Լրահոս

2022-04-16
  • Քաղաքական
    Փաշինյանը «Հայաստանի ամենաադեկվատ քաղաքական գործիչն» է ճանաչվել թուրք-ադրբեջանական մամուլում
    Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանում ճանաչվել է Հայաստանի ամենաադեկվատ ու իրատես ղեկավար:
    21:23
    16.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Կիկոսությո՞ւն», թե՞ «մանիպուլյացիա». որքա՞ն է իջեցնում Երևանն Արցախի կարգավիճակի նշաձողը
    Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու, Արցախի ապագան Ադրբեջանի կազմում տեսնելու Հայաստանի իշխանության հայտարարություններից հետո պատգամավոր Թագուհի Թովմասյանը հիշեցնում է «անջատում՝ հանուն փրկության» Փաշինյանի նախընտրական խոստումը:
    21:22
    16.04.22
    Ավելին
  • Հասարակական
    «Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից ելքը ո՞րն է». պատասխանում են քաղաքացիները
    «Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից ելքը ո՞րն է»: Այս հարցն է «Հայլուրի» թղթակիցն ուղղել Հայաստանի 48 քաղաքացու: Նրանց մի մասն անտարբեր է, մյուսները՝ հույսները կորցրել են, թե առհասարակ հնարավոր է փրկվել:
    21:21
    16.04.22
    Ավելին
  • Միջազգային
    2022 թվականին ՌԴ քաղաքացիություն ամենից շատ ստացել են Ուկրաինայի բնակիչները
    2022 թվականի առաջին եռամսյակում ՌԴ քաղաքացիություն ստացած անձանց շրջանում ամենամեծ թիվը կազմել են Ուկրաինայի և Տաջիկստանի բնակիչները, ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են ՌԴ ՆԳՆ-ից՝ ընդգծելով, որ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու հայտերն ամենից շատ ստացվում են հետխորհրդային հանրապետություններից։ «2022 թվականի առաջին եռամսյակում ՌԴ քաղաքացիություն ստացած անձանց 97,2 տոկոսը՝ 137,7 հազարը, հետխորհրդային հանրապետությունների բնակիչներ են, նրանցից 39,6 տոկոսը՝ Ուկրաինայի, 23,9 տոկոսը՝ Տաջիկստանի, 8 տոկոսը՝ Ղազախստանի, 7,9 տոկոսը՝ Հայաստանի, 4,7 տոկոսը՝ Ուզբեկստանի, 4,5 տոկոսը՝ Ադրբեջանի, 3,6 տոկոսը՝ Ղրղզստանի, 3,1 տոկոսը՝ Բելառուսի, 3 տոկոսը՝ Մոլդովայի բնակիչներ»,- տեղեկացրել են ՌԴ ՆԳՆ-ից։
    15:42
    16.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հանրապետությունում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով
    Հանրապետության տարածքում ապրիլի 17-19-ը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ, ապրիլի 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 16-19-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Երևանում ապրիլի 17-19-ը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ:
    15:26
    16.04.22
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսները հարվածել են Կիևին. Զելենսկին հայտնում է, որ Ուկրաինան 3000 զինվոր է կորցրել
    «Ռուսական զորքը թիրախային հարվածներ է հասցրել Ուկրաինայի մայրաքաղաքին»,- հայտնել է Կիևի քաղաքապետը: Կլիչկոյի խոսքով՝ տեղում աշխատում են շտապօգնության բժիշկներն ու փրկարարները։
    15:20
    16.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանությունը «խաղաղություն դարաշրջանի» շղարշի տակ տանում է մեզ բոլորիս դեպի պատերազմ․ Աբովյան
    ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես բնավ նպատակ չունեմ վերլուծել կամ քննարկել իշխանավորների այն հակահայկական և ապապետական մտադրությունները և ելույթները, որոնք թրքամետ զզվելի բուրմունք տարածելով թափվեցին Հայաստանի և Արցախի քաղաքացիների գլխին այս վերջին օրերի ընթացքում։ Ոչ...այս պարագայում իմաստ չկա կրկին փաստել, որ ներկայիս իշխանությունը «խաղաղություն դարաշրջանի» շղարշի տակ տանում է մեզ բոլորիս դեպի պատերազմ։ Սա ակնհայտ փաստ է։ Ես պարզապես ուզում եմ, որ բոլոր նրանք ովքեր հրաժարվում են ուղղակի առերեսվել իրականության հետ և  խճճված իշխանական  թրքահաճո ստերի մեջ համարյա կորցրել են սթափ դատելու ունակությունը...ես ուզում եմ, որ մի կողմ դնելով հուզականությունը, քաղաքական նախապատվությունը, սուբյեկտիվ ցանկությունները և համոզմունքները պարզապես համադրեն իրար հետ ՀՀ «ժողովրդի»  իշխանությունների և ռազմական հանցագործ,հայասպան Իլհամ Ալիեւի հայտարարությունները։ Կարծում եմ,որ այս թուրքալեզու վիժվածքի նպատակները և ներկայիս ՀՀ իշխանությունների սինխրոն գործողությունները շատ ակնհայտ ցույց տալիս ,թե ինչ է սպասվում մոտ ժամանակներում։ Հատուկ խորհուրդ կտամ այս տեսանյութը ուշադիր նայել երեւանցիներին,սյունեցիներին և սևանցիներին։ Հ.Գ Ներողություն եմ խնդրում, որ ստիպված եմ այս հայասպան վիժվածքի ուղիղ խոսքը տեղադրել, սակայն սա նաեւ տեղադրված է բոլոր այն մարդկանց համար ,որոնք ուղղակի հրաժարվում են ընդունել իրականությունը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/fe160ce4d2be65487c326530b2ed1cb1 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    15:10
    16.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Աշխարհը պատրաստվում է հետնիկոլական Հայաստանին, իսկ մե՞նք. Անդրանիկ Թևանյան
    Պետք է իրատես լինել եւ հասկանալ, որ միջազգային հանրությունը երկար չի հանդուրժելու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրությունը, քանի որ այն սպառնում է տարածաշրջանային համագործակցությանն ու անվտանգությանը, ինչպես նաեւ Արեւմուտքի նավթային շահերին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ընդդիմադիր պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը: «Պետք է իրատես լինել եւ հասկանալ, որ միջազգային հանրությունը երկար չի հանդուրժելու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրությունը, քանի որ այն սպառնում է տարածաշրջանային համագործակցությանն ու անվտանգությանը, ինչպես նաեւ Արեւմուտքի նավթային շահերին։ Վտանգավոր մոլորությունն այն է, թե Ղարաբաղի հակառակորդը Ադրբեջանն է, որին կարելի է հեշտությամբ ծնկի բերել։ Իրականում, սակայն, Ղարաբաղի հակառակորդը միջազգային հանրությունն է, որին մենք, փաստորեն, ձեռնոց ենք նետել»։ Լևոն Տեր-Պետրոսյան 1 նոյեմբերի, 1997 թ. 1998-ի իշխանափոխությունը և դրան հաջորդած բանակցությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ամբողջությամբ հերքեցին տերպետրոսյանական այն թեզը, թե, իբր, փուլայինից հրաժարումը նշանակում է պատերազմ, թե, իբր, միջազգային հանրությունը Ղարաբաղի հակառակորդն է, կամ այլ կերպ ասած՝ ԼՂՀ ինքնորոշման իրավունքի իրացման անհնարինության ու Արցախն Ադրբեջանի կազմից դուրս չտեսնելու կողմնակիցը: Տևական բանակցություններից հետո ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահներ Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ 2007-ի նոյեմբերի 29-ին Մադրիդում ընդունեցին հակամարտության կարգավորման սկզբունքները, որոնց մեջ մասնավորապես նշված է. «Հղում կատարելով Հելսինկյան Եզրափակիչ Ակտի (1975թ.) ԵԱՀԿ/ԵԱԽՀ Մասնակից պետությունների միջև հարաբերությունները ուղղորդող սկզբունքների Հռչակագրին և մասնավորապես, 2-րդ հոդվածին`ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից խուսափելու, 4-րդ հոդվածին`պետությունների տարածքային ամբողջականության, և 8-րդ հոդվածին` իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման վերաբերյալ: Համաձայն այդ դրույթների, սույնով մենք կարգադրում ենք մեր արտգործնախարարներին՝ համագործակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, մշակել հակամարտության խաղաղ կարգավորման համապարփակ համաձայնագիր: ... ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում: ... Միջանկյալ ժամկետի ընթացքում, մինչև ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, վերջինիս բնակիչները կունենան որոշակի իրավունքներ և արտոնություններ»: Փաստորեն, աշխարհը ոչ միայն Ղարաբաղի դեմ չէր, այլ ընդունում էր և ընդունում է Արցախի ինքնորոշման իրավունքի գոյությունը: Այլ հարց է, որ Հայաստանը պետք է տեր կանգնի ու հետևողական լինի այդ հարցում՝ զուգահեռաբար ապահովելով մարտունակ բանակի առկայություն, խաղաղություն և անվտանգ զարգացում: Ինչպես որ եղավ 1998-ի իշխանափոխությունից հետո: «Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է. մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը եւ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի եւ Արցախի շուրջ»: 13 ապրիլի, 2022թ. Նիկոլ Փաշինյան Նիկոլ Փաշինյանը ստում է: Նա կրկնում է 1997–ին հնչած ու գործնականում հերքված թեզը։ Իրականությունն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող որևէ երկիր չի հայտարարել, որ չեղարկում է Մադրիդյան սկզբունքները և պահանջում է ՀՀ-ից Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում իջեցնել նշաձողը, այսինքն՝ համաձայնել Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու ադրբեջանական պահանջներին: Ասել է թե՝ կարգավիճակի նշաձողն իջեցնելու, կամ ավելի պարզ՝ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու միջազգային կոնսոլիդացիա գոյություն չունի: Համենայնդեպս նման հրապարակային հայտարարություն չկա: Այլ հարց է, որ Նիկոլ Փաշինյանն է ուզում, որ այդպիսի կոնսոլիդացիա լինի, որպեսզի ինքը հայ ժողովրդին «հիմնավորի», որ ինքը չէ Արցախը հանձնում ու մտնում թուրք-ադրբեջանական օրակարգի մեջ, այլ՝ միջազգային հանրությունն է դա ստիպում: Չկա՛ նման բան: Որևէ երկիր չի՛ ստիպում Հայաստանին Արցախը համարել Ադրբեջանի մաս: Եթե կա նման պահանջ, ապա ցույց տվեք այդ պահանջը: Նիկոլ Փաշինյանի համար «միջազգային հանրությունը» Թուրքիան ու Ադրբեջանն են։ Այդ նրանք են պահանջում նշաձողի իջեցում։ Միջազգային հանրությունը շատ լավ հասկանում է Փաշինյանի ուզածը՝ իրենց ներքաշելու հանձնման գործընթացի մեջ, բայց չի մտնում այդ դաշտ, որպեսզի հետնիկոլական Հայաստանում կարողանա ոտատեղ ունենալ, քանզի և՛ ՌԴ-ն, և՛ Ֆրանսիան, և՛ ԱՄՆ-ը գիտեն, որ թուրք-ադրբեջանական օրակարգով շարժվող Փաշինյանը քաղաքական դիակ է և երկար կյանք չունի: Դրսում պատրաստվում են հետնիկոլական Հայաստանի վրա ազդեցություն ունենալու համար պայքարին: Շատ կարևոր է, որ առաջին հերթին հայ ժողովուրդը պատրաստ լինի իշխանափոխության, արժանապատիվ խաղաղության օրակարգով շարժվելուն, միջազգային հանրության ու հատկապես ՌԴ-ի հետ ճիշտ աշխատելուն և մեր երկրին այս վիճակից դուրս բերելուն: Պատրաստվե՛ք»,- գրել է նա։
    14:56
    16.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Սանմաքրման մասով երևանցիներից դեռևս դժգոհություններ կան
    2019թ. օգոստոսի վերջից Երևանում աղբահանության և սանիտարական մաքրման ողջ պատասխանատվությունը դրվեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի վրա: «Եթե տեխնիկապես համայնքն այսօր լուծել է աղբահանության հարցը, ապա սանիտարական մաքրման մասով քաղաքացիներից դեռևս դժգոհություններ կան. վիճակը գոհացուցիչ չէ: Խնդրին հնարավորինս լուծում տալու նպատակով Երևանի 12 վարչական շրջանների սանիտարական մաքրումն ապահովող շուրջ 300 աշխատակիցների թիվը կավելանա ևս 200-ով: Հավաքագրման գործընթացը սկսված է», - հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
    14:55
    16.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ական մի «ականավոր» անդամ գերազանցեց բոլոր իր թիմակիցներին. Ավետիք Իշխանյան
    Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Հերթը հասավ Տիգրան Մեծին Քպ կոչվող խառնամբոխի մանկուրտները միմյանց միջև մրցության մեջ են։ Այդ արարածները մարմնի տարբեր մասերով փորձում են արդարացնել և պաշտպանել իրենց ստնտու բռնապետիկին, պատերազմի պարտության, հազարավոր զոհերի, հայրենիքի հանձնման և ուրացման համար։ Որպես հիմնական թիրախ ընտրված են նախկինները։ Մրցակցությունը հիմնականում ընթանում է, թե ով առավել հնարամիտ կգտվի նախկիններին մեղադրելու, հայհոյելու մեջ։ Մեղավոր են ոչ միայն անկախ Հայաստանի նախկին նախագահները, այլև ՀԽՍՀ բոլոր ղեկավարները, 1918-1920թթ․ ՀՅԴ անդամները։ Սակայն, քպ-ական մի «ականավոր» անդամ գերազանցեց բոլոր իր թիմակիցներին, մեր այսօրվա դժբախտությունների մեջ մեղադրելով Տիգրան Մեծին։ Սրանց հոգեբանությունը ստրկական է։ Քանի որ իրենք բռնապետիկի ստրուկներն են, իսկ բռնապետիկը քարոզում է հայ ժողովրդին օտարին՝ թուրքին հպատակություն և ստրկություն, սրանք արդեն նոր «մեղավորներ» են փնտրում հայ ժողովրդի պատմության ընթացքում ստրկության դեմ, ժողովրդի արժանապատվության և պետականության համար պայքարող հայոց մեծերի մեջ։ Սրանց «տրամաբանությամբ» հայ ժողովրդի ամենամեծ թշնամին եղել է Հայկ Նահապետը։ Չէ՞ որ եթե Հայկ Նահապետը չլիներ, ապա հայ ժողովուրդը «խաղաղ», ստրկաբար կգոյատևեր Ասորեստանում, և այն ժամանակվա գուրգենսուքիասյաննեերն ու խաչատուրարսենյաները երջանիկ կբարգավաճեին։
    13:52
    16.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Հիսու'ս, փրկի'ր մեր հայրենիքը չարիքից. Անդրեն տեսանյութ է հրապարակել
    Տևական ժամանակ ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգիչ Անդրեն Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երգում է շարական և մակագրել. «Քրիստոս հարյավ ի մեռելոց. Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի: Զատիկը Հիսուս Քրիստոսի հարության տոնն է: Զատիկ նշանակում է` զատում, բաժանում, մեղքերից ազատում, վերադարձ առ Աստված»: Նաև ավելացրել հեշթեգ՝ #ՀիսուսՓրկիրՄերՀայրենիքըչարից:
    13:37
    16.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    ՀՀ բանկերում եվրոյի գինը կտրուկ իջել է՝ հասնելով 495 դրամի
    Rate.am կայքը ներկայացրել է տվյալներ՝ տարադրամի փոխարժեքի վերաբերյալ։ Հայաստանյան բանկերում դոլարի առքի նվազագույն գինը 466 դրամ է, վաճառքինը՝ 475 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 479 դրամ է։ Ռուբլու առքի նվազագույն գինը 4.63 դրամ է, վաճառքինը՝ 6։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 6.71 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 495 դրամով, վաճառվում՝ 516 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 526 դրամ է։
    13:16
    16.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Թող իրավակարգին ձեր ծառայությունն անփորձանք լինի․ ՄԻՊ շնորհավորանքը՝ ոստիկաններին
    ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առթիվ․ «Ոստիկանության սիրելի ծառայող եղբայրներ ու քույրեր, Շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ։ Թող իրավակարգին ձեր ծառայությունն անփորձանք լինի։ Հավերժ փառք ու խոնարհում անմահացած ծառայողներին։ Պարեկային ծառայության մեկարկը Շիրակի ու Լոռու մարզերում թող բարի լինի ու իրապես միտված մարդու իրավունքների պաշտպանությանը, հասարակական կարգի պահպանությանն ու անվտանգության երաշխավորմանը»։
    13:07
    16.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ինչու՞ են Աղվան Հովսեփյանի դեմ գործ հարուցել․ պարզաբանում են փաստաբաննեը
    Կոնկրետ որպես գլխավոր դատախազ, որպես Քննչական կոմիտեի նախագահ, կոնկրետ որպես իրավապահ համակարգի աշխատակից պրն Հովսեփյանին այդպես էլ որևէ արարք չմեղսագրվեց՝ բացի այն վերապահումով կաշառքին, որին դեռ կանդրադառնանք։ Փաստորեն խոսակցությունները, թե իրավապահ համակարգում երկար տարիներ աշխատանքի ընթացքում կաշառք և այլն, այդպիսիք իրականում չկան։ Այս մասին քիչ առաջ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի փաստաբանների հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ իր ելությում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։ Նշենք, որ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին վերաբերող քրեական գործը երեկ է ուղարկվել  դատարան։Հսկող դատախազը  հաստատել է մեղադրական եզրակացությունը և  քննելու համար գործն ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ Նշված քրեական գործով վարույթն իրականացնող քննիչի դեկտեմբերի 6-ի որոշմամբ Աղվան Հովսեփյանին վերջնական մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 310-րդ հոդվածով (3 դրվագ) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հինգ դրվագ): Իսկ 2021թ դեկտեմբերի 10-ի որոշմամբ Վրեժ Մարկոսյանին վերջնական մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: «Քրեական գործը հարուցել են 2020 թվականի մարտի երեքին։ Հիմա 1,5 տարի հետո, մինչև Աղվան Հովսեփյանին մեղադրանք առաջադրելը, նույնիսկ նրան հարցաքննելու կարիք անգամ չեն զգացել, այսինքն՝ այս գործն այնքան սուտ է եղել, որ նույնիսկ հարցաքննելու կարիք չի եղել։ Հասկանու՞մ եք, այդ գործով մինչև հիմա մեղադրանք չկար, բայց հանկարծ 1,5 տարի հետո որոշեցին մեղադրանք առաջադրեն ու կալանավորեն։ Թե ինչու այդպես արեցին, շատ պարզ է։ Սա համընկավ այն իրադարձությունների հետ, որ Հայաստանում պիտի տեղի ունենար ընտրություններ, իսկ Հովսեփյանը որպես մտահոգ քաղաքացի, որպես հայ արտահայտեց իր դիրքորոշումը, թե ոնց է տեսնում երկրի փրկությունը, ում է պատրաստվում սատարել ընտրություններում և այլն։ Խոսքերից հետո, թե սատարելու է երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հայտնվում են մեղադրանքներն ու այս ամբողջ պրոցեսը»,- հավելեց փաստաբանը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/f020bb3bdb7f91e062695226a7693113 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    12:58
    16.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Երախտագիտություն եմ հայտնում ոստիկանի դժվար ու պատասխանատու առաքելությունը՝ ի շահ Հայաստանի ու մեր ժողովրդի շարունակողնեին. Արցախի ՆԳ նախարար
    Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ոստիկանության մասնագիտական տոնի առթիվ, որտեղ, մասնավորապես, նշված է. «ՀՀ ոստիկանության հարգելի ծառայողներ, վետերաններ, Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ՀՀ ոստիկանության համակարգում ծառայողի մասնագիտական օրը: Կազմավորման օրից ի վեր՝ արդեն 104 տարի, ՀՀ ոստիկանությունն արժանապատվորեն է կատարում իր առաքելությունը՝ երկրում պահպանելով օրինականությունն ու կայուն հասարակական կարգը, արժանի լինելով ոստիկանին հատուկ բարձր կոչմանը: Այս ամենին զուգահեռ՝ Հայրենիքի համար վճռորոշ ժամանակահատվածում ոստիկանները զինվորագրվել են երկրի պաշտպանությանը և Արցախի գործընկերներ-ծառայողների հետ արել առավելագույնը: Խոնարհումս Հայրենիքի պաշտպանության համար անմահացած ոստիկաններին, երախտագիտություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր շարքերում են և, հավատարիմ մնալով տված երդմանը, շարունակում են ոստիկանի դժվար ու պատասխանատու առաքելությունը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության ու մեր ժողովրդի: Համոզված եմ, որ առաջիկայում ևս կշարունակենք մեր համագործակցությունը, որի արդյունքում շահելու է Հայաստանի և Արցախի հանրությունը: Հարգելի՛ գործընկերներ, Ոստիկանության օրվա առթիվ ևս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ ձեզ, համակարգի հիմքերն ամուր դրած վետերաններին ու նաև ձեր ընտանիքների անդամներին և ցանկանում հաջողություններ կյանքում և մասնագիտական աշխատանքում»:
    12:53
    16.04.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 16.04.22
    12:49
    16.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փաշինյանը Գյումրիում է․ մարդիկ բողոքի ակցիա են իրականացնում
    Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրի կատարած այցի ընթացքում քաղաքում սկսվել է բողոքի ակցիա: «Դեմ ենք Հայաստանի թրքացմանը» կարգախոսով մարդիկ դուրս են եկել փողոց, պարզել «Համաձայն չեմ» գրությամբ ցուցանակներ: Շարժման համակարգող Կարապետ Պողոսյանի խոսքով՝ սա իրենց առաջին ակցիան է, հետագայում ավելի կոնկրետ գործողություններ կլինեն: Ակցիան հսկել են մեծաթիվ ոստիկաններ: Ի դեպ վարչապետը Գյումրի է գնացել ոստիկանների տոնի առիթով:
    12:04
    16.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ոստիկանությունը կանգնած է Հայաստանի 3 հանրապետությունների ներքին անվտանգության առաջնագծում. ՀՀ գլխավոր դատախազ
    Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ոստիկանության ծառայողի օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ, սիրելի՛ վետերաններ, ՀՀ դատախազության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ոստիկանության ծառայողի օրվա և ՀՀ ոստիկանության համակարգի 104-ամյակի կապակցությամբ: Արդեն դարից ավելի է՝ Ոստիկանությունը կանգնած է Հայաստանի երեք հանրապետությունների ներքին անվտանգության առաջնագում՝ առանցքային դերակատարում ունենալով մեր երկրում հասարակական կարգի, օրինականության և իրավակարգի, քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության գործում: Անուրանալի է իրենց աշխատանքին նվիրված և մասնագիտական բարձր հատկանիշներ ունեցող ոստիկանների ներդրումը հանցագործությունների կանխարգելման, հակազդման, բացահայտման մեր ընդհանուր գործում, որը նրանք իրականացնում են պատվով, իրենց առաքելության, պետության ու հասարակության առջև պատասխանատվության խորը գիտակցումով, ծառայության հանդեպ բարեխիղճ, երբեմն անձնազոհ վերաբերմունքով: Պետականության և դրա անշրջելիության գաղափարը ամուր է արմատացած համակարգի հավաքական գիտակցության մեջ, ինչի հավաստումն է նաև զինված ուժերի կողքին երկրի սահմանների պաշտպանությանը ոստիկանների շարունակվող մասնակցությունը: Հավերժ հիշատակ մեր հայրենիքի պաշտպանության սրբազան գործին իրենց կյանքը նվիրաբերած Ոստիկանության մեր գործընկերներին: Հայաստանի ոստիկանությունը բարեփոխման իր շարունակվող ընթացքով վերափոխվում է քաղաքացիակենտրոն իրավապահ մարմնի, որտեղ քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունից զատ, մարդու, հայրենակցի նկատմամբ հոգատարությունն ու սրտացավությունը զուգահեռվում են օրենքի, կարգ ու կանոնի պահպանության գործառույթին, ինչն արդարացիորեն հանգեցնում է Ոստիկանության նկատմամբ հանրության հարգանքի ավելացմանը: Տեխնոլոգիական զարգացման ազդեցությամբ հանցավորության մեխանիզմների կատարելագործումը, կոռուպցիայի դեմ պայքարի նշաձողերի բարձրացումը նոր մարտահրավերներ են ողջ իրավապահ համակարգի համար, և դրանց հաղթահարումը մնում է մեր ընդհանուր առաջնահերթությունը: Այս խնդրի լուծման ճանապարհին ձևավորվել և զարգանում է Ոստիկանության հետ փոխըմբռնման, համագործակցության ամուր հենք և աշխատանքային առողջ մթնոլորտ: Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ Ոստիկանության համակարգին մաղթում եմ երիտասարդական ավյուն, արդյունավետ աշխատանք, վետերաններին՝ առողջություն և իրենց հարազատ համակարգի զարգացման անշեղ ընթացքով ու ձեռքբերումներով հպարտանալու բազում առիթներ, իսկ Ոստիկանության գործող ծառայողներին՝ շարունակական հաջողություններ ինչպես իրենց անձնական կյանքում, այնպես էլ մշտազբաղ, կանոնակարգվածություն չենթադրող բարդ աշխատանքում՝ ի շահ մեր պետության և ի բարօրություն մեր ժողովրդի»:
    12:02
    16.04.22
    Ավելին