Լրահոս
2022-04-25
-
ՄիջազգայինՄակրոնը վերընտրվել է. ցնծություն և բողոք՝ Ֆրանսիայում, ոստիկաններն արցունքաբեր գազ են օգտագործելԷմանուել Մակրոնը նորից նախագահ է: Նա Ֆրանսիայի վերջին 3 նախագահներից առաջինն է, որ 5-ամյա ղեկավարումից հետո վերընտրվել է ընտրությունների երկրորդ փուլում:Ավելին22:2425.04.22 -
ԻրավականԻշխանականը «ծանր վիրավորվել է», բայց դատախազը դատարան չի գնացելՆախկին իշխանությունների նախկին մտերիմ, հիմա՝ ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանին «անասուն» ասելու գործով այսօր առաջին դատական նիստն է եղել: Վահե Բալբաբյանին մեղադրում են իշխանական պատգամավորին «ծանր վիրավորանք» հասցնելու համար: Բայց բողոքողը ոչ թե ՔՊ-ականն է, այլ դատախազը: Նա այսօրվա դատական նիստին չի ներկայացել:Ավելին22:0725.04.22 -
ՀայաստանՔՊ գրասենյակի առաջ քաղաքացիներին «ասֆալտին են փռել». 11 մարդ բերման է ենթարկվելԱյսօր իրավիճակը լարվել էր նաև Չարենց-Սայաթ-Նովա խաչմերուկում: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության շենքի մոտ բողոքի դուրս եկածների նկատմամբ, մասնակիցների խոսքով, ոստիկաններն անհամաչափ ուժ են կիրառել: 11 մարդ է բերման ենթարկվել: Հանրապետական կուսակցության երիտասարդներն են ակցիա իրականացրել: Գրասենյակի մոտ կուտակված մեծ թվով կարմիրբերետավորները ասֆալտին փռելով են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին:Ավելին22:0625.04.22 -
Հայաստան«Ուրիշ ճար չկա, մնացել ա այս ճանապարհը». Իջևանի հոգևոր հովիվը բարի ճանապարհ է մաղթել քաղաքացիներինՏավուշից Երևան երթին միացել է նաև «Իլհամիկ» անունով հայտնի ավանակի տերը: Հիշում եք Սեւադա Ղուկասյանը իր ավանակով անցած տարի Երևան՝ Ազգային ժողովի մոտ էր եկել, իր խոսքով՝ Նիկոլ Փաշինյանին հետ՝ Իջևան տանելու համար:Ավելին21:3225.04.22 -
Հասարակական2-ամյա աղջիկն ընկել է Դեբեդ գետը. վտանգելով կյանքը՝ 32-ամյա երիտասարդը նրան փրկել էՔիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 17:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Ալավերդի քաղաքի թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատից, որ իրենց է դիմել մի քաղաքացի և հայտնել, որ իր 2 տարեկան աղջիկը ընկել է Դեբեդ գետը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անմիջապես շուրջ 30 հրշեջ-փրկարար, այնուհետև օպերատիվորեն նրանց միացած ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկային ծառայության 2 կարգախումբ՝ 6 պարեկներով, քաղաքացիների հետ համատեղ, գետի երկայնքով մոտ 2 կմ իրականացրել են որոնողա-փրկարարական աշխատանքներ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխայի ընկնելու վայրից մոտ 1,5 -2 կմ հեռավորութայն վրա ծառի կոտրված ճյուղեր հավաքելիս Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի բնակիչ, 32-ամյա Ժիրայր Պողոսյանը նկատում է, որ գետը երեխային բերել և դեմ է առել գետի մեջ եղած ծառերին: Ժիրայրը, վտանգելով իր կյանքը, մտնում է գետ և երեխային դուրս բերում ափ, ապա իր ընկերոջ հետ ավտոմեքենայով երեխային տեղափոխում են «Ալավերդի» բժշկական կենտրոն, որտեղ էլ հրաշք են գործում տեղի բժիշկները: Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան բնակվում է Ալավերդի քաղաքում, իսկ տեղի փրկարարներին երեխայի գետն ընկնելու մասին հայտնել է նրա մայրը:Ավելին21:3225.04.22 -
Ժամկետային զինծառայող 19-ամյա Էդուարդ Մարտիրոսովն ադրբեջանական կողմում էԱպրիլի 23-ին ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովը, դեռևս չպարզված հանգամանքներում, հայտնվել է ադրբեջանական կողմում: Ըստ պաշտպանության նախարարության՝ նրա հետ կապը կորել է զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին:Ավելին21:2825.04.22 -
Հասարակական«Հայաստանի արքայադուստրը»․ Մարիամ Փաշինյանը լուսանկարներ է հրապարակելՎարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, լուսանկարներ է հրապարակել։ Նկարների մեկնաբանություններում օգտատերեերից մեկը նրան անվանել է «Հայաստանի արքայադուստրը»։Ավելին20:4025.04.22 -
ՀայաստանԸնդդիմությունն իրազեկման ակցիա է սկսել Երևանի Սուրբ Խաչ եկեղեցու մոտիցԱվելին20:2325.04.22 -
ԵրևանԵրևանն Արցախի եռագույնով է ներկվել. կաթվածահար փողոցներ, ապակենտրոն պայքարԱյսօր մոտ կես ժամ դաշնակցական երիտասարդները փակ են պահել Կոմիտասի պողոտան: Ոստիկանները բերման են ենթարկել ակցիայի մի քանի մասնակցի, ավելի ուշ՝ ազատ արձակել: Մայրաքաղաքի տարբեր հասցեներում են ապակենտրոն գործողություններ կազմակերպվել: Արցախի դրոշներ են հայտնվել արձանների վրա, համալսարանների բակերում:Ավելին20:2125.04.22 -
ՀայաստանԵրեխան ընկել է Դեբեդ գետը. ԱԻՆԱպրիլի 25-ին, ժամը 17:36-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետը երեխա է ընկել։ Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Տեղում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ, որին մասնակցում է 30 փրկարար։Ավելին20:1025.04.22 -
ՀասարակականԶոհվածի հայրը հացադուլ է հայտարարել, սպառնում է ինքնահրկիզվել. պայքարի «երկրորդ փուլ»Քիչ անց Ազատության հրապարակում անակնկալ միջոցառում է լինելու: 10 օր առաջ հրապարակում նստացույց-հավաք սկսած Արթուր Վանեցյանն այսօր հայտարարել է լռության օրվա ավարտի ու նոր ակցիաներ սկսելու մասին: Պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Լեւոն Ավետիսյանի հայրը այսօր Ազատության հրապարակում հայտարարել է, որ կինքնահրկիզվի՝ եթե մինչև մայիսի 8-ը Նիկոլ Փաշինյանը չձերբակալվի: Նա հացադուլ է սկսել:Ավելին20:0725.04.22 -
ՄիջազգայինՏասն օրում հարյուրավոր մարդիկ են հուղարկավորվել. Մանգուշի գերեզմանատունըՄարիուպոլից 15 կիլոմետր հյուսիս-արևելք նոր գերեզմանատուն է հիմնվել, որտեղ վերջին 10 օրում հարյուրավոր նոր գերեզմաններ են ավելացել: Այդտեղ թաղված են նաև ուկրաինացի զինվորականներ: Գերեզմանների գլխին կանգնեցված ցուցատախտակների վրա՝ մահացածի անուն ազգանունից բացի նաև համարներ կան:Ավելին20:0525.04.22 -
ԵրևանՆորաշենում նոր շենք են կառուցում. հարևան բնակիչները բողոքում են՝ իրենց տներին շատ մոտ էԱջափնյակ թաղամասի երկու բազմահարկ շենքերի արանքում նոր շենք է կառուցվում: Բնակիչները վրդոված են՝ նոր շինությունը ընդամենը 1,5 մետր է հեռու իրենց տներից: Ասում են, արևի երես չենք տեսնի, բացի այդ, նոր շենքից պարզ երևում են իրենց սենյակները: Կառուցախպատողը վստահեցնում է՝ շինթույլտվություն ունի:Ավելին20:0025.04.22 -
ՀասարակականԶոհվածի հայրը հացադուլ է հայտարարել, սպառնում է ինքնահրկիզվել. պայքարի «երկրորդ փուլ»Քիչ անց Ազատության հրապարակում անակնկալ միջոցառում է լինելու: 10 օր առաջ հրապարակում նստացույց-հավաք սկսած Արթուր Վանեցյանն այսօր հայտարարել է լռության օրվա ավարտի ու նոր ակցիաներ սկսելու մասին: Պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Լեւոն Ավետիսյանի հայրը այսօր Ազատության հրապարակում հայտարարել է, որ կինքնահրկիզվի՝ եթե մինչև մայիսի 8-ը Նիկոլ Փաշինյանը չձերբակալվի: Նա հացադուլ է սկսել:Ավելին19:4525.04.22 -
ՀասարակականՏասն օրում հարյուրավոր մարդիկ են հուղարկավորվել. Մանգուշի գերեզմանատունըՄարիուպոլից 15 կիլոմետր հյուսիս-արևելք նոր գերեզմանատուն է հիմնվել, որտեղ վերջին 10 օրում հարյուրավոր նոր գերեզմաններ են ավելացել: Այդտեղ թաղված են նաև ուկրաինացի զինվորականներ: Գերեզմանների գլխին կանգնեցված ցուցատախտակների վրա՝ մահացածի անուն ազգանունից բացի նաև համարներ կան:Ավելին19:3025.04.22 -
ՀասարակականՎերջնարդյունքում հաջողության հասնելու համար շարժման փիլիսոփայությունը շատ մեծ հեռանկար ունի. Արցախի նախկին ՄԻՊԻ տարբերություն նախորդ շարժման՝ պայքարի այս շարժումը կարևոր մի առանձահատկութուն ունի. այն ապակենտրոն է՝ բառիս դրական իմաստով, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ «Այսինքն՝ պայքարում ներգրավված են տարբեր մեծ և փոքր խմբեր՝ սկսած ավելի քան 130 տարվա ավանդույթներ ունեցով ՀՅԴ-ից, վերջացրած ուժային կառույցներում աշխատելու մեծ փորձ ունեցող անդամներով համալրված «Հայրենիք» կուսակցությունով, ՀՀԿ-ով, 5165 շարժումով և շատ այլ խմբերով։ Այս բոլոր ուժերն ապակենտրոն ձևով իրենց ներդրումն են ունենում Ազատության հրապարակում օրեր առաջ մեկնարկած և այժմ նոր թափ հավաքող շարժման մեջ։ Կարծում եմ՝ վերջնարդյունքում հաջողության հասնելու համար շարժման փիլիսոփայությունը շատ մեծ հեռանկար ունի»,- ասաց Արցախի նախկին ՄԻՊ-ը։ Ռուբեն Մելիքյանի համոզմամբ՝ Հայաստանում ձևավորվածներկա իրավիճակը շատ հստակ է, և պայքարի նոր շարժման անհաջողությունը կնշանակի Հայաստանի թրքացում։ Հետևաբար, ըստ իրավապաշտպանի, շարժման բոլոր մասնակիցներն անձնական պատասխանատվոթյուն են զգում նախնիների, գալիք սերունդների, սեփական խղճի և ինքնության առջև։ «Այստեղ ամենաբարձր նպատակներն են դրված»,- իր խոսքն ամփոփեց Արցախի նախկին ՄԻՊ-ը։Ավելին18:2925.04.22 -
ՀասարակականՈստիկանները քարշ տալով բերման ենթարկեցին ՔՊ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա անող երիտասարդներին«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում մի խումբ երիտասարդներ: Գրասենյակի մոտ տեղակայված ոստիկանական ուժերի և երիտասարդների միջև սկսվեց քաշքշուկ: Ոստիկանները ակցիայի մի շարք մասնակիցների, որոշներին՝ քարշ տալով, բերման ենթարկեցին:Ավելին18:2525.04.22 -
ՀասարակականԱրցախի ԱԺ-ի հայտարարությունից հետո ՀՀ իշխանությունների նկատմամբ վստահությունը ամբողջությամբ սպառված է«Մենք ծնվել ենք մի ժառանգությամբ, որի անունն է Հայաստան և Արցախ, այն մեր հարստությունն է և արժանապատվությունը, մեր պետականաշինարարության սյուները, սրանք ֆունդամենտալ արժեքներ են, որոնք ենթադրում են պաշտպանություն, այլապես վտանգված է մեր ազգային ինքնության դիլեյման»,֊ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեցին օրերս ի պաշտպանություն Արցախի հացադուլ իրականացրած, 44֊օրյա պատերազմի մասնակիցներ Արթուր Ավագյանն ու Նվեր Կիրակոսյանը։ Նվեր Կիրակոսյանն իր խոսքում նշեց. «Խոսելով ֆունդամենտալ արժեքների մասին մենք չենք կարող դրանք սակարկել, առևտրայնացնել, այլապես դա նման կլինի մի իրավիճակի երբ քեզ ստացած հայրական ժառանգությունը ծախես ու գնաս վարձով ապրելու»։ «Կա էական տարբերություն ընդդիմության և ընդդիմադրության միջև։ Հիմքում իշխանության հարցն է։ Մենք՝ Անկախության սերնդի ներկայացուցիչներս հանդես ենք գալիս որպես ճնշման խումբ, որովհետև իշխանությունները գալիս և գնում են, իսկ պահանջը պետք է մնա նույնը՝ Արցախը Ադրբեջանի կազմում կարգավիճակով չի լինելու։ Սա է անկախության սերնդի օրակարգը։ Իշխանությունը զուտ գործիք է այս օրակարգի համատեքստում, սա հայրենիքի օրակարգն է, իսկ հայրենիքից խոսելը զուտ քաղաքականությամբ զբաղվել չէ։ Ուստի, հանձնարարական Անկախության սերնդի կրտիկական զանգվածին։ Գործել «Արցախը Ադրբեջանի կազմում չլինի, ով ուզում է լինի» խոսույթով, որը մեկ խոսակցական լեզու է, որով ավելի հեշտ կստացվի միմիանց հետ հաղորդակցվելը և իրար ճիշտ հասկանալը։ Սա է մեր սկզբունքը, սա աշխատացնելը՝ մեր առաքելությունը։ Իսկ խոսույթի տրամաբանությամբ գործելը կրիտիկական զանգվածի պարտքը»,֊ նշում են նրանք։ Նրանք նաև նշեցին, որ Արցախի ազգային ժողովի արած հայտարարությունից հետո, ներկայիս իշխանությունների նկատմամբ վստահությունը սպառված է. «Ցանկացած վստահեցում, որ մեր առաջ քաշած անկախության սերնդի օրակարգը սպասարկվում է կամ սպասարկվելու է իրենց կողմից՝ ենթակա է մեր կասկածին»։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/a189d64a981a1760a7910cd449febe08 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին18:1825.04.22