Լրահոս

2022-04-21
  • Տարածաշրջան
    Թուրքիայում բանտապաններ տեղափոխող ավտոբուսում ուժեղ պայթյուն է եղել
    Թուրքիայի Բուրսա նահանգում բանտապաններ տեղափոխող ավտոբուսում ուժեղ պայթյուն է եղել: Մեկ զոհ և բազմաթիվ վիրավորներ կան:
    16:29
    21.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանը չեմպիոն ունի
    60 կգ քաշային կարգով Էրիկ Իսրայելյանը բարձրացավ պատվո հարթակի վերին աստիճան՝ եզրափակչում հաղթելով բուլղարացի Կիրիլ Բորիսովին։ Իսրայելյանը հաղթել է հինգ մենամարտում, երեքը՝ նոկաուտով։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ Արես Հակոբյանը (67 կգ) դարձել է արծաթե մեդալակիր։ Հայաստանի` եզրափակիչ դուրս եկած մեկ այլ ներկայացուցիչ՝ Համլետ Ադամյանը (80 կգ), կմենամարտի ապրիլի 21-ի երեկոյան։
    16:24
    21.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանը հրապարակել է դեպի Ստեփանակերտ ճանապարհի շինարարության լուսանկարները
    Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունը լուսանկարներ է հրապարակել Հայաստանից Ստեփանակերտ նոր ճանապարհի կառուցման հատվածից, որը շրջանցում է Բերձորը: Հրապարակվել են նաև Հաքարի գետի վրայով կամրջի կառուցման լուսանկարները։ Այդ ճանապարհը Ստեփանակերտը պետք է միացնի Հայաստանին` գործող ճանապարհը փոխարինելով Բերձոր և Աղավնո բնակավայրերով։ Ենթադրվում է, որ դրանց նկատմամբ հսկողությունը կանցնի Ադրբեջանին։
    16:20
    21.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ճիշտ կլիներ «ազգությամբ հայեր» ընդգծումը հանել ՀՀ քաղաքացիություն ստանալու պահանջից․ ՔՊ-ական պատգամավոր
    Քննարկման ժամանակ ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանն  անդրադարձել է արագացված և պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն շնորհելու հարցին։
    16:14
    21.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ալիևն այցելել է Շուշի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Ապրիլի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Արցախի Շուշի քաղաք, որը 44-օրյա պատերազմից հետո անցել է Բաքվի վերահսկողության տակ, «Tert.am»-ի փոխանցմամբ՝ գրում է «minval.az»-ը:
    16:13
    21.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հաղթելու ենք. Վլադիմիր Կլիչկո
    Ուկրաինան չի կարող պատերազմում պարտվել ռուսներին, քանի որ գինը չափազանց բարձր է։ Այս կարծիքը սոցցանցի իր էջում հայտնել է ծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն։ Նա նաև վստահություն է հայտնել, որ ուկրաինացի ժողովուրդը կհաղթի «Պուտինի հորդային»։ «Մենք չենք կարող պարտվել այս պատերազմում, այլապես կկորցնենք մեր ինքնիշխանությունն ու ազատությունը։ Մենք կկորցնենք ամեն ինչ, ինչպես և Եվրոպան։ Մենք պետք է պաշտպանվենք, հաղթելու ենք»,- գրել է Կլիչկոն Instagram-ում։
    15:28
    21.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լռել այլևս անհնար է․ 44-օրյա պատերազմին զոհված Գևորգ Ջավախյանի մայրը կոչ է անում գնալ Ազնավուրի հրապարակ
    44-օրյա պատերազմի զոհերից Գևորգ Ջավախյանի մայրը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ զոհերի հարազատներն ապրիլի 26-ին հավաքվելու են Ազնավուրի հրապարակում և միասին որոշեն հետագա անելիքները։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Շատ եք հարցրել, թե ինչ կարող ենք անել ձեզ համար։ Հիմա ասում եմ՝ այդ օրը, այդ ժամին եղեք մեր կողքին‼️‼️‼️ Ես՝ Գևորգ Ջավախյանի մայրը, Ապրիլի 26–ին, ժամը 14-ին հերոսների ծնողների հետ լինելու եմ Մոսկվա կինոթատրոնին հարող Ազնավուրի հրապարակում։ 44-օրյա պատերազմում իրենց երկրային կյանքը զոհաբերած մեր հերոսների ծնողներ, բարեկամներ, հարազատներ, ընկերներ, համագյուղացիներ, համաքաղաքացիներ Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում մենք անցանք ողբի, ցավի, կսկիծի ու աննկարագրելի տառապանքների միջով, ապրեցինք և ապրում ենք կարոտի անտանելի օրեր ու ամիսներ: Մեր որդիների, եղբայրների, ամուսինների ու հայրերի նահատակության մասին մտորելիս, անքուն հարյուրավոր գիշերներ անցկացնելով, մենք մեզ հաճախ հարց էինք տալիս. ո՞ւմ մեղքով, ո՞ւմ քայլերի եւ գործողութփյունների հետևանքով մեր տուն պատերազմ մտավ . . . Այդ հարցերի պատասխանները շատերս կռահում էինք, սարսափում այդ պատասխաններից, չէինք կարողանում մեզ ստիպել հավատալ, որ ... Լռել այլևս անհնար է, հատկապես հայտնի խոստովանությունից հետո՝ տարբերությունը միայն այն կլիներ, որ տղերքը ողջ կլինեին: Լռելով մենք անուղղակի մասնակից ենք դառնում այդ արյունալի ոճրագործությանը: Սիրելի բախտակից ընկերներ, քույրեր և եղբայրներ, ընկերներ, համագյուղացիներ, համաքաղաքացիներ Մեր Տղերքի հոգիները խռովված են, նրանք մեզնից պահանջում են վրեժ և պատասխանատվություն: Նրանք մեզնից վճռականություն են պահանջում: Ապրիլի 26-ին, ժամը 14.00 հավաքվում ենք Շառլ Ազնավուրի հրապարակում («Մոսկվա» կինոթատրոն) եւ միասին որոշենք մեր հետագա անելիքները: Խնդրում ենք ձեզ հետ վերցնել մեր հերոսների լուսանկարները կամ վերնաշապիկի վրա ունենալ նրանց պատկերները: Մեր պահանջն արդար է եւ գալիս է Երկնքից, նպատակը՝ ազնիվ»:
    15:10
    21.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնում է Լեհաստան
    ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 22-ին աշխատանքային այցով մեկնելու է Լեհաստանի Հանրապետություն: Աշխատանքային այցի շրջանակներում հանդիպելու է Լեհաստանի Պետքարտուղար, Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխի հետ: Այցի շրջանակում ԱԽ քարտուղարն ունենալու է մի շարք աշխատանքային հանդիպումներ:
    15:04
    21.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լռել այլևս անհնար է, հատկապես խոստովանությունից հետո՝ տարբերությունը միայն այն կլիներ, որ տղերքը ողջ կլինեին․ Աստղ Գալեյան
    Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանն, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ապրիլի 26-ին, ժամը 14-ին զոհված զինծառայողների ծնողների հետ լինելու է Շառլ Ազնավուրի անվան հրապարակում։ «Շատ եք հարցրել, թե ինչ կարող ենք անել ձեզ համար։ Հիմա ասում եմ՝ այդ օրը, այդ ժամին եղեք մեր կողքին։ Ես՝ Մխիթար Գալեյանի մայրը և հայրը ապրիլի 26-ին, ժամը 14-ին, հերոսների ծնողների հետ լինելու ենք Մոսկվա կինոթատրոնին հարող Ազնավուրի հրապարակում։ 44-օրյա պատերազմում իրենց երկրային կյանքը զոհաբերած մեր հերոսների ծնողներ, բարեկամներ, հարազատներ, ընկերներ, համագյուղացիներ, համաքաղաքացիներ. Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում մենք անցանք ողբի, ցավի, կսկիծի ու աննկարագրելի տառապանքների միջով, ապրեցինք և ապրում ենք կարոտի անտանելի օրեր ու ամիսներ: Մեր որդիների, եղբայրների, ամուսինների ու հայրերի նահատակության մասին մտորելիս, անքուն հարյուրավոր գիշերներ անցկացնելով, մենք մեզ հաճախ հարց էինք տալիս. ո՞ւմ մեղքով, ո՞ւմ քայլերի և գործողությունների հետևանքով մեր տուն պատերազմ մտավ . . . Այդ հարցերի պատասխանները շատերս կռահում էինք, սարսափում այդ պատասխաններից, չէինք կարողանում մեզ ստիպել հավատալ, որ ... Լռել այլևս անհնար է, հատկապես հայտնի խոստովանությունից հետո՝ տարբերությունը միայն այն կլիներ, որ տղերքը ողջ կլինեին: Լռելով մենք անուղղակի մասնակից ենք դառնում այդ արյունալի ոճրագործությանը: Սիրելի բախտակից ընկերներ, քույրեր և եղբայրներ, ընկերներ, համագյուղացիներ, համաքաղաքացիներ. Մեր տղերքի հոգիները խռովված են, նրանք մեզնից պահանջում են վրեժ և պատասխանատվություն: Նրանք մեզնից վճռականություն են պահանջում: Ապրիլի 26-ին, ժամը 14.00 հավաքվում ենք Շառլ Ազնավուրի հրապարակում («Մոսկվա» կինոթատրոն) և միասին որոշենք մեր հետագա անելիքները: Խնդրում ենք ձեզ հետ վերցնել մեր հերոսների լուսանկարները կամ վերնաշապիկի վրա ունենալ նրանց պատկերները: Մեր պահանջն արդար է և գալիս է Երկնքից, նպատակը՝ ազնիվ»։
    14:40
    21.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գլուխները պատով կտան, ինձ կոչումներից կզրկեն, այդ կոչումները իրենց հոր տնից չեն բերել․ Արթուր Վանեցյան
    Իմ ընդդիմադիր գործընկերները ևս պայքարում են, մենք ապակենտրոն, ցանցային պայքար ենք իրականացնելու։ Այս մասին Ազատության հրապարակում լրագրողներին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Հարցին՝ ինչպես է վերաբերվում իրեն կոչումից զրկելու, քրգործ հարուցելու masin իշխանամերձ շրջանակների կողմից հնչեցվող հայտարարություններին, Վանեցյանը ասաց․ «Գլուխները պատով կտան, ինձ կոչումներից կզրկեն, այդ կոչումները իրենց հոր տնից չեն բերել, այդ կոչումներին ես արժանացել եմ իմ երկարատև ծառայությունների համար։ Եթե իմ նկատմամբ օրինական ճանապարհով հնարավոր լիներ որևէ քրեական գործ հարուցել, դատապարտել կամ կալանքի ենթարկել, հավատացեք իրենք վաղուց արդեն արած կլինեին։ Իմ հրաժարականից հետո 5-ից ավել գործերով մեղադրյալ եմ եղել, սկսած ամենածանր մեղադրանքից, որը ամբողջությամբ հերքվեց։ Փաշինյանի մամուլի խոսնակի մակարդակով իմ նկատմամբ տարածվող ինֆորմացիոն տեռորը նույնպես հերքվել է։ Կարճ ժամանակ հետո միևնույն է հանրությունը իմանում է ով է ճիշտ, ով սխալ»։
    14:39
    21.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի ջահերով երթին
    Ապրիլի 23-ին տեղի է ունենալու ավանդական ջահերով երթը։ «Այո, նախագահ Քոչարյանը կմասնակցի ջահերով երթին»,- Yerevan.Today-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։ Նշենք, որ ջահերով երթն այս տարի մեկնարկելու է ժամը 19։15-ին, Հանրապետության հրապարակից։ Երթի մասնակիցները երթով շարժվելու են դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։
    14:33
    21.04.22
    Ավելին
  • Միջազգային
    Մարիուպոլը ռուսական բանակի լիակատար վերահսկողության տակ է. Շոյգուի զեկույցը՝ Պուտինին
    Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ Մարիուպոլը Ռուսաստանի զինված ուժերի լիակատար վերահսկողության տակ է:
    14:31
    21.04.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ռուսաստանը քարտեզագրական տեղեկատվություն կտրամադրի Հայաստանին և Ադրբեջանին
    Ռուսաստանը Հայաստանին ու Ադրբեջանին քարտեզագրական տեղեկատվություն կտրամադրի, երբ ձևավորվի հայ-ադրբեջանական սահմանի զատման ու գծման հարցով երկկողմ հանձնաժողովը:
    14:30
    21.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անդադար պնդելը, թե Հայաստանը կապիտուլացվել է, դա միանշանակ բխում է թշնամի պետության շահերից․ Էդմոն Մարուքյան
    Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը անդրադարձել է երեկ 168․am—ին տված հարցազրույցին, որտեղ հայտնել էր, որ նոյեմբերի 9–ին Նիկոլ Փաշինյանի ստորագրչած հայտարարությունը կապիտուլյացիա չէր։ Սոցիալական ցանցերում տարածվեցին տեսապատկերներ, որտեղ Էդմոն Մարուքյանը նախկինում գրել էր․«Կապիտուլյացիա ստորագրած առաջնորդն այլևս չի կարող որևէ կերպ փորձել հասնել Արցախի ճանաչմանը»։ Սրա վերաբերյալ Մարուքյանը այժմ գրառում է արել․«Հարցազրույցս շատ ծանր են տարել դիզելի խոշոր և մանր մասնագետները։ Այո՛, նոյեմբերի 9-ի հայտարարությունը շոկային էր բոլորիս համար: Պարտվել էինք և մեզ ջախջախված էինք զգում: Կարճ ժամանակ անց վերագնահատելով եղելությունը որոշեցինք կենտրոնանալ եղածը պահպանելու և ամրացնելու գործին, ոչ թե ինքներս մեզ հիմնավորելու, որ պետությունը ծնկել է: Պատերազմի ավարտից ամիսներ անց անդադար պնդելը, թե Հայաստանը կապիտուլացվել է, միջազգային իրավունքի մասնագետներ բերել Հայաստան, որ հիմնավորեն, թե Հայաստանը կապիտուլացվել է, դա միանշանակ բխում է թշնամի պետության շահերից և հնչում է գլխավորապես իրենց մամուլում: Իմ նկատմամբ հակաքարոզչությանը սովոր եմ, բայց ադրբեջանական պրոպագանդան հայաստանյան մամուլում հետևողականորեն շրջանառելու նկատմամբ հաշտ չեմ: Հաշտ չեմ նաև քաղաքական պրիմիտիվիզմ քարոզողների հետ, ովքեր իրավիճակային քաղաքական հայտարարությունները չեն տարբերում թշնամական ագիտացիայից: Դիզելի թեմայից էլ այդքան մի նեղվեք, ձեր կալիբրը ավելին չէ, տարիներն էին պարզապես երկար»:
    14:23
    21.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Աղվան Հովսեփյանի գործը ձեռքով մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին․ փաստաբան
    ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործը մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին, News.am-ին հայտնել է Հովսեփյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ «Աչքերը կապած, առանց կշեռք արդարադատություն է։ Մակագրումը ձեռքով է արվել, և միայն այդ հանգամանքը բավարար է, որպեսզի օրինական դատարանի մասին չխոսենք», - ասել է փաստաբանը։
    14:19
    21.04.22
    Ավելին
  • Հայաստան
    Վանեցյանը չի վախենում իր նկատմամբ հնարավոր ռեպրեսիաներից. նստացույց-հավաքը շարունակվում է
    Ազատության հրապարակում 5-րդ օրն է շարունակվում է Արթուր Վանեցյանի հրավիրած նստացույց-հավաքը: Այսօր նա կրկին հայտարարել է, որ այս հրապարակում է, քանի որ հայրենիքից թանկ այլևս ոչինչ չունի կորցնելու ու չի վախենում իր նկատմամբ հնարավոր ռեպրեսիաներից:
    14:16
    21.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Խզված ձայնով» տղան կոչ է անում Անկախության սերնդին գնալ Ազատության հրապարակ
    Անկախության սերնդի ներկայացուցիչներին կոչ եմ անում այսօր 19։30-ին գտնվել Ազատության հրապարակում՝ գեներացնելու մեր գաղափարները՝ կապված Արցախը որպես բացարձակ արժեք ընկալելու, հարկ եղած դեպքում նաև պաշտպանելու համար, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմի մասնակից, «խզված ձայնով» տղան՝ Մնացական Ավետիսյանը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ աջակցում է հացադուլ հայտարարած երիտասարդներին։ «Մեր նպատակն է հավաքել անկախության սերնդին։ Պետք է հասկանան անկախության սերնդի և ընդհանրապես, մեր հայրենակիցների գաղափարները, մտածելակերպը և ցանկություններն Արցախի կարգավիճակի շուրջ», - ասաց Մնացական Ավետիսյանը։ Նա ընկերներին կոչ արեց դադարեցնել հացադուլը. «Հուսով եմ, որ այսօր ականատես կլինենք ավելի լայն շերտերի արձագանքի։ Կարծում եմ, որ այն խնդիրը, որն ի սկզբանե դրել էին Արթուրը և Նվերը, հասունանում է, աճի գրանցման փուլում է»։
    14:11
    21.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այս իշխանություններն իրենք չգիտեն իրենց խոսքի արժեքը. Վանեցյան
    Պետք է օր առաջ դուրս շպրտել այս իշխանություններին, ձևավորել ազգային և պետական շահով առաջնորդվող իշխանություն, որը կսպասարկի բացառապես Հայաստանի և Արցախի շահերը, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ «Ճանապարհների մասին կխոսենք ավելի ուշ։ Մենք չենք եկել այստեղ ասելու, որ պահանջում ենք իշխանափոխություն։ Ես այստեղ այդ նպատակով չեմ։ Իմ հիմնական նպատակը հանուն հզոր Արցախի և հզոր Հայաստանի համար է։ Սա անձերի, կուսակցությունների պայքար չէ, սա պայքար է հանուն հայրենիքի, հանուն մեծ հայրենիքի», - ասաց Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքով՝ այս իշխանությունների խոսքը չի կարող հավատ ներշնչել։ «Այս իշխանությունները բազմիցս ապացուցել են, որ պահի ազդեցության տակ փոխում են իրենց որոշումները, իրենք չգիտեն իրենց խոսքի արժեքը», - ասաց նա:
    14:09
    21.04.22
    Ավելին