Լրահոս
2022-04-29
-
ՏարածաշրջանԱդրբեջանը պատրաստ է սկսել Հայաստանի հետ բանակցությունների առաջին փուլը. ԲայրամովԱդրբեջանը պատրաստ է սկսել Հայաստանի հետ բանակցությունների առաջին փուլը: Այս մասին «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» թեմայով միջազգային համաժողովում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, գրում է minval.az-ը։ «Մեր հույսերը լավատեսական են, լավ արդյունքի հույս ունենք։ Եթե համեմատենք ներկայիս և մեկ տարի առաջվա մթնոլորտը, ապա դրական տեղաշարժեր ենք տեսնում»,- ասել է դիվանագետը: Միաժամանակ Բայրամովը հավելել է, որ «հայկական կողմը միշտ չէ, որ աչքի է ընկնում իր դիրքորոշման կայունությամբ»:Ավելին15:3129.04.22 -
ՀասարակականՎրաերթի ենթարկված հղի կնոջը վերջին հրաժեշտը կտան. Փաշինյանը հրապարակային ներողություն չի խնդրելՓաշինյանը հրապարակային ներողություն չի խնդրել, ցավակցական ուղերձ չի հղել և միայն աշխատակազմի ղեկավարի տեղակալի շուրթերով հայտնել է, թե ցավակցել է Սոնայի հորը:Ավելին15:2829.04.22 -
ՀասարակականԶինծառայողին մահացու հրազենային վիրավորում է հասցվել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով․ ՔԿՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեդրակի Սանեյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով, 2022 թվականի ապրիլի 28-ին` ժամը 19:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով Սամվել Սանեյանին պատճառվել է հրազենային մահացու վիրավորում: Կատարվում է նախաքննություն:Ավելին15:2529.04.22 -
ՔաղաքականԱլիևը նշել է՝ չկա կոնկրետ քարտեզ, որի հիման վրա ապագայում Հայաստանի հետ սահմանների հետ կապված պայմանագիր կկնքվի․ Տիգրան ԱբրահամյանԱդրբեջանի նախագահն այսօր անդրադարձել է Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիա/դեմարկացիայի գործընթացին, նշել, որ չկա կոնկրետ քարտեզ, որի հիման վրա ապագայում Հայաստանի հետ սահմանների հետ կապված պայմանագիր կկնքվի: Վերջինս նշել է, որ որպես հիմք պետք է վերցնել պատմությունն ու այն քարտեզները, որոնք եղել է Հարավային Կովկասի խորհրդայնացումից հետո, սակայն չպետք է հիմնվել մեկ քարտեզի վրա: Որպես օրինակ Ալիևը ընդգծել է, որ 1920 թվականի քարտեզով «Երևանն ու Զանգեզուրը Ադրբեջանի տարածքում են եղել, իսկ Հայաստանը Իրանի հետ սահման չի ունեցել»: Արդեն պարզ է չէ՞ Հայաստանի ու Ադրբեջանի «խաղաղության օրակարգը»: Բացի նրանից, որ Ադրբեջանը խեղաթյուրում է պատմությունը, որոշել է սեփական քաղաքականությունը կառուցել ընտրովի՝ տարբեր ժամանակների քարտեզներից վերցնել Ադրբեջանի համար առավելագույն ձեռնտու հանգամանքները, քարտեզների անորոշության մեջ վիճելի բոլոր հարցերը կարգավորել իր առավելապաշտական մոտեցումների և ուժի սպառնալիքի շրջանակներում: Ի դեպ, այսօր կայացած Փաշինյան-Արայիկ Հարությունյան հանդիպման ժամանակ, Արցախի նախագահը նշեց, որ արցախահայությունն ընդունում է «խաղաղության օրակարգ»-ը: Միգուցե ես անուղղելի լավատես եմ, բայց հույս ունեմ, որ արցախահայության անունից հայտարարություն հնչեցնող Հարությունյանի՝ «խաղաղության օրակարգ»-ի մասին ձևակերպումները, Փաշինյանի ու Ալիևի պատկերացումների շրջանակներում չէ և հիմնված է Արցախի խորհրդարանի վերջին համատեղ հայտարարության, իսկ ավելի կոնկրետ այն մոտեցման վրա, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:Ավելին15:1929.04.22 -
Քաղաքական«Վարորդական բողոք»՝ Փաշինյանի ավտոշարասյան դեմՀամացանցում տեսանյութեր են տարածվում, որոնցում երևում է, որ վարորդները ձայնային բարձր ազդանշաններով են ուղեկցում Փաշինյանի ավտոշարասյունը:Ավելին15:1629.04.22 -
ՔաղաքականՈստիկանության գործողությունների համար ցուցարարները հանցագործության մասին հաղորդում կտանԱզատագրական շարժման մասնակիցները ծաղրանկարներով քայլել են Կառավարության մոտ, որտեղից էլ, բերման են ենթարկվել: Ոստիկանության գործողությունների համար նրանք պատրաստվում են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել:Ավելին15:1329.04.22 -
Տարածաշրջան44-օրյա պատերազմի ընթացքում Վրաստանը Բաքվի խնդրանքով փակել է ռուսական զենքի օդային և ցամաքային ճանապարհները դեպի Հայաստան. ԱլիևԲոլորս էլ գիտենք, որ Հայաստանում մեծ ակնկալիքներ կային, որ Ռուսաստանը կմիջամտի ղարաբաղյան պատերազմին։ Դա տեղի չունեցավ։ Որովհետև մենք կռվել ենք մեր տարածքում, այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովում, տեղեկացնում է Minval.az-ը։ «Բայց, միևնույն ժամանակ, մենք բոլորս գիտենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում պարբերաբար, օրը մի քանի անգամ Ռուսաստանից Հայաստան են ժամանել զենքով բեռնված բեռնատար ինքնաթիռներ։ Մենք հետևել ենք բոլոր ուղղություններով՝ Ռոստովից, Մոզդոկից։ Մենք մեր վրացի բարեկամներին խնդրել ենք փակել օդային տարածքը, և նրանք դա արել են։ Մենք նաև խնդրել ենք մեր վրացի բարեկամներին փակել ցամաքային ճանապարհը, որը կարող էր օգտագործվել Ռուսաստանից Հայաստան զենք տեղափոխելու համար Վրաստանի տարածքով, նրանք դա էլ են արել, և մենք շնորհակալ ենք նրանց», - ասել Է Ալիևը: Նա նշել է, որ այն ժամանակ Բաքուն նամակ է հղել մերձկասպյան բոլոր երկրներին՝ խնդրելով թույլ չտալ ռուսական բեռնատար ինքնաթիռներին զենքով Հայաստան մուտք գործել։ «Մենք այն ուղարկել ենք Ղազախստան, Թուրքմենստան և Իրան։ Ցավոք սրտի, այս ինքնաթիռները Հայաստան մուտք գործելիս օգտվել են այս երկրների տարածքներից։ Այդպես էլ եղել է, և մենք չպետք է թաքցնենք 44-օրյա պատերազմի այս կողմը», - ասել է Ալիևը։Ավելին15:0829.04.22 -
ՏարածաշրջանՆրանք, ովքեր 2019-ին ասում էին «Ղարաբաղը Հայաստան է», հիմա էլ ասում են «Ղարաբաղն Ադրբեջան է». ԱլիևԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է, որ միջազգային իրավունքի սկզբունքները պետք է արդար լինեն բոլոր երկրների համար, «Tert.am»-ի փոխանցմամբ՝ գրում է «minval.az»-ը։Ավելին15:0329.04.22 -
Քաղաքական«Արցախի դրոշը Հայաստանո՞ւմ պիտի ծածանեք». լարված իրավիճակ՝ Պոլիտեխնիկական համալսարանի մոտԱրցախի դրոշը չեն ուզում տեսնել Պոլիտեխնիկում: Հյուսիսային համալսարանից հետո սա երկրորդ բուհն է, որտեղ խնդիր են ունեցել «Երիտասարդի ձայն» ակցիայի մասնակիցները:Ավելին15:0129.04.22 -
ՔաղաքականՇուշիի ազատագրման օրը դու չես լինելու վարչապետ․ զոհված զինծառայողի ծնողՄենք հետճանապարհ չունենք, պետք է պատասխան տան դավաճանները․ այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, Գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիա իրականացնող զոհված զինծառայողների հարզատներից մեկն ասաց լրագրողներին։ «Մենք շարժվում ենք օրենքի ուժով, ամեն ինչ անում ենք օրինական, բայց մարդիկ մեզ ստիպում են գնալ այլ քայլերի, մենք գնալու ենք կրիտիկական քայլերի»,-նշեցին նրանք։ Ծնողներից մեկն ասաց, որ մինչև մայիսի 8-ը ժամանակ է տալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ «Կամ դուրս ես գալիս, կամ իմացի մենք ենք գալիս քո հետևից, հաստատ ենք գալու, Շուշիի ազատագրման օրը դու չես լինելու վարչապետ»։Ավելին14:5629.04.22 -
ՔաղաքականՄայիսի 1-ի մեծ հանրահավաքին մասնակցելու համար Տիգրանաշենից Երևան եկող քաղաքացիները վերսկսել են երթըՏիգրանաշենից Երևան եկող քաղաքացիների և ընդդիմադիր պատգամավորների խումբը գիշերային հանգստից հետո Փոքր Վեդի գյուղից վերսկսել է քայլերթը:Ավելին14:4929.04.22 -
ՔաղաքականԲրյուսելում նման հանդիպման մասին այս պահին տեղեկատվություն չկա․ Վահան Հունանյանը՝ Ալիևի հայտարարության մասինՀայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն անդրադարձել է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման մասին Ալիևի հայտարարությանը: «Բրյուսելում նման հանդիպման մասին այս պահին տեղեկատվություն առկա չէ»,- «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ասաց Վահան Հունանյանը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 29-ին հայտարարել է, որ նախապատրաստվում է մայիսի սկզբին Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը, հավելելով, որ ԵՄ–ն ազնիվ միջնորդ է։Ավելին14:4129.04.22 -
Հասարակական«Աշխատող ընտանիքից էր». ծառայակցի կողմից արձակված կրակոցից մահացած Սամվել Սանեյանը Ծովագյուղից էրՆախնական տվյալով` ծառայակցի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սանոյանը Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքից էր․ գրում է news.am-ը։ Դեռ մեկ տարին չէր լրացել, ինչ Սամվելը ծառայում էր բանակում։ 2021թ.–ի հուլիսին էր զորակոչվել բանակ, իսկ մինչ այդ սովորել էր Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջին մասնագիտության կրթության քոլեջում՝ որպես շինարար–ինժեներ։ «Խելոք, աշխատող ընտանիքից էր, շինարար մարդիկ են։ Սամվելը ընտանիքի երրորդ զավակն էր. երկու քույր, երկու եղբայր են»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ծովագյուղի բնակիչը։ Հիշեցնենք՝ ապրիլի 28-ին՝ ժամը 19:20-ի սահմանում, նախնական տվյալով` համածառայակցի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեդրակի Սանոյանը (ծնվ.`2002թ.): Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Սամվել Սանոյանը մահացել է:Ավելին14:3629.04.22 -
ՔաղաքականԻշխանությունները վերջին ճիգերն են գործադրում ոստիկանների միջոցով շարժումը ճնշելու համար․ Գեղամ ՄանուկյանԸնդդիմության խումբը, որը երեկ քայլերթ էր սկսել Սարդարապատից, այսօր շարունակում երթը՝ Մեծամորից դեպի Երևան։ Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քաղաքացիները ողջունում են իրենց և միանում շարժմանը։ «Քաղաքացիներից շատերը կանգնում և մեր կարգախոսներն են բացականչում, որոշները ասում են, որ սխալվել են 2018-ին և 2021-ին և հասկացել են, որ խաբվել են»,- ասաց նա։ Անդրադառնալով մայրաքաղաքում ակցիաների ընթացքում ոստիկանների գործողություններին՝ Մանուկանն ասաց, որ իշխանությունները վերջին ճիգերն են գործադրում ոստիկանների միջոցով շարժումը ճնշելու համար։ Հիշեցնենք, որ Դիմադրության շարժման արդեն 4 խումբ Իջևանից, Տիգրանաշենից, Ապարանից և Սարդարապատից քայլերթով գալիս է Երևան։Ավելին13:2929.04.22 -
ՔաղաքականՓաշինյանի լուծումը մեկն է. տեսնել Արցախը Ադրբեջանի կազմում․ Սոս ՀակոբյանՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Եվս մեկ անգամ ֆիքսենք. Փաշինյանը նորից չի արտաբերում որևէ կերպ «ինքնորոշում» բառը, խոսելով բացառապես անվտանգությունից և հույս տալով, թե Արցախի իշխանությունների հետ կքննարկի լուծման տարբերակները: Ի պատասխան Արայիկ Հարությունյանի խոսքում առանձնանում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից շեղվելու անթույլատրելիությունը և հնարավոր փաստաթղթերը Արցախի իշխանությունների հետ չհամաձայնեցնելու տարբերակի բացակայությունը: Արձանգանքելով, Փաշինյանը նորից խոսում է այսպես կոչված անվտանգության մասին: Այս մարդու լուծումը մեկն է. տեսնել Արցախը Ադրբեջանի կազմում, հետո էլ ինչ կուզեն Ադրբեջանցիները աղանդների փոխարեն (միջանցքներ, գյուղեր, ճանապարհներ): Նենց, որ սրա կողմից ժողովրդի գլխի տակ դրվող կեղծիքներին և «փափուկ բարձերին» չե՛նք խաբվելու: Հայաստանն ու Արցախը լինելու են անկախ և առանց թուրքի:Ավելին13:2529.04.22 -
ՀասարակականԵՊՀ դեկանի տեղակալը 200 դոլար ու 20 000 դրամ կաշառք է վերցրել․ մանրամասներ գործիցՈւսանողներից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրանք է առաջադրվել դեկանի տեղակալին. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ա. Թ.-ն, 2002-2022 թվականների ընթացքում զբաղեցնելով ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալի պաշտոնը, ունենալով դոցենտի կոչում և հանդիսանալով ֆակուլտետի կառավարման կոլեգիալ մարմնի անդամ, ակնհայտ ապօրինի գործողության համար ուսանողներից ստացել է կաշառք, ինչպես նաև կատարել պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես` Ա. Թ.-ն, նույն ԲՈՒՀ-ի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ֆինանսներ բաժնի 1-ին կուրսում դասավանդելով «Մաթեմատիկական անալիզ» առարկան, իր լիազորությունների շրջանակներում ակնհայտ ապօրինի գործողության, այն է՝ նույն ֆակուլտետի երկու ուսանողի կողմից հիշյալ առարկայի քննությունը վերահանձնելու ժամանակ վերջիններիս դրական գնահատելու և այդ կերպ նրանց համալսարանից հեռացվելու հանգամանքը կանխելու նպատակով 2022թ. փետրվարի 25-ին ԵՊՀ վարչական շենքում գտնվող իր աշխատասենյակում հանդիպել է հիշյալ ուսանողների ազգականներ ներկայացած անձանց, որոնցից պահանջել ու անձամբ ստացել է 96.424 ՀՀ դրամին համարժեք 200-ական ԱՄՆ դոլար և 20.000 ՀՀ դրամ կաշառք: Կաշառքի առարկան ստանալուց հետո` նույն օրը, Ա. Թ.-ն վերը նշված ուսանողներից ընդունել է քննությունը և համապատասխան գիտելիքներ չունենալու պայմաններում քննական առարկայի լուծարքային տեղեկագրում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ նրանց կողմից դրական գնահատական ստանալու վերաբերյալ, այնուհետև` տեղեկագիրը դրել շրջանառության մեջ: Ուսանողներից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար Ա. Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/ և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին13:1929.04.22 -
ԱրցախՀնարավոր չէ մի փաստաթուղթ, որը մերժի Արցախի ժողովուրդը. Արցախի նախագահԱրցախահայությունը ողջունում և ընդունում է խաղաղության օրակարգը, քանի որ արցախցիներից ավելի շատ խաղաղության գին իմացող, երևի թե չկա, Երևանում Հայաստանի վարչապետի Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Բայց մյուս կողմից էլ ուզում եմ արձանագրել, որ մենք ինքնորոշման իրավունքը, որը սկիզբ ենք դրել շարժման առաջին օրվանից, շեղվելու որևէ ուղղություն չենք տեսնում», - ասել է Հարությունյանը։ Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել ձևավորված այն տեսակետի համար, որ ցանկացած թեմա, ցանկացած փաստաթուղթ քննարկվելու է Արցախի իշխանության հետ և դա լինելու է ժողովրդի տրամադրություններից բխող։ «Ուղղակի ուզում եմ արձանագրել, որ այլ ձև հնարավոր էլ չէ։ Այսինքն, հնարավոր չէ մի փաստաթուղթ, որը մերժի Արցախի ժողովուրդը։ Հասկանում ենք, որ երկար քաղաքական պայքար ունենք տանելու։ Եվ անվտանգային բաղադրիչը, որ այսօր ամենակարևորն է, բարեբախտաբար, ռուս խաղաղապահների միջնորդության վերջին ժամանակներում, կարծես թե, կայունացել է, և հնարավորություն է տալիս քննարկելու սոցիալ-տնտեսական ծրագրերը», - նշել է Արցախի նախագահը։ Նա ասել է, թե այս փուլում ամենակարևորը սոցիալ-տնտեսական ծրագրերն են։ «Որովհետև եթե Արցախում մարդ չլինի, ապա անիմաստ է դառնում քաղաքական պայքարը և անվտանգության մասին խոսելը։ Այն ծրագրերը, որոնք սկիզբ են դրվել պատերազմից հետո, շարունակվում են», - ասել է Արայիկ Հարությունյանը։Ավելին13:0929.04.22