Լրահոս
2026-01-24
-
ՄիջազգայինԱբու Դաբիում բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է փետրվարի 1-ին. ReutersՌուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունների հաջորդ փուլի մեկնարկը նախատեսված է փետրվարի 1-ին Աբու Դաբիում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք շատ հարգանք ենք տեսել կողմերի միջև բանակցային սենյակում, քանի որ նրանք իրականում փորձել են լուծումներ գտնել: Մենք հասել ենք իսկապես ամենափոքր մանրամասներին, և հաջորդ կիրակի, Աստված տա, կլինի նոր հանդիպում, որի ընթացքում մենք այս գործարքն առաջ ենք տանելու դեպի իր վերջնական տեսքը»,- ասել է նա լրագրողներին անանունության պայմանով։ Ժամկետների վերաբերյալ նման տեղեկատվություն է ներկայացրել նաև ամերիկյան Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը: «ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունները կվերսկսվեն հաջորդ կիրակի (8 օրից) Աբու Դաբիում, ասել է ամերիկացի պաշտոնյան», - գրել է Ռավիդը X-ում: Լրագրողը մեջբերել է նաև ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչի գնահատականը, որը կարծում է՝ եռակողմ բանակցություններ անցկացնելու Մոսկվայի և Կիևի համաձայնությունը «ցույց է տալիս, որ նրանք առաջընթաց են տեսնում»: Reuters-ի զրուցակիցն իր հերթին հավաստիացրել է, որ անվտանգության արձանագրությունները, որոնք մշակվում են Ուկրաինայի համար հակամարտությունից հետո, «շատ ամուր են»: Հունվարի 23-ին Աբու Դաբիում կայացել է անվտանգության եռակողմ խորհրդակցությունների առաջին օրը: Հունվարի 24-ին տեղի ունեցավ երկրորդ հանդիպումը։ Ռուսական բանակցային խումբը գլխավորում էր ԶՈՒ գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը։ Եռակողմ աշխատանքային խմբի ուկրաինական մասի ղեկավար է եղել ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը:Ավելին23:1024.01.26 -
ՔաղաքականԵրբ Սամվել Կարապետյանը խոստանում է, վստահ եղեք` դա լինելու է․ «Մեր ձևով»Նրանք շրջել են փողոցներում, զրուցել քաղաքացիների հետ և ներկայացրել տնտեսական քայլերը։Ավելին22:5824.01.26 -
ՔաղաքականՀիմա կարող ենք լավ ապրել, բենզինն էլ հո էժանացել է․ Վարդան ՈսկանյանԿներեք, կասկած կա, որ մի հայ միգուցե լինի, երևի «թանգարանի» համար։Ավելին22:4624.01.26 -
ՀասարակականԲեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ նոր մանրամասներՀունվարի 24-ին, ժամը 18։03-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Վերին Կարմիրաղբյուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը և այրվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բերդ-Վերին Կարմիրաղբյուր ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին «ZIL» մակնիշի բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել ձորը (մոտ 20 մետր) և բռնկվել: Վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:24-ին մարվել` 18:50-ին: Այրվել են ավտոմեքենայի պահեստային անվադողը և մարտկոցի հատվածը՝ մասամբ:Ավելին22:3224.01.26 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանին՝ զենք, Հայաստանին՝ համաձայնագիր. ինչո՞ւ է Թրամփը Վենսին ուղարկում «Պուտինի տարածք»Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կգա Հայաստան, այնուհետև կմեկնի Ադրբեջան: «Թրու» սոցիալական կայքում Դոնալդ Թրամփը հայտնել է, որ խաղաղ միջուկային համագործակցության համաձայնագիր է նախատեսվում կնքել Հայաստանի հետ, իսկ Ադրբեջանին, ըստ ամենայնի, Նահանգներում արտադրված պաշտպանական սարքավորումներ կվաճառեն՝ զրահաբաճկոններ և նավակներ: Այս ձևակերպման տակ իսկական տեղեկատվական ռումբ կա՝ փորձագետների համոզմամբ:Ավելին22:1824.01.26 -
ՀասարակականԻրանական 20-ից ավելի բեռնատար Սիսիանի վարչական տարածքում ստեղծել են արհեստական խցանում, որը ձգվում է 1 կմԱյսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սիսիան վարչական տարածքում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Իրանական համարանիշներով մի քանի բեռնատարներ Սիսիան վարչական տարածքի «Քարահունջ» հյուրանոցային համալիրի մոտ երթևեկությունը վերածել են «աջափսանդալի», ինչի հետևանքով ստեղծվել է երկկողմանի խցանում, և մեքենաների տեղաշարժը ժամանակավորապես դադարեցվել է։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սևոյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ, բարեբախտաբար, կարճ ժամանակում կարողացան իրանցի վարորդներին հորդորել, ճանապարհը բացել և զերծ մնալ այլ արհեստական խցանումներ ստեղծելուց։ Պարեկները արդեն մոտ 20-ից ավելի իրանական համարանիշերով բեռնատար ուղեկցել են և հիմա էլ փորձում են մնացածները դուրս բերել ճանապարհից, որպեսզի այն դառնա լիովին երթևեկելի։Ավելին22:0024.01.26 -
ՄիջազգայինԼիտվան դադարեցրել է բեռնատարների մուտքը Բելառուսի հետ սահմանի անցակետերից մեկում«Դա պայմանավորված է մաքսային տվյալների բազայի ծրագրային ապահովման հետ կապված խնդիրներով»,-ասված է հաղորդագրության մեջ։Ավելին21:4524.01.26 -
ՔաղաքականՆոր ուժ, վարչապետի թեկնածու և տնտեսությունը զարգացնելու մեծ ծրագրեր. ի՞նչ է խոստանում «Մեր ձևովը»Եթե 2018-ից հետո պետական պարտքը շեշտակի չաճեր, իշխանությունը վարկ չվերցներ, կենսաթոշակները հնարավոր կլիներ կրկնապատկել: Սա «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի պնդումն է: Հանրային հեռուստաընկերության եթերում նա հայտարարել է, որ տնտեսական գիտելիքներով ղեկավար է պետք Հայաստանին: Հենց այդպիսի որակներ կունենա, ըստ նրա, վարչապետի՝ «Մեր ձևով»-ի թեկնածուն: Նրա անունը փետրվարի 12-ին կհայտնեն:Ավելին21:3024.01.26 -
Հասարակական«Զիլ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ բեռնատարում հրդեհ է բռնկվել․ կա վիրшվորԱյսօր՝ հունվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Բերդ քաղաքում Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Սևակ Ս․-ն իր վարած «Զիլ» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 25 մետր գլորվելով գլխիվայր հայտնվել ձորում, ինչի հետևանքով բեռնատարում հրդեհ է բռնկվել։ ԱՅս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Բերդ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին21:1524.01.26 -
ՀասարակականԱրցախից տեղափոխված 11 մարդիկ «ապահով վայրում» են. 67-ամյա Սլավիկի մասին քույրը տեղեկություն չունիՕկուպացված Արցախից 10 հայերի և ազգությամբ ռուս մեր երկրի մեկ քաղաքացու Հայաստան տեղափոխելու տեղեկության հրապարակումից ավելի քան 30 ժամ անց որևէ հստակ բան նրանց ճակատագրի մասին հայտնի չէ: Պաշտոնական Երևանը չի հրապարակել անգամ Հայաստան տեղափոխվածների անունները: Հայտնի է միայն, որ մեկը հոսպիտալացված է: 2023-ին Արցախի հայաթափման օպերացիայի օրերին Արցախից Հայաստան եկած մեր այն հայրենակիցները, որոնք հարազատ են թողել այնտեղ, միայն գուշակել կարող են՝ արդյոք իրենց հարազատն էլ է Հայաստան բերված 10 հայերի թվում:Ավելին21:0024.01.26 -
ՔաղաքականՔիչ առաջ գործընկեր Աղվան Վարդանյանի հետ այցելեցինք Միքայել Սրբազանին և Նարեկ Սամսոնյանին․ Գառնիկ ԴանիելյանՄեզ հայտնեց, որ ինքն էլ իր օրը սկսում և ավարտում է հայ ժողովրդի բարօրությանն ուղղված աղոթքներով։Ավելին20:4224.01.26 -
ՀայլուրՀայլուր 20:30 Ադրբեջանին զենք վաճառելու արգելքը կվերացնի՞ ԱՄՆ-ն. հարցեր՝ Վենսի այցին ընդառաջՀայլուր 20:30 Ադրբեջանին զենք վաճառելու արգելքը կվերացնի՞ ԱՄՆ-ն. հարցեր՝ Վենսի այցին ընդառաջԱվելին20:3024.01.26 -
ՔաղաքականՍա ոչ արդարադատության, ոչ էլ հումանիզմի բացակայություն է․ սա դանդաղ մարդասպանություն է. Վարդան Ղուկասյանն՝ ԱԱԾ մեկուսարանիցՀայաստանի օրվա իշխանությունների կամայական ցանկությամբ արդեն ավելի քան երեք ամիս է, ինչ զրկված եմ ազատությունից։ Բացի այն, որ Նիկոլ Փաշինյանի կամակատար իրավապահներն ու դատական իշխանության ներկայացուցիչները նպատակադրված կերպով խախտում են իմ և երկրի մյուս քաղբանտարկյալների իրավունքները՝ զրկելով մեզ բանտում տարրական պայմաններից, նրանք ջանք չեն խնայում կատարելագործելու մահվան այն գործիքակազմը, որը յուրովի օգտագործում են յուրաքանչյուրիս նկատմամբ։Ավելին20:2824.01.26 -
ՀասարակականՄասյացոտն թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբենը հանդիպում է ունեցել մի խումբ եկեղեցասեր երիտասարդների հետՀանդիպման ընթացքում երիտասարդները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղելու Հայր Ռուբենին, ինչպես նաև անմիջապես քահանա հայրերից տեղեկանալու վերջին օրերին թեմում տեղի ունեցող զարգացումների մասին։Ավելին20:2524.01.26 -
ՄիջազգայինԱրդյունք կա. Մոսկվա-Վաշինգտոն-Կիև «կառուցողական» բանակցություններ՝ Աբու ԴաբիումԱբու Դաբիում ավարտվել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները։ Կողմերը համաձայնել են հաջորդ շաբաթ նորից հանդիպել Աբու Դաբիում։ Կեսօրին մի պահ թվացել էր, թե տապալվել են բանակցությունները, երբ «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը ֆիքսել էր՝ ինչպես է Ռուսաստանի պատվիրակությունը լքել Աբու Դաբիի հյուրանոցը: Հավանաբար, բանակցային երկրորդ ռաունդը պարզապես ուրիշ հասցեում էր: Հույժ գաղտնի են պահվել բոլոր դետալները:Ավելին20:1524.01.26 -
ՔաղաքականԶգացվում էր՝ Նարեկ Կարապետյանը չէր եկել դիմացինի հետ բանավեճի, այլ եկել էր իր ասելիքը ասի ու գնա․ Տիգրան Քոչարյան«Զուտ մասնագիտական հայացքով նայելիս, բավականին ստացված հարցազրույց էր։Ավելին20:0624.01.26 -
ՔաղաքականՀայաստանը սխալ է անում, որ անիմաստ լարվածություն է հաղորդում ՀՀ-ՌԴ հարաբերություններին․ Թաթուլ ՀակոբյանՈչ բարյացկամ Ռուսաստանը, ինչպես Թուրքիան, Հայաստանի համար ճակատագրական ուժ են և պետք է չափազանց զգույշ լինել»։Ավելին19:5024.01.26 -
ՔաղաքականՈւժեղ ցավեր ունի, լսողությունը թուլացել է. Բաքվի բանտից հետո դեռ ապաքինվում է Վիգեն ԷուլջեքչյանըԱդրբեջանական գերությունից 9 օր առաջ վերադարձած Գևորգ Սուջյանը անընդունելի է համարել Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնելը այն դեպքում, երբ Ադրբեջանի բանտերում դեռ ապօրինի պահվող հայեր կան: Նրա կարծիքով՝ նրանք, ովքեր շնորհակալություն են հայտնում Ալիևին, ուղիղ ասում են՝ ինչ անում ես՝ ճիշտ ես անում։ Բաքվում պաշտոնական տվյալով դեռ 2 տասնյակ հայ կա, իսկ վերադարձածների պատմությունները պարզապես ցնցում են նրանց հարազատներին:Ավելին19:3824.01.26 -
ՀասարակականԱպօրինությունների համար պատասխան եք տալու թե՛ երկնային, թե՛ երկրային դատարանի առաջ. Տեր ԶարեհԱյս մասին հայտարարել է Տեր Զարեհ քահանա Աշուրյանը։Ավելին19:2524.01.26 -
ՔաղաքականՈրտե՞ղ են մսխվում այն միլիոնավոր դրամները, որոնք պետք է ուղղվեին ձնամաքրման աշխատանքներին. Դանիելյան«Երեկ հատկապես, երբ ձյան առատ տեղումներից հետո կաթվածահար էր եղել երթևեկությունը, մեր քաղաքացիներից ստանում էինք ահազանգեր, վթարների վայրերից լուսանկարներ:Ավելին19:1824.01.26