Լրահոս
2022-05-26
-
ՔաղաքականՈւզում եք Պալպատինի ողջ կայսերական արմադան տվեք Նիկոլին, մեկ է, անիմաստ է. Արամ ԳևորգյանԱրբանյակ չէ, ուզում եք Պալպատինի ողջ կայսերական արմադան տվեք նիկոլին, մեկ ա, անիմաստ ա, գրել է «BlogNews.am»-ի գլխավոր խմբագրի տեղակալ Արամ Գևորգյանը։ «Իր օրոք Հայաստանը չի զարգանալու, հաջողություններ չի գրանցելու ոչ մի ոլորտում, դեռ մի բան էլ հակառակը։ Իր օրոք երբեք ու երբեք էդ արբանյակը հետախուզության համար չի օգտագործվելու, մեր պետության անվտանգությանը չի ծառայելու, մոռացեք, որովհետև թnւրքը իրա ախպերն ա, ոչ թե թշնամին, հետևաբարա ինքն էդ արբանյակով վատագույն դեպքում տիեզերքից կնկարի ընդդիմության ցույցերը, լավագույն դեպքում՝ կթռնի Լուսնի վրա լակելու»։Ավելին16:1026.05.22 -
ՔաղաքականԿգա ժամանակն ու օրը և կշրջափակվի նաև կառավարության շենքը. Իշխան ՍաղաթելյանԿգա ժամանակն ու օրը և կշրջափակվի նաև կառավարության շենքը։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հրավիրված ասուլիսում ասել է «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու ընդդիմությունը չի շրջափակում կառավարության և ԱԺ-ի շենքը։ «Բողոքների ակցիաները ծրագրավորված են և ըստ օրվա, առկա ռեսուրսների և նպատակահարմարության, որոշում են, թե այդ օրը ո՞ր շենքը պետք է շրջափակվի և՝ ինչ պահանջներով»,- նշել է Սաղաթելյանը:Ավելին16:0526.05.22 -
ԻրավականԾաղկաձորում տաքսու վարորդը գողացել է զբոսաշրջիկի դրամապանակըՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 23-ին Հրազդան քաղաքում մի զբոսաշրջիկից դրամապանակ էին գողացել: Նա սուպերմարկետից 1-02 էր զանգել: Հրազդանի բաժնի քրեական հետախույզների հետ դեպքի վայր մեկնեցին նաև ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի ծառայողները: Պարզվեց՝ օտարերկրացի տղամարդը Ծաղկաձորի սուպերմարկետներից մեկում գնումներ կատարելիս նկատել էր, որ գողացել են դրամապանակը, որի մեջ 135 հազար դրամ կար: Ձեռնարկված միջոցառումներով ոստիկանները ստացան օպերատիվ տվյալներ, որ դրամապանակը գողացել էր Հրազդան քաղաքի 52-ամյա մի բնակիչ: Կասկածվողը տաքսու վարորդ էր, գողությունն արել էր ուղևորին տեղափոխելիս: Հետագա միջոցառումների արդյունքում կասկածվողը ներկայացավ ոստիկանության Հրազդանի բաժին ու խոստովանական բացատրություն տվեց: Գողոնը հայտնաբերվել է: Հանգամանքները քննությամբ պարզվում են:Ավելին16:0026.05.22 -
ՀասարակականՀող հանձնողը տիեզերք նվաճել չի կարող․ թյուրքագետՊատմական գիտությունների դոկտոր, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Հայաստանում կա ու պետք է լինի բացառապես մեկ քննարկման օրակարգ. ազատվել դե ֆակտո թուրքամետ իշխանությունից, որպեսզի կարողանանք փրկել Արցախն ու Սյունիքը և հայկական պետականությունը։ Մնացած ամեն բան՝ Եվրատեսիլից մինչև արբանյակ կեղծ օրակարգ է, Հայաստանի հետ ոչ մի կապ չունի, Հայաստանի առաջնահերթ խնդիրների հետ՝ առավել ևս։ Մի՛ տրվեք կապիտուլիանտի քարոզչությանը։ Երեկոյան կհանդիպենք Ֆրանսիայի հրապարակում։ հ.գ. Հող հանձնողը տիեզերք նվաճել չի կարող։ Իսկ երբ հող չունես, ստիպված խոսում ես անհողեղեն երևույթներից»։Ավելին15:5526.05.22 -
ՍպորտՀովհաննես Բաչկովը իր առաջին փայլուն հաղթանակը նվիրել է կնոջըԲռնցքամարտիկ, Տոկիոյի Օլիմպական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը ԵԱ իր մեկնարկային մենամարտում փայլուն հաղթանակ է տարել Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի նկատմամբ: 3 ռաունդում էլ Բաչկովը մեծ առավելություն է ունեցել և հաղթանակից հետո դուրս է եկել ԵԱ քառորդ եզրափակիչ: Հաղթանակից հետո Բաչկովը շնորհակալություն հայտնել աջակցության համար և իր այս հաղթանակը նվիրել է կնոջը` Գոհարին, ով այսօր նշում է ծննդյան տարեդարձը:Ավելին15:5226.05.22 -
ԱշխարհԻսպանիայի իշխանությունները հաստատել են կապիկի ծաղիկի առնվազն 84 դեպքԻսպանիայի իշխանությունները հաստատել են թագավորությունում կապիկի ծաղիկի առնվազն 84 դեպք։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել են երկրի առողջապահության նախարարությունում։ Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին 59 դեպքի մասին։ Հիշեցնում ենք, որ հիվանդությունը նախկինում արձանագրվում էր Աֆրիկյան երկրներ այցելելուց հետո՝ կենդանիների հետ շփման արդյունքում: Հիվանդության հարուցիչ վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտան և այլն): Վարակումը կենդանիներից տեղի է ունենում կենդանիների (վարակված) արյան, կենսաբանական հեղուկների, ինչպես նաև վնասված մաշկի կամ լորձաթաղանթի հետ անմիջական շփման արդյունքում: Ներկայումս արձանագրվում է վարակի փոխանցումը մարդուց մարդ: Փոխանցումը հնարավոր է շնչառական կաթիլների, կենսաբանական հեղուկների կամ ախտահարված հյուսվածքների հետ երկարատև սերտ շփման արդյունքում։ Հնարավոր է նաև վարակի փոխանցումն օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով: Այսպիսով՝ վարակվելու ռիսկը բարձր է այն անձանց շրջանում, ովքեր ֆիզիկական սերտ շփում ունեն կապիկի ծաղկի ախտանշաններ ունեցող անձանց կամ վարակված կենդանու հետ: Մարդիկ, որոնք պատվաստվել են բնական ծաղկի դեմ, ունեն որոշակի պաշտպանվածություն նաև կապիկի ծաղկից: Հիվանդությունը կարող է ավելի ծանր ընթանալ նորածինների, երեխաների և իմուն համակարգի խնդիրներ ունեցող անձանց շրջանում: Բուժաշխատողները նույնպես ավելի բարձր ռիսկի են ենթարկվում վիրուսների ավելի երկար ազդեցության պատճառով:Ավելին15:4726.05.22 -
ԻրավականՈստիկանների կողմից բռնության ենթարկված անչափահասներին տուժողի կարգավիճակ է տրվելՓաստաբաններ Միքայել Շխիմյանն ու Արթուր Պիվազյանը տեղեկացնում են, որ ոստիկանության մետրոպոլիտենի բաժնի աշխատակիցների կողմից երկու անչափահաս երեխաների ծեծի ենթարկելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործը, դրա հետագա նախաքննությունը շարունակելու նպատակով, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից փոխանցվեց ԱԱԾ քննչական դեպարտամենտ։ Երեխաներին շնորհվել է տուժողի կարգավիճակ։ «Հետամուտ ենք լինելու որպեսզի մեղավորները պատժվեն օրենքի ողջ խստությամբ»,-նշել են փաստաբանները։Ավելին15:4126.05.22 -
ԻրավականԱզատության մեջ հայտնված մեղադրյալը նոր հանցագործություններ է կատարել և թաքնվել քննությունից2021թ. ընթացքում կնոջ նկատմամբ մի քանի անգամ բռնություններ կիրառելու, ծանր վիրավորանք հասցնելու, սպանելու սպառնալիքներ հասցնելու, ընտանեկան բռնության հետ կապված անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու բազմաթիվ դեպքերի առթիվ հարուցված և ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչություն մեկ վարությում քննվող քրեական գործով 2021թ. հոկտեմբերի 25-ին Ս. Գ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով, 137-րդ հոդվածի 1-ին մասով, 137․1-րդ հոդվածի 1-ին մասով և 353․1-րդ հոդվածով առաջադրվել է մեղադրանք, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «2021թ. դեկտեմբերի 15-ին քննիչի կողմից մեղադրյալ Ս. Գ.-ին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, ինչը բավարարվել է մասնակիորեն և նրան կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել՝ մինչև 2022թ հունվարի 25-ը: Դրանից հետո հայտնաբերված ենթադրյալ հանցագործության վերաբերյալ տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերի հատկանիշներով 2022թ. հունվարի 14-ին հարուցվել է քրեական գործ, միացվել Ս. Գ.-ի վերաբերյալ քննվող քրեական գործին և վերջինիս կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացվել դատարան, ինչը դատարանի 2022թ. հունվարի 21-ին կայացված որոշմամբ մերժվել է: Այս որոշմամբ թեև դատարանն արձանագրել է, որ հիմնավոր է համարում վարույթն իրականացնող մարմնի մտավախությունը մեղադրյալի կողմից, ազատության մեջ մնալու դեպքում, քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու ռիսկը, ինչը հիմնավորվում է նրանով, որ անձը իրեն մեղսագրվող հանցավոր արարքները կատարել է դեռևս 2020թ. հունիսի 11-ի դատավճոով սահմանված փորձաշրջանի ընթացքում, սակայն կալանավորման մյուս հիմքերը բավարար չի համարել: Այդ թվում դատարանը ենթադրություններ է որակել մեղադրյալի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու բարձր հավանականության մասին քննիչի ներկայացրած փաստարկները: Արդյունքում Ս.Գ.-ն 2022թ. հունվարի 25-ին ազատ է արձակվել կալանավայրից։ Այս որոշման դեմ դատախազի կողմից բերվել է վերաքննիչ բողոք, որը 2022թ.մարտի 14-ին ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ մերժվել է, դաատական ակտը դեռևս դատախազությունում չի ստացվել: Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը դատարանի նշված որոշմամբ մերժվելուց հետո, սակայն, փետրվարին, նախ մեղադրյալի կինն է հաղորդում տվել այն մասին, որ իր բնակարան է եկել նախկին ամուսին Ս. Գ.-ն, վիճաբանել իր հետ, ձեռքով հարվածել՝ պատճառելով մարմնական վնասվածք, ապա մի քանի օր անց նաև կնոջ ազգականն է հաղորդում տվել, որ Ս.Գ.-ն տանից ստիպողաբար փորձում է տանել կնոջը: Նախապատրաստված նյութերով այս նոր դեպքերի կապակցւթյամբ ևս հարուցվել են քրեական գործեր, ուղարկվել ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչություն և միացվել Ս.Գ.-ի վերաբերյալ քննվող բազմադրվագ գործին: 2022թ. փետրվարի 19-ին վերջինիս առաջադրված մեղադրանքը լրացվել է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով, 137-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ), 353.1-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ), 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով, 118-րդ հոդվածով (երկու դրվագ), 147-րդ հոդվածի 2-րդ մասով, 176-րդ հոդվածի 1-ին մասով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով։ Պարզվել է, որ մեղադրյալը նաև թաքնվել է քննությունից: 2022թ. փետրվարի 25-ին վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 2022թ. ապրիլի 5-ին մեղադրյալը հայտնաբերվել է, նրան առաջադրվել մեղադրանք, կիրառված խափանման միջոց կալանավորումը վերահաստատվել է»,-ասված է դատախազության տարածած հաղորդագրությունում։Ավելին15:3626.05.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Ադրբեջանը հայ ռազմագերի է վերադարձրել հայկական կողմին | 26.05.2022Ավելին15:3026.05.22 -
ԱշխարհՔաշմիրում զինյալների հարձակման հետևանքով հեռուստահաղորդավարուհի է զոհվելՀնդկական միության Ջամու եւ Քաշմիրի տարածքում զինյալների հարձակման հետեւանքով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ, վիրավորվել 10-ամյա երեխա։ «News.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է շրջանի ոստիկանությունը: Ծայրահեղականների հարձակման զոհ է դարձել տեղի հեռուստաալիքի հեռուստահաղորդավար Ամրին Բհաթը։ Ողբերգության պահին նա իր 10-ամյա զարմիկի հետ էր։ Տղան վիրավորվել է ձեռքից, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Կինը հիվանդանոցում մահացել է։ Ոստիկանության տվյալներով՝ հարձակումն իրականացրել են «Լաշկար-է-Թայբա» ահաբեկչական խմբավորման երեք անդամները։ Բուդգամի շրջանը, որտեղ տեղի է ունեցել հարձակումը, շրջափակվել է, հանցագործների որոնման օպերացիա է իրականացվում։ Չորեքշաբթի պակիստանամետ զինված խմբավորումների զինյալները կրակ էին բացել Ջամույում եւ Քաշմիրում ոստիկանի տան ուղղությամբ։ Նա մահացել է, դուստրը վիրավորվել է: Հաղորդվում է, որ այս տարի տարածաշրջանում ահաբեկչական հարձակումների հետեւանքով ավելի քան 20 ոստիկան է զոհվել։Ավելին15:1926.05.22 -
«Հայաստանը թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան». ՓաշինյանՓաշինյանը հայտարարել է, որ ինչ-ինչ պատճառներով մինչև այսօր գաղտնի են պահել հայկական արբանյակը տիրեզերք հանելու մասին լուրը: Ըստ վարչապետի՝ սրանով Հայաստանը թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան:Ավելին15:1326.05.22 -
ՔաղաքականՇուշան Պետրոսյանը ակցիա է անում Նյու Յորքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը, որն այս օրերին Նյու Յորքում է, որտեղ էլ ակցիա է իրականացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ «Hraparak.am»-ի տարածած տեսանյութում երևում է, որ Շուշան Պետրոսյանը Նյու Յորքում վանկարկում է «Առանց Նիկոլ Հայաստան»։Ավելին15:0526.05.22 -
ԻրավականՆոր Նորքում ծառայություն իրականացրած պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել․ ՏԵՍԱՆՅՈՒԹՆոր Նորքում ծառայություն իրականացրած պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել:Ավելին14:5726.05.22 -
ՏարածաշրջանԹուրքիայի ընդդիմության առաջնորդն Էրդողանի ընտանիքին մեղադրել է միլիոնավոր դոլարներ երկրից դուրս հանելու մեջԹուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է ընտանիքի անդամների միջոցով տասնյակ միլիոնավոր դոլարներ ապօրինաբար երկրից դուրս հանելու մեջ, փոխանցում է Ermenihaber-ը։ Համացանցում հրապարակած տեսանյութում Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ Էրդողանի ընտանիքը թուրքական «Ensar» և «TÜRGEV» հիմնադրամների միջոցով գումարներ է փոխանցում ԱՄՆ: «Փաստաթղթերը մեր ձեռքում են: Ամերիկայում մի հիմնադրամ են հիմնել և այնտեղի օրենքներով պաշտպանված լինելու նպատակով դրա ղեկավար են դրել ԱՄՆ-ի մի քաղաքացու, բայց հիմնադրամն իրականում ղեկավարվում է Էրդողանի ընտանիքի կողմից: Թուրքիայից ընտրվել է 2 հիմնադրամ՝ ուսանողների համար հիմնված «Ensar»-ը և «TÜRGEV»-ը: Այս հիմնադրամները գումարները ուղարկել են ԱՄՆ-ի մի քաղաքացու, մեկ` 20 մլն, մեկ՝ 10 մլն՝ մեկ անգամ «Ensar»-ը, մեկ անգամ «TÜRGEV»-ը: Մեկ մլրդ լիրա ուղարկել են արդեն: Որտեղի՞ց եք գտել այդ փողերը, ո՞վ է տվել, ինչո՞ւ եք այդ տարադրամները երկրից դուրս հանում»,- ասել է Քըլըչդարօղլուն՝ նշելով, որ Էրդողանի ընտանիքը ծրագրում է փախչել ԱՄՆ, եթե Թուրքիայում տեղի ունենալիք առաջիկա ընտրություններում նա պարտություն կրի: Քըլըչդարօղլուն Էրդողանին կոչ է արել հրապարակայնորեն խոստովանել, թե իր ընտանիքի անդամներից ով է այդ գումարներն ուղարկում ԱՄՆ ու նրա ընտանիքի ո՞ր անդամն է դրանք ստանում այնտեղ:Ավելին14:5126.05.22 -
ՏարածաշրջանGoogle-ը Ռուսաստանում անջատել է սերվերների մի մասըՌուսաստանում որոշ պրովայդերներ Google-ից ծանուցումներ են ստացել այն սերվերների անջատման մասին, որոնք արագացնում են որոնման համակարգերի ծառայությունների բեռնումը, այդ թվում՝ YouTube-ի բովանդակությունը: Այս մասին գրում է РБК-ն՝ վկայակոչելով հեռահաղորդակցության շուկայի աղբյուրները: Telegram-ում սերվերների անջատման մասին գրել է նաեւ Orderkom իրավաբանական ընկերության ղեկավար Դմիտրի Գալուշկոն։ Նրա խոսքով՝ ծանուցումներ են ստացվել մի քանի պրովայդերների կողմից, այդ թվում՝ Օրենբուրգի ռադիոկապի ընկերություններից։ Այս օպերատորը նամակ է ստացել Google-ի իռլանդական «դուստր ընկերություններից» մեկից այն մասին, որ անջատումը բացատրվում է իրավական նորամուծություններով։ Radio Communications-ի ներկայացուցիչը լրատվամիջոցին հայտնել է, որ սերվերներն անջատվել են մայիսի 19-ին, իսկ ծանուցումը ստացվել է ընդամենը մի քանի օր անց, նման ծանուցում է ստացել MIPT Telecom պրովայդերը։ Զրուցակիցն այս որոշումը պայմանավորել է արեւմտյան պատժամիջոցներով։Ավելին14:4126.05.22 -
Հասարակական«Մազդայի» անիվներին հարվածած ցուցարարը ձերբակալվել է, իսկ ցուցարարին վրաերթի ենթարկածն ազատության մեջ է168.am-ը գրում է. Մայիսի 23-ին տեղեկություն ստացվեց, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ՝ Երևան քաղաքի Մոլդովական և Թոթովենց փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: «ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանության հանցակազմ.- Գ.Ս.) հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել էր, որ 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մոլդովական և Թոթովենց փողոցների խաչմերուկում տեղի ունեցած հավաքի ընթացքում վերջիններս, մի խումբ անձանց հետ, անտեսելով նշված վայրում ծառայություն իրականացնող ոստիկանների՝ պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու օրինական պահանջները, սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, ուղղակի դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը. հայհոյել և վիրավորել են պատահական անցորդներին, խոչընդոտել և արգելել են փողոցի երթևեկելի գոտով երթևեկող ավտոմեքենաների երթևեկությունը՝ ձեռքերով և ոտքերով հարվածելով «Մազդա» մակնիշի ավտոմեքենային, իսկ վերոհիշյալ անձանցից մեկը բռնություն է գործադրել դեպքին միջամտած երիտասարդի նկատմամբ՝ իր ձեռքում գտնվող հեղուկով լի տարայով հարվածելով վերջինիս դեմքին և պատճառելով մարմնական վնասվածքներ»,- ասված էր ՔԿ հաղորդագրության մեջ: Ըստ Քննչական կոմիտեի՝ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին: Բռնություն գործադրած երկրորդ անձը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է: Գործով նախաքննությունը շարունակվում է: Եթե կարճ ամփոփենք ՔԿ տարածած հուզիչ հաղորդագրությունը, ակցիայի մասնակիցը հայհոյել է մարդկանց, ոտքերով խփել ավտոմեքենային անիվներին ու ձեռքի պլաստիկե տարան շպրտել ինչ-որ մեկի ուղղությամբ, ով դրանից մարմնական վնասվածքներ է ստացել: Ինչ խոսք, արգահատելի արարք է ու հավանաբար տեղավորվում է խուլիգանության հանցակազմի տրամաբանության շրջանակներում: Սակայն, չգիտես՝ ինչու, նույն խուլիգանության և պաշտոնեական դիրքի չարաշահման տրամաբանության մեջ չտեղավորվեց, օրինակ, Քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցած դեպքը, երբ ոստիկանը ջրով լի շիշը շպրտել էր ցուցարարների ուղղությամբ: Երևի այնտեղ ոչ ոք մարմնական վնասվածքներ չի ստանում. մարմնական վնասվածք ստանում են միայն, եթե շիշը շպրտում է որևէ ընդդիմադիր․․․ Բայց սա այլ քննարկման տիրույթում է: Մայիսի 18-ին, վերոնշյալ դեպքից մեկ օր անց, անհնազանդության խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկին Կոմիտասի պողոտայում չարամտորեն վթարի էր ենթարկել մի ավտոմեքենա՝ փողոցը փակելու համար: Մայիսի 19-ին 168.am–ին ոստիկանությունից տեղեկացրել էին՝ մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ ոստիկանության Արաբկիրի բաժնում քաղաքացուց հաղորդում ընդունվել է, նախապատրաստվում են նյութեր: Այլ հարցերի չպատասխանեցին: Մայիսի 20-ին ոստիկանությունից կրկին հետաքրքրվեցինք՝ հայտնաբերվե՞լ է արդյոք չարամտորեն քաղաքացուն վրաերթի ենթարկած վարորդը: Մեզ պատասխանեցին՝ հայտնաբերվել է, նա դեպքի վերաբերյալ տվել է բացատրություն ու բաց է թողնվել։ Նյութերի նախապատրաստումը շարունակվում է: Այսօր՝ մայիսի 26-ին՝ մեր վերջին հարցումից ուղիղ 6 օր, իսկ դեպքից 9 օր անց 168.am-ի հարցին ի պատասխան՝ ոստիկանությունից կրկին ասացին՝ նյութերի նախապատրաստումը շարունակվում է:Ավելին14:3126.05.22 -
ՀասարակականՀայտնի չէ, թե ինչ ուղեծրով է շարժվելու արբանյակը․ Կարեն ՎրթանեսյանՔանի որ արբանյակահիստերիա է սկսվել արդեն և իշխանությունները փորձելու են սա ներկայացնել որպես ինչ-որ աննախադեպ ձեռքբերում, կոնտեքստը բացատրեմ։ Այսօր սեփական միջոցներով արբանյակ կարող են ուղարկել նույնիսկ այս գրառումը կարդացողներից մի քանի տասնյակ մարդ։ Մոտ 80–100 հազար դոլարի պատմություն է (ավելի էժան տարբերակներ էլ կան) արբանյակ սարքելն ու ուղեծիր հանելը։ Այլ հարց, որ այդպիսի արբանյակի հնարավորությունները շատ սահմանափակ են, շահագործման ժամանակն էլ կարճ է ևն, ևն։ Ուշադրություն դարձրեք, որ որևէ կարևոր մանրամասն չի հրապարակվել. հայտնի չէ, թե ինչ ուղեծրով է շարժվելու, ինչ հնարավորություններ ունի, ընդհանրապես ինչ նպատակով է այն արձակած, ինչ ծրագրի շրջանակներում ևն։ Ոչ մի բան հայտնի չէ։ Ուղղակի ասում են «հայկական արբանյակ», և ժողովրդի ուղեղում արդեն «Աստղային պատերազմներ» ֆիլմի տեսարաններն են։ Սա նույնն է, ոնց 100-դոլարանոց 2 հատ խաղալիք անօդաչու գնես ու ասես. «Հայաստանը նոր անօդաչուների խմբաքանակ է ներկրել»։ Իրականությանը վերադառնալու համար ընդամենը 3 փաստ տամ. • Հայաստանի զինված ուժերը 3 ամիս է գլխավոր շտաբի պետ չունեն։ • Անցյալ տարվա փետրվարին այդպես էլ Աբու-Դաբիի ռազմական ցուցահանդես չհասած ցուցանմուշները դեռ Հայաստանին չեն վերադարձվել։ • Փոխարենը ոստիկանությանը 6+ մլն դոլար են բաժանել միայն մայիս ամսին։Ավելին14:2126.05.22 -
ՀայաստանԱդրբեջանում հայ գերիների իրական թիվը 119-ն է, 39 թիվը խիստ պակասեցված է․ Սիրանուշ ՍահակյանԻրավապաշտպան, ՄԻԵԴ–ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին։ Իրավական առումով գերիների խնդրին առնչվող քննարկումները նշանակություն չունեն, բայց երբ հայկական կողմը պաշտոնականացնում է թվեր կամ ընդունում փաստեր, որոնք հայանպաստ չեն և հաճախ հակասում են իրականությանը, ապա դա կարող է ձեռք բերել որոշակի իրավական արժեք, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՄԻԵԴ–ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով բրյուսելյան հանդիպումներում գերիների խնդրի քննարկմանը վերաբերող հարցին, մայիսի 25-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանն անընդհատ փորձում է լրացուցիչ պայմանների հետ կապել գերիների վերադարձի հարցը։ «Եթե ՀՀ վարչապետը, հանդես գալով որպես Ադրբեջանի նախագահի խոսնակ, բարձրաձայնում է 39-ը որպես պաշտոնականացված թիվ և ջանք չի գործադրում հրապարակայնացնել նաև Հայաստանի պաշտոնականացված թվերը, ապա դա կարող է ընկալվել որպես կոնսենսուս գերիների իրական թվի առնչությամբ, և հետագա իրավական գործընթացներում Ադրբեջանը կարող է պաշտպանվել` ասելով, որ Հայաստանը նույնպես պաշտոնապես ընդունում է, որ 39 անձից ավել գերիներ չկան, ուստի քննարկումները կարող են բացառապես առնչվել 39 անձանց հայրենադարձմանը», - նշել է իրավապաշտպանը։ Սահակյանի դիտարկմամբ` տրամադրված տեղեկությունները և բարձրաձայնված, պաշտոնականացված տվյալները չեն արտացոլում իրականությունը և հետագայում կարող են շահարկվել իրավական գործընթացներում։ «Մեր ստուգված տվյալներով, որոնց հետևում կան ապացույցներ, ևս 80 անձ եղել է գերեվարված, և նրանք պետք է ողջ հայրենադարձվեին։ Թե ամիսներ կամ տարիներ անց ինչ ճակատագրի են արժանացել, բնականաբար, կա անորոշություն, սակայն որևէ վիճելիության առարկա չէ ինքնին գերեվարման փաստը, ուստի 39 թիվը խիստ պակասեցված է, գերիների իրական թիվը 119–ն է։ Խոսքը 44–օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո գերեվարված անձանց մասին է», - ասել է Սահակյանը։ Իրավապաշտպանի կարծիքով` Ադրբեջանի իշխանությունները գիտակցում են, որ հարցն ունի իրավական հանգուցալուծում, և եթե քաղաքականության մեջ որոշակի ժամանակահատվածում լուծումներ չտրվեն, ապա դա արվելու է իրավական պարտադրանքի ձևով։ Հետևաբար Ադրբեջանը որոշակի կետում նախընտրելու է թեկուզ քիչ պահանջների ու առևտրի արդյունքում քաղաքական ճանապարհով իրականացնել գերիների հայրենադարձությունը, քան դա անել հարկադրված` առանց քաղաքական սակարկությունների, դատական պարտադրանքի ներքո։ Սահակյանի պնդմամբ` իրավական գործընթացները զսպող են, և կա ակնկալիք, որ եթե միջազգային ճնշմամբ կամ քաղաքական քննարկումների արդյունքում խնդիրը չլուծվի, միևնույնն է, մեր քաղաքացիները պաշտպանված են, և որոշակի ժամանակ անց իրավական հարթության մեջ գերիների հետ կապված խնդիրը լուծվելու է։Ավելին14:1126.05.22 -
ՔաղաքականԱԺ արտահերթ նիստ հրավիրելու՝ ընդդիմության պահանջի մասին ՔՊ-ն կխոսի, երբ հարցը օրակարգում լինիՔՊ-ականները հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմության նախաձեռնության մասին կխոսեն, երբ այն խորհրդարանի օրակարգում լինի:Ավելին14:0726.05.22