Լրահոս
2022-06-24
-
ԻրավականՄետրոպոլիտենի ոստիկաններն ապօրինի պահվող ատրճանակ են հայտնաբերելՀունիսի 23-ին ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի նախասրահից, զենք, զինամթերք կրելու և պահելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 21-ամյա երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է առանց թույլտվության գազային թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 4 փամփուշտով: Նշանակվել է դատատեխնիկական և դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:Ավելին12:4524.06.22 -
ՔաղաքականՓաշինյանի ընկերն օրենքի խախտմամբ տնօրեն է նշանակվել«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր Սարմեն Ամիրյանը նշանակվել է Իջեւանի սպորտդպրոցի տնօրեն: Նա աշխատում էր Իջեւանի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ մեկ հիմնական դպրոցում` որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Սա այն դպրոցն է, որտեղ սովորել է Նիկոլ Փաշինյանը: Մեզ ասացին, որ Ամիրյանը բարձրագույն կրթություն չունի, 2000-ականների կեսերին ընդամենը ինչ-որ տեխնիկում է ավարտել, այն էլ` այժմյան ոստիկանապետ Վահե Ղազարյանի մոր հորդորով, որն այդ տարիներին Իջեւանի թիվ մեկ դպրոցի տնօրենն է եղել: Շուրջ տասն օր մենք փորձում էինք Իջեւանի քաղաքապետարանից պաշտոնապես ճշտել՝ Սարմեն Ամիրյանն ունի՞ բարձրագույն կրթություն, թե՞ ոչ, եւ եթե չունի՝ ինչպե՞ս է տնօրենի պաշտոնակատար նշանակվել։ Սակայն այդ տասն օրվա ընթացքում այդպես էլ որեւէ հերքող կամ հաստատող պատասխան չստացանք, ինչից կարելի է ենթադրել, որ տնօրենի ԺՊ-ն իսկապես կրթություն չունի, հակառակ դեպքում քաղաքապետարանին ուղղված պարզ հարցին ի պատասխան կարող էին ասել՝ այո, ունի կրթություն, եւ հարցը փակել` նշելով, թե որ բուհն է ավարտել Սարմեն Ամիրյանը: ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տեղյակ չէ, թե ով է Սարմեն Ամիրյանը եւ ինչպես է նշանակվել սպորտդպրոցի տնօրենի ԺՊ: Նա մեզ հետ զրույցում նշեց. «Իջեւանի սպորտդպրոցը ՊՈԱԿ է, ունի համայնքային պատկանելություն, ես այդ դպրոցից որեւէ տեղեկություն չունեմ, ես չեմ նշանակել նրան»: Այն հարցին, թե կրթություն չունեցող մարդուն դպրոցի տնօրենի ԺՊ նշանակելն անօրինական չէ՞ արդյոք, մեր զրուցակիցը նշեց. «Այո, այո, տնօրենն էլ, տնօրենի ԺՊ-ն էլ պետք է բարձրագույն կրթություն ունենան: Բարձրագույն կրթությունը նրանց պարագայում պարտադիր է, եթե մարդը չունի կրթություն, չպետք է տնօրեն նշանակել»:Ավելին12:4024.06.22 -
Սպորտ«Փյունիկ»-ի հարձակվողը միացել է «Արարատ-Արմենիա»-ինԵրևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Արարատ-Արմենիա» ակումբին է միացել պորտուգալացի 33-ամյա հարձակվող Ուգո Ֆիրմինոն: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը Ֆիրմինոն իր ֆուտբոլային կարիերայի մեծ մասն անցկացրել է հայրենի պորտուգալական ակումբներում («Տորինսե», «Էնկարնասենսե», «Օդիվելաշ», «Պորտոսանտենսե», «Մոուրա», «Օրիենտալ», «Ունիաո Մադեյրա», «Ժիլ Վիսենտե», «Կովա Պիեդադե», «Էշտորիլ Պրայա»), ինչպես նաև՝անգոլական, ռումինական և կիպրոսյան մի շարք ակումբներում: Ֆիրմինոյի վերջին ակումբը Երևանի «Փյունիկն» էր, որի կազմում պորտուգալացի հարձակվողը դարձել է Հայաստանի պրեմիեր լիգայի (ՀՊԼ) 2021/22 մրցաշրջանի չեմպիոն՝ մասնակցելով 30 հանդիպման ու դառնալով 16 գոլի հեղինակ:Ավելին12:3524.06.22 -
ԻրավականԵրևանի կենտրոնում 20-ամյա աղջիկը երիտասարդ կնոջ է դանակահարելԵրևանի Կենտրոն վարչական շրջանում` Մանկական երկաթուղու թունելի մոտակայքում, վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության` դեպքը եղել է հունիսի 23-ին` մոտավորապես ժամը 01։10-ին։ Հիվանդանոցից ահազանգել են ոստիկանություն և հայտնել, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ կին։ Ոստիկանները պարզել են, որ թունելի մոտակայքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կնոջը դանակահարել է 20-ամյա մի աղջիկ։ Քրեական հետախույզները ժամը 06։00-ին Թեյշեբաինի փողոցում հայտնաբերել և մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման են ենթարկել աղջկան։ Վերջինս խոստովանական բացատրություն է տվել։ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 20-ամյա աղջիկը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:Ավելին12:3024.06.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Ջհանգիրյանը՝ «վզին դրած» է ասելով նկատի ունի՝ իր «ճիտին պարտքն» է | 23.06.2022Ավելին12:3024.06.22 -
ԻրավականԴատավորը հետաձգել է Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստը․ ժամկետ չի նշվումՔիչ առաջ ինձ հետ կապվեց Ռուբիկ Մխիթարյանի աշխատակազմի աշխատակիցներից մեկը ու հայտնեց, որ դատավորը հետաձգել է այսօր ժամը 13:00-ին կայանալիք՝ Գերասիմ Վարդանյանի կալանավորման որոշման դեմ ներկայացված բողոքի վերաբերյալ նիստը։ Այս մասին հայտնում է Գերասիմ Վարդանյանի պաշտպան Բենիկ Գալստյանը։ «Աշխատակիցը հայտնեց, որ չունի որևէ տեղեկություն, թե ինչ պատճառով և ինչ ժամկետով է հետաձգվել նիստը: Նշեմ, որ վերաքննիչ բողոքն իմ կողմից ներկայացվել է դեռևս մայիսի 17-ին։ Ամեն դեպքում Ռուբիկ Մխիթարյանին մաղթում եմ առողջություն և ներքին ներդաշնակություն։ Ինչ վերաբերվում է Գերասին, ապա նա ինչպես միշտ պինդ է և ուժեղ, իսկ Ռուբիկ Մխիթարյանին առհասարակ որևէ բան չի մաղթում»։Ավելին12:2624.06.22 -
ԻրավականԳագիկ Ջհանգիրյանի և Ռուբեն Վարդազարյանի զրույցի ձայնագրության վերաբերյալ ՔԿ-ում նյութեր են նախապատրաստվումՔննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի և ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի զրույցի ձայնագրության վերաբերյալ, «Aysor.am»-ի հետ զրույցում ասել է ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։Ավելին12:2224.06.22 -
ՀայաստանՀրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 1.4 հա տարածքում բռնկված հրդեհներըՀունիսի 20-24-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ 500 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 700 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 7000 քմ, Քանաքեռավան գյուղում՝ 2000 քմ, Քարաշամբ գյուղում՝ 5000 քմ, Սյունիքի մարզի Վարդանիձոր գյուղում՝ 250 քմ։ Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 1.4 հա։Ավելին12:2024.06.22 -
ՍպորտՌոնալդուն կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»Պորտուգալիայի ազգային թիմ հարձակվող Կրիստիանու Ռոնալդուն կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները: Նա կարող է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»: Պորտուգալացին արդեն հույսը կորցրել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կպայքարի տիտղոսների համար: Ռոնալդուն դրական ազդակներ է տվել «Բավարիա» հնարավոր տեղափոխությանը: Գերմանական ակումբն էլ փոխարինող է փնտրում Ռոբերտ Լևանդովսկուն: 37-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր է:Ավելին12:1924.06.22 -
ՏարածաշրջանԹուրքիայի արդարադատության նախարարությունը օրինական է ճանաչում Էրդողանի մասնակցությունը նախագահական ընտրություններինԹուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ Թուրքիայի գործող նախագահ Թայիփ Էրդողանի երրորդ ժամկետով առաջադրումը համապատասխանում է օրենքին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Haberler.com-ը: «Թեկնածուն նախագահ Էրդողանն է, նրա թեկնածությունը լեգիտիմ է»,- ասել է Բոզդաղը:Ավելին12:1724.06.22 -
ՔաղաքականՀայ դատի հանձնախումբը մտահոգված է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրմամբՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որտեղ, մասնավորապես, նշված է. «Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հաղորդմամբ` չնայած Հայաստանի Հանրապետության ու Արցախի նկատմամբ ադրբեջանական շարունակական ագրեսիային, նախագահ Ջո Բայդենը կրկին հրաժարվել է 907-րդ բանաձևի սահմանափակումների կիրառումից և ճանապարհ բացել Ալիևի հակահայկական ու կոռումպացված ռեժիմին ամերիկյան օգնության տրամադրման համար։ Մեկնաբանելով նախագահ Բայդենի որոշումը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Նախագահ Բայդենի որոշումը՝ Ադրբեջանին ռազմական օգնության ցուցաբերմանը «կանաչ լույս» է, ինչը կրկին քաջալերում է Ալիևին շարունակել հայ ռազմագերիների անօրինական բանտարկությունը, Արցախի դեմ մահաբեր հարձակումներն ու Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակական օկուպացումը։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակելու է աշխատել ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի ղեկավարության հետ՝ Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությունը զրոյացնելու և 907-րդ բանաձևի կատարումից հրաժարվելու նախագահական իրավասությունը սահմանափակելու համար»։ Նախագահ Բայդենը մինչև պաշտոնավարումը ստանձնելը, 2020թ․ հոկտեմբերի 14-ին հայտարարել էր, որ «Միացյալ Նահանգները պետք է ամբողջությամբ իրականացնի և չհրաժարվի «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի պահանջներից և դադարեցնի ռազմական տեխնիկայի հոսքը դեպի Ադրբեջան»: Առաջին անգամ Բայդենն իր դիրքորոշումից հրաժարվեց 2021թ․ ապրիլի 23-ին։ 907-րդ բանաձևը, ուժի մեջ է մտել 1992 թվականին և նախատեսում է կանոնադրական սահմանափակումներ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի կառավարությանը տրամադրվող օգնությանը, քանի դեռ Ադրբեջանի կառավարությունը կոնկրետ քայլեր չի ձեռնարկում դադարեցնելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ շրջափակումներն ու հարձակումները։ 2002թ․ Կոնգրեսը ԱՄՆ նախագահին հնարավորություն տվեց ամեն տարի հրաժարվել 907-րդ բանաձևի սահմանափակումների կիրառումից, ինչը ամերիկյան նախագահներն անում են ցայսօր։ Հատկանշական է, որ 907-րդ բանաձևի պահանջների կատարումից այս հրաժարմանը նախորդել էր տարեսկզբին ԱՄՆ կառավարության հաշվետվողականության գրասենյակի հատուկ հաղորդումն այն մասին, որ ամերիկյան ռազմական օժանդակությունն Ադրբեջանին հաշվի չի առել Հարավային Կովկասում ուժի հավասարակշռության խախտման հավանականությունը և վերջինիս վերաբերյալ Պետդեպարտամենտը պատշաճ կերպով չի զեկուցել Կոնգրեսին։ Համաձայն զեկույցի՝ 2002-ից 2020թթ․ ընթացքում Ադրբեջանը ստացել է 808 մլն դոլարի ամերիկյան օգնություն։ Ադրբեջանին ամերիկյան բազմաբնույթ ռազմական օժանդակությունից զրկումը Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հիմնական քաղաքական առաջնահերթություններից մեկն է, և այդ ուղղությամբ հանձնախմբի աշխատանքներն ամենօրյա ռեժիմով շարունակվում են»։Ավելին12:1324.06.22 -
ՔաղաքականԳագիկ Ջհանգիրյանը «թավշյա» հեղափոխության և նիկոլական իշխանության խորհրդանիշն է․ Արեգնազ ՄանուկյանՀայտնի ձայնագրության հրապարակայնացումից հետո ԲԴԽ-ից ոչ թե հեռացել կամ հեռացվել է Գագիկ Ջհանգիրյանը, ոչ թե քրեական գործ է հարուցվել Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ, ոչ թե «թավշյա» տղաներն ու աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ներողություն են խնդրել հպարտ քաղաքացիներից՝ վերջիններիս խաբելու համար, այլ դադարեցվել են ԲԴԽ այժմ արդեն նախկին ղեկավար Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։ Չի բացառվում, որ նիկոլական դատաիրավական համակարգը հետապնդի Վարդազարյանին՝ ձայնագրություն անելու համար։ Քանզի Վարդազարյանը պետական գաղտնիք է հրապարակել։ Նա բացահայտել է Նիկոլ Փաշինյանի ներքին խոհանոցը։ Պարզվել է, որ Գագիկ Ջհանգիրյանը, ով համարվում է 1995թ․ խորհրդարանական ընտրությունների ու սահմանադրական հանրաքվեի ընտրակեղծիքների մենեջերը, գործեր «կարող», գործեր «ջրող» ֆունկցիա ունի։ Հերթական անգամ պարզվել է, որ Նիկոլի խոսքերը՝ ժողովրդավարության, դատաիրավական համակարգի բարեփոխումների մասին, ստերի շարքից են։ Գագիկ Ջհանգիրյանը նիկոլենց խորհրդանիշն է։ Նիկոլագռզոյական կլանի ներկայացուցիչ, որը նաև խնամիական կապով է ներգրավված «թավշյա» խմբակի մեջ։ Այդ կլանը մի քանի օր գցեց-բռնեց ու որոշեց Հ1-ով մաքրել Ջհանգիրյանին։ Ստացվեց ավելի մեծ խայտառակություն։ Հանրայինով ցուցադրվող հարցազրույցի ժամանակ Ջհանգիրյանի «կռուտիտները» պարզապես նողկանք ու ծիծաղ էին առաջացնում միաժամանակ։ Եթե այս ամենը տեղի ունենար մեկ այլ երկրում, ապա կարելի էր մի լավ զվարճանալ, բայց քանի որ մեզ մոտ է կատարվում նախորդ դարի 90-ականները հիշեցնող այս բեսպրեդելը, ստանում ենք ողբերգություն։Ավելին12:1124.06.22 -
ԻրավականՄեկ օրվա ընթացքում արձանագրվել է 16 պատահար. 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել մարմնական վնասվածքներԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 80 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Հայտնաբերվել է 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, և մարմնական վնասվածք պատճառելու 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին12:1024.06.22 -
Կրթություն և գիտությունԱռաջարկվում է 2026 թվականից դասարաններում սովորողների առավելագույն թիվ սահմանել 20-25-ըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական դպրոցների դասարանների կազմավորման կարգի նախագիծը։ Դասարանների կազմավորման համար նախատեսվում է պարտադիր դարձնել տարրական և միջին մակարդակում առավելագույնը 25 և ավագ մակարդակում՝ առավելագույնը 20 սովորող ունենալը։ Նոր նախագծով ամրագրված այս կարգավորումն իրականություն է դառնալու հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը զուգընթաց։ Նշված դրույթն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2026 թ. սեպտեմբերից՝ հաշվի առնելով ՀՀ-ում նոր չափորոշիչն ամբողջությամբ ներդնելու, ինչպես նաև կիրարկումն ապահովելու համար նախանշված ժամկետները: Մինչ այդ առաջիկա մի քանի տարիները կօգտագործվեն դպրոցների ֆիզիկական ենթակառուցվածքների, ուսուցիչների թվի հետ կապված հարցերը վերլուծելու և ըստ առանձին դպրոցների՝ իրավիճակային կարգավորումները պլանավորելու համար։ Նշենք, որ գործող կարգով ուսումնական հաստատություններում սովորողների առավելագույն քանակը սահմանված է 35։ Լինում են դեպքեր, երբ այդ նորմերը չեն պահպանվում, և աշակերտների թիվը դասարանում 35 սովորողից գերազանցվում է։ Տարիներ շարունակ ուսումնական գործընթացի պատասխանատուները, նաև սովորողների ծնողները դժգոհություն են հայտնել այն արդարացի հիմնավորմամբ, որ գերհագեցած դասարանում կրթության որակ ապահովելն անհնար է։ Ներկայացվող կարգավորումները պայմանավորված են դասարանների կոմպլեկտավորման սկզբունքները ՀՀ առողջապահության և քաղաքաշինության նորմերին համապատասխանեցնելու, ինչպես նաև փոքրաթիվ համակազմ ունեցող դպրոցներում արդյունավետ և որակյալ կրթություն կազմակերպելու անհրաժեշտությամբ: Նոր չափորոշչի ամբողջական ներդրմանը զուգընթաց՝ կկարգավորվի նաև բազմահամակազմ դասարանների խնդիրը։ Մասնավորապես, ըստ նախատեսվող կարգավորման՝ բազմահամակազմության սկզբունքն օգտագործելի է միայն արհեստ, արվեստ և ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն բնագավառների համար։ Մյուս բնագավառների և առարկաների դեպքերում կգործի առանձնացված ուսուցման սկզբունքը։ Այսինքն` հիմնական նպատակներից մեկը բազմահամակազմ դասարանների պրակտիկայից առավելագույնս հրաժարվելն է: Հաշվի առնելով, որ բազմահամակազմ դասարաններում դասավանդող ուսուցչի համար առկա են մի շարք դժվարություններ և լրացուցիչ աշխատանք իրականացնելու անհրաժեշտություն՝ առաջարկվում է նաև երկհամակազմ և եռահամակազմ դասարաններում դասավանդող ուսուցիչներին համապատասխանաբար տրամադրել նվազագույն դրույքաչափի 50 տոկոսի և 75 տոկոսի չափով հավելավճար՝ վերջիններիս վարձատրության բարելավման նպատակով։ Այս մոտեցումը ուսուցիչների համար խթան կհանդիսանա ոչ միայն դասավանդման որակի, այլև դպրոց մուտք գործելու հիմքեր ստեղծելու առումով։ Նոր նախագծով քառահամակազմ ուսուցում չի նախատեսվում։ Այս մոտեցումը նախատեսվում է փորձարկել Սյունիքի մարզում՝ կրթական որակյալ ծառայությունների կազմակերպման ծրագրի շրջանակում։ Հանրակրթության նոր չափորոշչի պահանջը սովորողների կոմպետենցիաների վրա հիմնված կրթության մատուցումն է, որը պետք է սկսել ուսումնառության սկզբից և հատկապես զարգացնել ավագ դպրոցում՝ հոսքային ուսուցման միջոցով։ Նշված ուսուցման հիմքում դրված է սովորողի նախասիրություններն ու մասնագիտական կողմնորոշումը զարգացնելու կարևորությունը։ Ավագ դպրոցներում և միջնակարգ դպրոցների ավագ դասարաններում հնարավոր է դառնում սովորողի նախընտրությամբ դասացուցակի ձևավորումը, որի արդյունքում հնարավոր կդառնա նաև ձևավորել ուսումնական մեկ խումբ՝ անկախ սովորողների թվից։ Սրանով միջնակարգ դպրոցները հնարավորություն են ստանում իրականացնելու երեխաների անհատական մասնագիտական կողմնորոշմանը նպաստող ուսուցում։ Այս մոտեցումը 2021-22 ուսումնական տարում փորձարկվել է Տավուշի մարզում՝ նոր չափորոշչի ներդրման շրջանակում։ Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հուլիսի 2-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։Ավելին12:0724.06.22 -
Երևանի, Վանաձորի և Չարենցավանի մի շարք հասցեների գազամատակարարումը հունիսի 27-ին կդադարեցվիՁմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 27-ին ժամը 10:00-17:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ Բանավան թաղամասի թիվ 1, 2, 2/1, 2/2, 3, 4, 4/1, 5, 6, 7, 8, 8ա, 9, 10, 11, 16, 17 բազմաբնակարան շենքերի և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից, մեկտեղ նշելով, որ ժամը 10:00-15:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ստեփան Զորյան փողոցի թիվ 89 բազմաբնակարան շենքի և թիվ 18, 20, 22, 24, 26, 87 առանձնատների գազասպառողների, ժամը 10:00-18:00-ն՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 5-րդ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:Ավելին12:0224.06.22 -
ՀայաստանՀԱԷԿ-ը միացել է ՀՀ միասնական էներգահամակարգինՀունիսի 23-ին՝ ժամը 13:00-ին, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի 4-րդ, այնուհետև՝ ժամը 20:56-ին, 3-րդ տուրբագեներատորները միացել են ՀՀ միասնական էներգահամակարգին՝ այսպիսով հայտարարելով ՊՆՎ 2022-ի ավարտը: ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի գործարկումը ՊՆՎ-2022-ի ծրագրով նախատեսված էր հունիսի 27-ին, սակայն անձնակազմի արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ այն ավարտին հասցնել նախատեսվածից 4 օր շուտ։ Այս պահի դրությամբ կայանն աշխատում է իր բնականոն ռեժիմով 380 ՄՎտ հզորությամբ` անվտանգության և հուսալիության նորմերի պահպանմամբ:Ավելին11:5724.06.22 -
ԻրավականԿաշառքի դիմաց ապօրինի վարորդական վկայականներ ստանալու համար մեղադրանք է առաջադրվել 28 անձիՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ շուրջ երեք տասնյակ անձինք կաշառք են տվել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պաշտոնատար անձին, դրա դիմաց հանձնել ձևական բնույթ կրող գործնական քննություններ և սահմանված կարգի խախտմամբ ստացել վարորդական վկայականներ: Նախաքննությամբ պարզվել է, որ Սպիտակ քաղաքի բնակիչ Վ. Շ.-ն 2020 թվականի օգոստոսից 2021 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում բազմաթիվ անձանցից ստացել է ընդհանուր 3 010 000 ՀՀ դրամ, որի մի մասը՝ 1 400 000 ՀՀ դրամը, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, որպես կաշառք տվել է ՀՀ ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի տեսուչ Ա. Ս.-ին: Վ. Շ.-ի օժանդակությամբ ստացած կաշառքի դիմաց ՃՈ տեսուչը հիշյալ քաղաքացիներից ընդունել է ձևական բնույթ կրող գործնական քննություններ, և նրանք առանց գործնական վարման հմտությունների պատշաճ ստուգման ստացել են վարորդական վկայականներ: Միաժամանակ Ա. Ս.-ն, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, ստացած կաշառքի դիմաց կազմել է կեղծ արձանագրություններ կաշառք տված անձանց կողմից քննությունները պատշաճ հանձնելու վերաբերյալ, ինչի արդյունքում նշված անձինք սահմանված կարգի խախտմամբ ստացել են վարորդական վկայականներ: Կաշառք տալու, կաշառքի միջնորդություն կատարելու, կաշառք տալու փորձի և պաշտոնական փաստաթուղթ` վարորդական վկայական ապօրինի ձեռք բերելու համար 28 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի (կաշառք տալը) 1-ին մասով, 313-րդ հոդվածի 1-ին մասով, 34-312-րդ հոդվածի 1-ին մասով և 326-րդ հոդվածով (պաշտոնական փաստաթղթեր ապօրինի ձեռք բերելը կամ իրացնելը): Նրանց նկատմամբ ընտրվել են անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցներ: Բոլոր մեղադրյալները առաջադրված մեղադրանքներում իրենց լիովին մեղավոր են ճանաչել և տվել են խոստովանական ցուցմունքեր: Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ավելի վաղ ավարտվել էր նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող Ա. Ս.-ի, վերջինիս օժանդակած Վ. Շ.-ի և նշված քրեական գործով անցնող մի շարք այլ անձանց վերաբերյալ քրեական գործը, որն այժմ դատաքննության փուլում է:Ավելին11:5224.06.22 -
ՀասարակականԿոմիտասի պողոտայում բախվել է չորս ավտոմեքենաՀունիսի 23-ին, ժամը 18։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 54 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Ք. Խ.), «Volkswagen Golf» (վարորդ՝ Պ. Բ.), «Honda Elysion» (վարորդ՝ Գ. Խ.) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Մ. Հ) մակնիշների ավտոմեքենաները։ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդին տեղում ցուցաբերվել է համապատասխան օգնություն, իսկ «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հ. Ա.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։Ավելին11:4824.06.22 -
ՀասարակականԱվտովթար՝ Կոտայքի մարզում. 75-ամյա վարորդը Toyota Prado-ով Հրազդան-Բջնի ճանապարհին հայտնվել է փոսումՀունիսի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15;30-ի սահմաններում 75-ամյա Գրիշա Գ-ն իր վարած Toyota Prado մակնիշի ավտոմեքենայով Հրազդան-Բջնի ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկեի գոտուց և հայտնվել փոսում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գրիշա Գ-ին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր նրան մոտեցրել են Հրազդանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային։ Բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկը։ Ա. Մինասյանը տեղափոխվել է հիվանդանոց, որպեսզի սթափության աստիճանը պարզվի։Ավելին11:4524.06.22