Լրահոս

2022-05-10
  • Img default alt hy
    Առողջապահական
    Արձանագրվել է կորոնավիրուսի 26 նոր դեպք, 1 հոգի մահացել է
    Հայաստանում մայիսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 900 դեպք, 412 հազար 50-ը`առողջացման, 8623-ը` մահվան ելքով: Տվյալները ներկայացրել են Առողջապահության նախարարությունից։ Նշվում է, որ այս պահին 544 բուժվող կա: Մեկ շաբաթում կատարվել է 11 հազար 538 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք, առողջացել է 31 քաղաքացի, արձանագրվել է մահվան 1 դեպք: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 69 հազար 240-ի:
    12:40
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գյումրիում կատարվածն օրվա իշխանությունն էր կազմակերպել իր քարոզիչների միջոցով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Ամբողջ ճշմարտությունը Գյումրիի դեպքերի հետ կապված: Ապրիլյան և Քառասունչորսօրյա պատերազմների մասնակից Գոռը ներկայացնում է կազմակերպված սադրանքի շղթան: Չնայած դրան, տեսանյութում երևացող տղաները Ոստիկանությանը հայտնում են, որ վաղ առավոտյան ինքնակամ կներկայանան բաժին, որ Ոստիկանությունը , ոչ թե համացանցը պարզի եղելությունը: Բայց ոստիկանությանը ոչ թե եղելությունը պարզելու, այլ շոու սարքելու հրաման էր տրված: Դրա համար այն ժամանակ, երբ տղաները Գյումրու բաժին տանող ճանապարհին են, դիմակավորված անձինք ներխուժում են տղաների տներն ու ահաբեկում մարդկանց: Մեկնաբանությունում կտեղադրեմ նկար, որտեղ երևում է ինչպես են աադրանքի մասնակիցները քարով կոտրել ընթացող մեքենայի ապակին:
    12:20
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսվել են. իրականացվում է օդային և ջրային հետախուզություն
    Մայիսի 10-ին, ժամը 07։50-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը՝ մոտորանավակով, մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խմբերը, հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, վեց մոտորանավակ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Որոնողական աշխատանքներին ներգրավված է թվով 7 ջրային տեխնիկա և երկու անօդաչու թռչող սարք. տեղում իրականացվում է օդային և ջրային հետախուզություն՝ թռչող և լողացող սարքերի օգնությամբ: *** Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։
    12:10
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանական մանր-մունր խուլիգանությունները իշխանության համար միանշանակ հակառակ արդյունքն են ապահովելու․ Տիգրան Աբրահամյան
    Իշխանության «տրյուկները»՝ սադրիչներով բախումներ հրահրելու և շարժման ակտիվիստներին բերման ենթարկելու ուղղությամբ, միայն առավել ակտիվ ու կազմակերպված է դարձնում ընդդիմության նախաձեռնած քաղաքական գործընթացը։ Ոստիկանությանն ակնհայտ հրահանգ է իջեցված պասիվ կեցվածք դրսևորել սադրիչների հարցում՝ քաղաքացիներին իրար դեմ հանելու, ատելություն գեներացնելու, ծեծկռտուք հրահրելու նպատակով։ Այսօր վաղ առավոտյան բերման ենթարկված ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը մեր ամենավառ երիտասարդներից է և՛ քաղաքական հասունության, և՛ ազգային մտածելակերպով։ Ոտքի ելած մեր երիտասարդները, հայրենակիցները «կոտրվող» տեսակ չեն և իշխանական մանր-մունր խուլիգանությունները իշխանության համար միանշանակ հակառակ արդյունքն են ապահովելու։
    12:00
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բռնոցի ենք խաղում․ Էկոնոմիկայի նախարար
    Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Բռնոցի ենք խաղում»
    11:50
    10.05.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 10.05.22
    11:40
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 49-ամյա տղամարդու դիակը
    Մայիսի 8-ին Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում՝ Փամբակ գետում, տղամարդու դիակ էր հայտնաբերվել: Պարզվել է, որ ապրիլի 9-ից ոստիկանության Տարոնի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 49-ամյա Արտյոմ Սինդոյանի դիակն է։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Հանգամանքները քննությամբ պարզվում են։
    11:30
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Բազկամարտի Եվրոպայի առաջնությանն Արման Մրտեյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսը
    Բազկամարտի Եվրոպայի առաջնությանն Արման Մրտեյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսը
    11:15
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ստեփանակերտում այրվել է արհեստանոց, տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
    Մայիսի 9-ին ժամը 14:52-ին, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Բաբաջանյան 2-րդ նրբանցք, տուն 25 հասցեում հրդեհ է բռնկվել : Նախնական տվյալներով, պայթյունի հետևանքով, հրդեհ է առաջացել և այրվում է բնակելի տուն, կա տուժած. NEWS.am–ին տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: Ժամը 14:53-ին ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ՝ հրշեջ մեքենայով և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը մեկնել են դեպքի վայր:
    11:00
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նիկո՛լ, գիտեմ՝ ինձ լսում ես, 44-օրյա պատերազմի ժամանակ դու փուռը տվեցիր 5000-6000 մատղաշ երեխա, նրանց արյունը քո վրա է. Լևոն Շարաֆյան
    ԱՄՆ-ից տեսաուղերձով Ֆրանսիայի հրապարակում հավաքված քաղաքացիներին ու հայ ժողովրդին  դիմել է ՀՀ վաստակավոր արտիստ դերասան Լևոն Շարաֆյանը։ Նրա տեսաուղերձը ցուցադրվել է Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ։
    10:45
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոստիկանները խաբեությամբ մտել են ՀՀԿ ԵԿ նախագահի բնակարան և նրան տարել անհայտ ուղղությամբ
    Այսօր՝ ժամը 07:15-ին ոստիկանության աշխատակից ներկայացած առանց տարբերանշանների ինչ-որ անհասկանալի համազգեստով անձինք խաբեությամբ՝ խուզարկություն կատարելու պատրվակով մուտք են գործել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի բնակարան և նրան տարել անհայտ ուղղությամբ։ Մինչ այս պահը փորձում եմ պարզել Հենրիխի գտնվելու վայրը։
    10:40
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անհրաժեշտության դեպքում կշրջափակենք պետական, կառավարական շենքերը․ Սաղաթելյանը՝ մայիսի 10-ի գործողությունների մասին
    Եթե այնքան մարդ, որքան մասնակցեց երթին, վաղը այդքանով սկսենք ամբողջ Երևանում մեր անհնազանդության ակցիաները, անհրաժեշտության դեպքում շրջափակենք պետական կառավարական շենքերը, մենք վերջնականապես ծնկի ենք բերելու իշխանությանը։
    10:30
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գյումրու ավագ սերնդի մեր հայրենակիցները հրապարակ էին եկել հավկիթներով ու անբացատրելի հայհոյանքներ տվել․ Վարդևանյան
    Խոսվում է Գյումրիում տեղի ունեցած միջադեպի մասին: Փորձեմ դրա իրավական և բարոյական կողմին անդրադարձ կատարեմ. Օրվա իշխանությունները որոշել էին որպես հենց սադրիչ ներգրավել մի քանի տարեց մարդկանց, մեր ծնողի կամ պապիկների հասակի մարդկանց: Իրավիճակը ճիշտ հասկանալու համար մի քանի առանցքային փաստական տվյալ եմ նշում. Ավագ սերնդի մեր հայրենակիցները հրապարակ էին եկել հավկիթներով: Դրանցով հարվածել են տղաների մեքենային ու ամենատգեղ, անբացատրելի հայհոյանքներ էին տվել: Հազարավոր մարդկանց մասնակցությամբ հանրահավաքին, միայն այս չորս հայրենակիցը նման վարքագծի նախապես կազմակերպված դիտավորությամբ ու վարքագծով էին: Տղաները, երբ մոտեցել են, այդ անբացատրելի հայհոյանքներով վարքագիծն ավելի ինտենսիվ է դարձել: Քրեական իրավունքում գործողության ՊՐՈՎՈԿԱՑԻԱ հասկացություն կա, սա հենց այդ դեպքն է: Հարց է չէ առաջանում ինչը պետք է դրդեր ավագ սերնդի մեր անկախ քաղաքական հայացքներից սիրելի հայրենակիցներին պատերազմի մասնակից, բարձրագույն կրթությամբ, հայրենասեր տղերքի, ովքեր շատ ակտիվ են Դիմադրության շարժման մեջ, նման հայհոյանքներ տալ, նախապես պատրաստված հավկիթներով հարվածելով` բացառապես սադրանքը, քրեական գործերի հարուցման հիմքեր ստեղծելն ու առհասարակ նորից սևերի ու սպիտակների բաժանումը: Միանշանակ է նաև, որ բռնությունը երբեք ընդունելի չէ, ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ է, անկախ նրանից դիմացինդ Հայ տարեց թե երիտասարդ է, կամ այլ հատկանիշներ: Օրինակ, երբ ՊՊԾ աշխատողները Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ ԱԺ-ում երիտասարդ կին պատգամավորի մարմնական վնասվածք էին հասցնում, ինքը խրախուսեց այդ վարքագիծը, ինքը խրախուսեց հղի կնոջ վրաերթի ու դեպքի վայրը լքելու վարքագիծը: Չի կարող լինել նման պառակտող քաղաքականություն: Չեմ կարող չնշել, որ ոստիկանության բավարար ուժերի առկայության դեպքում մեր ավագ սերնդի ներկայացուցիչներն այդպիսի վարքագծի դեպքում (միայն հավկիթ բերելը բավարար է) բերման էին ենթարկվելու, իսկ հայհոյանքների դեպքում իրենց նկատմամբ ուժ էլ կկիրառվեր, այսինքն այս ցավալի դեպքը ՉԷՐ ԼԻՆԻ, բայց ոստիկանական ուժերը Երևանում են..: Հիշենք քանի դեպք է եղել իշխանական թիմի խուլիգանական վարքագծի, որոնց համար նույնիսկ բերման չեն ենթարկվել: Երկակի ստանդարտներ ՉԵՆ ԼԻՆԵԼՈւ: Մենք ունենալու ենք ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԵՐԱՇԽՈւԹՅՈւՆ և վերջ:
    10:20
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլական ռեժիմը սկսել է Ֆրանսիայի հրապարակում 2-3 հոգանոց պրովոկատորների խմբեր բուծել. Շարմազանով
    Նիկոլական ռեժիմը սկսել է Ֆրանսիայի հրապարակում 2-3 հոգանոց պրովոկատորների խմբեր բուծել. Շարմազանով
    10:15
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մայիսի 9-ի հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում
    Մայիսի 9-ի հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում
    10:00
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
    Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հայտարարությամբ, որում նշում է, թե իբր մայիսի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։
    09:45
    10.05.22
    Ավելին
2022-05-09