Լրահոս
2022-06-01
-
ՔաղաքականՈչ թե Արցախի, այլ ասֆալտի հարցով պատրաստ է ընդունել ընդդիմությանը նախարար ՍանոսյանըԴիմադրության շարժման հայտարարած ջրբաժանը դեռ գծվում է: Հունիսի 3-ն է վերջնաժամկետը: Կառավարության երկրորդ մասնաշենքում ակցիայից հետո այդտեղ աշխատող ԲՏԱ նախարարն է տարակուսել: Գնել Սանոսյանը, չնայած Փաշինյանի կաբինետի անդամ է, չի հասկանում՝ ինչու պետք է հենց ինքը ասի, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»: Արցախի չէ, բայց ասֆալտ փռելու թեմայով պատրաստ է ընդունել ընդդիմադիր պատգամավորներին:Ավելին22:5501.06.22 -
ԻրավականՆոր Նորքի քրեական հետախույզները մեքենաների հայելիների գողություններ են բացահայտել«Լեքսուս» մակնիշի մեքենաներից կողային հայելիների գողության վերաբերյալ ահազանգերը սկսվեցին մայիսի 30-ի առավոտից: Մինչև ժամը 12.45-ը ստացվեց չորս ահազանգ, որոնք փոխանցվեցին ոստիկանության Կենտրոնական բաժին: Քաղաքացիները հայտնում էին, որ գիշերվա ընթացքում հանել-տարել էին իրենց մեքենաների կողային հայելիները: Կենտրոնականի ոստիկաններն արձագանքեցին բոլոր ահազանգերին, բոլոր դեպքերով ընդունեցին հաղորդումներ, և բացահայտման ուղղությամբ կշարունակեին ձեռնարկել տարաբնույթ գործողություններ, եթե մինչ այդ տեղեկություններ չստանային գործընկերներից: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որն իրացրին՝ համագործակցելով այլ ծառայությունների աշխատակիցների հետ: Առավոտյան ժամը վեցին մոտ Գրիգոր Լուսավորչի փողոցում նրանք կանգնեցրին «Մազդա» մակնիշի մի մեքենա և, մեքենայով հանդերձ, Նոր Նորքի բաժին բերման ենթարկեցին Արարատի մարզի երեք բնակչի՝ 42, 34 և 35 տարեկան: 35-ամյա տղամարդը, որը մեքենան վարողն էր, «Մազդայի» սրահից ներկայացրեց «Լեքսուսի» չորս զույգ կողային հայելի: Հայտնաբերվեցին նաև գործիքներ, որոնք, ըստ նախնական վարկածի, օգտագործվել էին հայելիները պոկել-հանելիս: Տղամարդիկ ներկայացվել են ոստիկանության Կենտրոնական բաժին: Բոլոր հանգամանքները պարզելու և դեպքերին բերման ենթարկվածներից յուրաքանչյուրի դերակատարումը ճշտելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:Ավելին22:4001.06.22 -
ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆՌուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: ՌԴ խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։ «Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել չորս երթուղիներով։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներական և սակրավորական խմբերը շարունակում են տարածքի ականազերծումը։ Օրական մաքրվել է 0,8 հա տարածք։ ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:Ավելին22:3001.06.22 -
ՀասարակականԵրեխաներն Արցախի ու Հայաստանի դրոշներն են նկարել ու «Նիկոլ, դավաճան» գրել Կառավարության բակումԱյսօր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, կանայք են իրենց փոքրիկների հետ Դիմադրության երթ արել Ֆրանսիայի հրապարակից: Երեխաները կավիճով «Նիկոլ, դավաճան» են գրել Կառավարության բակում և Հայաստանի ու Արցախի խաղաղության մաղթանքներով եռագույն փուչիկներ օդ բաց թողել: «Մեր երեխաները պաշտպանված կարող են լինել միայն ուժեղ Հայաստանում», վստահ են Դիմադրության շարժման կազմակերպիչները: Նրանց խոսքով՝ ամբողջ շարժումն է երեխաների խաղաղ ապագայի համար:Ավելին22:2401.06.22 -
ՔաղաքականՀայ-ադրբեջանական սահմանազատում. Սանոսյանը չի ասում, Միշելը ճշտում է, Պուտինը պատրաստ է աջակցելhttps://youtu.be/LOmQEO0GAYsԵրեքշաբթի Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսով խոսելուց հետո այսօր էլ Հայաստանի վարչապետի հետ է զրուցել Ռուսաստանի նախագահը: Վլադիմիր Պուտինը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-ադրբեջանական սահմանների դեմարկացիային՝ ընդծելով, որ, համաձայն պայմանավորվածության, սահմանագծման հանձնաժողովների հաջորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում: Թե ե՞րբ է լինելու նիստը, հայտնի չէ: Տեղեկություն չունի նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, որը այսօր կառուցողական է գնահատել սահմանազատման հարցով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների առաջին հանդիպումը՝ չցանկանալով պատասխանել հարցին, թե արդյո՞ք անկլավների հարց քննարկվում է:Ավելին22:1501.06.22 -
ԻրավականՓաշինյանին հարցաքննելու ցուցում կա, բայց Քյարամյանը «տեղում չէ». դատական հաջորդ նիստը դռնբաց կլինի44-օրյա պատերազմի զոհերի ծնողներին այսօր չի ընդունել Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: Նրանից ծնողները ցանկանում էին ճշտել, թե երբ է 44-օրյա պատերազմի վերաբերյալ հարուցված երկու քրեական գործերի քննությունը փոխանցվելու Ազգային անվտանգության ծառայություն: Որդիներ կորցրած մայրերին այսօր նորից չեն թույլատրել մասնակցել պետական դավաճանության գործով դատավարությանը: Մերժվել է նաև միջնորդությունը, որով առաջարկվում էր զոհված զինծառայողների հարազատներին դարձնել դատավարության կողմ:Ավելին22:1001.06.22 -
ՀասարակականԵրեխաները՝ Բուլղարիայի դեսպանատան բակումՀայաստանում Բուլղարիայի դեսպանատան բակում այսօր ցուցադրվել են փոքրիկների ձեռագործ աշխատանքներ: Նրանց համար դեսպանատան աշխատակիցները հյուրասիրություն են կազմակերպել: «Հայլուրի» տեսախցիկի առաջ իրենց տոնին երեխաներներն են մաղթանքներ ասել: Հայաստանին խաղաղ ու անհոգ ապագա են ցանկանում փոքրիկները:Ավելին22:0501.06.22 -
Քաղաքական«Փաշինյանը 100 միլիարդ դոլար է թալանել ժողովրդից». ընդդիմությունը հիմնավորում է մեղադրանքըԴիմադրության շարժումը երեքշաբթի հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդից թալանել է 100 միլիարդ դոլար: Անընդմեջ նախկինների թալանից խոսող իշխանությունը, պատգամավոր Արեգնազ Մանուկյանի պնդմամբ, այնպիսի թալան է անում, որ հայ ժողովուրդը միայն մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ է տեսել:Ավելին21:5501.06.22 -
ԻրավականԻրականում Հայկ Սարգսյանը կալանավորվել է մի պարզ պատճառով. Ռուբեն Մելիքյանրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոստիկանության երեք ծառայողների՝ Արամ Գրիգորյանի, Բեգլար Հակոբյանի և Արմեն Դավթյանի հայտնած (ավելի ճիշտ՝ «ստորագրած») սուտ տվյալների հիման վրա, առանց որևէ տեսանյութի, Հայկ Սարգսյանը կալանավորվել է՝ մայիսի 29-ի միջադեպի կապակցությամբ։ Տեսանյութ չկա, որովհետև Հայկը ոչ մի ապօրինություն չի կատարել։ Իրականում Հայկը կալանավորվել է մի պարզ պատճառով՝ նա Նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին է։ Էդքան բան»,- գրել է նա։Ավելին21:4701.06.22 -
ՀասարակականԱրտաշատում 40-ամյա տղամարդը բարձրացել է մարզպետարանի տանիքին և սպառնում ցած նետվելԱյսօր՝ հունիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի բարձրացել է Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի 60 հասցեում գտնվող Արարատի մարզպետարանի շենքի տանիք և սպառնում է ցած նետվելու միջոցով ինքնասպան լինել: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/01/1214772/Ավելին21:4001.06.22 -
ՔաղաքականԿհրապարակվեն այն ուժերի անունները, որոնք դիրքորոշում են հայտնել Արցախի վերաբերյալ հայտարարության մասին․ Իշխան ՍաղաթելյանԿհրապարակվեն այն ուժերի անունները, որոնք դիրքորոշում են հայտնել Արցախի վերաբերյալ հայտարարության մասին․ Իշխան ՍաղաթելյանԱվելին21:2501.06.22 -
ԻրավականՏարադրամի փոխանակման կետից 2000 դոլար հափշտակած անձը բռնվել էՄայիսի 27-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ոստիկանություն զանգած կինը հայտնում էր, որ մայրաքաղաքի Խորենացու փողոցի տարադրամի փոխանակման կետում անհայտ անձը հափշտակել է 2000 դոլար:Ավելին21:1501.06.22 -
ՀասարակականՈստիկանները ծաղիկներով շնորհավորում են փոքրիկ ցուցարարներին և նրանց ծնողներին. ՏԵՍԱՆՅՈՒԹՈստիկանները ծաղիկներով շնորհավորում են փոքրիկ ցուցարարներին և նրանց ծնողներինԱվելին21:0501.06.22 -
ՀասարակականԱրժանապատիվ ծնողներն ու ապագա սերունդը Հանրապետության հրապարակում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԱրժանապատիվ ծնողներն ու ապագա սերունդը Հանրապետության հրապարակումԱվելին20:5501.06.22 -
ՏարածաշրջանԹուրքիան այլևս Հունաստանի հետ երկկողմ բանակցություններ չի վարի. ԷրդողանԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում իշխող Արդարություն և Զարգացում ԱԶԿ խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան այլեւս երկկողմ բանակցություններ չի վարի Հունաստանի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Էրդողնը նշել է, որ Թուրքիան չեղարկել է Հունաստանի հետ Բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի համաձայնագիրը։ Նա հորդորել է Հունաստանին «դասեր քաղել պատմությունից և չփորձել խաղալ Թուրքիայի շահերի վրա»։ «Դուք պատմությունից դասեր չեք քաղում, մի փորձեք խաղալ Թուրքիայի հետ, այլապես կհոգնեք և կմնաք ճանապարհին: Մենք այլևս երկկողմ բանակցություններ չենք ունենա նրանց հետ», - ասել է նա:Ավելին20:4001.06.22 -
ԱշխարհՄահացել է «Ստրկուհի Իզաուրան» սերիալի ռեժիսորըԲրազիլացի դերասան և ռեժիսոր Միլտոն Գոնսալվեշը, որը նկարահանել է «Ստրկուհի Իզաուրան» սերիալը, մահացել է 88 տարեկանում, հայտնել է Globo հեռուստաալիքը:Ավելին20:2301.06.22 -
Իրավական«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մեծ քանակությամբ թմրանյութՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում խուզարկության է ենթարկվել կարճատև տեսակցությունից դուրս եկած կալանավորված անձը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, վերջինիս մոտից հայտնաբերվել է հագուստում թաքցված փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, փաթեթների հետ միասին 19,3 գրամ քաշով առանձնացված զանգվածներ, ինչպես նաև դարչնագույն և սպիտակ, փոշենման զանգվածներ՝ փաթեթների հետ միասին համապատասխանաբար՝ 1 և 2,4 գրամ քաշերով:Ավելին20:1601.06.22 -
ԱռողջապահականԱֆրիկյան 5 երկրներում տարեսկզբից 70 մարդ է մահացել կապիկի ծաղիկիցԱռողջապահության համաշխարհային կազմակերպության խոսնակը նշել է, որ տարեսկզբից Աֆրիկայում կապիկի ծաղիկից մոտ 70 մարդ է մահացել: Հաղորդում է РИА Новости-ին։ Այս տարվա սկզբից Աֆրիկայի հինգ երկրներում կապիկի ծաղիկ վիրուսից մահացել է մոտ 70 մարդ, իսկ ոչ էնդեմիկ երկրներում, որտեղ վարակի բռնկում է տեղի ունեցել մահվան դեպքեր չեն գրանցվել։Ավելին20:1001.06.22 -
Հասարակական«Արմավիր» ՔԿՀ-ի մոտ հայտնաբերվել է տդամարդու դի՝ մարմնի տարբեր հատվածներում վնասվածքներովՄայիսի 31-ին՝ ժամը 13:50–ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մոտ տղամարդու դի կա, հայտնում է shamshyan.com-ը։ Ոստիկաններն ու քննիչները Էջմիածին քաղաքից դեպի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Չոբան-Քյարա» կոչվող խաչմերուկի բետոնե կանգառի մոտ, հայտնաբերել են տղամարդու դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ, 58-ամյա Մեխակ Թամոյանն էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի մարմնի տարբեր հատվածներում առկա են մարմնական վնասվածքներ: Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: ԼուրԱվելին20:0001.06.22