Լրահոս
2026-01-26
-
ՄիջազգայինԱՄՆ ամենահզոր ռազմանավը մոտեցել է Իրանին, Թեհրանը կործանիչներ է հանել. մեծ պատերազմն անխուսափելի՞ էՊիկին է հասել լարվածությունը Պարից ծոցում: Միացյալ Նահանգներն իր ամենահզոր ռազմանավը՝ «Աբրահամ Լինքոլնն» է Իրանի ափերին մոտեցրել: Իրանը կործանիչներ է օդ բարձրացրել: «Մենք պաշտպանվելու թե՛ կարողություններ, թե՛ կամք ունենք»,- մեկնաբանելով ամերիկյան ավիակրի ժամանումը տարածաշրջան՝ հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային: Սպիտակ տունը պնդում է՝ հարվածելու մտադրություն չունի, պարզապես իր ուժն է ցուցադրում:Ավելին21:5726.01.26 -
ՀասարակականՁեր լռությանը ես լույս եմ պարտք. Աշոտ Մինասյան«Ձեր լռությանը ես լույս եմ պարտք.Ավելին21:4226.01.26 -
ՀասարակականՔՊ-ականներից ովքեր չեն ծառայել բանակում. ինչո՞ւ նրանց հետևից չեն գնում. «Ժողովուրդ»«Ժողովուրդ»-ը գրում է. Օրերս հրավիրված ասուլիսի ժամանակ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ ՊՆ-ում աշխատող բոլոր այն ծնողներին, որոնց զավակներն ունեն այլ երկրի քաղաքացիություն։ Իսկ ինչպես է ստացվել, որ իշխող ուժի շատ անդամներ չծառայելով դեռ պաշտոն են զբաղեցնում։Ավելին21:2626.01.26 -
ԻրավականԿարգալույծ քահանաներն ու թեմի առաջնորդն առաջին անգամ դեմ առ դեմ՝ դատարանումՄեկ ամսով երկարաձգվել է կաթողիկոսի քրոջ որդու՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը և նույն թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանի տնային կալանքը: Ըստ մեղադրանքի՝ Մկրտիչ Սրբազանը հոգևորականներին հարկադրել է մասնակցել Նիկոլ Փաշինյանի դեմ հավաքներին, 2021-ի ընտրությունների ժամանակ ձայն չտալ նրա կուսակցությանը: Եվ իբր դրան օժանդակել է Տեր Գարեգինը: Նրանք մեղադրանքը չեն ընդունում: Կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի՝ նախկին տեր Արամի և Արամայիս Թախմազյանի՝ նախկին տեր Թադեի հայտարարություններն են դատական այս վեճի հիմքում:Ավելին21:1926.01.26 -
ՀասարակականՋերմաստիճանային ինվերսիա․ երբ մթնոլորտը «խելագարվում է»․ Լևոն ԱզիզյանԱնշուշտ նկատել եք, որ պարզ ու սառն օրերին ծխնելույզներից ելնող ծուխը ոչ թե բարձրանում է վեր, այլ տարածվում է գետնին մոտ։ Սակայն քչերն են մտածում, որ այդ պահին՝ թռչնի թռիչքի բարձրության վրա, օդը կարող է զգալիորեն ավելի տաք լինել, քան երկրի մակերևույթին։ Ջերմաստիճանային ինվերսիան մթնոլորտային մի պարադոքս է, որը քաղաքները փակում է սմոգի թակարդում և ստիպում օդին «վարել իրեն» սովորական տրամաբանությանը հակառակ։ Այս նյութում կփորձենք պարզաբանել, թե ինչպես են անտիցիկլոնները ստեղծում այս անտեսանելի ջերմային գմբեթը և ինչու անգամ լավագույն թվային մոդելները պարբերաբար սխալվում են նման պայմաններում մերձերկրյա օդի ջերմաստիճանը հաշվարկելիս։Ավելին21:0726.01.26 -
ՔաղաքականԸնտրությունների կեղծման ֆունդամենտը դրվե՞լ է. հստակ որոշում ունի «Հայաքվեն»«Հայաքվե» դիտորդական առաքելությունն արձագանքել է անցած շաբաթավերջին իրենց հասցեին իշխանականների հնչեցրած մեղադրանքներին: ՔՊ-ականները ուրբաթ փոփոխություններ են արել ընտրական օրենսգրքում՝ ամրագրելով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավունք ունի վարույթ հարուցել և ուժը կորցրած ճանաչել դիտորդական առաքելության հավատարմագրումը, եթե այն քարոզչություն ու հակաքարոզչություն իրականացնի կամ ֆինանսական աղբյուները չբացահայտի: Ի՞նչն է համարվում քարոզչություն կամ հակաքարոզչություն, ՔՊ-ականները չեն պարզաբանել: «Հայաքվեի» ներկայացուցիչների կարծիքով՝ ՔՊ-ն, պարզապես ուզում է մեկուսացնել իրենց, որպեսզի միայն իրենց համար կառավարելի դիտորդական կազմակերպությունները հետևեն քվեարկության ընթացքին:Ավելին21:0126.01.26 -
ՔաղաքականԵս հանդիպեցի նոր սերնդին՝ ներկայացնելու, թե ինչպես է մեր տնտեսական ծրագիրը փոխելու նրանց կյանքը․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Ես հանդիպեցի նոր սերնդին՝ ներկայացնելու, թե ինչպես է մեր տնտեսական ծրագիրը փոխելու նրանց կյանքը։ Այս մասին գրել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։Ավելին20:5426.01.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Հայեր են արտաքսվել ԱՄՆ-ից այդ երկրի փոխնախագահի՝ Հայաստան այցից առաջՀայլուր 20։30 Հայեր են արտաքսվել ԱՄՆ-ից այդ երկրի փոխնախագահի՝ Հայաստան այցից առաջԱվելին20:3026.01.26 -
ԻրավականԹմրանյութի գլանակի առեղծվածը. Արշակ Սրբազանի գործով միակ իրեղեն ապացույցն անհետացե՞լ էՀայաստանի քննչական կոմիտեն չի մեկնաբանում սկանդալային տեղեկությունը, որ Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը՝ թմրանյութի գլանակը, անհետացել է: Այդ մասին «Հրապարակ» օրաթերթն է գրել: Եթե չկա իրեղեն ապացույցը, նշանակում է՝ չկա նաև քրեական գո՞րծը:Ավելին20:2226.01.26 -
ՀասարակականՄի՛ վախեցեք ոչնչից, Աստված գոյություն ունի, Մի՛ վախեցեք ոչնչից, Աստված գոյություն ունի, և մահ չկա. Մարգարիտա Սիմոնյանն՝ առանց կեղծամիև մահ չկա. Մարգարիտա Սիմոնյանն՝ առանց կեղծամիՌուսաստանի հայտնի մեդիակառավարիչներից հայազգի Մարգարիտա Սիմոնյանը, ով քաղցկեղի բուժում է ստանում, Telegram ալիքում հրապարակել է իր լուսանկարը՝ առանց կեղծամի։Ավելին20:1226.01.26 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքը` այսօրԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 26-ին, կազմել է 378.86 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.21 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։Ավելին19:5826.01.26 -
ՔաղաքականԱտոմակայանը փակելու համա՞ր է Վենսը գալիս Երևան. վտանգավոր միջուկ՝ ՀՀ-ԱՄՆ հարաբերություններումԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան այցի ժամանակ կնքվելու է միջուկային համագործակցության հայ-ամերիկյան համաձայնագիր: Սպիտակ տունն էր հաստատել, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի՝ փետրվարին կայանալիք տարածաշրջանային այցի օրակարգում այդ հարցն է: Առաջին հայացքից Միացյալ Նահանգների հետ ռազմավարական նշանակության նման համաձայնագիրը մեծ հեռանկարներ կարող է բացել մեր երկրի համար, սակայն ի՞նչ ռիսկեր կարող են լինել, հատկապես՝ Վաշինգտոն-Բաքու ռազմատեխնիկական առևտրի ֆոնին: Էներգետիկ փորձագետ Արմեն Մանվելյանը համաձայնագիրը դիտարկում է Փաշինյանի՝ Ադրբեջանի էներգետիկ համակարգին միանալու հայտարարության ու Անկարայի՝ հայկական ատոմակայանը փակելու պահանջի ենթատեքստում:Ավելին19:4126.01.26 -
ՀասարակականԱՄՆ-ն Հայաստան է արտաքսել մի խումբ քաղաքացիների․ ՍպուտնիկArmeniaSputnik-ի տեղեկություններով՝ օրերս Երևանում վայրէջք է կատարել ԱՄՆ-ից ժամանած Boeing 767-300 ինքնաթիռը. հենց դրանով են տեղափոխել տեղահանվածներին:Ավելին19:2426.01.26 -
ՀասարակականՋարդված մեքենաներ, նյարդայնացած վարորդներ. փոսն ընկած Երևանն ազդանշան է տալիս ԱվինյանինՃանապարհները մերկասառույցից մաքրելու քաղաքային իշխանությունների ավանդական մեթոդը ջրի երես է հանել հին խնդիրները: Աղ ու ավազը ոչ միայն սառույցն են հալեցրել, այլև քաղաքի փոսերն են բացել՝ որոշ տեղերում մի քանի մետր խորացրել: Մինչ վարորդները բողոքում են ճանապահների անմխիթար վիճակից և դրա հետևանքներից, քաղաքապետարանը ճանապարհները մաքրելու նոր մեթոդներ է խոստանում՝ հաջորդ տարի աղաջուր կցանեն:Ավելին19:0726.01.26 -
ՀասարակականԵրևանի նախկին քաղաքապետ, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի աշխատանքային գործունեությունը70 տարեկանում մահացել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նիկոլայի Նազարյանը:Ավելին18:5826.01.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Ծանր առերեսում՝ դատարանում. մեղադրյալներն ու տուժողները եկեղեցականներ ենՀայլուր 18։30 Ծանր առերեսում՝ դատարանում. մեղադրյալներն ու տուժողները եկեղեցականներ ենԱվելին18:3026.01.26 -
ԻրավականՔԿ-ն՝ Նարեկ Կարապետյանի հետ կապված վարույթի մասինՔննչական կոմիտեում Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քննություն է ընթանում՝ պարզելու նրա զինվորական ծառայության պիտանիության հետ կապված առողջական հանգամանքները: Նա հրաժարվել է անցնելու հանձնաժողովային հետազոտություններ, որոնք անհրաժեշտ են նախկինում պատճառ դարձած առողջական խնդիրները գնահատելու համար: Այս մասին 5-րդ ալիքի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ՔԿ-ից։Ավելին18:1826.01.26 -
ԻրավականՈրպես անհետ կորած որոնվող 17-ամյա Աննա Զաքարյանը հայտնաբերվել էՀունվարի 25-ին հաղորդվել էր 2009 թվականին ծնված Աննա Զաքարյանի անհետ կորելու մասին:Ավելին17:5926.01.26 -
ՀասարակականՔրիստոնյաների միասնության համար աղոթքի շաբաթը անցավ Հայ Եկեղեցու վկայության նշանի ներքո. Մայր ԱթոռՀունվարի 25-ին Հռոմի Սուրբ Պողոսի տաճարում տեղի ունեցավ Երեկոյան ժամերգություն՝ նախագահությամբ Նորին Սրբություն Պապ Լևոն ԺԴ (XIV)-ի, որով ամփոփվեց Քրիստոնյաների միասնության համար աղոթքի շաբաթը՝ տարբեր Եկեղեցիների և եկեղեցական համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ։Ավելին17:4626.01.26 -
ՔաղաքականՓաշինյանին հեռացնել հնարավո՛ր է. «Հայաստանը» կոչ է անում ակտիվ մասնակցել ընտրություններինԿեղծ է պնդումը, թե խորհրդարանական ընտրություններով հնարավոր չէ Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից: Կիրակի աբովյանցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել են «Հայաստան» խմբակցության պատգամավորները: Նրանց համոզմամբ՝ իշխանափոխության առաջին քայլը պետք է լինի ընտրատեղամասեր գնալը, քվեարկությանը ակտիվ մասնակցելը:Ավելին17:3026.01.26