Լրահոս
2022-05-12
-
ՔաղաքականՊետք է կանխել Փաշինյանի փախուստը ՀՀ-ից․ Արթուր Ղազինյան«Փաշինյանի ձերբակալումն անխուսափելի է, քանի որ նա կարող է դիմել փախուստի։ Պետք է կանխել Փաշինյանի փախուստը ՀՀ–ից։ Բացի այդ, նա, զբաղեցնելով վարչապետի պաշտոնը, կարող է խոչընդոտել գործի նախաքննությունը»,–ասել է «Դիմադրություն». շարժման անդամներից Արթուր Ղազինյանը։Ավելին17:5712.05.22 -
ՀասարակականՆորավան թաղամասի տներից մեկի բակում հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ․ ԱԻՆՄայիսի 12-ին, ժամը 12։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող «R&V Comfort» խանութի հետնամասում գտնվող հողատարածքներից մեկում օձեր են նկատվում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ օձը նկատվել է Նորավան թաղամասի տներից մեկի բակում։ Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք։Ավելին17:4312.05.22 -
Քաղաքական«Դիմադրություն» շարժման մասնակիցները այս պահին գտնվում են դատախազության շենքի մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ«Դիմադրություն» շարժման մասնակիցները այս պահին գտնվում է դատախացության շեմքի մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱվելին17:3912.05.22 -
ՔաղաքականԳնում ենք դատախազության մոտ հերոսների ծնողներին մեր աջակցությունը հայտնելու․ Վարդևանյան«Դիմադրության» շարժումը երթով գնում է դեպի Դատախազություն, որտեղ հավաքված են զոհերի հարազատները։ «Գնում ենք Դատախազության մոտ հերոսների ծնողներին մեր աջակցությունը հայտնելու, իրենց պահանջը արդար է իրենց պահանջը պայքարի մասին է»,- Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց Արամ Վարդևանյանը։ Վարդևանյանը նշեց, որ Գլխավոր Դատախազության դիմաց ծնողները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը ձերբակալվի։Ավելին17:3112.05.22 -
ՄիջազգայինԴուշանբեում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումըԴուշանբեում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը: Ավելի վաղ Սերգեյ Լավրովն առանձին երկկողմ հանդիպումներ է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ:Ավելին17:2212.05.22 -
ՄիջազգայինՊուտինը մինչև տարվա վերջ պետական այցով կարող է ժամանել Հայաստան. ՄիրզոյանՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարեվերջին կարող է պետական այցով այցելել Հայաստան։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը նշել է, որ այցը նախատեսված է հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, հայտնում է Սպուտնիկ Արմենիան։ Այցի մանրամասները, այդ թվում՝ ստույգ ժամկետները, ճշտվում են։Ավելին17:1112.05.22 -
ՄիջազգայինԼավրովն ու Բայրամովը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումըԱդրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Սերգեյ Լավրովը հինգշաբթի Դուշանբեում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում քննարկել են երկկողմ կապերի զարգացումը և Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը, գրում է ՏԱՍՍ-ը։ Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ, ևս մեկ անգամ ընդգծել եռակողմ (Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ) հայտարարությունների լիարժեք իրականացման կարևորությունը խաղաղության և անվտանգության ապահովման համար, ընդգծել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի կարևորությունը:Ավելին17:0112.05.22 -
ՄիջազգայինՄայիսի 16-17-ը Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի նիստը. ՄիրզոյանՀաջորդ շաբաթ Մոսկվայում նախատեսված է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստը, ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ «Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մեր ադրբեջանցի գործընկերների հետ զրուցել ենք սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողով ստեղծելու հարցի շուրջ։ Փոխվարչապետ Օվերչուկի հետ պայմանավորվածություն կա, որ մայիսի 16-17-ը Մոսկվայում կհանդիպեն հաղորդակցության հարցերով, ինչպես նաև պայմանավորվածություն կա, որ այնտեղ՝ Մոսկվայում նույն օրերին, կկազմակերպվի երկկողմ հանդիպում սահմանազատման և սահմանների անվտանգության վերաբերյալ», - ասել է Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։Ավելին16:4912.05.22 -
ՀասարակականԱԺ նախագահն աշխատանքային ժամին այցելել է կենդանաբանական այգիԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ընտանիքի հետ այսօր այցելել է կենդանաբանական այգի: Այս մասին գրված է այգու ֆեյսբուքյան էջում: Ըստ հաղորդագրության՝ Ալեն Սիմոնյանը ընտանիքի հետ շրջել է այգում, տեսել նոր ծնված կենդանիներին, ծանոթացել նրանց պահման ու խնամքի պայմաններին:Ավելին16:4012.05.22 -
ՄիջազգայինԴուշանբեում Լավրով-Բայրամով հանդիպման ժամանակ 5․8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԴուշանբեում տեղի է ունեցել 5,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է: Տատանումները զգացել են քաղաքի կենտրոնում գտնվող բարձրահարկ շենքերի բնակիչները: Դրանք զգացվել են նաև Hyatt հյուրանոցում, որտեղ ընթանում են ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները. հյուրանոցում լույսերը մի քանի վայրկյանով մարել են, նշում է minval.az-ը։Ավելին16:3312.05.22 -
ՔաղաքականՓաշինյանը մայիսի 15-ին կմեկնի ՄոսկվաՆիկոլ Փաշինյանը մայիսի 15-ին կմեկնի Մոսկվա: Այնտեղ նա կմասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին: Տեղեկությունը Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն է հայտնել:Ավելին16:2912.05.22 -
ՔաղաքականԱնուններ չեմ հնչեցնելու, բայց այստեղ մարդիկ կան, որոնք անընդունելի են ինձ համար․ ՎանեցյանԱնուններ չեմ հնչեցնելու, բայց այստեղ մարդիկ կան, որոնք անընդունելի են ինձ համար․Արթուր ՎանեցյանԱվելին16:2312.05.22 -
ՀասարակականԴեբեդ գետից դուրս բերված 2-ամյա աղջիկն ապաքինվել է. բժշկական կենտրոնի տնօրենը մանրամասներ է հայտնումԴեբեդ գետից դուրս բերված 2-ամյա Արևը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների շնորհիվ ապաքինվել է, բայց դեռ շարունակում է մնալ բժշկական կենտրոնում, հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից։ Հյայտնում են, որ պատկան մարմինների ներկայացուցիչներն այս օրերին եղել են բուժկենտրոնում, աշխատում են իրավական հիմքերի ապահովման ուղղությամբ, որ երեխան տեղափոխվի ընտանիք կամ սոցիալական որևէ կենտրոն: «Մեզ մտահոգում էր այն, որ կյանքը փրկեինք, բայց մտավոր լուրջ դեֆիցիտ լիներ, բայց երեխան և խոսում է, և ճանաչում է, և շատ ակտիօվ է, և ճիշտն ասած մենք էլ զարմացած ենք, որ նման հրաշք երկրի վրա լինում է։ Բայց մեզ համար շատ մեծ սթրես է լինելու, ինչպես նաև իր համար, որովհետև ինքը սովորել է մեր աշխատակիցներին, մի բուժքրոջը այնպես է կպած, ինչպես մամայի, ձեռքից բռնած ման է գալիս, շատ սիրված երեխա է բոլորի կողմից»,- ասել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:Ավելին16:1212.05.22 -
ՄիջազգայինԴուշանբեում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներըԴուշանբեում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները. հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա ԶախարովանԱվելին16:0912.05.22 -
ՔաղաքականԴիմադրության շարժման հանրահավաքը մեկնարկում է Ֆրանսիայի հրապարակումՄոտ կես ժամից Ֆրանսիայի հրապարակում կմեկնարկի հանրահավքը:Ավելին16:0112.05.22 -
ՄիջազգայինԴուշանբեում մեկնարկել է Լավրով-Բայրամով հանդիպումըԴուշանբեում մեկնարկել է Լավրով-Բայրամով հանդիպումըԱվելին15:5712.05.22 -
ՔաղաքականԱկցիա՝ Հայաստանում ԵՄ դեսպանատան մոտ․ ուղիղ հեռարձակումԱկցիա՝ Հայաստանում ԵՄ դեսպանատան մոտ․ ուղիղ հեռարձակումԱվելին15:4512.05.22 -
ՄիջազգայինՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այսօր կժամանի ՀայաստանՌուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորած պատվիրակությունն այսօր կայցելի Հայաստանի Հանրապետություն։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին հանձնարարելով նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը՝ համաձայն պետական արարողակարգի։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին հանձնարարվել է հատկացնել ուղեկցության համար ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:Ավելին15:3812.05.22