Լրահոս
2022-05-19
-
ՀայաստանՀայկական կողմը բացառո՞ւմ է Արցախն Ադրբեջանի կազմում. ՀՀ ԱԽ քարտուղարն ուղիղ չի պատասխանումՀայաստանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանը կրկին ուղիղ չի պատասխանել հարցին՝ հայկական կողմը բացառու՞մ է Արցախն Ադրբեջանի կազմում:Ավելին17:0519.05.22 -
Միջազգային«Սահմանին հայ-ադրբեջանական հանդիպման առաջարկը Երևանը մերժել է». Ալիևի նոր մեղադրանքներըԱլիևը պայմանավորված հանդիպման չկայանալու համար մեղադրում է հայկական կողմին: Ըստ Ալիևի՝ Հայաստանը չի կատարել նաև մինչև ապրիլի վերջ աշխատանքային խմբեր ստեղծելու պայմանավորվածությունը:Ավելին16:5719.05.22 -
ՀասարակականԱրթուր Վանեցյանը կգնա դատարան՝ աջակցելու 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի ընտանիքինԱյսօր, ժամը 17:00 ես և իմ ընկերները լինելու ենք Երևանի ընդհանուր իրավասության դատարանի, Աջափնյակի նստավայրում ( Նազարբեկյան 40), որտեղ լսվելու է երեկ շինծու գործով ձերբակալված Արթուր Գալեյանի գործը: Մեր բոլորիս աջակցությունը Գալեյանների ընտանիքին կարևոր է: Հավերժ փառք ու պատիվ մեր նահատակված հերոսներին: հ.գ. Արթուր Գալեյանը 44 օրյա պատերազմի հերոս՝ Մխիթար Գալեյանի հորեղբայրն է:Ավելին16:5019.05.22 -
ՀասարակականԵթե չես կարողանում պոկվել աթոռից, աթոռը հետդ պոկի, տար. Անի ԵրանյանԴերասանուհի Անի Երանյանն ինսթագրամյան «Story» բաժնում «Առանց Նիկոլ Հայաստան» հեշթեգով գրառում է արել․ «Եթե չես կարողանում պոկվել աթոռից, աթոռը հետդ պոկի, տար»,- գրել է դերասանուհին։Ավելին16:4019.05.22 -
ՄիջազգայինՀայ-ադրբեջանական հանձնաժողովի 1-ին հանդիպումը չի կայացել. «տեխնիկական հարցեր կան»Միրզոյանը հույս է հայտնել, որ հանդիպումը կկայանա առաջիկա օրերին կամ շաբաթներին: Մինչև ապրիլի վերջ սահմանազատման հարցով երկկողմ հանձնաժողով ստեղծելու համաձայնություն Երևանն ու Բաքուն ձեռք էին բերել Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման ժամանակ:Ավելին16:2719.05.22 -
ՀասարակականԱյսօր Աջափնյակի դատարանում տեղի է ունենալու Արթուր Գալեյանի կալանքի միջնորդությունը․ ՂազինյանՍիրելի հայրենակիցներ, Այսօր ժամը 17.00 Աջափնյակի դատարանում (Նազարբեկյան 40) տեղի է ունենալու 44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի ձերբակալված հորեղբոր, մեր ընկեր Արթուր Գալեյանի կալանքի միջնորդություն: Նույն դատարանում ժամը 17.30-ին կայանալու է մեր պայքարի ընկեր Իգոր Խաչատուրովի կալանքի միջնորդության դատական քննությունը: Եկեք միասին թիկունք զորավիգ լինեք մեր նահատակված հերոսների ծնողներին ու պայքարի ընկերոջը:Ավելին16:2319.05.22 -
ՄիջազգայինԵրևանում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստըՌուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը տեղի կունենա հունիսի 6-ին, Երևանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը: «Հունիսի 6-ին Երևանում կկայանա ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը»,- Պետդումայի նիստի ժամանակ ասել է Վոլոդինը:Ավելին16:1719.05.22 -
ԱրցախԿոնկրետ փաստերով կարողանում ենք ապացուցել ևս 80 անձանց գերության մեջ լինելու հանգամանքը. Արցախի ՄԻՊԱյս պահի դրությամբ Ադրբեջանում գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց թիվը Ադրբեջանի կողմից հաստատված տվյալների համաձայն 38 է։ Այս մասին ԱՀ Ազգային ժողովում հայտարարել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: Ստեփանյանի խոսքով՝ Արցախի, Հայաստանի ՄԻՊ-երի և այս հարցի վերաբերյալ Հայաստանում գործունեություն ծավալող իրավապաշտպան կազմակերպությունները տիրապետում են կոնկրետ փաստերի, որոնցով կարողանում են ապացուցել ևս 80 անձանց գերության մեջ լինելու հանգամանքը, որը, ցավոք սրտի, մինչև այսօր Ադրբեջանի կողմից որևէ ձևով չի հաստատվում։ «Սա մեզ հիմք է տալիս հիմնավոր կասկած ունենալ, որ Ադրբեջանը միտումնավոր կերպով թաքցնում է ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց իրական թիվը»,- ասել է Գ.Ստեփանյանը: Ինչ վերաբերում է հաստատված 38 ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց, Արցախի ՄԻՊ-ը նշել է. «Նրանց շարքում Արցախի քաղաքացի չկա։ Նրանցից 35-ը զինվորականներ են, 3-ը քաղաքացիական անձինք, որոնք գերեվարվել են նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո: Սակայն անհետ կորած են շարունակում մնալ 19 քաղաքացիական անձ: Նրանց մեջ կան մարդիկ, որոնց գերության հանգամանքը ևս կարողանում ենք փաստերով ապացուցել»: Գեղամ Ստեփանյանն նշել է, որ բոլոր 38-ի նկատմամբ Ադրբեջանում դատարանի վճիռները կայացված են։Ավելին16:1219.05.22 -
ՀասարակականԵկեղեցու դեմ ներքին պայքար մղելու ֆոնին էսօրվա ոհմակն իր ախպերների լեզուն է պարտադրում դպրոցներում. ԳևորգյանԻսկ դուք գիտե՞ք, որ քաղաքապետարանի հանրակրթության բաժինը էս քանի օր ա ընգած դպրոցների տնօրեններին շրջաբերականներ ա ուղարկում, որտեղ ասվում է, թե արդյոք տնօրենները պատրաստակամ են որպես օտար լեզու դպրոցում դասավանդել նաև ադրբեջաներեն ու թուրքերեն։ Ու, եթե ունեն մասնագետ, ապա նշեն, եթե ոչ, ապա իրենք կապահովեն... Եթե էս ամենը լիներ նախկինների օրոք, ես հանգիստ կլինեի։ Որովհետև նախկինների օրոք Անատոլիայի քոչվորները մեզ թշնամին են, ու այո, թշնամու լեզուն պետք է իմանալ։ Բայց էսօրվա իշխանությունների համար նրանք բիզնես գործընկերներ են, «խաղաղասեր» մի ժողովուրդ, որի լծի տակ պետք է մտնել ու ապրել «խաղաղ»։ Սրանց նախաձեռնած ամեն նման քայլի մեջ պետք է ենթատեքստ տեսնել, որովհետև, եթե հարցնում են՝ «թե մասնագետ չունեք, մենք կտրամադրենք», մեծ հաջողությամբ էտ մասնագետը կլնի կամ թուրքիայից կամ ադրբեջանից։ Կգա, ու մե՜ծ սիրով հայ երեխաներին իրենց քոչվորի լեզուն կսովորացնի։ Ու սա դեռ 2021 թվականի նոյեմբերի 18 որոշում ա եղել... պատերազմից մի տարի անց սրանք արդեն որոշումներ են ընդունել թշնամու հետ ախպերություն անելու մասին։ Հաշվեք, թե էս վերջին մի տարում, մենակ խաղաղ պայամններում քանի զոհ ու գերի ենք ունեցել էտ «խաղաղասերների» կողմից, քանի հեկտար տարածք է զավթվել թշնամու կողմից։ Հայոց պատմություն ու Հայ Եկեղեցու պատմություն առարկաներն ապականած, եկեղեցու դեմ ամենօրյա ներքին պայքար մղելու ու ադրբեջանցիների կողմի մեր եկեղեցիները պղծելու ֆոնին էսօրվա ոհմակը իրանց ախպերների լեզուն ա պարտադրում հայկական դպրոցներում։ Թրքացումը պոզով-պոչով չի լինում, հենց սենց ա լինում...Ավելին16:0719.05.22 -
Քաղաքական2018-ին Ռադիոտունը չէին գրավել, մի քանի հոգով ուղղակի եթեր էին ուզում. ՔՊ-ական պատգամավոր2018-ին Ռադիոտունը չէին գրավել, մի քանի հոգով ուղղակի եթեր էին ուզում. ՔՊ-ական պատգամավորԱվելին16:0019.05.22 -
ՔաղաքականԲացի ՔՊ-ական մի քանի պատգամավորներից մյուսներին պատասխանատվություն չկրելու լիարժեք հնարավորություն է տրված․ ՍաղաթելյանԲացի ՔՊ-ական մի քանի պատգամավորներից մյուսներին պատասխանատվություն չկրելու լիարժեք հնարավորություն է տրված․ Իշխան ՍաղաթելյանԱվելին15:5019.05.22 -
ԻրավականԴանակահարություն Արշալույս գյուղում. տուժողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքներըՄայիսի 14-ին Արմավիրի մարզի Արշալույս գյուղում դանակահարություն էր եղել, և պատճառը դարձյալ անհանդուրժողականությունն էր: Կեսգիշերին մոտ երկու տղամարդ անձնական հարցերի շուրջ վիճել էին, և նրանցից մեկը դանակահարել էր մյուսին: Դեպքից մոտ 30 րոպե անց ոստիկանության Վաղարշապատի բաժնում հիվանդանոցից հաղորդում ստացվեց. ծակած-կտրած վերքով 27-ամյա տղամարդ էր բուժօգնության տեղափոխվել: Հիվանդանոցում տուժողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները, հայտնելով՝ իբր ընկել էր երկաթի վրա: Հիվանդանոցում ոստիկաններին չհաջողվեց նրա հետ խոսել. ի վիճակի չէր բացատրություն տալու: Վնասվածքի վերաբերյալ նրա հայտարարությունը հավատ չէր ներշնչում. ծակած-կտրած վերքը կարող էր դանակահարության հետևանք լինել: Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն: Սկսվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց ներգրավվեցին նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները: Համագործակցված աշխատանքի շնորհիվ Վաղարշապատի բաժնում օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ Արշալույս գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տուժողին դանակով խփել էր Արմավիր գյուղի 36-ամյա մի բնակիչ: Բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 17-ին կասկածվողը ներկայացավ ոստիկանության Վաղարշապատի բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն: Հանգամանքները քննությամբ պարզվում են:Ավելին15:4019.05.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Ալիևը նորից մեղադրում է Հայաստանին, Երևանը պարզաբանում է | 19.05.2022Ավելին15:3019.05.22 -
Իրավական23-ամյա երիտասարդի նկատմամբ կատարված սպանության փորձի գործով հետախուզվողը հայտնաբերվել էՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նոր Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում շարունակվում է Երվանդ Քոչար փողոցում 23-ամյա երիտասարդի նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հիշյալ երիտասարդը 2021թ. դեկտեմբերի 14-ին Երվանդ Քոչար փողոցից «կրծքավանդակի ձախ կեսի և ձախ միջին անութային փոսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել էր հիվանդանոց: Սպանության փորձի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի՝ 22-ամյա բնակիչ է: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հիվանդանոց տեղափոխված անձը նշված վնասվածքները ստացել է 2021թ. դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11։30-12։00-ն ընկած ժամանակահատվածում, 22-ամյա երիտասարդի հետ անձնական հարցերի շուրջ պարզաբանումների ժամանակ, որի ընթացքում վերջինս դանակով հարվածներ էր հասցրել տուժողի կրծքավանդակի ձախակողմյան հատվածին և դիմել փախուստի։ Վարույթն իրականացնող մարմինը որոշում էր կայացրել՝ 22-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում և որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը: ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում 2022թ. մայիսի 17-ին վերջինս հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմնին: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:Ավելին15:1919.05.22 -
ՔաղաքականՄայիսի 23-ին Բրյուսելում տեղի կունենա Նիկոլի և Ալիևի հերթական հանդիպումը․ Արմեն ԱշոտյանԻմ ունեցած տեղեկություններով մայիսի 23-ին Բրյուսելում տեղի կունենա Նիկոլի եւ Ալիեւի հերթական հանդիպումը։ Արցախի հարցում վերջին աղետալի զարգացումներից հետո կարելի է ենթադրել միայն ենթադրել, թե ինչ նոր զիջումների է գնալիւ Նիկոլը։ Խնդրում եմ ԶԼՄ-րին հարցումներով ճշտել այս տեղեկությունը։Ավելին15:1419.05.22 -
ՀասարակականԱրարատնյուզի լրագրողները միայն "Սիլ" են խմում․ Էպիզոդ 3․ Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹե ինչ եղավ հետո. Էպիզոդ 3 Նարինեն բացատրեց, ի վերջո, թե որն էր առաջարկածս ջուրն ինձ վրա լցնելու պատճառը. «Ես միայն Սիլ եմ խմում»,-բացականչեց օլիգարխ Խաչատուր Սուքիասյանին պատկանող կայքի գեղեցկուհին…Ավելին15:0819.05.22 -
Քաղաքական3 քայլ ու Նիկոլը կփախչի երկրից. Ավետիք Իշխանյան«Փաստինֆո»-ն գրում է․ Նիկոլ Փաշինյանն այնքան վախեցած է, որ ուտելուց առաջ համտեսել է տալիս իր թիկնապահներին, ուղեւորություններին ժամանակ արկղերով ջուր տանում իր հետ։ Նա ամեն ինչից ու բոլորից վախենում է, և հաճույք է ստանում, որ իրեն ենթարկվում են։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը։ Նրա խոսքով՝ ներկայիս դիմադրությունը շարժումը պարտավոր է հասնել հաղթանակի, ուղղակի դատապարտված է դրան։ «Հակառակ դեպքում, Աստված չանի, եթե շարժումը մարի, Հայաստանի Հանրապետություն ուղղակի չի լինի, այս դավադիր իշխանությունները արդեն բացահայտ լկտիությամբ կկատարեն Թուրքիայի և Ադրբեջանի բոլոր պահանջները»,- ասել է բանախոսը՝ արձանագրելով, որ պայքարի դուրս եկած քաղաքացիների քանակը բավարար է հասնելու նրան, որ Նիկոլը փախչի երկրից, որովհետև նա հրաժարական չի տա, նա պատրաստ է արյուն թափելու, բայց ոչ մի դեպքում չի հրաժարվի իր իշխանությունից։ «Դրա համար ընդդիմությունը պետք է մանիֆեստ հրապարակի, այն է՝ հստակ նշի, այն գործողությունների ծրագիրը, որոնք կարվեն իշխանափոխությունից հետո»,- ասել է նա։ Իշխանյանը խոսել է նաև արևմուտքի կողմից ֆինանսավորված իրավապաշտպան ՀԿ-ների մասին, որոնք լուռ են՝ ոստիկանների բիրտ գործողությունների վերաբերյալ։Ավելին15:0419.05.22 -
ԱրցախԱդրբեջանի իշխանությունները օկուպացված հայկական Շուշիում միջազգային համաժողով են անցկացնումԱդրբեջանի իշխանությունները օկուպացված հայկական Շուշիում միջազգային համաժողով են անցկացնում։ Համաժողովը կրում է «Հետկոնֆլիկտային մարդասիրական օրակարգի զարգացում. կայուն զարգացում մշակութային միջավայրի վերածննդի միջոցով» անվանումը: Բացի Ադրբեջանի պաշտոնյաներից, համաժողովին մասնակցում են ИСЕСКО-ի գլխավոր տնօրեն Սալիմ բին Մուհամմեդ ալ-Մալիքը, Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թուրքական խորհրդի) գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեեւը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով Մալթայի ազգային հանձնաժողովի նախագահ Ռայմոնդ Բոնդինը, ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարձրագույն ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսը, հաղորդում է АПА-ն ։ Ադրբեջանական իշխանությունների պահվածքի անսահման ցինիզմը չի ցնցում ՄԱԿ-ի ներկայացուցիչներին, որոնք արդեն առաջին անգամ չեն միջոցառման մասնակցում օկուպացված Շուշիում։ Նույն Շուշիում հայկական հուշարձանների ոչնչացման վերաբերյալ ՄԱԿ-ի ներկայացուցիչները շարունակում են խորիմաստ լռություն պահպանել։Ավելին14:5019.05.22 -
ՔաղաքականԱնտեղի ինտրիգ. Հիմա ոչ թե անջատ կուսակցությունների «բացման կամ ստեղծման» ժամանակն է, այլ հակառակը. ՀովհաննիսյանԼրահոսը թերթելիս տեսա, որ լրատվամիջոցներից մեկը «տեղեկություն» էր հրապարակել, թե ես պատրաստվում եմ նոր կուսակցություն հիմնել։ Հասկանալի է, որ այս անորոշ ու ակտիվ պայքարի փուլում ոչ մի կուսակցություն ես չեմ բացում կամ ստեղծում։ Դա լուրջ չէ։ Անլուրջ է նաև, որ լրատվամիջոցը, ունենալով իմ բոլոր կոնտակտները, հանգիստ կարող էր ինձնից ճշտել «տեղեկությունը», բայց նախընտրում է չճշտել։ Աշխատանքային գործունեությունս այս պահին ամբողջությամբ կենտրոնացած է «Այլընտրանքային նախագծեր խմբում», մասնավորապես՝ «Հայկական օրակարգ» նախագծի վրա, որի խնդիրը մեր երկրի բարդ հարցերը տարբեր մոտեցումներով՝ մասնագիտական և ինտելեկտուալ բարձր որակներ ունեցող գործիչների հետ քննարկելն է։ Սա չափազանց կարևոր է Հայաստանի հետպատերազմյան վերականգնման առողջ տեսլականի ձևավորման համար։ Ինչ վերաբերում է իմ քաղաքական պատկերացումներին, ապա ես կարծում եմ, որ հիմա ոչ թե անջատ կուսակցությունների «բացման կամ ստեղծման» ժամանակն է, այլ հակառակը՝ կոնսոլիդացիոն, համախմբման պրոցեսների փուլը, գուցե՝ նոր քաղաքական կամ հասարակական հոսանքների։ Աղետի ծավալը, որն առկա է մեր երկրում, պահանջում է գաղափարների, պատկերացումների, մոտեցումների էական վերանայում։ Մանր-մունր նպատակներով, անհիմն պատկերացումներով ու իրականության ոչ պատշաճ գնահատմամբ մենք ոչ միայն առաջ չենք գնա, այլև՝ կարող ենք նոր աղետների հասնել։ Նոր աղետների բացառումը և հետպատերազմյան Հայաստանի վերականգնումը պետք է լինի հայկական պետական և քաղաքական մտքի նպատակը՝ հիմնված արժանապատվության, սառը պրագմատիզմի և գրագիտության վրա։ Իսկ սա ենթադրում է կոնսոլիդացիոն պրոցես, բոլոր ունակ մարդկանց ջանքերի մեկտեղում, ինչի համար պետք են նոր գաղափարներ, նոր տեսլականներ, նոր մարդիկ։Ավելին14:4419.05.22 -
ՄիջազգայինՓաշինյանի՝ ՀԱՊԿ զորքեր Հայաստան ուղարկելու խնդրանքը մերժվել է․ «Baza»Նիկոլ Փաշինյանը Կրեմլին խնդրել է Ղազախստանի օրինակով ՀԱՊԿ զորքեր ուղարկել Հայաստան, գրում է «Baza» ռուսական առցանց հրատարակությունը։ Պատճառը Երևանում և այլ քաղաքներում ամենօրյա զանգվածային ցույցերն են, որոնք վախեցրել են երկրի ղեկավարին։ «Ըստ աղբյուրի՝ Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին Փաշինյանը պաշտոնական հարցում է ուղարկել ՀԱՊԿ-ին։ Նա եկել է Մոսկվա՝ կազմակերպության անդամներից երաշխիքներ ստանալու։ Եթե Երևանում իրավիճակը զարգանա ղազախական սցենարով, ապա Ռուսաստանը և ՀԱՊԿ մյուս անդամները զորք կբերեն, կճնշեն զանգվածային անկարգությունները և կօգնեն Փաշինյանին մնալ իշխանության մեջ։ Իբրև, ազգայնական շարժումն այժմ մեծ թափ է հավաքում երկրում, ինչը սպառնում է պետության սահմանադրական կարգին, և հետևաբար անհրաժեշտ է Հայաստան ռազմական կոնտինգենտ ուղարկելու Կազմակերպության որոշումը։ Նախագահի աշխատակազմում Փաշինյանի խնդրանքը մերժվել է, և նա ինքը խնդրել է հետ վերցնել խնդրանքը, հակառակ դեպքում հայկական կողմին խոստացել են այն պաշտոնապես հանել օրակարգից։ Մեկ այլ աղբյուրի համաձայն, նախագահի աշխատակազմի պատասխանից հետո Հայաստանի վարչապետը փորձել է անմիջապես աջակցություն ստանալ Վլադիմիր Պուտինից, բայց նույնիսկ այստեղ նրան մերժել են։ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպումը մղվեց մինչև միջոցառման ավարտը, և Հայաստանի նախագահը հինգ ժամ սպասեց Պուտինի հետ հանդիպմանը, բայց ի վերջո հավանություն չստացավ՝ իր խնդիրը ռուս զինվորականների օգնությամբ լուծելու համար»։Ավելին14:3819.05.22