Լրահոս
2022-05-24
-
ՀայաստանՀանրապետության առանձին լեռնային շրջաններում սպասվում են թաց ձյուն և օդի ջերմաստիճանի անկումիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկանում ենք՝ Սկանդինավիայի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված՝ մայիսի 24-ի երեկոյան ժամերին և 24-ի լույս 25-ի գիշերը հանրապետության առանձին լեռնային շրջաններում սպասվում են թաց ձյուն և օդի ջերմաստիճանի անկում՝ օդում մինչև 0․․․-1 աստիճան ցրտի սահմաններում։Ավելին14:5024.05.22 -
Տարածաշրջան«Ռուսաստանի տնտեսությունը հաղթահարում է պատժամիջոցների ծանրությունը». Պուտինը՝ ԼուկաշենկոյինՍոչիում բանակցել են Ռուսաստանի և Բելառուսի նախագահները: Պուտինը Լուկաշոնկոյին ասել է, որ իր երկիրը շատ լավ դիմադրում է պատժամիջոցների ծանրությանը:Ավելին14:4524.05.22 -
ՔաղաքականԱրցախի կարգավիճակի հարցը թողնված է անորոշ ապագային, մինչ այդ լուծվում են շատ ավելի կարևոր հարցեր․ Արման Եղոյան«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը վստահեցնում է՝ «անկլավների հարց» չկա, կա սահմանազատման և սահմանագծման հարց, իսկ Արցախի կարգավիճակի հարցը մնում է նույն մակարդակի վրա, ինչ եղել է 2016–ի հունվարին և դրանից հետո, այսինքն թողնված է անորոշ ապագային, մինչ այդ լուծվում են շատ ավելի կարևոր հարցեր, հումանիտար, անվտանգային և այլն։ «Նման հասկացություն չկա, կա սահմանազատման ու սահմանագծման հարց, այդ ընթացքում արդեն կողմերը, բազմաթիվ հանգամանքներ հաշվի առնելով՝ աշխարհագրական, բնական ռեսուրսների և այլն, որոշում են ամենահարմար սահմանը երկու կողմերի համար, անկլավերի հարց օրակարգում չկա», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության վերաբերյալ, թե էթնիկ բնակչություն է անվանում Արցախի բնակչությանը, Արման Եղոյանն ասաց, որ նա համանախագահության հետ առնչություն չունեցող անձ է,պետք չէ խառնոլ դերակատարներին։ Հարցին, թե Արցախի կարգավիճակի վերաբերյալ հետքայլ արվել է, թե ոչ, կրկնեց՝ թողնված է անորոշ ապագային։Ավելին14:3824.05.22 -
ՀայաստանՄերժում ենք և դատապարտում Բրյուսելում պայմանավորվածությունների և սկզբունքների փաթեթը. ՀԴԿ հայտարարությունըՀայաստանի դեմոկրատական կուսակցությունը դատապարտում և մերժում է մայիսի 22-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման պայմանավորվածությունների և սկզբունքների փաթեթը, որոնց շուրջ բանակցել և համաձայնության է եկել Նիկոլ Փաշինյանը։ Այն համարում ենք հակահայկական, թուրքական միակողմանի օրակարգ։ Այս մասին նշված է ՀԴԿ հայտարարությունում: Հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Փաշինյանը վերջնական դավադիր, հակապետական քայլն է կատարել՝ հրաժարվելով ազգերի ինքնորոշման իրավունքից և միջազգային հանրությանը, առանց Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիների արդեն կայացած կամքը հաշվի առնելու, միակողմանի հայտարարել, որ ինքը և իր գլխավորած անձնատու կառավարությունը պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում՝ անվտանգային «երաշխիքների» դիմաց, ինչպես նաև փոփոխել ՀՀ ընդունված սահմանները: Ն․Փաշինյանը ոչ մի իրավասություն և մանդատ չունի չեղարկելու Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը՝ 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները և 1988 թվականից սկսված՝ միջազգային իրավունքի բոլոր ընթացակարգերին համապատասխանող օրենքներն ու որոշումները, մեր ազգային-ազատագրական պայքարի արդյունքները։ Նույնը վերաբերում է ՀՀ ինքնիշխան տարածքի զիջումների քայլերին, որովհետև ՀՀ տարածքները և սահմանները ամրագրված են ՀՀ Մայր օրենքով։ Մեկ մարդու կամքը, ավելի ճիշտ դրա բացակայությունը չեն կարող հիմք դառնալ միջազգային որևէ բանակացությունների համար Արցախ Հանրապետության կարգավիճակի և ՀՀ տարածքների սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ։ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը համոզված է, որ Փաշինյանի և իր վարչախմբի գործունեության հետևանքները կործանարար են լինելու հայոց ինքնիշխան պետականության համար, քանի որ նրանք վտանգում են պետության գլխավոր հիմնասյուներից մեկի՝ Արցախի գոյությունն առհասարակ: Արցախը ՀՀ դարպասներն են, և դրանք անպաշտպան թողնելը նշանակում է Հայաստանի կործանում։ Փաշինյանն այլևս սպառել է իշխանության ղեկին գտնվելու բոլոր հնարավորությունները և իրավունքը, քանզի հանդես է գալիս պետության և ազգի շահերին հակառակ: ՀԴԿ-ն համոզված է, որ Հայաստանի և Արցախի ինքնիշխանության, պետականության պահպանման գաղափարների հրամայականով պետք է անհապաղ կազմակերպել համահայկական համաժողով՝ անհապաղ մշակելու նոր կառավարության ձևավորման գործիքակազմը, քաղաքական և կազմակերպական ուղղություն հաղորդելու ժողովրդի ընդվզմանն ու կամքին՝ իշխանափոխությունը Հայաստանում այլընտրանք չունի:Ավելին14:3424.05.22 -
ՀասարակականԱջափնյակում մետրոյի կայարանի կառուցման նախագծային աշխատանքների համար Երևանի բյուջեից 554 միլիոն դրամ կհատկացվիԵրևան քաղաքի Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի կայարանի նախագծային աշխատանքների համար Երևան քաղաքի բյուջեից 554 միլիոն դրամ կհատկացվի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցը 37 կողմ ձայնով ընդունվել է Երևանի քաղաքապետարանում կայացած ավագանու հերթական նիստին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հավելել է, որ այս որոշմամբ նախագծման աշխատանքների առաջին փուլն է ֆինանսավորվում։ «Մենք խնդրել ենք, որ նախագծման աշխատանքների հետ կապված հստակ ժամկետ նշվի»,- ասել է նա։ Ապրիլի 28-ի Կառավարության նիստում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանը կառուցելու համար հայտարարված մրցույթում հաղթող կա: «Parking City Service» ընկերության կողմից Երևան համայնքին հասցված 850 մլն դրամի վնասի փոխհատուցման 750 մլն դրամը կուղղվի կայարանի նախագծման աշխատանքներին:Ավելին14:2724.05.22 -
Արտաքին քաղաքականություն«Նրանք դպրոցում լավ չեն սովորել». Լավրովը՝ Ռուսաստանի պարտությունն ուզողների մասին«Արևմտյան գործընկերներն ապացուցեցին, որ ունակ չեն բանակցել»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը: «Նրանց համար պետությունների ինքնիշխան հավասարությունը միայն իրենց համար է գործում»,- ասել է Ռուսաստանի գլխավոր դիվանագետը:Ավելին14:2424.05.22 -
ՔաղաքականՀազարավոր հերոս տղերք, իրենց կյանքը տվել են այդ գաղափարի և այդ իրականության համար․ ՎարդևանյանզինվորներԱվելին14:1824.05.22 -
ԻրավականՔննչական կոմիտեն շարունակում է իջեցնել իր «նշաձողը»Hraparak.am-ը գրում է․ «Երեկ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ ընդդիմության կազմակերպած հավաքի ընթացքում խուլիգանություն կատարելու գործով մեկ անձ ձերբակալվել է, եւս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ Մոլդովական եւ Թոթովենց փողոցների խաչմերուկում վերջիններս խախտել են հասարակական կարգը. հայհոյել եւ վիրավորել են անցորդներին, խոչընդոտել երթեւեկությունը՝ ձեռքերով եւ ոտքերով հարվածելով «Մազդա» մակնիշի ավտոմեքենային, բռնություն գործադրել դեպքին միջամտած երիտասարդի նկատմամբ եւ այլն, 1 անձ ձերբակալվել է: Կից ներկայացրել են տեսանյութ՝ դեպքի վայրից: Սակայն այն փաստում է բոլորովին այլ բան: Ակնհայտ երեւում է, որ գործ ունենք դասական սադրիչի հետ. նշված մեքենայի վարորդը մեքենան ուղղակի մխրճում է խաղաղ ցուցարարների մեջ՝ վտանգելով նրանց կյանքն ու առողջությունը: Նրան չեն կանգնեցնում խաղաղ ցուցարարների՝ կանգ առնելու հորդորները: Դրանից հետո ցուցարարները կանգնեցնելու նպատակով ձեռքերով հարվածում են մեքենային, որը շարունակում է վարել՝ մարդկանց վրաերթի ենթարկելու վտանգը հաշվի չառնելով: Բայց, փաստորեն, գործ է հարուցվում ոչ թե մարդկանց կյանքը վտանգի ենթարկողի, այլ՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ: Հայաստանում այսօր կատարվում են գործողություններ, որոնք կործանում են ոչ միայն Արցախը, այլեւ՝ Հայաստանի Հանրապետությունը: Երկրի առաջին դեմքերի ձեռամբ ոտնահարվում է ՀՀ Սահմանադրությունը, բզկտվում է Հայաստանի տարածքը, իսկ Քննչական կոմիտեն զբաղված է սադրիչների կատարած գործողությունների հիման վրա քրեական գործեր հարուցելով: Այս կառույցի վարկանիշը գահավիժեց 2018-ի իշխանափոխությունից հետո: Այսօր այն դարձել է Փաշինյանի կամակատար մի գրասենյակ, որը կատարում է նրա անմիջական հրամանները, իսկ կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի մասին խոսելն անգամ անիմաստ է: Այս անհայտ երիտասարդը, որը Փաշինյանի շնորհիվ շատ արագ բարձրացավ վերեւ, ամեն ինչ անում է, որպեսզի կասեցնի դիմադրության շարժումը»:Ավելին14:1524.05.22 -
ՀայաստանՀայաստանը պատրաստվում է «անկլավները» հանձնել Ադրբեջանի՞ն. ԱԽ քարտուղարի պարզաբանումըՀայաստանի ԱԽ քարտուղարը փորձել է պարզաբանել ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարության այն հատվածը, որի վրա հիմնվելով՝ քաղաքագետները պնդում են, որ Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանին հանձնել «անկլավները»:Ավելին14:0524.05.22 -
ՀասարակականԸնդդիմադիր պատգամավորներն Արցախի դրոշը փակցրել են ԱԳՆ-ի վերելակներում և աշխատասենյակների դռներինԱԳՆ շենքի ներսում ընդդիմադիր պատգամավորներն Արցախի դրոշը փակցրել են վերելակներում և աշխատասենյակների դռներին:Ավելին13:5624.05.22 -
ՔաղաքականՈստիկանական ուժեղ հսկողություն՝ Փաշինյանի նստավայրի մոտԿառավարության գլխավոր մուտքը պաշտպանել է հարյուրի հասնող ոստիկանական շղթան:Ավելին13:4824.05.22 -
ՔաղաքականԴիմադրության շարժման մասնակիցներն ակցիա են արել ՀՀ նախագահի նստավայրի մոտՆախագահ Վահագն Խաչատուրյանը հիմա Շվեյցարիայում մասնակցում է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին: Պետության գլխին ակցիայի մասնակիցները անվանել են դաշնակահար: Խաչատուրյանը Լիտվայի նախագահի համար կազմակերպված ընդունելության ժամանակ էր դաշնամուր նվագել հյուրերի համար:Ավելին13:4024.05.22 -
ՀասարակականԵԱՀԿ մարդու իրավունքների գրասենյակը մոնիթորինգի է ենթարկում խաղաղ հավաքների ազատության իրավունքի նկատմամբ հարգանքըՈւժը պետք է կիրառվի ծայրահեղ դեպքում և մշտապես լինի օրինական, անհրաժեշտ և իրավիճակին համաչափ»․ ԵԱՀԿ Ժողովրդավարական կառույցների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Մատտեո Մեկաչչին պատասխանել է ոստիկանական գործողությունների վերաբերյալ իմ հրատապ նամակին: Հերթական նամակով մայիսի 2-ին դիմել էի ԵԱՀԿ Ժողովրդավարական կառույցների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Մատտեո Մեկաչչիին՝ տեղեկացնելով այդ օրերին խաղաղ հավաքների իրենց սահմանադրական իրավունքն իրացնող մեր քաղաքացիների նկատմամբ ոստիկանության ծառայողների գործողությունների, մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։ Ահազանգել էի, որ ոստիկանները բառացիորեն ծեծում են ցուցարարներին, և, որ, ցավոք, ունենք վիրավորներ, ցուցարարներից ստացել են ձեռքի սալջարդ, լրագրող Լիա Սարգսյանը ոստիկանական քաշքշուկների ժամանակ կորցրել էր գիտակցությունը, ունեցել ենք նաև վնասվածք ստացած այլ լրագրողներ, որն, իհարկե, անթույլատրելի է։ Պարոն Մեկաչչիին խնդրել էի արձագանքել ՀՀ-ում ժողովրդավարության նահանջին։ Եւ ահա ստացել եմ պատասխան գրություն, համաձայն որի՝ խաղաղ հավաքների ազատությունը ԵԱՀԿ-ի՝ մարդու իրավունքների ոլորտի պարտավորությունների առանցքային բաղկացուցիչն է, որը երաշխավորված է մարդու իրավունքների մի շարք միջազգային և տարածաշրջանային պայմանագրերով։ Իրավապահ գործունեությունը միշտ պիտի նպատակ հետապնդի աջակցել հավաքներին՝ երկխոսության, բանակցությունների և հաղորդակցության այլ ձևերի միջոցով։ Ուժը պետք է կիրառվի ծայրահեղ դեպքում և մշտապես լինի օրինական, անհրաժեշտ և իրավիճակին համաչափ։ «Իր մանդատին համապատասխան՝ ԵԱՀԿ ժողովրդավարական կառույցների և մարդու իրավունքների գրասենյակը մոնիթորինգի է ենթարկում ԵԱՀԿ տարածաշրջանում խաղաղ հավաքների ազատության իրավունքի նկատմամբ հարգանքը և կշարունակի դիտարկել համապատասխան զարգացումները Հայաստանում։ Կառույցն արժևորում է իր համագործակցությունը ՀՀ Ազգային ժողովի հետ և շնորհակալ է տրամադրվող յուրաքանչյուր համապատասխան տեղեկատվության համար», - ամփոփում է պարոն Մեկաչչին։Ավելին13:3524.05.22 -
ՀասարակականԱԳՆ շենքի վրայից քերում են Արցախի դրոշները․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱԳՆ շենքի վրայից քերում են Արցախի դրոշներըԱվելին13:2524.05.22 -
ՔաղաքականԻրավապահները վաղ առավոտյան գործողություններ են իրականացրել Երևանում էշով ակցիա իրականացրած դաշնակցականի տանըԻրավապահները վաղ առավոտյան գործողություններ են իրականացրել Երևանում էշով ակցիա իրականացրած դաշնակցականի տանըԱվելին13:2024.05.22 -
ՄիջազգայինԱլիևը դրական է գնահատել Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներըԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում անդրադարձել է մայիսի 22-ին Բրյուսելում կայացած Հայաստանի վարչապետի եւ ԵՄ Խորհրդի նախագահի մասնակցությամբ կայացած հանդիպմանը: Այս մասին հայտնում է Интерфакс-Азербайджан-ը: Ալիեւը նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ պայմանագրի նախապատրաստմանն առնչվող հարցերը, հատկապես Բաքվի կողմից առաջարկված հինգ սկզբունքները, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, տրանսպորտային միջանցքների բացումը, սահմանզատման հարցերը: «Ադրբեջանի նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպման արդյունքները», - նշվում է հաղորդագրության մեջ: Էրդողանն իր հերթին բարձր է գնահատել Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքները։Ավելին13:1524.05.22 -
ՔաղաքականԴիմադրության շարժումը շրջափակել է կառավարության երկրորդ մասնաշենքըԱվելի քան 3 ժամ «Դիմադրության» շարժումը շրջափակել է կառավարության երկրորդ մասնաշենքի գլխավոր մուտքերն ու կաթվածահար արել այստեղ գտնվող 4 նախարարությունների աշխատանքը:Ավելին13:1324.05.22 -
ՀասարակականԵս ՄԵՐՈՆՑ մեջ եմ, պարոն Մամիջանյան․ ոստիկանԱռավոտյան հրմշտոցի ընթացքում ոստիկաններից մեկը միայնակ հայտնվել էր ցուցարարների մեջ: Քանի որ առաջ էի գնում «կենդանի պատ» կազմելու՝ իրեն հարցրի. -Ուզու՞մ ես քեզ ցուցարարների միջով ուղեկցեմ ձերոնց մոտ: -Ես ՄԵՐՈՆՑ մեջ եմ, պարոն Մամիջանյան:Ավելին13:0924.05.22 -
ՔաղաքականԱԳՆ-ի դիմաց քաշքշուկի ժամանակ առաջին շարքում այն կարմիրբերետներն էին, որոնց նկատմամբ քրգործեր էին հարուցված. ԱբրահամյանՈր հասկանալի լինի, թե ոստիկանապետի խոսքն ինչ ուժ ունի ասեմ, որ ԱԳՆ-ի դեմ տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ ոստիկանության առաջին շարքում այն կարմիրբերետներն էին, ովքեր վերջին մեկ շաբաթվա ընթացքում աչքի էին ընկել ապօրինություններով, ակնհայտ անհամաչափ ուժի կիրառմամբ։ Այն նույն ոստիկանները, որոնց նկատմամբ իբր ծառայողական քննություն, քրեական գործեր էին հարուցված։Ավելին13:0424.05.22 -
ԱշխարհԻրանում F-16 է կործանվել. կան զոհերԻրանի Սպահան քաղաքի մոտ երկրի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչ է կործանվել, օդաչուները զոհվել են, հայտնել է Իսլամական Հանրապետության լրատվական գործակալությունը (ԻՌՆԱ)։ Գործակալության տվյալներով՝ երկու օդաչուներն էլ զոհվել են։ Ինքնաթիռն ուսումնական թռիչք էր իրականացնում։ Միջադեպի պատճառները հետաքննվում են։Ավելին12:5624.05.22