Լրահոս
2026-01-22
-
Քաղաքական«Հանրապետություն» կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններինԱյս մասին տեղեկացնում է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը՝ նշելով, որ նախընտրական շտաբի պետ կլինի կուսակցության անդամ, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանը։Ավելին19:5322.01.26 -
ՔաղաքականՓաշինյանը Դավոսում Ալիևի հետ կարճատև զրույց է ունեցելԻնչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, մասնավորապես, վարչապետը փոխգործակցության հնարավորություններն է քննարկել Schneider Electric ընկերության գլխավոր տնօրեն Օլիվեր Բլումի, Dell Technologies ընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն Մայքլ Դելլի և գործարար Նուբար Աֆեյանի հետ։Ավելին19:4922.01.26 -
ՔաղաքականՎարչապետը, փոխվարչապետերը և վարչապետի աշխատակազմի ղեկավարը ամեն ամիս են պարգևավճար ստանում․ News.amՀիշեցնենք, որ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ 11 մլն 951 հազ. դրամ պարգևավճար է ստացել՝ 2025թ. առաջին կիսամյակի կատարողականի գնահատման արդյունքային ցուցանիշների համար:Ավելին19:4522.01.26 -
ՀասարակականՍպիտակի ոլորաններից դեպի Լեռնապար գյուղ տանող ճանապարհը ձյան ու մերկասառույցի պատճառով դարձել է անանցանելիՃանապարհն սպասարկող ընկերությունը «մատը մատին չի խփել», որպեսզի ձյունը հեռացնի ճանապարհից ու կատարի աղ ու ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ։Ավելին19:4022.01.26 -
ՔաղաքականՀարստացած գրպաններ՝ թալանը հետ բերելու խոստումից հետո. պարգևավճարների սկանդալը չի մոռանալու ընտրողը3 միլիարդի պարգևավճարային սկանդալը շիկանում է՝ Փաշինյանի կամ նրա թիմակիցներից մեկի ամեն նոր պարզաբանման հետ: Նախընտրական շրջանում Փաշինյանն իր ձեռքով իր փոսն է փորել, կարծում են երևանցիները, որոնք ոչ թե ֆինանսների նախարարի պես աննախադեպ խիզախություն, այլ հակառակը՝ աննախադեպ աներեսություն են անվանում 22 տոկոս աղքատ երկրում ճոխ պարգևավճարներ տալ-առնելն ու այդ մասին հպարտ հայտարարելը:Ավելին19:3522.01.26 -
ԻրավականՆարեկ Սամսոնյանի հացադnւլը շարունակվում է. նա այս պահին «Արմավիր» ՔԿՀ-ի պատժшխցnւմ է․ պաշտպանՆարեկ Սամսոնյանին այսօր «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել էին «Իզմիրլյան» ԲԿ, որտեղ Նարեկ Սամսոնյանը ցանկություն է հայտնել իրականացնել անհապաղ վիրահատական միջամտությամբ պայմանավորված հետազոտություններն ու վիրահատությունը։ Սամսոնյանին ցուցված հետազոտություններն անցկացնելու համար անհրաժեշտ էր, որ Նարեկի օրգանիզը պատրաստ լիներ այդ հետազոտություններին, ինչը ենթադրում էր անհապաղ հոսպիտալացում վերականգնողական բուժում անցնելու համար։ Համապատասխան տեղեկանքները ներկայացվեցին «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը Նարեկին հոսպիտալացման թույլտվություն տալու փոխարեն որոշում կայացրեց հետ վերադարձնել նրան «Արմավիր» ՔԿՀ։Ավելին19:2322.01.26 -
ՄիջազգայինՈւկրաինայի հակամարտության համատեքստում կան հարցեր, որոնց լուծումն արդեն մտել է ավարտական փուլ․ Ֆիդան«Միջազգային պայմաններն անընդհատ փոխվում են։ Երկու օր առաջ քննարկվում էր Գրենլանդիայի վերաբերյալ ռազմական տարբերակը։ Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռազմական տարբերակ չի լինի, նա կվերադառնա բանակցություններին։ Թե ինչ կլինի վեց ամիս հետո, ինչպես կընթանան բանակցությունները, մենք չգիտենք։ Կան լուծման եզրափակիչ փուլ դուրս եկած հարցեր՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի դադարեցման և, հետևաբար, Եվրոպայի և Ռուսաստանի միջև խաղաղության ապահովման համատեքստում», - ասել է Ֆիդանը Դավոսի համաժողովի շրջանակներում թուրքական ԶԼՄ-ներին տված մեկնաբանության մեջ։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, նա նաև նշել է, որ կախված նրանից, թե արդյունքում ինչպես կկարգավորվեն այդ հարցերը, կփոխվի նաև ամբողջ աշխարհը՝ «կամ դեպի լավը, կամ դեպի վատը» ։Ավելին19:1922.01.26 -
Քաղաքական«Աշխարհը խոսում է աշխարհակարգի փլուզման մասին, Նիկոլը խաղաղություն է խոստանում․ ո՞ւմ հավատալ»․ Կարեն ՎրթանեսյանՍենց էլ անորոշ վիճակ...»։Ավելին19:1522.01.26 -
ԱշխարհԳրենլանդիան սնունդ է հավաքում և չի վաճառվում. սառույցի կտորներ Թրամփին՝ ԱՄՆ ռազմաբազաների համարԿբանակցե՞ն Վաշինգտոնն ու Կոպենհագենը՝ Գրենլանդիայի շուրջ: Դանիան կտրուկ մերժում է Թրամփի հրավերը՝ մինչ Գրենլանդիայի իշխանությունը բնակչությանը սննդի պաշար հավաքելու կոչ է անում:Ավելին19:0722.01.26 -
ՀասարակականՍաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Տաթև ավտոճանապարհները փակ ենՀունվարի 22-ին՝ ժամը 18:30-ի դրությամբ, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պատճառով և անվտանգության նկատառումներից ելնելով՝ Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Տաթև ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։ Մարդատար մեքենաների երթևեկությունը թույլատրվում միայն Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհով։ Հորդորում ենք վերոնշյալ ուղղությամբ երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։Ավելին19:0022.01.26 -
ԱռողջապահականՎագիֆ Խաչատրյանին իրականացվել է վիրահատություն, վիճակը գնահատվում է կայուն․ ԱվանեսյանՇուտափույթ ապաքինում եմ մաղթում»,-գրել է Ավանեսյանը։Ավելին18:4722.01.26 -
ՔաղաքականՀՀ պետբյուջե կփոխանցենք շուրջ 1.000.000.000 դրամ հարկ․ հուսով եմ՝ այս գումարները չեն ուղղվի պարգևավճարների․ Նարեկ Կարապետյան«Այս ամսվա ընթացքում 20․000 թոշակառու իրենց թոշակը կստանան Սամվել Կարապետյանի ստեղծած ընկերությունների վճարած հարկերից։Ավելին18:4122.01.26 -
Իրավական60-ամյա տղամարդը տանիքում ապօրինի հրազեն էր պահումՀամայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում հունվարի 21-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Դսեղ գյուղի 60-ամյա բնակիչը ապօրինի հրազեն է պահում: Բացատրական աշխատանքի արդյունքում 60-ամյա տղամարդը իր տան տանիքից համայնքային ոստիկաններին է ներկայացրել ապօրինի պահվող «ՏՕԶ» տեսակի ակոսափող հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը: Դսեղ գյուղի 60-ամյա բնակիչը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին18:3722.01.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Խեղճ ժողովուրդ, խիզախ պաշտոնյաներ. ընտրողները չեն ներում «արդար» պարգևավճարներըՀայլուր 18։30 Խեղճ ժողովուրդ, խիզախ պաշտոնյաներ. ընտրողները չեն ներում «արդար» պարգևավճարներըԱվելին18:3022.01.26 -
ՔաղաքականՏուններս քանդեց. իրենց որդիների մարմիններն են պահանջում Փաշինյանից պատերազմում զոհերի հարազատներըԾայրահեղ միջոցների մասին են մտածում Արցախում տուն ու գերեզման թողած մարդիկ: Նրանք այսօր նամակ են հանձնել Փաշինյանին: Եթե իրենց հարազատների աճյունների արտաշիրիմում չարվի ու Հայաստան չտեղափոխվի, իրենք են պատրաստվում անցնել Հակարիի կամուրջը:Ավելին18:2022.01.26 -
ՀասարակականԱրտակարգ իրավիճակ՝ Երևան-Վանաձոր ճանապարհի Ապարան-Նիգավան հատվածում. խցանումը հասնում է 1 կմ-իՃանապարհը, որն անցնում է Ապարան քաղաքի միջով, պետք է մաքրվի ոչ թե Ապարանի քաղաքապետարանի կողմից, այլ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի՝ նշված ճանապարհը սպասարկող ճանշինի կողմից։Ավելին18:1522.01.26 -
ՔաղաքականԻնչի՞ համար էր շնորհակալ Խաչատուրյանը․ Արցախը բռնազավթելո՞ւ․ պատգամավորԴաշնակահար Վահագն Խաչատուրյանը, ով նաև նախագահի աշխատավարձ է ստանում, Դավոսում այնքան շնորհակալություն հայտնեց Ալիևին, այնքան գովեց ու հիացավ, որ ինձ մի պահ թվաց, թե մի քիչ էլ ու ամուր կգրկի ու բրեժնևյան ոճով կհամբուրի դրան․․․Ավելին18:0222.01.26 -
ՔաղաքականԱյո, Սամվել Կարապետյանը փոքր բիզնեսին ազատելու է հարկերից․ Նարեկ ԿարապետյանԱյս մասին տեսանյութ է հրապարակել «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։Ավելին17:5322.01.26 -
ՔաղաքականՀայաստանը Խաղաղության խորհրդի կանոնադրությունը ստորագրել է առանց անդամավճարի մասնակցության հիմունքներով. ԱԳՆՀայաստանը Խաղաղության խորհրդի կանոնադրությունը ստորագրել է առանց անդամավճարի մասնակցության հիմունքներով։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը՝ արձագանքելով քննարկումներին, թե Խաղաղության խորհրդին անդամակցելու համար անհրաժեշտ է 1 միլիարդ դոլար անդամավճար վճարել։ «Ի պատասխան ձեր հարցման տեղեկացնում ենք, որ Խաղաղության խորհրդի կանոնադրությունը նախատեսում է Խորհրդին անդամակցություն՝ ֆինանսական հատկացումների կամավոր սկզբունքով։ ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից հրավեր ստացած երկիրը կարող է անդամակցել խորհրդին՝ առանց հստակ սահմանված անդամավճարի՝ մինչև երեք տարի ժամկետով, ինչը սահմանված կարգով ենթակա է վերանայման այդ ժամկետը լրանալուց հետո։ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդին անդամակցությանն այս հիմունքներով։ Ձեր կողմից վկայակոչվող անդամավճարը կամավոր է և վերաբերելի է կազմակերպությանը՝ դրա կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում որևէ երկրի կողմից մշտական անդամակցության ցանկություն հայտնելու պարագայում»,- ասել է Բադալյանը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-ին Դավոսում ստորագրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խաղաղության խորհրդի կանոնադրությանը միանալու հրավերը ստացել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից։Ավելին17:4922.01.26 -
ԻրավականՋրային պարեկները ապօրինի ձկնորսության դեպք են բացահայտելՍևանա լճից սիգ տեսակի ձկան ապօրինի որսի կանխարգելման միջոցառումների շրջանակում՝ Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները հունվարի 21-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 72-րդ կմ հատվածում կանգնեցրել են Ծովագյուղի 37-ամյա բնակչի վարած «Օպել» մակնիշի մեքենան: Ստուգմամբ պարզվել է, որ մեքենայում կա 520 սիգ տեսակի ձուկ՝ ընդհանուր 149 կգ․ և 2,4 կգ ձկնկիթ: Հայտնաբերվածը հանձնվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժին։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ Բուսական և կենդանական աշխարհին պատճառված վնասի չափը պարզվում է։Ավելին17:4522.01.26