկամների անբավարարություն է եղել: Մեզ բժիշկն ասաց, որ այդ ասկոլկաները թունավոր են եղել, իր մահվան վկայականի մեջ էլ գրված է՝ բեկորային թունավորում,- ասում է Դավիթի մայրն ու ավելացնում,- բժիշկն ինձ հույս չտվեց, ասաց, ընդհանրապես շանս չկա: Իրեն արհեստական դեղերով պահում էին, որ ես հասնեի, տեսնեի գոնե իմ երեխային: Ո՛չ կարողացավ հետս խոսել, ո՛չ էլ… Բժիշկն ասաց՝ հրաշք կլինի, որ փրկվի»: «Առաջին անգամ որ Դավիթիս մոտ մտանք, բժիշկն ասաց՝ հանկարծ չհուզվեք, ինքը ճիշտ է, շատ թույլ է, բայց ուղեղն արթուն է, ձեզ կլսի: Ասի՝ Դավո՛ ջան, եթե ինձ լսում ես, աչքերդ կբացե՞ս: Էդ վիճակում աչքերը բացեց, բայց արդեն խամրել էին: Ասացի՝ ջանի՛դ մեռնիմ, դու ինձ խոստացար, որ կգաս, չեկա՛ր, ե՛ս եմ եկել: 2-րդ անգամ որ մտա, էլի աչքերը բացեց, 3-րդ անգամ արդեն դժվարությամբ էր շնչում, ինձ դուրս բերեցին: Դավիթս հոկտեմբերի 17-ին մահացավ»,- պատմում է մայրը: Դավիթի մահից հետո եղբորը 10 օր արձակուրդ էին տվել: «Կամավորների մեքենայով թե ինչպես էր եկել, ռմբակոծությունների միջով, դա էլ Աստված գիտի»,- ասում է մայրը: Համարյա 1 ամիս էլ Ալվարդ Քեշիշյանի կրտսեր որդին է կռվել պատերազմում՝ «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանի՝ Քյոխի զորամասի զինծառայողների հետ: «Դավիթի հուղարկավորությունից հետո կրտսեր որդուս մի քանի անգամ զանգում, ետ էին կանչում դիրքեր, մենք հետո իմացանք, որ եղբոր մահից հետո օրենքով նա կարող է ազատվել պարտադիր զինծառայությունից: Այդ մասին մեզ չէին ասում, բայց մենք հետաքրքրվեցինք ու 8-ամսյա զինծառայությունից հետո մյուս որդուս ազատեցինք»,- ավելացնում է մայրը: Դավիթի հայրը՝ Սմբատ Ղազարյանն է շարունակում. «Դավիթս մարզական կազմվածքով, թիկնեղ երիտասարդ էր, բռնցքամարտի Շիրակի մարզի պատանեկան առաջնության հաղթող էր: Նրան շատ էր խանգարում այն, որ անգինայով հաճախ էր հիվանդանում: Վերջապես վիրահատվեց ու գնաց բանակ, պիտի գար ու շարունակեր իր կարիերան արդեն ոչ թե որպես մարզիկ, այլ մարզիչ: Պիտի մեկներ Կուրգան, որտեղ պետք է աշխատեր որպես մարտեր առանց կանոնների մարզաձևի մարզիչ, բայց պատերազմը սկսվեց, ոչինչ չհասցրեց…»։ 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականում այդ օրվա պայթյունի հետևանքով զոհվեցին Բասեն գյուղի 4 մարտիկներ:Ավելին12:4001.07.22 -
ՔաղաքականԲոլոր մեղավորները պատասխան են տալու, պատժվելու են. Արթուր Ղազինյան«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «44-օրյա պատերազմի պարտության (դավաճանության) իրական պատճառները գտնելու համար ՀՀ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը պետք է պատասխանի երկու հարցի. Ինչու՞ սեպտեմբերի 25-ին ՀՀ ԶՈւ-ում և Արցախի ՊԲ-ում չի հայտարարվել համար մեկ մարտական պատրաստականություն; Ինչու՞ չի տրվել ՀՀ ԶՈւ բացազատման (ծավալման) հրաման: Հիշեցնեմ, Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ 2020թ-ի սեպտեմբերի 25-ին ռազմական հետախուզությունը իմացել է 27-ին սկսվող հարձակման մասին, բայց համար մեկ մարտական պատրաստականության և բացազատման հրաման ՀՀ ԳՇ պետը ՉԻ ՏՎԵԼ, փոխարենը կոչ է արել ԶԳՈՆ լինել: 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին համար մեկ մարտական պատրաստականության է բերվել և բացազատված է եղել միայն 3-րդ բանակային կորպուսը՝ իր հրամանատարի ինքնուրույն որոշմամբ: Մնացած բանակային կորպուսներում զորքի բացազատում չի իրականացվել. զինվորները գտնվել են զորամասերում, իսկ զենքն ու զինամթերքը՝ զինապահեստներում: Գրեթե համոզված եմ, որ հույժ կարևոր այս գործողությունները չեն կատարվել Նիկոլ Փաշինյանի անմիջական ցուցումով, իսկ դրա ապացույցը կարող է ներկայացնել Օնիկ Գասպարյանը: Իսկ եթե չներկայացնի, ապա դրանով կհաստատի, որ ինքը կամ կատարյալ տգետ է, կամ պետական դավաճան: Բոլոր մեղավորները պատասխան են տալու, պատժվելու են, մեր տղերքի թափած արյունը անպատիժ չի մնալու . . .Ավելին12:3501.07.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Իշխան Սաղաթելյանը էլ ԱԺ փոխնախագահ չէ. ՔՊ-ականները քվեարկեցին | 01.07.2022Ավելին12:3001.07.22 -
ՏարածաշրջանԹուրքիայի Արդվին քաղաքում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹուրքիայի Արդվին քաղաքում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ։ Թուրքական TRT հեռուստաալիքը հայտնել է, որ Քեմալփաշայի շրջանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վնասվել է 4 բեռնատար, որոնք անցնում էին ճանապարհի այս հատվածով։ Մահացածների և վիրավորների քանակի մասին տվյալները ճշտվում են։Ավելին12:2701.07.22 -
Արտաքին քաղաքականությունՄենք կաջակցենք Ուկրաինային մինչև չհամոզվենք, որ նրանք պարտություն չեն կրի. Բայդեն«The Guardian»-ը հայտնում է՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն կաջակցեն Ուկրաինային այնքան ժամանակ, որքան կպահանջվի։ Մադրիդում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Բայդենը նաև նշել է․ «Բոլոր դաշնակիցները կաջակցեն Ուկրաինային այնքան ժամանակ, որքան կպահանջվի, մինչև չհամոզվենք, որ նրանք պարտություն չեն կրի»։Ավելին12:2101.07.22 -
ՀայաստանԵրևանում բարդու ծառը ընկել և վնասել է շենքի տանիքըՀունիսի 30-ին՝ ժամը 22։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան 8 շենքի մոտակայքում բարդու ծառը կոտրվել և ընկել է՝ վնասելով շենքի տանիքը և գազատար խողովակը։ Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:Ավելին12:1501.07.22 -
Ժամկետային զինծառայող Հրաչիկ Փիլիպոսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալովՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հրաչիկ Փիլիպոսյանը հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով: Հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Հրաչիկ Վաչիկի Փիլիպոսյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով:Ավելին12:1001.07.22 -
ՔաղաքականՔաղաքացիների ինքնաբուխ բողոքի ակցիան՝ ԱԺ շենքի մոտ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՔաղաքացիների ինքնաբուխ բողոքի ակցիան ԱԺ շենքի մոտԱվելին12:0301.07.22 -
Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը հուլիսի 4-ին կդադարեցվիՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 4-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Խնձորուտ» թաղամասի 6-րդ, 7-րդ փողոցների առանձնատների, 1-ին փողոցի թիվ 45-ից մինչև թիվ 75 առանձնատների գազասպառողների գազամատակարարումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից՝ գազասպառողներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները:Ավելին11:5701.07.22 -
ՍպորտԿրիշտիանու Ռոնալդուն և Ժոզե Մոուրինյուն հեռախոսազրույց են ունեցելԿրիշտիանու Ռոնալդուն և Ժոզե Մոուրինյուն հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին գրել են իտալական աղբյուրները: Մոուրինյուն խոսել է նաև Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշի հետ։ Այսօրվա դրությամբ պորտուգալացու տեղափոխությունը «Ռոմա» իրագործելի է թվում: Բազմիցս նշվել է, որ Կրիշտիանուն հիասթափված է «Մանչեսթեր Յունայթեդում» կատարվող իրադարձություններից և մի քանի անգամ ակնարկել է թիմից հեռանալու մասին։ Ըստ իտալական ԶԼՄ-ների՝ Ռոնալդուի՝ «Ռոմա» տեղափոխության մասին կարող է հայտարարվել հուլիսի 7-ին։Ավելին11:5201.07.22 -
Արտաքին քաղաքականությունՈւկրաինան հուլիսի 1-ից վիզային ռեժիմ է սահմանել ռուսաստանցիների համար«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան հուլիսի 1-ից վիզային ռեժիմ է սահմանում Ռուսաստանի քաղաքացիների համար: Ռուսաստանցիները կարող են մուտքի համար անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպել Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Եկատերինբուրգի, Կալինինգրադի, Կազանի, Նովոսիբիրսկի, Դոնի Ռոստովի և Սամարայի VFS Global վիզաների կենտրոններում։Ավելին11:4201.07.22 -
ՍպորտՆեյմարը կարող է տեղափոխվել միլանյան թիմ«Armsport.am»-ի փոխանցմամբ՝ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է տեղափոխվել «Միլան»։ Այս քայլով ակումբը ցանկանում է ցույց տալ իր վերադարձը համաշխարհային ֆուտբոլում իր նախկին դիրքերին։Ավելին11:3701.07.22 -
ՏարածաշրջանԹուրքիայում ռուս զբոսաշրջիկներով ավտոբուս է շրջվել29 ռուս զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը Թուրքիայի Մուղլա քաղաքի մերձակայքում գտնվող Կոյջեգիզ լճի տարածքում բախվել է բետոնախառնիչին: Այս մասին հայտնում է տեղական Haberler պորտալը։ Վթարը տեղի է ունեցել ժամը 19:15-ին. տուրիստական ավտոբուսը, որը Ֆեթհիյեից շարժվում էր դեպի Մուղլա, խաչմերուկում բախվել է բետոնախառնիչին։ Հարվածի հետևանքով ավտոբուսը կողաշրջվել է։ Վթարի ականատեսները շտապօգնություն են կանչել, իսկ մինչ բժիշկների ժամանումը, օգնել են ուղևորներին դուրս գալ ավտոբուսից, որը հարվածի հետևանքով բռնկվել է: Զոհեր չկան: Ուղևորները թեթև վնասվածքներ են ստացել:Ավելին11:3201.07.22 -
Հասարակական«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն «գանգուղեղային վնասվածք, կոմա» ախտորոշմամբ տեղափոխված կինը մահացել էՈստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նյութեր են նախապատաստվում հունիսի 28-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից նշված բաժին ստացված ահազանգի փաստով։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/07/01/1216867/Ավելին11:2701.07.22 -
ԱշխարհՆյու Ջերսիում հրաձգության հետևանքով 9 մարդ է հոսպիտալացվել«CBC» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Նյու Ջերսիում հրաձգությունից հետո բուժհաստատություններ է տեղափոխվել առնվազն 9 մարդ, որից մեկը՝ երեխա: Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: Կրակոցներն արձակվել է նահանգի խոշորագույն Նյուարք քաղաքի փողոցներից մեկում:Ավելին11:2201.07.22 -
ՀայաստանՀՀ տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ 31 ահազանգ է ստացվելՀունիսի 29-ից հուլիսի 1-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 31 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Տավուշի մարզի Իջևան, Շիրակի մարզի Գյումրի, Լոռու մարզի Վանաձոր, Արարատի մարզի Մասիս, Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:Ավելին11:1701.07.22