Լրահոս

2022-06-27
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
    Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ «Haberturk» հեռուստաալիքի լրագրողներին տված հարցազրույցում Քալընը նշել է, որ դա չի բխում իրենց տնտեսական օգուտներից, քանի որ կախված են արտաքին էներգիայի աղբյուրներից։
    10:10
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մառնեուլում շենքի պատշգամբ է փլուզվել. 1 հոգի մահացել է, 2-ը՝ վիրավորվել
    «Ալիք մեդիա»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի Մառնեուլ քաղաքում փլուզվել է բնակելի շենքի հինգերորդ հարկի պատշգամբը, ինչը հանգեցրել է նաև չորրորդ հարկի պատշգամբի փլուզմանը։ Փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս երկուսը՝ վիրավորվել։ Վիրավորների թվում 8-ամյա երեխա կա, որը տեղափոխվել է Marenuli Geo-Hospitals բուժհաստատություն։ Մյուս տուժածին տեղափոխել են Թբիլիսիի մասնագիտացված կլինիկա․ վերջինս մի շարք կոտրվածքներ ունի։
    10:04
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Կոլումբիայում ցլերի մրցավազքի ժամանակ տրիբունաներ են փլուզվել. կան զոհեր և տուժածներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    La FM ռադիոկայանի փոխանցմամբ՝ Կոլումբիայի Տոլիմա նահանգում ցլերի մրցավազքով ավանդական տոնի ժամանակ փլուզվել են հանդիսատեսներով տրիբունաները։ Նախնական տեղեկություններով՝ մահացել է 2 մարդ, իսկ 60-ը՝ վիրավորվել։
    10:00
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ջրանջատում՝ Սյունիքի մարզում
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հունիսի 27-ին՝ ժամը 09։00-21։00 կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Ագարակ քաղաքի, Կարճևան գյուղի ջրամատակարարումը:
    09:55
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մինչև 6 ժամ հոսանքազրկումներ՝ տասնյակ հասցեներում․ ՀԷՑ
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Սպանդարյանի բազալտի հանքավայր, Հաղթանակ թաղ. 11, 21, 37, 38 տեղամասեր, Հաղթանակ թաղ. 2, 3, 4, 6, 7, 9, 10, 18 փողոցների բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Նոր Արեշ 26փ. 1-85 սեփական տներ, 11:00-17:00 Նալբանդյան փ. 3, 5, 7 շենքեր, Աբովյան փ. 4/3, 4/4, 12 շենքեր, Վարդանանց փ. 22 շենք, Արգիշտի փ. 11/3 շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արշակունյաց պող․ 127 շենք, Ներքին Շենգավիթ 6, 14, 16 փողոցների սեփական տներ, Ներքին Շենգավիթ 14 փողոցի 2-րդ նրբանցքի սեփական տներ, Շիրակի փ․ 66, 68, 70, 72 շենքեր, Շիրակի փ․ 31, 33, 35 շենքեր, Շիրակի փ․ 4-րդ նրբ․ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 10, 11 շենքեր, Աէրացիա թաղ․ 2/1, 2/2, 2/3, 2/4 շենքեր, Շիրակի փ․ 45 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավիթ Անհաղթի փ. 12 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հր․Ներսիսյան փ. 8 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վերին Անտառային փ. 121/7-138/6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բարբյուսի փ. 31-62/1 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզում՝ 11:00-17:00 Արշալույս, Ակնալիճ, Տարոնիկ և Առատաշեն գյուղեր, Արարատի մարզում՝ 10:00-13:00 Մասիս քաղաք` 2-րդ, Կայարան և Նոր թաղամասեր մասնակի, Ռանչպար և Սիս գյուղեր մասնակի, 10:30-14:30 Մրգավան գյուղ մասնակի, 10:30-16:00 Մխչյան գյուղ մասնակի, 14:00-15:00 Շահումյան գյուղ, Վայոց Ձորի մարզում՝ 11:00-15:00 Արտաբույնք գյուղ մասնակի, Կոտայքի մարզում՝ 10։30-16։30 Հրազդան քաղաք` Աղբյուրակ թաղամաս, Աղբյուրակի ամառանոցներ, Աղբյուրակի ջրամբար, Մաքրավան թաղամաս, սպանդանոց, քարի արտադրամաս, կոյուղու մաքրման կայան և հարակից տարածքներ, 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղաշեն և Կոտայք գյուղեր մասնակի, Լոռու մարզում՝ 11:00-17:00 Կաթնառատ, Կաթնաղբյուր, Ուրասար և Արմանիս գյուղեր, Տավուշի մարզում՝ 10:00-12:00 Դիլիջան քաղաք` Պարզ լճի փողոց, Թեղուտ գյուղ, Թբիլիսյան խճուղի մասնակի, Շիրակի մարզում՝ 11:00-16:00 Արթիկ քաղաքի արևելյան մաս և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ:
    09:50
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստանի բասկետբոլի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել Երևանում կայացած Sada Cup միջազգային մրցաշարում
    Հայաստանի բասկետբոլի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել Երևանում կայացած Sada Cup միջազգային մրցաշարում
    09:47
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ավտովթար՝ Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած
    Հունիսի 27-ին, ժամը 02։46-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին՝ Սասունիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «GAZ 53» մակնիշի բեռնատարը (վարորդ Ա․ Մ․, ծնված 1972 թ․) և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Լ․ Մ․, ծնված 1998 թ․). վերջինիս վարորդը տեղում մահացել է, իսկ Ա․Մ․-ն մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։ Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ Լ․ Մ․-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը, հոսանքազրկել են ավտոմեքենաները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ
    09:43
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քանի՞ միլիոն ԱՄՆ դոլարի համահայկական ներդրում է Նիկոլը Հայրենիքի հետ հանձնել թշնամուն․ Արտակ Զաքարյան
    Հայաստան համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նիստը շրջանցել է երկու կարևոր թեմա : Այս մասին իր ֆեյսբուքան էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: «Հայաստան համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նիստը շրջանցել է երկու կարևոր թեմա: 1. Ինչպ՞ս է բաշխվել 44-օրյա պատերազմի ընթացքում և պատերազմի համար, Հայաստան համահայկական հիմնադրամի հանգանակած շուրջ 100 միլիոն ԱՄՆ դոլարը, և ո՞րն է եղել դրա արդյունավետությունը: 2. Որքա՞ն միլիոն ԱՄՆ դոլարի համահայկական ներդրում է Նիկոլը Հայրենիքի հետ հանձնել (գուցեև վաճառել) թշնամուն: 1-ին հարցի վերաբերյալ նշեմ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատը շարունակում է ուսումնասիրությունը և իբրև թե դեռևս չունի հաշվետվություն: Հետևաբար ի՞նչ են զեկուցել հոգեբարձուների խորհրդին, երբ հիմնադրամի երբևէ իրականացրած ամենախոշոր հանգանակության ծախսերի արդյունավետության վերաբերյալ, մեկ տարուց ավելի է կան լուրջ կասկածներ, որոնք փարատված չեն: 2-րդ հարցում էլ երևի էլի «նախկիններն են մեղավոր», որ Հադրութը, Շուշին, Քարվաճառն ու Քաշաթաղը և մյուս շրջանների երկու տասնյակ բնակավայրերը ժամանակին չեն հանձնել թշնամուն ու փոխարենը կառուցում ու կառուցապատում էին: Այս հարցերի վերաբերյալ քար լռություն էր հոգեբարձուների խորհրդում»:
    09:39
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երկրաշարժ` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք
    Հունիսի 27-ին, տեղական ժամանակով ժամը 07:49-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 03:49-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.16⁰ և արևելյան երկայնության 43.95⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Թավշուտ, Ղազանչի, Աշոցք, Մուսայելյան և Լոռու մարզի Պաղաղբյուր, Մեծավան, Ձորամուտ գյուղերում` 4 բալ, ինչպես նաև Տաշիր և Վանաձոր քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ:
    09:30
    27.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքիան լուրջ տնտեսական ճգնաժամի առջև է. Չավուշօղլու
    Թուրքիան լուրջ տնտեսական ճգնաժամի առջև է. Չավուշօղլու
    00:01
    27.06.22
    Ավելին
2022-06-26