Լրահոս
2022-05-03
-
ՔաղաքականԴուրս եկանք ոստիկանության Շենգավիթի բաժնից․ Սոս ՀակոբյանԴուրս եկանք ոստիկանության Շենգավիթի բաժնից Գալիս ենքԱվելին12:5803.05.22 -
ՄիջազգայինԹուրքիայի դրոշ և սև վարդեր՝ Արարատ Միրզոյանին. Հայաստանի ԱԳ նախարարն ԱՄՆ-ում էԱրարատ Միրզոյանին դաշնակցական երիտասարդները սև վարդեր ու Թուրքիայի դրոշ են տարել: Ակցիան իրականացրել են Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատան մոտ: «Տեղյակ ենք, որ Արարատ Միրզոյանը հասել է Ամերիկա, ցանկացել ենք բերել փշոտ վարդեր և իր սիրած թուրքական դրոշակը»,- ասել է դաշնակցական երիտասարդը:Ավելին12:0003.05.22 -
ՔաղաքականՄի շարք խաչմերուկներ փակ են. քաղաքացիները երթ են սկսելԻշխան Սաղաթելյանը մի խումբ մարդկանց հետ առավոտյան երթ է սկսել մայրաքաղաքում: Ճանապարհին նրանք փակել են Մաշտոց-Թումանյան, Մաշտոց-Ամիրյան խաչմերուկները:Ավելին11:5003.05.22 -
ՔաղաքականՍարյան փողոցը պարալիզացվել է. մեծ թվով քաղաքացիներ միացել են բողոքի գործողությանըՊարալիզացվել է նաև Սարյան փողոցը: Ցուցարարներն անհնազանդության ակցիաներ են արել: Ուղղությունը համակարգող Արամ Վարդևանյանի խոսքով՝ կարճ ժամանակում մեծ թվով մարդիկ են միացել բողոքի գործողությանը:Ավելին11:4003.05.22 -
ՔաղաքականԵրևանի տարբեր հատվածներից բերման է ենթարկվել 117 քաղաքացիՈստիկանությունը շարունակում է բերման ենթարկել Երևանի տարբեր փողոցներ փակած քաղաքացիներին։ «Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 117 քաղաքացի», - Aysor.am-ին հայտնեցին ոստիկանությունից։ Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։ 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։ Հիշեցնենք՝ 08։15-ից «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչները սկսել են խաղաղ անհնազանդության ակցիաները. մայրաքաղաքի տարբեր հատվածներ փակ են։Ավելին11:3803.05.22 -
ՔաղաքականՍևազգեստ մայրեր են միացել բողոքի ակցիաներին. Կոմիտաս-Վրացական խաչմերուկում ուժ է կիրառվելԳրեթե 20 րոպե քաղաքացիները կաթվածահար են արել Կոմիտաս-Վրացական խաչմերուկի երթևեկությունը: Քաղաքի այդ հատվածում ավելի շատ ոստիկան է եղել, քան ցուցարար: Իրավապահներն ուժ են կիրառել, ինչից հետո քաղաքացիները ինքնակամ բացել են փողոցը:Ավելին11:2003.05.22 -
ՔաղաքականԲաղրամյան-Պռոշյան խաչմերուկից բերման է ենթարկվել առնվազն 30 քաղաքացիԲաղրամյան-Պռոշյան խաչմերուկից բերման է ենթարկվել առնվազն 30 քաղաքացի, այդ թվում «Հայրենիք» կուսակցության անդամները, կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը:Ավելին11:0503.05.22 -
ՔաղաքականՈստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին՝ գետնին քարշ տալովԱռավոտյան «Հայրենիք» կուսակցության անդամներըն ու մի խումբ քաղաքացիներ փակել են Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը: Նրանց գետնին քարշ տալով բերման են ենթարկել ոստիկանները:Ավելին10:5503.05.22 -
ՔաղաքականԵրևանում վերսկսվել են անհնազանդության ակցիաներըԴիմադրության շարժման ակտիվիստները վերսկսել են անհնազանդության ակցիաները, փողոցներ են փակել: Այս պահին փակ է Մաշտոցի պողոտան, Սարյան փողոցը: Կաթվածահար է արվել Կոմիտասի պողոտան, Խանջյան-Նալբանդյան, Բաղրամյան-Պռոշյան, Մոսկովյան-Աբովյան խաչմերուկը:Ավելին10:3503.05.22 -
ՔաղաքականԱյս պահին մայրաքաղաքի փողոցներում կանոնավոր երթևեկությունը վերականգնված է. ոստիկանությունՄայրաքաղաքի փողոցներում այս առավոտ խաչմերուկներ փակելու գործողություններ են իրականացվել: Ոստիկանության հրատապ և համարժեք գործողությունների շնորհիվ խաչմերուկներն արագ բացվել ու խցանումները վերացվել են: Այս պահին մայրաքաղաքի փողոցներում կանոնավոր երթևեկությունը վերականգնված է:Ավելին10:0703.05.22 -
ՔաղաքականՊատերազմի ընթացքում հաշմանդամ դարձած տղաները փողոց են փակելՊատերազմի ընթացքում հաշմանդամ դարձած տղաները փակել են Մյասնիկյան պողոտայից Աբովյան պուրակ տանող հատվածը:Ավելին09:4503.05.22 -
ՔաղաքականԻրենք հատուկ եկան Լևոն Քոչարյանի հետևից․ Վահե ՀակոբյանԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն ասաց, որ ոստիկանները թիրախային են հարձակվել Լևոն Քոչարյանի վրա և նրան բերման ենթարկել։ «Իմ երկու օգնականին էլ են բերման ենթարկել։ Մենք պարզապես քայլում էինք, դրանից առաջ վերևում փողոց էինք փակել (Քոչար-Փափազյան խաչմերում), մի ժամից ավելի փակ պահեցինք, ոստիկանները չեկան։ Իրենք հատուկ եկան մի քանի հոգու տանելու, չեն զգուշացրել, թե մայթով քայլեք։ Պարզապես իջան, գտան ու վազեցին դեպի Լևոն Քոչարյանը։ Ովքեր փորձեցին իրենց պահել, նրանց էլ տարան», - ասաց Վահե Հակոբյանը։Ավելին09:3103.05.22 -
ՔաղաքականԲերման են ենթարկել, տանում են Մասիվի բաժին․ Լևոն ՔոչարյանԲերման են ենթարկել, տանում են Մասիվի բաժին: Ամեն ինչ լավ է լինելուԱվելին09:2003.05.22 -
ՔաղաքականՔաղաքացիները շարունակում են երկկողմանի փակ պահել Սևան-Երևան մայրուղինՆիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները շարունակում են երկկողմանի փակ պահել Սևան-Երևան մայրուղին։ Կուտակված մեծաթիվ ոստիկանները փորձում են ուժի գործադրմամբ քաղաքացիներին հեռացնել մայրուղու երթևեկելի մասից, ինչը, սակայն, նրանց չի հաջողվում։ Հիշեցնենք, որ վաղ առավոտից քաղաքացիները կաթվածահար են արել փողոցներ ու խաչմերուկներ։Ավելին09:1503.05.22 -
ՔաղաքականԼսարաններից մեկում ուսանողները գրատախտակին թողել էին «Զարթնիր, լաո», «Առանց Նիկոլ Հայաստան» գրություն ու լքել լսարանը«Դիմադրություն» շաժման ներկայացուցիչները ակցիան շարունակում են Երևանի պետական համալսարանի բակում։ «Ուսանող, միացիր» կոչով ակցիայի մասնակիցները կոչ են անում միանալ իրենց. ԵՊՀ ֆակուլտետների դռները, սակայն, փակ են։ Ակցիայի մասնակիցներին միացան Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն ու Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը։ Իսկ համալսարանում փակված ուսանողները պատուհաններից ու փակ դռների հետևից են ողջունում «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչներին։Ավելին09:0003.05.22 -
ՀասարակականՈղբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ մոր հայտարարության՝ իր աղջիկը 4-րդ հարկի պատուհանները մաքրելու ժամանակ բարձրությունից վայր է ընկելԵրեկ՝ մայիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Վանաձորի բնակիչ՝ 47-ամյա Արմինե Ս-ն էր։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս նույն օրը, ժամը 14։50-ի սահմաններում իրենց տան 4-րդ հարկի պատուհանները մաքրելու ժամանակ բարձրությունից անզգուշաբար վայր է ընկել։ Այդ մասին ոստիկաններին և քննիչներին հայտնել է նրա մայրը։Ավելին09:0003.05.22