Լրահոս

2022-04-09
  • Img default alt hy
    Հայաստան
    Ֆոբիաներից ու անվերապահ սիրուց դուրս հայ-ռուսական հարաբերություններ են հարկավոր, այլապես կանգնելու ենք նոր աղետի առջև․ Հայկ Խանումյան
    Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Երևանում Ռուսաստանով զբաղվող մասնագետների ճգնաժամ է, պետական կառույցներում չկան ՌԴ-ի հետ հարաբերություններն առաջ տանող ծառայողներ։ «Հայկական հանրային դաշտում, հատկապես մեկնաբանողների հանրության մեջ, Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքն իռացիոնալ է՝ հաճախ մառազմի հասնող իռացիոնալ: Այս իռացիոնալ տրամադրությունները, կարծրատիպերը մեծամասամբ փոխանցվում են պետական կառույցներին՝ զգալիորեն բարդացնելով հայ-ռուսական հարաբերությունները: Մոսկվայում ՀՀ դեսպանությունը մնում է ՀՀ ամենաթույլ դիվանագիտական ներկայացուցչություններից մեկը, ՌԴ-ՀՀ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ի շրջանակներում Մոսկվայում հիշատակելու արժանի մեկ միջոցառում կա միայն, այն էլ կազմակերպված հասարակական կազմակերպության կողմից (ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը ՌԴ ԱԳՆ վերլուծական կենտրոնի հետ համատեղ կլոր սեղան է կազմակերպել նվիրված դիվհարաբերությունների 30-ամյակին): Երևանում Ռուսաստանով զբաղվող մասնագետների ճգնաժամ է, պետական կառույցներում չկան ՌԴ հետ հարաբերություններն առաջ տանող ծառայողներ: Վերջին նախադասությունը կարող էր վերաբերել նաև շատ այլ երկրների: Անվտանգային, տնտեսական, գոյութենական այսքան մեծ մարտահրավեր ունեցող երկրում, ինչպիսին Հայաստանն է, չի կարելի նման անպատասխանատու վարքագիծ ունենալ: Սա վերաբերում է թե՛ պետական կառույցներին, թե՛ համալսարանական-վերլուծական կենտրոններին, թե լրատվամիջոցներին: Ֆոբիաներից ու անվերապահ սիրուց դուրս հայ-ռուսական հարաբերություններ են հարկավոր՝ առաջ տանելու համար մեր շահերն այս տարածաշրջանում և հաղթահարելու 2020 աղետը և դրա հետևանքները: Այլապես կանգնելու ենք նոր աղետի առջև», - նշել է Հայկ Խանումյանը։
    14:36
    09.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են 20-ամյա տղայի
    Ոստիկանության Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզները ապրիլի 7-ին, ժամը 01.50-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 20-ամյա Դավիթ Ռ.-ին, որը հունվարի 6-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
    14:17
    09.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա. տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
    Նիկոլ Փաշինյանը ապրիլի 19-ին մեկնում է Մոսկվա. տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
    14:12
    09.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մենք հավատում ենք մեր բանակի հզորությանը. Վլադիմիր Զելենսկի
    Ուկրայինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի և ուժային կառույցների ղեկավար կազմի հետ խորհրդակցություն է անցկացրել։ «Մենք հավատում ենք մեր բանակի հզորությանը. մենք բանակցում ենք օտարերկրյա առաջնորդների հետ՝ մեր երկրին զենք մատակարարելու համար», - այս մասին հայտարրաել է Ուկրաինայի նախագահը: Նա նշել է, թե ուժեղացնում են Ուկրաինային միջազգային աջակցությունը: «Մենք աշխատում ենք ամեն օր»,- ասել է Զելենսկին:
    14:07
    09.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ ԱԻՆ
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
    13:52
    09.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Եվս մեկ շանս էր, որը Նիկոլի հետևողական ջանքերով փոզմիշ արվեց․ Կարեն Վրթանեսյան
    Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ալիևը հասավ տասնամյակների իր մուրազին՝ քանդել Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը։ Դա եղավ մեկ, այսպես ասած, օբյեկտիվ պատճառով (Ռուսաստան-Արևմուտք հակամարտություն) ու մեկ սուբյեկտիվ պատճառով, որի անունն է Նիկոլ։ Եվս մեկ շանս էր, որը Նիկոլի հետևողական ջանքերով փոզմիշ արվեց։ Ընդ որում այս կարևորագույն թեման, ինչպես սպասելի էր, գրեթե տեսանելի չէ մեդիադաշտում Արցախի դրոշի դեմ սադրանքի շատ էմոցիոնալ, բայց երկրորդական թեմայի ֆոնին»։
    13:49
    09.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Երեխաների սիրելի կինդերը կստուգվի՝ սալմոնելա հարուցիչի հայտնաբերման համար
    «Aliq.ge»-ն հայտնում է, որ Վրաստանի պարենի ազգային գործակալությունը մանրէների տարածման վտանգի, Եվրոպայում սալմոնելայի բռնկումների պատճառով կասկածելի շոկոլադե ապրանքների ստուգում է անցկացնում, կստուգվի նաև Kinder-ը։ Գործակալության հաղորդմամբ՝ Սննդամթերքի անվտանգության արագ ազդարարման եվրոպական համակարգի (RASFF) միջոցով ահազանգ է ստացվել՝ տարբեր շոկոլադե արտադրանքներում սալմոնելա հարուցիչի հնարավոր առկայության մասին։ Բացի այդ, գործակալության տեսուչները չպլանավորված ստուգումներ կանցկացնեն շոկոլադ ներկրող ընկերություններում։ Նշենք, որ սալմոնելա բակտերիայի տարածման հարյուրավոր դեպքեր են գրանցվել Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում և այլ երկրներում, հատկապես մինչև 10 տարեկան երեխաների մոտ, ամենայն հավանականությամբ, Ferrero ապրանքանիշի Kinder տեսակի շոկոլադե տարբեր ապրանքների բակտերիայով վարակված լինելու պատճառով:
    13:29
    09.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    38–ամյա քաղաքացին տղամարդու գլխին դիզվառելիք է լցրել, այրել, ապա վրան ճայթուկ գցել՝ փորձելով սպանել
    Ապրիլի 8-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մահարու փողոցում պայթուն է եղել և տուժած անձ կա: Ոստիկանությունում նույնաբովանդակ ահազանգ ստացվեց նաև ժամը 19.05-ին։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվության վարչությունից։ Էրեբունու ոստիկանությունում ահազանգ ստացվեց նաև «Այրվածքաբանության» կենտրոնից։ Հայտնում էին, որ «գլխի, պարանոցի, կրծքավանդակի, մեջքի շրջանի 3-րդ, 4-րդ աստիճանի այրվածքներ» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Մահարու փողոցի բնակիչ 37-ամյա մի տղամարդու։ Ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 18.50-ին Մահարու 127/1 շենքի շքամուտքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 38-ամյա տղամարդը տուժածի գլխին դիզվառելիք էր լցրել, այրել, ապա վրան ճայթուկ էր գցել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 38-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն:
    13:10
    09.04.22
    Ավելին
  • Հայաստան
    Կարագն ու ձեթն էժանացել են․ Գեղամ Գևորգյան
    Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը խորհրդարանում լրագրողների հետ զրուցի ժամանակ ասել է, որ իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, թե աշխարհում շաքարի գինը իջնում է, իսկ Հայաստանում՝ ոչ։ «Ընդամենը մի քանի օր առաջ հրապարակել էինք տարբեր պարենային մթերքների գներ, որտեղ հստակ ցույց էինք տալիս, որ և՛ դոլարի գնի իջեցման պարագայում է ապրանքի գինն իջել, և՛ աշխարհում ինքնարժեքի իջեցման պարագայում», – ասել է Գեղամ Գևորգյանը՝ որպես օրինակ նշելով կարագը և ձեթը։ Ինչ վերաբերում է հնդկաձավարի գնի բարձրացմանը, Գևորգյանն ասաց, թե աշխարհում պաշարի խնդիր կա, ինքնարժեքն է բարձրացել։ Անդրադառնալով ձվի շուկային՝ ՄՊՀ նախագահն ասաց, թե եթե Զատկի տոնին ընդառաջ չարաշահումներ լինեն, ապա կլինեն նաև պատասխանատվության ենթարկումներ։ «Մենք պարբերաբար զգուշացնում ենք, որ ընկերություններն այնպես անեն, որպեսզի գործը չհասնի վարույթների։ Մեզ հավաստիացրել են, որ խնդիր չի լինի», – ասել է Գեղամ Գևորգյանը։
    13:09
    09.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ական քարոզիչները, «հորքուրի գանձն» ու ալբանական ջոկատի խարակիրին․ «Oragir.news»
    «Oragir.news»-ը գրում է․ «Փաշինյանի նախկին վարորդ Ամիգո Ղուկասյանը և իշխանական հայտնի քարոզիչ «Ռուպր Դավոն» վերջին շրջանում ընդհատակ են անցել, սակայն դա՝ միայն արտաքուստ: Նրանք ավելի օպերատիվ են հարցեր լուծելիս, քան անգամ ՔՊ-ական շատ պատգամավորներ: Հենց նրանց միջոցով են մարդիկ տեղավորվում աշխատանքի, ոմանք անգամ հեռացվում են աշխատանքից: «Ռուպր Դավոն» անգամ ՔՊ-ականների վրա է «բոցվում» TikTok-ում: Օրինակ՝ ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանից մի կտոր տեսանյութ է դրել TikTok-ում ու վերնագրել «Լրիվ հորքուրի գանձ», Տիգրան Ավինյանից ևս տեսանյութ կա՝ բազմաթիվ հայհոյախառն մեկնաբանություններով, որոնք «Ռուպրը» զլացել է ջնջել կամ չի «նկատել»: Նախագահ Արմեն Սարգսյանը նրա «տարածքում» «միքսվել» է «Զանգեզուր» ֆիլմի համանուն հերոսի հետ, որը պարում էր ժայռի գագաթին: ԱԺ-ում տեղի ունեցած պատգամավորական բախումներն էլ են «Ռուպրի» համար TikTok-ի թեմա դարձել, ինչը նա վերնագրել է «Նոր սուպերբոց. Քոչարյանի ալբանական ջոկատի խարակիրին»: Իսկ նրա TikTok-ի բովանդակության թագն ու պսակը իր սիրելի Նիկոլ Փաշինյանն է, ում «հովանու» ներքո իր սուրը կտրում է աջ ու ձախ»:
    13:01
    09.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փաշինյանը նպաստեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի փլուզմանը․ «7or.am»
    Փաշինյանը նպաստեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի փլուզմանը
    12:43
    09.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ԵՊՀ-ն աշխատավարձերը բարձրացնելու համար կբարձրացնի ուսվարձը
    ԵՊՀ-Ն ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԲԱՐՁՐԱՑՆԻ ՈՒՍՎԱՐՁԸ
    12:30
    09.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Շարունակում ենք ջանքերը Փառուխ գյուղից և Քարագլխի բարձունքից ադրբեջանական զորքերին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ. Արայիկ Հարությունյան
    Ապրիլի 8-ին Անվտանգության խորհրդի հերթական նիստն է անցկացվել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Քննարկվել են Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումներն ու դրանց հնարավոր ազդեցությունն Արցախի վրա: Շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ, նախ, զեկուցմամբ հանդես է եկել պաշտպանության նախարար Կամո Վարդանյանն՝ ընդգծելով, որ որոշակի լարվածության ֆոնին վերջին օրերին օպերատիվ-մարտավարական իրավիճակը հարաբերական կայուն է: Երկրի ղեկավարը նշել է, որ շարունակվում են ակտիվ ջանքերի ներդրումը Արցախում խաղաղության ու կայունության պահպանման ուղղությամբ, և այդ առումով միտումները բավականին դրական են: «Իհարկե, ռուսական կողմի հետ շարունակում ենք ջանքերը Ասկերանի շրջանի Փառուխ գյուղից և Քարագլխի բարձունքից ադրբեջանական զորքերին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ: Կուզեի միաժամանակ փաստել, որ Ռուսաստանի Դաշնությունը քանիցս վերահաստատել է իր հանձնառությունը երաշխավորելու Արցախի ժողովրդի անվտանգությունը խաղաղապահ զորակազմի ու ռազմաքաղաքական այլ մեխանիզմների միջոցով: 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթղթի դրույթները շարունակում են գործել, և այդ տրամաբանության հիման վրա մեր հայրենիքում շարունակելու ենք մեր խաղաղ կյանքի կառուցումը՝ միևնույն ժամանակ մշտապես բարելավելով մեր անվտանգության ապահովման սեփական մեխանիզմների արդյունավետությունը»,- ասել է նախագահ Հարությունյանը: Արայիկ Հարությունյանը շեշտել է նաև, որ հաշվի առնելով նոր իրողությունները և մարտահրավերները լայն տարածաշրջանում՝ Կառավարության ուշադրության կենտրոնում է լինելու երկրի պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ուղղությամբ տարբեր ծրագրերի իրականացումը: Նիստում քննարկվել է նաև խորհրդարանական ուժերի ներգրավմամբ Ազգային ժողովում հասարակական-քաղաքական բաց հարթակ ստեղծելու անհրաժեշտությունը, որի նպատակն է հանրային տարբեր շրջանակների հետ պարբերաբար հաղորդակցության ու քննարկումների կազմակերպումը՝ երկրում ստեղծված ռազմաքաղաքական զարգացումների վերաբերյալ: Հարթակին առաջիկայում կարող են միանալ բոլոր ցանկացողները՝ դիմելով ԱԺ աշխատակազմին:
    12:22
    09.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Աննա Հակոբյանը զոհվածների մայրերին մոտեցել է թիկնապահների ուղեկցությամբ. «168.am»
    168.am»-ը գրում է, որ տարածված տեսանյութերից և լուսանկարներից պարզ է դարձել, որ այս միջոցառմանը Աննա Հակոբյանի կողքին, բացի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»
    12:11
    09.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վճռաբեկ դատարանը կարող է ազատ արձակված ծռերին հետ ուղարկել պատժախցեր․ Ռուբեն Մելիքյան
    Իրավապաշտպան Ռուբեն Մելիքնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
    12:03
    09.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Գյուղը թերակղզու է նմանվել՝ երեք կողմից ադրբեջանցիներն են, հիմա էլ ամրաշինական աշխատանքներ են կատարում․ Խոզնավարի նախկին համայնքապետ
    Խոզնավար գյուղի հարակից բարձունքներում, որոնք այժմ ադրբեջանցիների վերահսոկղության տակ են, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում, տենխիկա են աշխատեցնում։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Խոզնավարի նախկին համայնքապետ Վարո Գրիգորյանը։ «Անմիջապես գյուղից տեսանելի չէ, թե կոնկրետ ինչ են անում, բայց հստակ նկատելի է, որ շարժ կա՝ դեռ անցած ամառվանից սկսած։ Իրենք մեզ չեն կարող մոտենալ, որովհետև բարձունքի վրա են գտնվում, բայց տևական ժամանակ է ամրացնում են իրենց խրամատները»։ Խոսելով սահմանազատման և սահմանագծման մասին, Գրիգորյանն ասաց․ «Ասում են՝ պետք է հայելային հետ քաշվեն, այսինքն, եթե մերոնք հետ քաշվեն, նույնն էլ իրենք պետք է անեն, բայց արդյո՞ք իրենք հետ կգնան, եթե գնալու լինեին, մինչև հիմա գնացած կլինեին»։ Գրիգորյանը ասաց, որ ադրբեջանցիներին անցած տարածքները արոտվայարեր են եղել, որոնց կորուստը մեծ վնաս է հասցրել գյուղացիներին։ «Իրենց անցած տարածքներում և՛ արոտավայրեր կան, և՛ մշակման ենթական հողեր, և՛ խոտհարքեր, եկել, ասում են՝ դրանք մերն են։ Մինչև հիմա անասուններին արածեցնելու տեղ չկա, կապի տակ են անասունները։ 250 հա տարածքը իրենց վերահսկողության տակ է, ո՛չ իրենք են օգտագործում, մշակում, ո՛չ մենք։ Գյուղը երեք կողմից շրջապատված է ադրբեջանցիներով, նմանվել է թերակղզու։ Ցանկացած պահի, Աստված չանի, բայց երբ ուզեն, կարող են շրջափակել ու վերցնել գյուղը։ Մի ճանապահ կա գյուղից դուրս եկող, դա էլ իրենց նշանառության տակ է, դիտակետը սարի գլխին է ուղիղ՝ 500-600 մ հեռավորության վրա, օդային հեռավորությամբ ավելի քիչ։ Գյուղում մի տարածք ունենք, որ կոչել ենք «4-րդ բրիգադ»՝ դեռ խորհրդային ժամանակների սկսած, ասում են՝ դա էլ է մերը, չգիտեմ՝ ինչ կլինի»։ Խոզնավարի նախկին համայքնապետը անդրադարձավ նաև Տաթև-Աղվանի ճանապարհին՝ նշելով, որ այն իրեն չի արդարացնում, քանի որ ճանապարհը նեղ է և բազմաթիվ դժվարություններ են առաջանում։
    11:56
    09.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Խարդախության մեջ մեղադրվողը «էրատո խանումի» և ծնողների հանդիպման կազմակերպի՞չ
    Yerkir.am-ը դեռ շաբաթվա սկզբին գրել էր, որ ապրիլի 7-ին Աննա Հակոբյանը կրկին որոշել է հավաքույթ կազմակերպել Արցախյան պատերազմների ժամանակ զոհված զինծառայողների ծնողների համար։ Երեկ վարչապետի տիկինը կառավարական առանձնատուն էր հրավիրել զոհվածների կանանց և մայրերին, ավելի ճիշտ՝ ավտոբուսներով մարզերից այստեղ էին բերել զոհվածների այն հարազատներին, որոնք դրական պատասխան էին տվել՝ համաձայնել էին մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած միջոցառմանը։ Կառավարական առանձնատուն եկած ծնողները երկար ժամանակ հերթ էին կանգնել ներս մտնելու համար։ Մտնելուց հետո տեսել էին, որ նստելու տեղ չկա եւ վիրավորված հեռացել էին` չսպասելով Աննա Հակոբյանի ժամանելուն: «Politik.am»-ը գրում է, որ ֆեյսբուքի օգտատեր Տիգրան Հակոբյանը հայտնում է՝ ծնողների այցը կառավարական առանձնատուն կազմակերպել է լրագրող Թերեզա Սարգսյանը, որը, ըստ աղբյուրի, մեղադրվում է խարդախության եւ խոշոր չափերի գումարների շորթման մեջ։ «Սոսկալի բացահայտումները շարունակվում են. լրագրող Թերեզա Սարգսյանը, ով մեղադրվում է խարդաղության եւ խոշոր չափերի գումարների շորթման մեջ, երեկ մասնակցում և կազմակերպում էր զոհված զինծառայողների ծնողների ընդունելությունը, էրատո խանումի մոտ»,- գրել է օգտատերը։
    11:44
    09.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանի և Սլովակիայի կառավարությունները տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
    ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ապրիլի 8-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Սլովակիայի Հանրապետության կառավարութունների միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի դեսպան Միրոսլավ Հացեկը։ Համաձայնագրով նախատեսվում է փոխշահավետ համագործակցության զարգացում ու դիվերսիֆիկացում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական բոլոր ոլորտներում: Այն հնարավորություն է ընձեռում իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու երկրների միջև զարգացնել և խորացնել երկարատև տնտեսական հարաբերություններ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, էներգետիկան, գյուղատնտեսությունը, փոքր և միջին ձեռնարկատիրությունները, տրանսպորտն ու ենթակառուցվածքները, շրջակա միջավայրի պաշտպանությունը, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաները, և այլն։ Փաստաթղթով նախատեսվում է նաև ստեղծել միջկառավարական հանձնաժողով:
    11:35
    09.04.22
    Ավելին