Լրահոս

2022-05-02
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոստիկանները, անհամաչափ ու բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկել մի շարք քաղաքացիների
    «Դիմադրություն» շարժման ակցիայի մասնակիցները քիչ առաջ փակել էին Վազգեն Սարգսյան, Մովսես Խորենացու և Իտալիայի փողոցները, նրանք մայթեզրերին դրված նստարաններով փակեցին հարող փողոցները և իրենք ևս պատ կազմելով փակեցին այն։ Սակայն ոստիկանությունը րոպեներ անց բացեց փակված փողոցները անհամաչափ ու բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկվել իրավաբան, ԱԺ փորձագետ Վահե Գրիգորյանը, բլոգեր Միկա Բադալյանն ու մի շարք քաղաքացիներ։ Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին նաև ակցիայի հետ կապ չունեցող քաղաքացու, որը հացի առաքիչ էր։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/4ff419a34c66f327c55acad9d3cb4408 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    09:46
    02.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոստիկանները բերման են ենթարկել Արսեն Բաբայանին
    Ոստիկանությունը բերման է ենթարկում նաև «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանին։ Ոստիկանության աշխատակիցը նշեց, որ անօրինական գործողությունների համար է բերման ենթարկվում Արսեն Բաբայանին։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/3fe4596fa55eab1116dd69876e2fbe22 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    09:41
    02.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ընդդիմությունը փակել է կենտրոնական մի շարք փողոցներ
    Վաղ առավոտից ընդդիմությունը փակել է մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Այս պահին փակ են Արշակունյաց պողոտան, Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկը, Հերացի, Չարենցի փողոցները և կենտրոնական մի շարք այլ փողոցներ։
    09:35
    02.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գիշերը Ֆրանսիայի հրապարակում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Գիշերը Ֆրանսիայի հրապարակում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    09:31
    02.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ՝ երթը շրջում է փակված փողոցներով
    Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ՝ երթը շրջում է փակված փողոցներով
    09:22
    02.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ընդդիմադիր ուժերը փակել են Մաշտոցի պողոտան
    Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ: Փակ է նաեւ Մաշտոցի պողոտան։ Նախօրեին ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել և գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ Նրանց են միացել բազմաթիվ քաղաքացիներ: Նրանք հայտարարում են, որ տուն չեն գնալու Ֆրանսիայի հրապարակից՝ մինչև չհասնեն իրենց վերջնական նպատակին։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/1af6f337307065c6ccdad7147d918bf3 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    09:18
    02.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երկրաշարժ Հայաստանի մի շարք քաղաքներում. ստորգետնյա ցնցման ուժգնությունը` 6 բալ
    Մայիսի 1-ին, տեղական ժամանակով ժամը 23:35-ին (Գրինվիչի ժամանակով, ժամը` 19:35-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 14 կմ խորությամբ, 4.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում` 5 բալ, Տավուշի մարզում՝ 3-4 բալ, ինչպես նաև Երևանում, Կոտայքի և Արագածոտնի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ:
    09:13
    02.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անհնազանդության ակցիայի ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել քաղաքացիներին․ մեկ քաղաքացի վնասվածք է ստացել
    Երևանի տարբեր հատվածներում սկսվել են անհնազանդության ակցիաները։ Արդեն բերման ենթարկված քաղաքացիներ կան։ Խաղաղ անհնազանդության ակցիաներին մասնակցում են նաև «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Դեմիրճյան–Պռոշյան խաչմերուկում փողոցը փակելուն պես ոստիկանները փորձել են հեռացնել քաղաքացիներին, մի քանի քաղաքացի բերման է ենթարվել, մեկ քաղաքացի վնասված է ստացել,հրավիրվել է շտապօգնություն։
    09:06
    02.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լավրովը ՄԱԿ-ի կանոնադրության խախտման վերաբերյալ մեղադրանքները մեկնաբանել է Էստոնիայի կենդանաբանական այգու մասին անեկդոտով
    Լավրովը ՄԱԿ-ի կանոնադրության խախտման վերաբերյալ մեղադրանքները մեկնաբանել է Էստոնիայի կենդանաբանական այգու մասին անկդոտով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում էստոնական կենդանաբանական այգու մասին անեկդոտով է պատասխանել ՌԴ-ի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության խախտման վերաբերյալ հնչած մեղադրանքներին։ Նրա խոսքերը մեջբերել է ՌԻԱ Նովոստին։ «Մայրը փոքր երեխայի հետ նայում էր կոկորդիլոսին: Նրանց կողքին կանգնած էր մի տղա և գարեջուր էր խմում։ Հանկարծ երեխան ընկնում է ջրավազանը՝ կոկորդիլոսների մոտ։ Գարեջուր խմող երիտասարդը նետվում է այնտեղ ու փրկում երեխային, վերադարձնում նրան մորը: Վերջինս շնրորհակալություն է հայտնում՝ ասելով, որ նա խիզախ էստոնացի տղա է։ Նա պատասխանում է, որ ինքը ոչ թե էստոնացի է, այլ՝ ռուս։ Հաջորդ առավոտ էստոնական թերթերը վերնագրել էին միջադեպը. «Հարբած ռուսը զրկել է կոկորդիլոսին ճաշից»,- պատմել է Լավրովը։ Նա նաև հետաքրքրվել է, թե արդյո՞ք նրանք, ովքեր մեղադրում են Ռուսաստանին Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի համար, կարծում են, որ ԱՄՆ-ն ճիշտ էր, երբ կռվում էր Իրաքում, Սիրիայում և Լիբիայում:
    09:00
    02.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երկրաշարժ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք
    Մայիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 07:29-ին (Գրինվիչի ժամանակով, ժամը` 03:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 43.94⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Ջրափի և Սարագյուղ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:
    08:56
    02.05.22
    Ավելին
2022-05-01
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ֆրանսիայի հրապարակում ցուցարարներին միացավ Սերժ Սարգսյանը
    Ֆրանսիայի հրապարակում ցուցարարներին միացավ Սերժ Սարգսյանը
    23:12
    01.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Անջելինա Ջոլին Ուկրաինա է գնացել՝ հանուն երեխաների
    Ուկրաինա է մեկնել հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին: Լվովում նա ապաստարան է վազել օդային տագնապը լսելուն պես ու շփվել ուկրաինացի փոքրիկների հետ, որ պատերազմի պատճառով անօթևան են մնացել:
    22:45
    01.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Հայասպանները պետք ա Հայ դատի առաջ կանգնեն». մենախոսություն՝ Սյունիքից
    27 ամյա Գոռ Մաթևոսյանը ՀոՀիԴա Հայաստանի երիտասարդական միության անդամ է: «Դեպի Սյունիք» ծրագրին է մասնակցում 2022 թվականի հուլիսի 16-ից: Գոռի մենախոսությունն է լսել Անուշ Միրզոյանը:
    22:30
    01.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մարդիկ անդադար մոտենում են նախագահ Քոչարյանին. մարդ կա՝ հիմա վատացել ա. Ագեսսա Խամոյան
    Մարդիկ անդադար մոտենում են նախագահ Քոչարյանին. մարդ կա՝ հիմա վատացել ա
    22:19
    01.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ակտիվիստները Ֆրանսիայի հրապարակում հայրենասիրական երգեր են երգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Ակտիվիստները Ֆրանսիայի հրապարակում հայրենասիրական երգեր են երգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    22:16
    01.05.22
    Ավելին
  • Հասարակական
    Հայաստանը ցնցած ողբերգությունը. հղի կնոջը վրաերթի ենթարկած մայորն ազատ է արձակվել
    Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի առաջին դեմքի ավտոշարասյունն ուղեկցող ոստիկանական մեքենան մահացու վրաերթի ենթարկեց 29-ամյա հղի կնոջը ու անգամ կանգ չառավ: Ի՞նչ եղավ Պարոնյան-Լեո խաչմերուկում: Հղի կնոջը վրաերթի ենթարկած մայորը ստորագրություն է թողել, որ երկրից չի հեռանա, ու ազատության մեջ է: Նրա կոլեգաները դեպքից հետո էլ ոտքը չեն հանում գազի ոտնակից, հարցեր տվող վարորդներին էլ ցույց են տալիս վթարի տեսագրությունը ու ասում՝ տե՛ս, կինն ինքն է մեղավոր, որովհետև հետ է քայլել:
    22:15
    01.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վաղն 8։30-ից սկսում ենք սրանց իշխանազրկելու պրոցեսը․ Իշխան Սաղաթելյան
    Վաղն առավոտյան 8։30-ից սկսում ենք անհնազանդության և բողոքի մասշտաբային ակցիաներ։ Վաղն 8։30-ից սկսում ենք սրանց իշխանազրկելու պրոցեսը։ Սա իշխանազավթում չէ, սա ՀՀ արժանապատիվ քաղաքացիների սահմանադրական իրավունքն է՝ դուրս գալ պայքարի և թրքահպատակ իշխանությանը րոպե առաջ հեռացնել։ Կոչ եմ անում մեր հայրենակիցներին, ուսանողներին՝ վաղվանից սկսեք դասադուլ և գործադուլ։
    22:11
    01.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Խաչով ու դրոշով. ընդվզման ու դիմադրության ակցիաներ՝ Հայաստանով մեկ
    2018-ի իշխանափոխությունից 4 տարի անց փողոցները նորից բազմամարդ են, բայց այս անգամ ակցիայի դուրս եկած մարդիկ իրենց հետ դագաղներ չեն տանում, ոչ էլ սև ժապավենով նկարներ։ Նրանք քայլում են՝ ծածանելով Արցախի ու Հայաստանի դրոշները, նրանց շապիկներին, «դուխով» գրության փոխարեն, իրենց խոսքով՝ ոգի տվող խաչ է: Արցախյան առաջին՝ հաղթական ելքով պատերազմի ժամանակ, երբ և՛ հայերը, և՛ ադրբեջանցիները սովետական բանակի արտահագուստով էին կռվում, հենց սպիտակ մեծ խաչն էր հայ զինվորների տարբերանշանը: 1918 թվականին թուրքական դիվիզիային արյունաքամ արած ու սպիտակ դրոշ պարզել ստիպած Բաշ Ապարանից, նույն թվականին 20-րդ դարի Ավարայր դարձած Սարդարապատից խաչը մեջքներին դրոշներով մարդկանց երկու խումբ այս շաբաթ քայլերթ սկսեց դեպի Երևան: Երկու երթ էլ սկսվեց Տիգրանաշենից ու Իջևանից: Կազմակերպիչների խոսքով՝ հենց այս երկու բնակավայրերի մոտակայքում կան, այսպես կոչված, անկլավներ, որ Հայաստանի իշխանությունը, ըստ նրանց, պատրաստվում է հանձնել թշնամուն: Երթերի ամբողջ ընթացքում մայրաքաղաքը «Զարթի՛ր, լաո» էր լսում, մեքենաներն ազդանշանում էին, ոստիկանները բերման էին ենթարկում, ակտիվիստները ամեն օր ավելի ու ավելի շատ փողոոցներ էին պարալիզացնում:
    22:00
    01.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Պայքարը վճռական փուլ է մտնում». Հայաստանի 4 կողմից քաղաքացիները Երևան են հասել
    Հանրապետության 4 կողմերից շաբաթվա սկզբին դեպի Երևան շարժված խմբերը կեսօրն անց՝ մեծ հանրահավաքին ընդառաջ, մտել են մայրաքաղաք, հայտարարել, որ Դիմադրության շարժումը ժողովրդինն է: Սարդարապատից քայլերթով Երևան հասած խմբին մայրաքաղաքում դիմավորել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որդու, դստեր ու թոռների հետ: «Հայլուրի» տեսախցիկի առաջ նա 3 նախադասություն է ասել․ «Ժողովրդից է կախված՝ երկրում մի բան կփոխվի՞, թե՞ ոչ: Կա մեծ համոզմունք, որ կփոխվի: Բոլորս միասին դեպի Ֆրանսիայի հրապարակ»։
    21:45
    01.05.22
    Ավելին