Լրահոս
2022-06-13
-
ՀայաստանՀանրապետության տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպԵրևանում հունիսի 13-ին կեսօրից հետո, հունիսի 14-16-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ: Հունիսի 17-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Մարզերում հունիսի 13-ին կեսօրից հետո, հունիսի 14-16-ը շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո, 17-ին, 18-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: Արցախում հունիսի 13-ին և 14-ին սպասվում է անձրև և ամպրոպ։Ավելին16:0013.06.22 -
ՀասարակականՊտղավան գյուղում ավտոմեքենա է այրվելՀունիսի 13-ին՝ ժամը 10:43-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղավան գյուղում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ 1-ին փողոցի 2-րդ փակուղում այրվում է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա․ Խ․). տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:19-ին, մարվել՝ 11:37-ին: Այրվել է ավտոմեքենան:Ավելին15:5413.06.22 -
Անցած շաբաթ Շիրակի մարզում գրանցվել է 47 ծնունդՀունիսի 6-12-ը Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույս աշխարհ է եկել 25 տղա, 22 աղջիկ։ Նախորդ շաբաթ գրանցվել է 47 ծնունդ։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:Ավելին15:5213.06.22 -
ՔաղաքականՆոր մարտավարություն է ներկայացնելու Դիմադրության շարժումը վաղվա հանրահավաքինԴիմադրության շարժման վաղվա հանրահավաքի ընթացքում ծրագրային ելույթ է հնչելու. շարժման ներկայացուցիչները խոսելու են այն մասին, թե որտեղից են եկել, ուր են հասել ու դեպի ուր են գնում: Շարժման ներկայացուցիչներից Իշխան Սաղաթելյանը «Հայլուր»-ի հետ զրույցում նշել է, որ վաղը հանրահավաքի մասնակիցների հետ շատ անկեղծ խոսելու են նաև բացթողումների մասին, ներկայացնելու են գործողությունների նոր մարտավարություն ու առաջ են գնալու այնքան, մինչև Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա:Ավելին15:5013.06.22 -
ԱշխարհՉուվաշիայում մոտորանավակի և բեռնատար նավի բախման հետևանքով չորս մարդ է մահացելԱյսօր մոտորանավակի և բեռնատար նավի բախման հետևանքով չորս տղամարդ է մահացել։ «Известия»-ի փոխանցմամբ՝ ջրային տրանսպորտի վթարը տեղի է ունեցել Չուվաշիայի Հանրապետության Մորգաուշսկի շրջանում։ Նշվում է, որ մոտորանավակի ուղևորները զոհվել են, բեռնատար նավի անձնակազմի անդամներից տուժածներ չկան։ Այժմ որոշվում է մարդկանց ափ հասցնելու հարցը։Ավելին15:4513.06.22 -
ՏարածաշրջանՍևերոդոնեցկում թեժ մարտեր են ընթանում․ ռազմական գործողությունների 110-րդ օրըՍևերոդոնեցկում թեժ մարտեր են ընթանում․ ռազմական գործողությունների 110-րդ օրըԱվելին15:4113.06.22 -
ՀասարակականԱնցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 47 վթար. 3 մարդ մահացել է, 88-ը՝ ստացել մարմնական վնասվածքներԸստ ոստիկանության՝ հունիսի 10-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 128 դեպք, որից 14-ը՝ նախկինում կատարված։ Հայտնաբերվել են 5 անհետ կորած, 16 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 12, խարդախության և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 47 պատահար. 3 մարդ զոհվել է, 88-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին15:3813.06.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Բայրաքթարը նոր ռազմական ինքնաթիռներ է ներկայացնում | 13.06.2022Ավելին15:3013.06.22 -
ՀայաստանԳրանցվել է 619 դեպք, որից 162-ը՝ արտակարգ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթըՀունիսի 6-ից 12-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 619 դեպք, որից 162-ը արտակարգ, այդ թվում՝ 98 հրդեհի, 1 փլուզման, 7 ինքնասպանության փորձի դեպք, 35 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 203 կենցաղային կանչ. տուժել է 86 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 20 մահ: Արձանագրվել է թունավորման 5 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 11 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 51 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 21 տրանսպորտային միջոց:Ավելին15:2313.06.22 -
ԱշխարհԲրիտանուհին մեկ շաբաթվա ընթացքում 2 անգամ հղիացել էDaily Mail-ը հայտնում է՝ Լոնդոնի Բեքթոն արվարձանի 30-ամյա բնակչուհի Ալինա Լուկան մեկ շաբաթվա ընթացքում երկու անգամ հղիացել է։ Իրենց առաջնեկից հետո բժիշկները պնդել էին, որ նա միայն հինգ տոկոս հնարավորություն ուներ նորից մայր դառնալու։ Սակայն պլանային ուլտրաձայնային հետազոտության ժամանակ բժիշկները պարզել են, որ բրիտանուհին հղի է երկվորյակներով, որոնք բեղմնավորվել են մեկ շաբաթվա տարբերությամբ։ Արգանդում գտնվող երեխաները երկվորյակներ չեն։ Լուկան դստրերին անվանել է Էլլի և Միլի։ Աղջիկները ծնվել են 35 շաբաթականում՝ գրեթե նույն հասակով և քաշով։Ավելին15:1313.06.22 -
ՄիջազգայինԴրագին, Շոլցը և Մակրոնը հունիսի 16-ին կայցելեն ԿիևԻտալիայի վարչապետ Մարիո Դրագին, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պլանավորում են հինգշաբթի օրը՝ հունիսի 16-ին, համատեղ այց կատարել Կիեւ: Հունիսի 12-ին այդ մասին հայտնել Է La Stampa թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հունիսի 11-ին Ուկրաինա այցելելու՝ ղեկավարների մտադրության մասին հայտնել Է Bild am Sonntag թերթը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին15:0713.06.22 -
ՀայաստանԱբովյան քաղաքում վթարային ջրանջատում կլինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հունիսի 14-ին՝ ժամը 06:00-13:00, կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի՝ 3-րդ, 4-րդ, 7-րդ միկրոշրջանների և Հատիսի փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին15:0313.06.22 -
Հայաստան«Զբոսաշրջային խարդավանքներ». խորհուրդներ հանգստի սեզոնին արտերկիր մեկնողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ«Զբոսաշրջային խարդավանքներ». խորհուրդներ հանգստի սեզոնին արտերկիր մեկնողներինԱվելին15:0013.06.22 -
ՔաղաքականՄեր հաղթանակի այլընտրանքը Հայաստանի թուրքացումը և Արցախի հայաթափումն է. ՍաղաթելյանՄեր հաղթանակի այլընտրանքը Հայաստանի թուրքացումը և Արցախի հայաթափումն է։ Դա թույլ տալ մենք չենք կարող։ Հունիսի 14-ին, ժամը 19։30-ին արի՛ Ֆրանսիայի հրապարակ։Ավելին14:5713.06.22 -
ՔաղաքականԱյ հիմա ծափ տվեք Նիկոլին. Արեգնազ ՄանուկյանԱյ հիմա ծափ տվեք Նիկոլին, արա՛ Ընդդիմադիր-հաճախորդ աշխատող Նիկոլ Փաշինյանը խոսում էր իշխանության ու բիզնեսի սերտաճումից, իշխանավորների հաջողակ բիզնեսից, պադավատապետությունից, Սաշիկի 50 տոկոս փայերից, օլիգարխների պատգամավոր դառնալուց, բանակում մայկա-տռուսիկների թալանից։ Նա աղի արտասուք էր քամում հնդկական ու մեքսիկական սերիալների սիրահարներից՝ նրանց համոզելով, որ վատ են ապրում, քանզի Սաշիկը 50/50 է անում, մականունավորները մտնում են խորհրդարան, իշխանավորները պադավատներով են ման գալիս, պաշտոնյաների բարեկամները այս կամ այն տեղ տնօրեններ են նշանակվում որպես «կռիշ», բանակից «մայկա, տռուսիկը» գողացվում է։ Վարչապետի աթոռը զավթելուց հետո Նիկոլը մոտ 1 միլիոն դոլար է ծախսել՝ հանուն իր ու իր ընտանիքի անդամների պադավատային ավտոպարկը թարմացնելու։ Իր շրջապատը վերածվել է հաջողակ բիզնեսմենների․ թալանում են աննախադեպ չափերի։ Մականունավոր կարկառուն օլիգարխները «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով դարձել են պատգամավորներ, բանակում «մայկա, տռուսիկի» թիվ մեկ պատասխանատուն՝ նույնպես։ Սաշիկի 50 տոկոսի թեմայով գեթ մեկ գործ չի հայտնաբերվել։ Փոխարենը հայտնի է դարձել, որ Նիկոլ Փաշինյանի ավագ եղբայրը 2018-ի իշխանափոխությունից հետո Ռուսաստանից տեղափոխվել է Հայաստան ու դարձել միանգամից 4 ընկերությունների տնօրեն։ Ահա սա՛ է Նիկոլ Փաշինյանի իրական դեմքը՝ թալանչի, ագահ, սուտասան, երեսպաշտ, կեղծավոր։ Դե հիմա ծափ տվեք Նիկոլին, արա՛։ Հ․Գ․ Ստի ու կեղծիքի հերթական դրսևորում էր Նիկոլի այցի կազմակերպումը Արարատի մարզ։ Ոստիկանական հոծ շարքերի հետևում թաքնվողը, մի քանի մետր տեղաշարժը մի քանի հազար ոստիկանով ապահովողն ինքն իրեն ու իր փոքրաթիվ կողմնակիցներին ուզում էր ցույց տալ, թե, իբր, դուխով է, ժողովուրդն իր հետ է, ինքն ազատ շփվում է ժողովրդի հետ։ Բայց ստացվեց ինչպես միշտ, այսինքն՝ հերոս Աբաջյանի կեղծ պապիկին օգտագործելու պես մի բան։Ավելին14:5313.06.22 -
ՀայաստանՎանի մոտ գրանցված երկրաշարժը զգացվել է նաև ԵրևանումԹուրքիայում գրանցված 5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում: Արարատի մարզում և Երևանում ցնցման ուժգնությունը 2-ից 3 բալ է եղել: Գիշերը՝ Երևանի ժամանակով 22-ն անց 35-ին է Վան քաղաքից 30 կմ հյուսիս-արևելք ցնցվել երկնակեղևը: Էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը մինչև 7 բալ է եղել: Թուրքիայում գրանցված 5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում: Արարատի մարզում և Երևանում ցնցման ուժգնությունը 2-ից 3 բալ է եղել: Գիշերը՝ Երևանի ժամանակով 22-ն անց 35-ին է Վան քաղաքից 30 կմ հյուսիս-արևելք ցնցվել երկնակեղևը: Էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը մինչև 7 բալ է եղել:Ավելին14:4413.06.22 -
ՔաղաքականՓաստորեն, ոչ թե Ռուսաստանում Հայաստանի դեսպանն է, այլ ՝ Նիկոլի գրպանի դիվանագետը․ ԳաբրելյանովԵրկամյա խցանումներից և 30-40 օրվա հերթերից հետո Հայաստանի իշխանությունները վերջապես որոշեցին լուծել Ռազմա-վիրական ճանապարհի խնդիրը։ Այսօր Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ժամանել է Վլադիկավկազ՝ հանդիպելու իր ռուս գործընկերոջ և Հյուսիսային Օսիայի ղեկավարության հետ. իր թելեգրամյան ալիքում գրել է ռուսաստանահայ մեդիամագնատ, հրատարակիչ Արամ Գաբրելյանովը: «Բայց պարզվեց, որ հայկական պատվիրակության կազմում չկա Ռուսաստանում Հայաստանի դեսպան (Վաղարշակ) Հարությունյանը։ Իմ տեղեկություններով՝ նա կտրականապես հրաժարվել է այնտեղ գալ՝ պատճառաբանելով, թե Ռուսաստանի հարավում վարչապետ Փաշինյանի դեմ ռուսաստանցի հայերի բողոքի ակցիաները շատ ուժեղ են։ Փաստորեն, դեսպանը վախեցել է Հայաստանի համար կարևոր խնդիրը` հայկական բեռնափոխադրումների անարգել անցումն ապահովելը և արտահանողների խնդիրը լուծել։ Հարությունյանը դա կապել է Փաշինյանի նկատմամբ ցուցադրական հավատարմության հետ։ Փաստորեն, սա ոչ թե Ռուսաստանում Հայաստանի դեսպանն է, այլ Նիկոլի գրպանի դիվանագետը»,- գրում է նա:Ավելին14:3613.06.22 -
ՀայաստանԳիշերը մտել են Արթիկի վետերանների միության շենք և այրել ապրիլյան և 44-օրյա պատերազմի հերոսների նկարներըԿարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. Սրբապղծությունը Հայաստանում դարձել է օրակարգ Քիչ առաջ ահազանգ ստացա, որ ինչ որ թափթփուկներ, գիշերը մտել են Արթիկի վետերանների միության շենք, վնասել գույքը, այրել ապրիլյան և 44 օրյա պատերազմի հերոսների նկարները։ Հայտնում եմ, որ եթե առաջիկա մեկ երկու օրվա ընթացքում, պետական կառույցները չբացահայտեն և չպատժեն սրբապիղծներին, ստիպված կլինենք զբաղվել ինքնադատաստանով և անկանխատեսելի գործողությունների պատասխանատվությունը կկրի իշխող քաղաքական ուժը, քանի որ սրբապղծությունը իրենք ներմուծեցին Հայաստան:Ավելին14:2613.06.22 -
Սյունիքում հիմնանորոգված ճանապարհը քանդվել է կես տարի անցՏաթև-Աղվանի ճանապարհը անցած տարի վերակառուցումից հետո քանդվել է, ասֆալտը չի դիմացել անգամ մեկ տարի: Yerevan.Today-ի սյունեցի ընթերցողները ուղարկել են կադրեր, որում երևում է ցեխը, քանդած մեծ ջրափոսերը ու ոլորաններին մաշված ասֆալտներ: Հիշեցնենք, սա նիկոլ Փաշինյանի «ռազմավարական գյուտն էր»՝ պատերազմից հետո բանավոր Ալիևին խոստանալ Սյունիքից բարձունքներ, բնակավայրեր ու միջպետական ճանապարհ՝ փոխարենը հային հատուցել Տաթև-Աղվանի-Կապան այլընտրանքային ճանապարհով, որն իրականում ֆեյք PR էր նոր կորուստներից շեղելու սյունեցու ուշադրությունը: 2020 թվակաին Սյունիքում թշնամու զորքի ներխուժումից հետո, երբ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարեց, որ հրաժարվում է այդ տարածքները ետ վերցնել թշնամուց, Ադրբեջանը զորքով մտավ ու առանց կրակոցի զավթեց Գորիս Կապան, իսկ հետո Կապան Մեղրի միջպետական ճանապարհային երկու մեծ հատվածներ, ապօրինի մաքսակետերի տեղադրումից հետո Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ արագ կբարեկարգեն այլընտրանքային գրունտային Տաթև-Աղվանի-Կապան ռազմավարական ճանապարհը։ Ընդգծենք, Տաթև-Աղվանի 43 կմ հատվածի հիմնանորոգման համար բյուջեից քամվել է շուրջ 5 ու կես միլիարդ դրամ, ընդ որում՝ առանց կառուցապատողին մրցույթով ընտրելու, հավելյալ երկուս ու կես միլիոն դոլար էլ Տաթևից Սատանի կամուրջ տանող ճանապարհահատվածի համար է դուրս գրվել: Կառուցապատման ողջ ընթացքում Հ1-ը մի քանի ռեպորտաժ էր ներկայացնում «աննախադեպ» ճանապարհաշինությունից։ Այս կասկածելի տենդերի իրականացնողը «Էյ Էյ Բի քոսթրաքշն» ընկերությունն է, որի հիմնադրին ու ծավալած գործունեությանը կանդրադառնանք հաջորդիվ: Այս ընկերության գործարքը պետության հետ այսօր ուսունասիրվում է Գլխավոր դատախազության կողմից, անձամբ Արթուր Դավթյանն է անհանգստություն հայտնել Սյունիքում՝ այցի ժամանակ, ու ցուցում է տվել զբաղվել դրանով:Ավելին14:1613.06.22 -
ՀայաստանՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հրաժարական է տվելՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հրաժարական է տվել։ Ֆեյսբուքի իր էջում նա գրել է. «Ժամանակը եկավ հրաժեշտ տալու ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնին: Ես երախտապարտ եմ այս հնարավրության համար, որն ինձ ընձեռվեց՝ գրեթե 4 փորձություններով և հաջողություններով լի տարիներ ծառայելու ավիացիայի ոլորտին և մեր ժողովրդին: Ես հպարտ եմ այն արդյունքներով, որոնց մեր թիմը հասավ, հատկապես՝ մեր երկնքի անվտանգության ապահովանն ուղղված քայլերով: Առաջիկայում հստակորեն տեսանելի կլինեն նաև անվտանգության բարելավմանն ուղղված քայլերի արդյունքները: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այս ընթացքում անցավ և անցնում է շատ լուրջ բարեփոխումների և արդիականացման գործընթացներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ավիացիոն իշխանություններն այժմ ճիշտ ուղու վրա են՝ միջազգային բարձր որակի ստանդարտներին հասնելու առումով: Սա հաշվի առնելով, վստահ եմ, որ շուտով ևս ականատեսը կլինենք լավ լուրերի: Երբ 2018 թվականին ես միացա Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին, գլխավոր նպատակս էր Հայաստանը դարձնել ներդրողների համար գրավիչ ուղղության: Քովիդ 19-ի ի հայտ չգալու պարագայում ուղևորահոսքերի ակնկալվող աճի տեմպերը ՀՀ-ն կդասեին աշխարհում աճի ամենաբարձր ցուցանիշներն ունեցող երկրների ցանկում։ Միևնույն ժամանակ ես ցանկանում էի, որպեսզի Հայաստանը ունենա մրցունակ և անվտանգ ազգային փոխադրող, և Ֆլայ Առնայի մեկնարկի հայտարարությունը կարևոր քայլ էր այդ իմաստով: Էյր Արաբիա Գրուպի կողմից իրականացված ներդրումը մեզ բերեց աշխարհի ամենաանվտանգ և ամենամրցունակ ավիաընկերություններից մեկի knowhow-ն: Այսպիսով, ես հասա այն նպատակներին, որոնք դրել էի իմ առջև 2018 թվականին, բայց, ինչևիցե, այսուհետ ևս ես պատրաստ եմ ամեն կերպ աջակցելու հայկական ավիացիայի լուսավոր ապագային հասնելու գործին: Կուզենայի նաև նշել ևս մեկ կարևոր հանգամանքի մասին։ Լինելով քաղաքականությունից հեռու մարդ, և հետևաբար կաշկանդված չլինելով որևէ քաղաքական գործընթացներով, ես միշտ ընդգծել եմ ազատ, անկախ և պրոֆեսիոնալ գործարար կին լինելու կարևորությունը և որոշել եմ շուտով կրկին վերադառնալ բիզնեսի աշխարհ: Իմ՝ Կոմիտեի ղեկավար լինելու ընթացքում կյանքն ինձ օրհնեց երկու երեխաներով, բայց ես անդադար աշխատում էի, և բոլոր կանանց, ովքեր ունեն հատկապես ղեկավար պաշտոններ, խորհուրդ եմ տալիս, որ իրենց կարիերան չզոհաբերեն նմանատիպ իրավիճակներում, քանի որ մայրությունը և առաջնորդությունը խորապես փոխկապակցված են: Այսպիսով, սրանք իմ կյանքի ամենադժվարին տարիներն էին, բայց և ամենաիմաստալիցները: Ես երախտապարտ եմ և գնահատում եմ այս հնարավորությունը, որն ինձ ընձեռվել էր՝ իմ ներդրումն ունենալու մեր սիրելի ոլորտի զարգացման գործում: Ես կցանկանայի իմ շնորհակալությունը հայտնել իմ գործընկերներին, իմ թիմին, այն նվիրվածության և սիրո համար, որ նրանք տածում են ավիացիայի հանդեպ: Հարգելի ընկերներ, ինչպես միշտ, այժմ ևս ենթադրում եմ կլինեն իմ հրաժարականի պատճառների հետ կապված հոլիվուդյան մոտիվներով համեմված կեղծ լուրեր և բանբասանքներ։ Ես աշխատանքից դուրս եմ գալիս դրական էմոցիաներով և ոչ ոքի հետ չունեմ միջանձնային որևէ տարաձայնություն։ Խնդրում եմ թեթև տանեք և չհավատաք։ Սիրով՝ Տաթևիկ: Հ.Գ. Լուսանկարը՝ Ֆլայ Առնա ավիաընկերության գործունեության մեկնարկին նվիրված միջոցառումից»։Ավելին14:0613.06.22