Լրահոս
2022-06-10
-
Քաղաքական«Դիմադրության» հավաքը՝ Բաղրամյան պողոտայում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ«Դիմադրության» հավաքը Բաղրամյան պողոտայումԱվելին12:1010.06.22 -
ՏարածաշրջանԱդրբեջանի իշխանությունները վտարում են «Sputnik Ադրբեջանի» գլխավոր խմբագրինդրբեջանի միգրացիոն ծառայությունը թույլ չի տվել Բելառուսի քաղաքացիներ Վերոնիկա Անտոնովա-Տրիզնոյին եւ նրա ամուսնուն՝ Անտոն Պավլովին շարունակել աշխատանքը երկրի տարածքում։ Այս մասին տեղեկացրել է haqqin.az-ը։ «Արժե նշել, որ Վերոնիկա Անտոնովա-Տրիզնոն զբաղեցնում է «Sputnik Ադրբեջան» գործակալության գլխավոր խմբագրի պաշտոնը։ Նրա ամուսինը զբաղեցնում էր պրոդյուսերի պաշտոնը նույն գործակալությունում։ Այս տեղեկությունը լրագրողներին ներկայացրել է նաեւ պետական միգրացիոն ծառայության հանրային կապերի վարչության պետ Էլնուր Քալանթարլին։ Նա նշել է, որ նշված անձանց աշխատանքը երկարացնելու մասին դիմումները մերժվել են։ Դա ինքնըստինքյան զրոյացնում է նաեւ կեցության իրավունքը երկրում»,- գրել է պարբերականը։Ավելին12:0410.06.22 -
ԱշխարհՀարյուրամյա իտալուհին թարմացրել է իր վարորդական իրավունքըThe Guardian-ը հայտնում է, որ Վիչենցա քաղաքի հարյուրամյա բնակչուհի Կանդիդա Ուդերցոն տեսողության թեստ է հանձնել, որպեսզի թարմացնի վարորդական իրավունքի գործունեության ժամկետը։ «Բախտս բերել է, որ 100 տարեկան եմ, եւ որ այսքան առողջ եմ՝ ինձ համար ամենամեծ անսպասելիությունն է»,- ասել է իտալուհին։Ավելին11:5610.06.22 -
ԻրավականԶենքի սպառնալիքով Հնդկաստանի քաղաքացուց փող էին հափշտակելՀունիսի 8-ին, ժամը 22.16-ին, ոստիկանություն էր զանգել Հնդկաստանի Հանրապետության մի քաղաքացի և հայտնել, որ կես ժամ առաջ մի տղամարդ, որին ճանաչում է և ունի կոնտակտային տվյալները, զենքի սպառնալիքով իրենից փող է վերցրել: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 21.30-ին անհայտ անձինք ատրճանակի սպառնալիքով Հնդկաստանի վերոհիշյալ քաղաքացուց հափշտակել են 90 000 դոլար, 35.000 դրամ և դիմել փախուստի: Բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են հանցագործությունը կատարած անձանցից մեկի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում 21-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել բացատրություն: Նա ձերբակալվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործություն կատարած մյուս անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:Ավելին11:4110.06.22 -
ԱրցախԹուրքիան ու Ադրբեջանը կնշեն Շուշիի հռչակագրի մեկամյակըՇուշիի հռչակագրի ստորագրման մեկամյակի կապակցությամբ Արցախի՝ ներկայում Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաքում կհավաքվեն Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնյաները: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի փոխարտգործնախարար Յավուզ Սելիմ Քիրանը, գրում է Report-ը։ Նա հավելել է, որ հաջորդ շաբաթ Շուշիում կայանալիք միջոցառմանը Թուրքիան նախատեսում է մեծ պատվիրակություն ներկայացնել։ Համագործակցության մասին Շուշիի հռչակագիրն Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից 2021 թվականի հունիսի 15-ին ստորագրված համագործակցության մասին պայմանագիր է: Փաստաթղթի ստորագրումից հետո Իլհամ Ալիևն ասել է, որ այն բարձրագույն մակարդակի է հասցնում Ադդրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը։ Հռչակագիրը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում։ «Մեր ստորագրած դաշնակցային համաձայնագիրը ցույց է տալիս մեր հետագա համագործակցության ուղիները, հռչակագրում կարևորվում է փոխգործությունը միջազգային մակարդակում, էներգետիկ անվտանգության, Հարավային գազային միջանցքի, տնտեսության, առևտրի, մշակույթի, սպորտի բնագավառներում, բայց ես ուզում եմ առանձնացնել երկուսը՝ համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում և փոխադարձ ռազմական օգնությունը»,- ասել է Ալիևը։ Նա «պատմական մեծ նվաճում է» անվանել դեկլարացիան։ Ալիևը խոսել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, ասելով, թե «դա հնարավոր է դարձել ղարաբաղյան պատերազմից հետո ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակի արդյունքում»։Ավելին11:3610.06.22 -
ՏարածաշրջանՈւկրաինան օրական 100-200 զինծառայող է կորցնում. Զելենսկու գրասենյակՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը BBC-ի ուկրաինական ծառայության հետ զրույցում նշել է, որ Ուկրաինան օրական 100-200 զինծառայող է կորցնում: «Ծանր կորուստների հիմնական պատճառներից մեկն այն է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հնարավորությունները հավասար չեն»,- նշել է Պոդոլյակը։Ավելին11:3010.06.22 -
Շոու բիզնեսԲրիթնի Սփիրսն ամուսնացել է երիտասարդ ընկերոջ հետ. նախկին ամուսինը փորձել է խափանել պսակադրությունըDaily Mail-ի փոխանցմամբ՝ Ամերիկյան փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսը Կալիֆոռնիայում գտնվող առանձնատանը պաշտոնապես ամուսնացել է ծագումով իրանցի Սեմ Ասղարիի հետ: Հատկանշական է, որ Սփիրսի նախկին ամուսինը Ջեյսոն Ալեքսանդրը փորձել է խափանել աստղի պսակադրությունը, սակայն անվտանգության աշխատակիցները կանգնեցրել են նրան:Ավելին11:2410.06.22 -
ԻրավականՈւղևորը դանակահարել էր ավտոբուսի վարորդին. սպանության փորձը բացահայտվել էՀունիսի 9-ի առավոտյան ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում ստացվեց. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով 65-ամյա տղամարդ է տեղափոխվել հիվանդանոց։ Բուժհաստատություն մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց՝ սպանության փորձի հատկանիշներով։ Նոր Նորքի քրեական հետախույզները, համագործակցելով Ավանի բաժանմունքի ծառայողների հետ, ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Պարզվեց՝ տուժողն ավտոբուսի վարորդ է։ Երթուղում նրա և ուղևորներից մեկի միջև վեճ էր սկսվել։ Միկոյան փողոցում նրանք իջել էին ավտոբուսից, ապա ուղևորը դանակահարել էր վարորդին։ Նոր Նորքի քրեական հետախույզները օպերատիվ կերպով պարզեցին կասկածվողի ինքնությունը։ Երևանի Շենգավիթ համայնքի բնակիչ, 55-ամյա տղամարդը նույն օրը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։ Նա ներկայացվել է քննչական մարմնին ու ձերբակալվել։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։Ավելին11:1810.06.22 -
ԻրավականԲաքոյանն անընդհատ ծեծել է կնոջը, ում տանն ապրել էԻշխանական թիմի հետ կապված նոր սկանդալ է հասունանում։ Այս անգամ սկանդալի հերոսը ՔՊ պատգամավոր Ռուստամ Բաքոյանն է։ Պատգամավորը, որը ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ է, պարզվում է սեփական ընտանիքում այդքան էլ հաշտ չէ մարդու, իսկ ավելի շուտ իր քաղաքացիական կնոջ իրավունքների հետ։ Օրերս մեր լրագրողը հանդիպում է ունեցել Բաքոյանի քաղաքացիական կնոջ հետ (կնոջ անձնական տվյալները իր խնդրանքով չեն հրապարակվում դեռևս)։ Ներկայացված փաստերն ու այն, ինչ կինը պատմել է մեր լրագրողին, պարզապես սարսափ ֆիլմ են հիշեցնում։ Բաքոյանը պատգամավոր դառնալուց հետո, մեծ ջանքեր ներդնելով ծանոթանում է Եվրոպայում ապրող երկու երեխաների միայնակ մոր հետ։ Ի վերջո, կինը Եվրոպայում թողնելով իր եկամտաբեր աշխատանքը տեղափոխվում է Հայաստան և նրանք սկսում են միասին ապրել։ Չնայած նրանց միասին ապրելուն, կնոջ պնդմամբ Բաքոյանը ամեն կերպ խուսափել է ամուսնության փաստը պաշտոնապես գրանցելուց, քանի որ չի ցանկացել, որպեսզի եզդիները տեղեկանան, որ այլազգի կնոջ հետ է ամուսանցել (եզդիների մոտ արգելվում է այլազգիների հետ ամուսնությունը, իսկ նման ամուսնությունների դեպքում մարդը դադարում է եզդի համարվել)։ Հայաստանում Բաքոյանը երկու տարի ապրել է կնոջ առանձնատանը, ծախսել նրա ֆինանսական միջոցները, անգամ սեփական հագուստն է կնոջ գումարներով գնել։ Ըստ մեր զրուցակցի Բաքոյանը հաճախ ստեղծում էր իրավիճակներ, որպեսզի կինը խղճահարությունից դրդված նրան գումարներ տա անձնական խնդիրները (վարկեր, պարտքեր, անասնապահության բիզնես) լուծելու համար։ Մի քանի անգամ Բաքոյանը նաև կնոջը համոզել է տարբեր հարցերի շուրջ գրազ գալ։ Նման դեպքերից մեկի ժամանակ նա իր կնոջից ստացել է 3000 եվրո գրազը, որը կինն իբր պարտվել է իրեն։ Վերցրած գումարով, ըստ մեր զրուցակցի նա ոչխարներ է գնել և ուղարկել է սար։ Ընդհանուր մեր զրուցակիցը այս տարիների ընթացքում առձեռն Բաքոյանին տվել է ավելի քան 15 հազար դոլար, սրա մեջ չի մտնում այն ծախսերը, որ կինը արել է Բաքոյանին հագուստ գնելու, տարբեր երկրներ ճանապարհորդությունների տանելու վրա։ Ռուստամ Բաքոյանը համատեղ կյանքի ընթացքում բազմաթիվ անգամներ ֆիզիկական բռնության է ենթարկել քաղաքացիական կնոջը։ Երկու նման դեպքերից հետո արված լուսանկարները Բաքոյանի արդեն նախկին կինը փոխանցել է մեզ, որը հրապարակում ենք։ Կինը բռնության դեպքերից մեկից հետո զանգահարել է ոստիկանություն, նրան հրավիրել են Երևանի բաժանմունքներից մեկը, որտեղ նա հանցագործության մասին հաղորդում է տվել, բայց հետո հետ է վերցրել դիմումը, որպեսզի չվնասի իր սիրած տղամարդուն։Ավելին11:1210.06.22 -
ՏարածաշրջանԴոնբասում ընթանում է «հրետանային պատերազմ», որում Ուկրաինան պարտվում է Ռուսաստանին. Ուկրաինայի ռազմական հետախուզությունԴոնբասում «հրետանային պատերազմ» է ընթանում, և դրա արդյունքը կախված է նրանից, թե Արևմուտքը ինչ քանակությամբ և ինչպիսի զենք կտա Ուկրաինային։ Այս մասին Guardian թերթին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարի տեղակալ Վադիմ Սկիբիցկին։ «Ուկրաինան այս հրետանային դիմակայությունում պարտվում է Ռուսաստանին և գրեթե ամբողջությամբ ապավինում է արևմտյան զենքին»,- նշել է Սկիբիցկին։ Վերջինիս խոսքով՝ Ուկրաինան օրական օգտագործում է 5000-ից 6000 արկ։Ավելին11:0510.06.22 -
ԱշխարհՀրաձգություն Մերիլենդում. կա առնվազն 3 զոհԱմերիկյան Մերլենդ նահանգի Սմիթսբուրգ բնակավայրի ձեռնարկություններից մեկի տարածքում հրաձգություն է տեղի ունեցել․ կա 3 զոհ, հայտնում է RIA Novosti-ն։ Ոստիկանությունը փորձել է կանգնեցնել կասկածյալին, որի արդյունքում կսվել է փոխհրաձգություն, կասկածյալը վիրավորվել է: Դեպքի վայրում հայտնաբերվել է մեկ վիրավոր անձ, ում վիճակը կրիտիկական է։Ավելին10:5810.06.22 -
ՀասարակականԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Բալահովիտ գյուղում բախվել են Audi-ն ու Opel-ը, կան վիրավորներԵրեկ՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Բալահովիտ գյուղի կենտրոնական փողոցում բախվել են Երևանի բնակիչներ՝ 29-ամյա Արշամ Ի-ի վարած Audi մակնիշի և 3-ամյա Գրիգոր Խ-ի վարած Opeл մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/10/1215373/Ավելին10:5210.06.22 -
ՀասարակականԽոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. 52-ամյա վարորդը Mercedes-ով գլխիվայր շրջվել էԵրեկ` հունիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 52-ամյա Արմեն Տ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 23 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/10/1215364/Ավելին10:4710.06.22 -
Հայաստան«Տիկտոկի» հերթական աստղը․ Զարուհի Բաթոյանն Ազգային Ժողովում «Տիկ Տոկ» է նկարումԶարուհի Բաթոյանն Ազգային Ժողովում Տիկ Տոկ նկարելով է զբաղված։Ավելին10:4210.06.22 -
ԻրավականԿաշառքի գործով ձերբակալված դատախազը Գարեգին Բ-ի եղբորորդին էԱյսօր գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ բացահայտվել է դատախազի կողմից կաշառք ստանալու դեպք: Մասնավորապես, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ դատախազության հետ համագործակցությամբ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ․Ն․-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն․Դ․-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստելու համար Գ․Գ․-ի և Ն․Ա․-ի օժանդակությամբ և միջնորդությամբ Ն․Դ․-ից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2․500․000 ՀՀ դրամ կաշառք։ Ձերբակալման մասին քննիչի որոշումների հիման վրա Կ․Ն․-ն և առերևույթ հանցանք կատարած մյուս անձինք բերման են ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։ Нraparak.am-ի տեղեկություններով` ձերբակալված դատախազ Կ.Ն.-ն Կորյուն Ներսիսյանն է, որը կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորորդին է:Ավելին10:4010.06.22 -
ՀասարակականԾիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ էԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։Ավելին10:3310.06.22 -
ԻրավականՀամակարգչային հանցագործությունների կտրուկ աճ է նկատվում. Արցախի ՆԳ նախարարությունը քաղաքացիներին զգոնության կոչ է անումՀունիսի 9-ին Ստեփանակերտ քաղաքի բանկիչ Ս. Բ.-ն (ծնված 1986թ.) ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է դիմել, որ հունիսի 7-ին իր հետ «WhatsApp» հավելվածի միջոցով կապ է հաստատել անհայտ օգտատերը և ցանկություն է հայտնել գնել իր կողմից «List.am» հայտարարությունների կայք էջում տեղադրված մանկական մահճակալը, հայտնում են Արցախի ՆԳ նախարարության ոստիկանությունից: «Նամակագրության միջոցով անհայտ օգտատերը ուղարկել է կեղծ «Հայփոստ»-ի առցանց վճարման հղում, որի համապատասխան դաշտում ինքը լրացրել է իր բանկային քարտի ամբողջական տվյալները և «ArCa» համակարգի կողմից ստացված անվտանգության գաղտնի կոդը, որը հնարավորություն է տվել «Արցախբանկ» ՓԲ ընկերության պլաստիկ բանկային քարտը կցել այլ էլեկտրոնային դրամապանակի և տնօրինել քարտում առկա գումարին։ Նշված եղանակով անհայտ անձը հափշտակել է բանկային քարտում առկա 60000 դրամ գումարը, ինչի արդյունքում իրեն պատճառվել է զգալի չափերի հասնող գույքային վնաս: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նշված բնույթի հանցագործությունները, որպես կանոն, կատարվում են կոնկրետ հանցավոր սխեմայի կիրառմամբ: Մասնավորապես, հանցագործները տարբեր սոցիալական ցանցերում ստեղծել են կեղծ օգտահաշիվներ, որոնց միջոցով նամակագրություն են հաստատում և վարում նույն հարթակներում գրանցված տարբեր անձանց հետ: Առցանց տիրույթում խաբեության զոհ չդառնալու համար` Ոստիկանությունը ևս մեկ անգամ կոչ է անում լինել զգոն և չտրվել խաբկանքի», - նշված է հաղորդագրության մեջ։Ավելին10:2610.06.22 -
ՔաղաքականՎարչապետի լիազորությունները չկրճատվեց. Փաշինյանը խաբել է«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ես կարծում եմ, որ, այո, չափից ավելի լիազորություններ են կենտրոնացված վարչապետի ձեռքում, եւ, ընդհակառակը, այլ պետական ինստիտուտներից ամոթի աստիճան վերցված են լիազորություններ»: Այս հայտարարությունը 2018 թվականի մայիսի 1-ին արել է Նիկոլ Փաշինյանը, երբ առաջադրվել էր որպես վարչապետի թեկնածու, եւ տեղի էր ունենում ընտրության առաջին օրը: Չորս տարի անց ունենք մի իրավիճակ, երբ վարչապետի լիազորությունները չեն կրճատվել եւ չեն փոխանցվել այլ գերատեսչությունների, ավելին՝ նա նոր լիազորություններ է ցանկանում ձեռք բերել: Այս օրերին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառվում է մի նախագիծ, որով առաջարկվում է պետական պահպանության ծառայությունն առանձնացնել Ազգային անվտանգության ծառայությունից եւ ներառել վարչապետին ենթակա մարմինների շարքում։ Ծառայությունը, որն ապահովում է պետական պաշտպանության ենթակա անձանց, շենք-շինությունների անվտանգությունը, ներկայիս օրենսդրական կարգավորումների համաձայն, ունի Ազգային անվտանգության ծառայության գրասենյակի կարգավիճակ: Այսպիսով, ստացվում է՝ Փաշինյանը հերթական անգամ խաբել է քաղաքացիներին եւ իր անվտանգությունն ապահովող կառույցը ցանկանում է ենթարկեցնել հենց իրեն:Ավելին10:2010.06.22