Լրահոս
2022-06-15
-
ՀասարակականԵրևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորըՀունիսի 15-ին, ժամը 15:31-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արփի գյուղից Արենի գյուղ տանող հատվածում, ավտոմեքենան գլորվել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: NEWS.am-ին ԱԻն–ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 113-րդ կմ-ին «VAZ 2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1991 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել (մոտ 5 մ) և հայտնվել ճանապարհամերձ հատվածում։ Շտապօգնության աշխատակիցները վարորդին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն․ հոսպիտալացման կարիք չի առաջացել: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:Ավելին19:4515.06.22 -
ԻրավականՍուտ մատնություն՝ հանուն ընկերության. ընկերոջն օգնելու համար ասել է, թե իբր 28-ամյա երիտասարդը կրակել է իր ոտքինՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Գորիս քաղաքի 40-ամյա բնակչի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ պարզվել է, որ հիշյալ 40-ամյա տղամարդը, գիտակցելով իր կողմից տրամադրված տեղեկատվության կեղծ լինելու իրողությունը, մեղադրանքի արհեստական ապացույց ստեղծելով զուգորդված սուտ մատնություն կատարելով, 28-ամյա համաքաղաքացուն մեղադրել է իր առողջությանը թեթև վնաս պատճառելու մեջ: Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ հիշյալ 40-ամյա տղամարդը 2021թ. հուլիսի 13-ին շենքի բակում վայր ընկնելու հետևանքով վնասել է ծնկահոդը՝ ստանալով թեթև վնաս: Այնուհետև, վերջինս տեղեկանալով, որ նույն օրը Գորիս քաղաքում 28-ամյա համաքաղաքացու և իր ընկերոջ միջև տեղի է ունեցել վիճաբանություն և ընկերը մեղադրվում է դեպքի վայրում ինքնաձիգով կրակոցներ արձակելու և մի շարք անձանց հրազենային վնասվածքներ պատճառելու համար, նրան որևէ կերպ օգնելու նպատակով, գրավոր հաղորդում, ինչպես նաև ցուցմունքներ է տվել, որ հիշյալ օրը առաջացած վեճի ժամանակ, բաժանելու նպատակով մոտեցել է տղաներին, սակայն 28-ամյա երիտասարդն ատրճանակով կրակել է իր ոտքին՝ պատճառել մարմնական վնասվածք, որից հետո վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել է վայր ընկնելու ժամանակ իր հագին եղած տաբատը և հայտարարել, որ տաբատի դիմային հատվածում առկա անցքն առաջացել է երիտասարդի կողմից արձակած կրակոցից: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գորիս քաղաքի 40-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:Ավելին19:3015.06.22 -
ՀասարակականՄաստակի օգուտներն ու վնասները. խորհուրդներ ատամնաբույժիցՄաստակի՝ օրգանիզմի վրա ունեցած դրական ու բացասական ազդեցության մասին Aysor.am-ը զրուցել է ատամնաբույժ Արևիկ Մովսիսյանի հետ. «Ուտելուց հետո մաստակ ծամելը կարող է մաքրել ձևավորված փառը և վերացնել սննդի փոքր մասնիկները: Այն դեպքերում, երբ ատամի խոզանակ և թել չկա, մաստակը կարող է մասամբ կատարել այդ գործառույթները և ապահովել բերանի խոռոչի նվազագույն հիգիենա: Թքի ավելացումը թույլ է տալիս ոչ միայն վերականգնել թթու-բազային հավասարակշռությունը, այլև ապահովում է սննդի մասնիկների վերացումը»։ Մաստակը մերսող ազդեցություն ունի լնդերի վրա՝ լավացնելով արյան շրջանառությունը։ Այն օգնում է նաև ականջների խցանման և սրտխառնոցի դեպքում՝ նվազագույնի հասցնելով անհարմարությունները։ Ատամնաբույժը նշեց, որ ուտելուց հետո մաստակ ծամելը խթանում է աղիների արտազատական և շարժիչ գործառույթները: Բացի այդ, ստամոքսը ակտիվորեն արտադրում է ստամոքսահյութ և ֆերմենտներ։ Այս գործընթացների համակցումը հանգեցնում է սննդի ավելի լավ մարսողության և նյութափոխանակության գործընթացների արագացման: Չնայած բավականին մեծ թվով դրական կողմերին, մաստակն ունի նաև բացասական ազդեցություն: Մաստակի երկարատև ծամումը, հատկապես, եթե դա տեղի է ունենում դատարկ ստամոքսին, կարող է հանգեցնել ստամոքսահյութի ավելորդ արտադրության՝ հրահրելով աղեստամոքսային տրակտի մի շարք լուրջ հիվանդությունների զարգացում: «Կարող է առաջանալ ծնոտների կապանների և մկանների բնականոն գործունեության խախտում. կապանային ապարատի նման ծանրաբեռնվածության հետևանք կարող է լինել գլխացավը։ Մաստակը կարող է վնասել ատամի էմալը, լցոնման նյութը և օրթոդոնտիկ կառուցվածքները (կամուրջներ, պսակներ և այլն)՝ թուլացնելով դրանք», - ասաց Արևիկ Մովսիսյանը։ Մաստակի հաճախակի և երկարատև ծամումը կարող է հանգեցնել դեմքի համաչափության խախտման՝ մկանների միակողմանի մեծացման պատճառով։ Բացի այդ, հաճախակի ծամելու շարժումները հրահրում են կնճիռների ձևավորում։ Ատամնաբույժը խորհուրդ տվեց մաստակ ծամել ոչ ավելի, քան 5 րոպե և միայն ուտելուց հետո։ Շատ դեպքերում մաստակը չի վերացնում բերանի տհաճ հոտը, այլ միայն քողարկում է այն։ Հոտի պատճառն առավել հաճախ ատամների, ԼՕՌ օրգանների և մարսողական համակարգի հիվանդություններն են։ Մաստակ ընտրելիս անհրաժեշտ է նախապատվությունը տալ հեղինակավոր արտադրողներին և մեծ ուշադրություն դարձնել արտադրանքի բաղադրությանը։ Մաստակ օգտագործելիս հատուկ խնամք պետք է ցուցաբերեն բերանի խոռոչի և մարսողական համակարգի հիվանդություններ ունեցող մարդիկ, հղի և կերակրող կանայք, երեխաները:Ավելին19:1515.06.22 -
ՔաղաքականՄարիա Զախարովայի հայտարարությունը նշանակում է՝ ԼՂ խնդիրը չի լուծվել, շարունակում է գոյություն ունենալ. քաղտեխնոլոգՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը պետք է ընկալել այն դիրքերից, որ անկախ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման աշխատանքներից՝ ԼՂ խնդիրը չի լուծվել և շարունակում է գոյություն ունենալ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ «Ադրբեջանը հայտարարում է, որ հարցը լուծվել է պատերազմի ընթացքում, և ԼՂ խնդիր, որպես այդպիսին, այլևս գոյություն չունի։ Բայց Ռուսաստանը բազմիցս նշել է, որ ինքն այդ տեսակետին համաձայն չէ, և սահմանազատման գործընթացը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ կապ չունի։ Իսկ ինչո՞ւ են Ռուսաստանի և Ադրբեջանի դիրքորոշումներն այս հարցում այսքան տարբեր. որովհետև սահմանագծման և Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից հետո Ադրբեջանը կարող է ՌԴ-ին ստիպել Արցախից դուրս բերել խաղաղապահներին»,- ասաց քաղտեխնոլոգը։ Նման սցենարի դեպքում, ըստ Բադալյանի, արցախահայությունը մեկ գիշերվա ընթացքում ստիպված է լինելու լքել իր հայրենիքը, իսկ Ռուսաստանն իր հերթին կորցնելու է բոլոր լծակները։ «Չկա ռուս խաղաղապահների հարց, չկա նաև Արցախի հարց։ Սա նշանակում է, որ Ադբեջանը կարող է հայտնվել Արևմուտքի վերահսկողության տակ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Սա, բնականաբար, չի կարող ՌԴ-ի համար շահեկան լինել, դրա համար էլ ռուսական կողմն անընդհատ հասկացնում է՝ «Հայաստան և Ադրբեջան, որքան էլ սահմաններ գծեք, միևնույն է, Ղարաբաղի կարգավիճակի հարցը բաց է մնում։ Իսկ քանի դեռ կարգավիճակի հարցը լուծված չէ, ռուսական խաղաղապահ զորքը շարունակելու է մնալ Արցախում»,- ասաց Արմեն Բադալյանը։Ավելին19:0015.06.22 -
Արցախ«Հորդորում և խնդրում ենք անհարկի չշահարկել տարիներ շարունակ իրականացված և ներկայումս անդադար իրականացվող ծանրաբեռնված աշխատանքի արդյունավետությունն ու կարևորությունը»․ Արցախի ԱԱԾԱրցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել․ «Վերջին օրերին հրապարակվել են տարբեր հայտարարություններ նախկին տարիներին օտարերկրյա քաղաքացիների կողմից Արցախ, մասնավորապես քաղաք Շուշի կատարված անարգել այցելությունների և, ենթադրաբար ,Արցախի Հանրապետությանն ի վնաս գործունեություն իրականացնելու վերաբերյալ: Վերոգրյալի շուրջ տարբեր բնույթի մեկնաբանություններին ի պատասխան հայտնում ենք հետևյալը. Ազգային անվտանգության մարմինների մասին ԱՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն ազգային անվտանգության ծառայությունն օժտված է հակահետախուզական գործունեություն իրականացնելու իրավասությամբ, որն ուղղված է օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտմանը, կանխմանը և խափանմանը: Հատկապես վերջին տարիներին զբոսաշրջության և այլ նպատակներով Արցախի Հանրապետություն են այցելել բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ (այդ թվում նաև ազգությամբ թուրքեր), արձանագրվել են նույնիսկ ամուսնությունների, Արցախում մշտական բնակություն հաստատելու դեպքեր: Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հակահետախուզական գործունեության շրջանակում մշտապես վեր է հանել կասկածահարույց դեպքերը, կատարել անհրաժեշտ ստուգողական և կանխարգելիչ գործողություններ, այդ անձինք հրավիրվել են ազգային անվտանգության ծառայություն, ստացվել են անհրաժեշտ պարզաբանումներ, իսկ անցանկալի անձանց մուտքն ընդհանրապես արգելվել էր: Վերոգրյալի հիման վրա հորդորում և խնդրում ենք անհարկի չշահարկել ու կասկած չհարուցել Արցախի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների կողմից տարիներ շարունակ իրականացված և ներկայումս անդադար իրականացվող ծանրաբեռնված աշխատանքի արդյունավետությանն ու կարևորությանը և դրա փոխարեն Արցախի Հանրապետության անվտանգությանն ուղղված ցանկացած կասկածահարույց դեպքի ականատես լինելու պարագայում ցուցաբերել բարձր գիտակցություն և անհապաղ հաղորդել Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններին»:Ավելին18:4515.06.22 -
Քաղաքական«Դիմադրություն»-ը պետք է հաղթի, որ հայը ունենա հայրենիք․ Թադևոս Ավետիսյան«Դիմադրություն»-ը պետք է հաղթի, որ հայը ունենա հայրենիք․ Թադևոս ԱվետիսյանԱվելին18:2615.06.22 -
ՏարածաշրջանԹուրքիան դեռևս չի փոխել իր դիրքորոշումը ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցովԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Անկարայի դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հարցում չի փոխվի, և որ այդ երկրների՝ դաշինքին անդամակցելու համար պետք է քայլեր ձեռնարկվեն թուրքական կողմի մտահոգությունները փարատելու ուղղությամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: «Մենք կսպասենք կոնկրետ քայլերի Հելսինկիից և Ստոկհոլմից։ Մինչ այդ, մեր վերաբերմունքը խնդրին կմնա անփոփոխ»,- ընդգծել է նա։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Ֆինլանդիան և Շվեդիան պատրաստ են փարատել Թուրքիայի մտահոգությունները ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ, որպեսզի հնարավորինս շուտ դառնան ՆԱՏՕ-ի անդամ։ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Շվեդիան և Ֆինլանդիան պետք է դադարեն աջակցել PKK-ին, որից հետո Թուրքիան դեմ չի լինի այդ երկրների՝ ՆԱՏՕ-ի դաշինք մտնելուն։Ավելին18:2015.06.22 -
ՊՆ N զորամասի հրաձգային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մարտավարական պարապմունքներՄարտական իրադրությանն առավել մոտեցված պայմաններում անձնակազմի դաշտային վարժվածության, դիմացկունության և պատրաստության ամրապնդման նպատակով հունիսի 15-ին N զորամասի հրաձգային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մարտավարական պարապմունքներ։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ Ստորաբաժանումներն երթով զբաղեցրել են նախորոշված շրջանները և անցել պաշտպանության։Ավելին18:1015.06.22 -
ՄիջազգայինՋրհեղեղ՝ Սալոնիկում. կեղտաջրերը լցվել են բնակիչների տներըԿարկուտն ու հորդառատ անձրևը Հունաստանի Սալոնիկ քաղաքում ջրհեղեղի պատճառ են դարձել: Ջրի տակ են անցել բազմաթիվ մեքենաներ, տներ, շինություններ: Փողոցի կենտրոնով հոսող կեղտաջրերը լցվել են բնակիչների տները: Տեղացիները պատմել են, որ ջրի բարձրությունը մեկ մետրի է հասել:Ավելին18:0015.06.22 -
ՍպորտՄիլանի «Ինտերը» շուտով կհայտարարի Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասինՄիլանի «Ինտերը» շուտով կհայտարարի Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասին Այս մասին Twitter-ի իր էջում գրել է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ռոմանոյի խոսքով՝ առաջիկայում Մխիթարյանը պաշտոնապես կներկայացվի որպես «Ինտերի» խաղացող: «Ռոմայի» հետ հայ ֆուտբոլիստի պայմանագիրը ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին։ Միլանյան ակումբը պատրաստ է Մխիթարյանի հետ կնքել 2 տարվա պայմանագիր՝ տարեկան 4,5 մլն եվրո աշխատավարձով։Ավելին17:5515.06.22 -
ՏարածաշրջանՎրաստանում գրանցվել է կապիկի ծաղկի առաջին դեպքըՎրաստանում գրանցվել է կապիկի ծաղկի առաջին դեպքը։ Հիվանդը հիվանդությունը թեթև է տարել։ Նա արդեն ապաքինվել է, գրում է «Սպուտնիկ Վրաստան»-ը՝ հղում անելով Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնին։Ավելին17:5015.06.22 -
ՔաղաքականՔՊ-ն, ինքն իրեն ծափահարելով, ավարտեց ԱԺ 8-րդ գումարման նստաշրջանը և գնաց ամառային արձակուրդիԵթե արտահերթ նիստեր չլինեն, պատգամավորները խորհրդարան կվերադառնան սեպտեմբերին՝ նոր նստաշրջանին։ ՔՊ-ն ինքն իրեն ծափահարելով ավարտեց ԱԺ 8-րդ գումարման նստաշրջանըԱվելին17:4515.06.22 -
ԱշխարհԵրեկ Սանկտ Պետերբուրգի մետրոյում հենց այսպիսի ուղևորի են նկատել․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵրեկ Սանկտ Պետերբուրգի մետրոյում հենց այսպիսի ուղևորի են նկատել․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱվելին17:4015.06.22 -
ՄիջազգայինԱշխարհի ամենագեղեցիկ «պատերազմն» ավարտվեցԴանիայի և Կանադայի միջև Հանս կղզու շուրջ տարածքային վեճը լուծվել է: Պատերազմի ընթացքում կղզում դրոշները փոխելիս միմյանց վիսկիներ և կոնյակներ էին նվիրում, իսկ այժմ, ստորագրված համաձայնագրով, կղզու մոտ 60%-ը կպատկանի Դանիայի, մոտ 40%-ը՝ Կանադային։Ավելին17:3515.06.22 -
ՀայաստանԵԱՀԿ ԽՎ պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՀունիսի 15-ին ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակությունը ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի և ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Այնուհետև այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել Եղեռնը հավաստող վավերագրերին և փաստաթղթերին: ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Պատվավոր հյուրերի» հուշամատյանում գրառում է կատարել՝ նշելով, որ հարգում է Եղեռնի զոհերի հիշատակը և խաղաղություն ցանկանում մեր երկրին:Ավելին17:3015.06.22 -
ՏարածաշրջանԿադիրովը մեկնաբանել է Պուտինի առողջական խնդիրների մասին լուրերըՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հերքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առողջական խնդիրների մասին լուրերը։ Քաղաքական գործիչը ձայնային հաղորդագրությունը հրապարակել է Telegram-ում։ «Այնպիսի անհեթեթություն եմ կարդացել, անհեթեթություն, որ մեր նախագահը իբր առողջական խնդիրներ ունի, կոմայի մեջ է, նրան փոխարինող են փնտրում։ Ես ուզում եմ ձեզ վշտացնել, ես վերջերս խոսել եմ նախագահի հետ, նա շատ զվարթ, հրամայական ձայն ուներ, և պատրաստ է ավարտել հատուկ գործողությունը՝ հնարավորինս չվնասելով ուկրաինացի ժողովրդին և պետությանը»,- ասել է Կադիրովը։Ավելին17:2515.06.22 -
Արտաքին քաղաքականությունՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները երեկոյան կհայտարարեն Կիևին ռազմական նոր օգնություն տրամադրելու մասին․ ՍտոլտենբերգՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները երեկոյան կհայտարարեն Կիեւին ռազմական նոր օգնություն տրամադրելու մասին՝ ներառյալ ծանր սպառազինություններն ու հեռահար հրետանին. Ստոլտենբերգ Ստոլտենբերգը նաեւ պնդում է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի բանակը հետխորհրդային սպառազինությունից դաշինքի զենքի տեղափոխման պլան է պատրաստում:Ավելին17:2015.06.22 -
ՔաղաքականԸնդդիմադիր պատգամավորները ԵԱՀԿ ԽՎ նախագահին պատմել են Ոստիկանության կիրառած բիրտ ուժի մասինՀայաստանում երկօրյա այցով գտնվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի գլխավորած պատվիրակության հետ այսօր խորհրդարանում հանդիպել են ընդդիմադիր պատգամավորները: Հանդիպումից հետո նրանք լրագրողներին պատմել են, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի աչքերը, իրենց խոսքով, չռվել են, երբ իմացել է Դիմադրության շարժման հանրահավաքների ժամանակ պատգամավորների ու քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կիրառած բիրտ ուժի մասին: Եվրոպացի պաշտոնյաները խնդրել են իրենց տեսագրություններ տալ:Ավելին17:1515.06.22