Լրահոս

2022-04-05
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այսօր կվճռվի Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ լինել-չլինելու հարցը․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանն այսօր քննելու է ԱԺ ընդդիմության` ԱԺ նախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանի ընտրվելու սահմանադրականությունը վիճարկող հայցը։ Մոտ մեկ շաբաթ առաջ ՍԴ-ն որոշեց դիմումը քննել ոչ թե բանավոր ընթացակարգով, ինչպես որոշել էր նախապես, այլ՝ գրավոր։ Այդ դիմումով ընդդիմությունը պահանջում է չեղարկել ԱԺ նախագահի պաշտոնում Սիմոնյանի ընտրությունը, քանի որ անհավասար պայմաններ են ստեղծվել, և ԱԺ նախագահի պաշտոնում իրենց առաջադրած թեկնածուները՝ Արթուր Սարգսյանն ու Մխիթար Զաքարյանը, չեն կարողացել մասնակցել՝ գտնվելով կալանավայրում։
    08:25
    05.04.22
    Ավելին
2022-04-04
  • Տարածաշրջան
    Հզոր պայթյուն՝ Բաքվի կենտրոնում․ փլատակների տակ մարդկանց են որոնում
    Բաքվի կենտրոնում հզոր պայթյուն է եղել: Գիշերային ակումբներից մեկում, ըստ նախնական վարկածի, գազի արտահոսք է եղել, 1 մարդ մահացել է, ավելի քան 30-ը՝ վիրավորվել: Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ վնասվել են անգամ ակումբի բակում կայանված մեքենաները:
    23:30
    04.04.22
    Ավելին
  • Միջազգային
    Գերմանիայում ռուսներին «ֆաշիստ» են անվանում և Ուկրաինայի հիմնը երգում
    Ուկրաինայում պատերազմը երկու մասի է բաժանել աշխարհը: Եվրոպայում համերաշխության ակցիաներ են՝ մի մասը Ուկրաինային, մյուս մասը Ռուսաստանին աջակցելու համար:
    23:08
    04.04.22
    Ավելին
  • Հայաստան
    «Փխրուն խաղաղություն» և «կայուն լարված իրավիճակ»՝ Արցախում
    Հնարավո՞ր է Երասխում կրկնվի Փառուխի սցենարը, այսինքն՝ հայկական ուժերը, Փաշինյանի առաջարկած տեղային հետքաշման անվան տակ, դիրքերից նահանջեն, իսկ ադրբեջանցիները առաջ գան, նոր դիրքեր զբաղեցնեն: Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը չի կարծում, որ դա հնարավոր է, Փաշինյանի առաջարկն էլ վտանգավոր չի համարում: Նա կարծում է, որ Արցախում փխրուն խաղաղություն է: Իսկ թե երբ Հայաստանը նման պայմաններում ԳՇ պետ կունենա, Սարգսյանը չգիտի:
    23:07
    04.04.22
    Ավելին
  • Հայաստան
    Ի՞նչ առաջարկներ է Բաքու ուղարկել Փաշինյանի թիմը․ ընդդիմադիր պատգամավորը ծանոթացել է փաստաթղթին
    Ադրբեջանի 5 առաջարկներին ի պատասխան՝ Երևանից Բաքու ուղարկված փաստաթղթին ծանոթանալուց հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտնել է, որ մտահոգությունները չեն փարատվել, որովհետև այնտեղ խոսք չկա այն մասին, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
    23:06
    04.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Ընդդիմությունը պետք է միավորվի», «սա քաղաքական պայքար չէ». քաղաքացիները՝ վաղվա հանրահավաքի մասին
    Քաղաքացիների մի մասի կարծիքով՝ մեծ հանրահավաքների միջոցով հնարավոր է ազգային շահը առաջ մղողների կամքը թելադրել իշխանությանը: Միայն թե դրա համար, ըստ նրանց, ընդդիմությու՛նը պետք է միավորվի, մեծ ճակատով պայքարի իշխանության դեմ:
    23:05
    04.04.22
    Ավելին
  • Արցախ
    Ռուսաստանի կազմո՞ւմ, թե՞ Հայաստանի կողմից ճանաչված. Արցախի փրկության ճանապարհը
    Հայաստանի Ազգային ժողովը Արցախի անկախությունը ճանաչելու նամակ-պահանջագիր է ստացել «5165» շարժումից: Նկատում են, որ դրա համար կարող է հիմք լինել այն, որ Հայաստանն ու Արցախը բազմաթիվ միջպետական պայմանագրեր են ստորագրել: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը ռիսկային է համարում այն պնդումը, թե Արցախի Ռուսաստանին միանալը փրկություն է:
    23:05
    04.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Փրկելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը». վաղվա հանրահավաքը կարող է նոր «Ղարաբաղյան շարժում» դառնալ
    Ընդդիմությունը հայտարարում է Հայաստանի և Արցախի անվտանգության և փրկության համար պայքարի՝ հանրահավաքների փուլ թևակոխելու մասին: Հայկական երկու հանրապետություններում օրհասական ժամանակներ են, ասում են վաղը՝ 18:30-ին, քաղաքացիներին Ազատության հրապարակ հրավիրող ուժերը: Նկատում են՝ միայն միասնական ջանքերով է հնարավոր դիմակայել և երկրից դուրս վռնդել թուրք-ադբեջանական օրակարգը:
    23:04
    04.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռոբերտ Քոչարյանը վնասվածք է ստացել. կմասնակցի՞ արդյոք ընդդիմության հանրահավաքին
    Համացանցում լուրեր էին տարածվել, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ծաղկաձորում դահուկ քշելիս վնասվածք է ստացել։ Ըստ լուրերի՝ չէր բացառվում, որ նա այդ պատճառով չի կարողանա մասնակցել ընդդիմության հանրահավաքին։ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում հայտնել է, որ նախագահը վնասվածքը ստացել է մեկ շաբաթ առաջ։ «Ոչ մի սենսացիոն բան չկա, ցանկացած մարդ, որ ակտիվ սպորտով է զբաղվում, ժամանակ առ ժամանակ վնասվածքներ է ստանում։ Նախագահ Քոչարյանն այժմ տնային պայմաններում ինտենսիվ բուժում է ստանում։ Հանրահավաքին կմասնակցի նախագահը, թե ոչ, կախված կլինի նրա ինքնազգացողությունից», ասել է Միկոյանը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն «Պաշտպանելով Արցախը պաշտպանենք Հայաստանը» խորագրով հանրահավաք են հրավիրել ապրիլի 5-ին։ Այն կազմակերպվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 6-ին Բրյուսել կատարելիք այցի նախօրեին։ Ընդդիմադիր խմբակցությունները կարծում են, որ գործող իշխանություններն ի վիճակի չեն պաշտպանել Հայաստանն ու Արցախը։
    20:21
    04.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՌԴ դեսպանի հետ
    Այսօր՝ ապրիլի 4-ին, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Արմեն Գեւորգյանը, Վահե Հակոբյանը, Արմեն Ռուստամյանը եւ Ագնեսա Խամոյանը ՌԴ դեսպանատանը հանդիպել են Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Զրուցակիցները կարեւորել են երկու երկրների դաշնակցային հարաբերությունները, մտքեր փոխանակել ԼՂ-ում վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների եւ, այդ համատեքստում, ռուսական խաղաղապահ զորակազմի գործողությունների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից վերջերս հրապարակված եւ հայկական կողմին փոխանցված հայտնի 5 կետերին։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հայտնել են գործընթացի վերաբերյալ իրենց մտահոգությունը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպումները եւ քննարկումները։
    20:19
    04.04.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայլուր 18:30 Ազատության հրապարակից վաղը կարող է սկսվել ազգային նոր զարթոնք. քաղաքացիների ակնկալիքը
    Հայլուր 18:30 Ազատության հրապարակից վաղը կարող է սկսվել ազգային նոր զարթոնք. քաղաքացիների ակնկալիքը | 04.04.2022
    18:30
    04.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ստեփանակերտում 6-ամյա երեխան սեռական ոտնձգության է ենթարկվել 66-ամյա քաղաքացու կողմից
    ԱՀ դատախազության կայքում 19․08․21թ․ տեղեկություն էր հրապարակվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1956թ․ ծնված Բ․Ջ․-ի կողմից 03․02․2016թ․ ծնված մանկահասակ երեխայի նկատմամբ ոտնձգություն մասին։ Հիշյալ դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակում տարված նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 66-ամյա բնակչին մեղադրանք էր առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, նախատեսված ենթադրյալ հանցանքի կատարման համար։ 31.03.2022թ. հիշյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար: Քրեական գործով դատարանում մեղադրանքի պաշտպանությունն իրականացնելու է Ստեփանակերտ քաղաքի դատախազությունը:
    18:30
    04.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հայկական կողմն Ադրբեջանին է հանձնել ղարաբաղյան առաջին պատերազմում անհայտ կորած համարվող 100 մարդու աճյունները
    Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած համարվող 100 մարդու աճյուն, ասել է ռազմագերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների պետական ​​հանձնաժողովի քարտուղար Իսմայիլ Ախունդովը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։ Այս տարվա փետրվարին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը վերջին տարիներին Ադրբեջանին է հանձնել 108 մարդու աճյուն, ովքեր անհետ կորած էին համարվում ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, և Բաքվից ակնկալում է նմանատիպ քայլեր։ «Հայկական կողմն Ադրբեջանին է հանձնել ղարաբաղյան առաջին պատերազմում անհայտ կորած համարվող 100 մարդու աճյունները։ 60 –ը նույնականացվել է և փոխանցվել Դատաբժշկական փորձաքննության և ախտաբանական անատոմիայի ասոցիացիային։ Վերցվել են ԴՆԹ-ի նմուշներ»,- նշել է Ախունդովը։
    18:11
    04.04.22
    Ավելին
  • Սպորտ
    Թուրք և ադրբեջանցի մրցակիցների նկատմամբ հաղթանակը Մալխաս Ամոյանը նվիրել է Քառօրյայի հերոսներին
    Եվրոպայի առաջնության եզրափակչում թուրք և ադրբեջանցի մրցակիցների նկատմամբ հաղթանակը հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը նվիրել է Քառօրյա պատերազմի հերոսներին:
    18:08
    04.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանը վերջին ամիսներին ապրում և շնչում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու երազանքով․ Արթուր Ղազինյան
    Նիկոլ Փաշինյանը վերջին ամիսներին ապրում և շնչում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմնագիր կնքելու երազանքով՝ և գերբնական ճիգեր գործադրելով փորձում է համոզել հայ հասարակությանը, որ դա բխում է Հայաստանի շահերից, գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։ «Որպեսզի պարզենք այս պնդման հիմնավորվածությունը, կատարենք մի շատ պարզ վարժություն: Այսպես, խաղաղությունները միջազգային պրակտիկայում հաստատվում են երկու եղանակով. 1. Պատերազմի ավարտին հաստատված ուժերի նոր բալանսով (ստատուս քվո), և 2. հակամարտող կողմերից մեկի կապիտուլյացիայով: Կոնկրետ Արցախի (Հայաստանի) և Ադրբեջանի միջև հակամարտության պարագայում 44-օրյա պատերազմի ավարտին ուժերի հավասարակշռության մասին խոսելն առնվազն անմտություն է, քանի որ նոյեմբերի 9-ին ստորագրված դավաճանական փաստաթուղթը որևէ կերպ չի հաստատում ուժերի բալանս, իսկ դրա գրեթե բոլոր կետերը ուղիղ հակասության մեջ են հայկական շահի հետ: Սա նշանակում է, որ 44-օրյա պատերազմն ավարտվել է հայկական կողմի փասացի կապիտուլյացիայով, ինչի իրավաբանական ձևակերպումը պետք է ամրագրվի խաղաղության պայմանագրով: Ադրբեջանը, դեռևս մարտի 10-ին Հայաստանին է փոխանցել խաղաղության իր պայմանները և հրապարակել է դրանք, իսկ նիկոլները պնդում են, որ իրենց առաջարկները Ադրբեջանին են փոխանցել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, որոնք մինչ օրս գաղտնի են պահվում, իսկ մեր բոլոր ջանքերը ծանոթանալ դրա հետ բախվում պատին: Վստահաբար կարող ենք պնդել, որ այդ առաջարկների մեջ չկա Արցախի ժողովրդի իր պատմական հայրենիքում ԻՆՔՆՈՐՈՇՎԵԼՈՒ իրավունքի ճանաչումն ու երաշխավորումը Հայաստանի կողմից: Այսինքն պնդել, որ կապիտուլյացիան իրավաբանորեն ձևակերպելը բխում է Հայաստանի և Արցախի շահերից, նշանակում է ստանձնել Ադրբեջանի և Թուրքիայի շահերի լոբբիստի, նույնն է թե ազդեցության կամ փաստացի գործակալի գործառույթ, քանի որ խաղաղության պայմանագրով հաստատվելիք խաղաղության պայմաններն ամբողջությամբ թելադրված են Բաքվից, ստորացուցիչ են Հայաստանի և Հայ մարդու համար, անարգում են Արցախի ազատագրական պայքարում իրենց կյանքը զոհաբերած մոտ 15.000 Հայի հիշատակը և վերջնականապես կոտրում են Հայաստանի և Հայ մարդու ողնաշարը: Հետևաբար, Նիկոլ Փաշինյանը և մնացած նիկոլները, առաջ մղելով խաղաղության պայմանագիր ստորագրելու օրակարգը, ԱՊԱՀՈՎՈՒՄ և ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ Ադրբեջանի և Թուրքիայի շահերը՝ դրանով իսկ գործելով դավաճանական ծրագրի վերջին արարը: Հ.Գ. Հատկանշական է, որ խաղաղության պայմանագիր կնքելու հարցը օրակարգ բարձրացավ պատերազմի ավարտից մեկ ու կես տարի անց՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ծավալվող ռազմական հատուկ օպերացիայի ամենաակտիվ շրջանում, իսկ դրա մոդերացիան այս պահին իրականացնում է Ռուսաստանի դեմ տնտեսական պատերազմ հայտարարած Եվրոպական խորհրդի նախագահը»:
    17:58
    04.04.22
    Ավելին
  • Արցախ
    Երասխում՝ ինչպես Փառուխո՞ւմ. Արման Սարգսյանի կարծիքով՝ «հայելային հետքաշումը» վտանգավոր չէ
    Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը չի կարծում, որ Երասխում կկրկնվի Փառուխում պատահածը, որ հայկական ուժերը հայելային կամ տեղային հետքաշման անվան տակ հետ գնան, ադրբեջանցիները դրանից օգտվեն ու նոր դիրքեր զբաղեցնեն:
    17:57
    04.04.22
    Ավելին
  • Հայաստան
    Ե՞րբ է Հայաստանի Զինված ուժերը ԳՇ պետ ունենալու. պաշտպանության փոխնախարարը չի պատասխանում
    «Ե՞րբ եք ԳՇ պետ նշանակելու»․ ընդդիմադիր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվել է պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանից: ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը որոշել է հուշել պաշտպանության փոխնախարարին, որ կարող է չպատասխանել:
    17:55
    04.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միայն Արցախը ճանաչելով է, որ ՀՀ-ն իրավատեր կդառնա Արցախի անվտանգության երաշխավորմանը․ Մենուա Սողոմոնյան
    ԱԺ-ի դիմաց «5165 շարժումը» ակցիա է իրականացրել Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով։ Լրագրողների հետ զրույցում «5165 շարժում» կուսակցության քարտողար Մենուա Սողոմոնյանը ասել է,-«Սա Արցախին ցեղասպանությունից փրկելու պահանջ է։ Թշնամին մաս առ մ աս գրավում է Արցախը։ Այս պայմաններում նորմալ իշխանությունը, առաջին հերթին, պետք է հակահարված տար, թշնամիուն դուրս շպրտեր, ապա՝ Ադրբեջանին ստիպեր գալկարգավորման դաշտ։ Մեր իշխանութունները չեն անում ոչ մեկը, ո՛չ մյուսը»։ Նա նաև նշել է, թե մինչև ՀՀ-ն չճանաչի Արցախի անկախությունը, ուրիշ ոչ ոք չի ճանաչի․ «Միայն Արցախը ճանաչելով է, որ ՀՀ-ն իրավատեր կդառնա Արցախի անվտանգության երաշխավորմանը։ Ժողովրդից և քաղաքական ուժերից աջակցություն ենք խնդրում, սա միայն մեր սեփականությունը չէ, սա բոլորի պահանջն է։ Ինչու ենք ԱԺ-ից պահանջում, կարծում եմ, որ անիմաստ է Նիկոլ Փաշինյանից պահանջել, մարդուց, որը պայմանավորված ձևով ուզում է Արցախի հարցը պարզապես փակել, ոչ թե լուծել։ Նրան շատ ձեռնտու է այսպիսի իրավիճակի ստեղծումն Արցախում, որպեսզի ժողովրդի մեջ խուճապային տրամադրություններ արթնացնի, որ այդպիսով Ադրբեջանի առաջադրած կետերը շուռ տա, իբր, մենք ենք ցանկանում և արագ գնա դրա ստորագրմանը»։
    17:50
    04.04.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Չավուշօղլուի դիտարկմամբ՝ Անթալիայում իր և Միրզոյանի հանդիպումը կառուցողական էր
    Թուրքական «Kriter» հանդեսը, որը պատկանում է Թուրքիայի «Քաղաքական, տնտեսական և սոցիալական հետազոտությունների հիմնադրամին» (SETA), հարցազրույց է արել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Հարցազրույցի շրջանակներում անդրադարձ է եղել Անթալիայում կազմակերպված դիվանագիտական ֆորումին: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։ Ի թիվս այլ հանդիպումների՝ ֆորումի շրջանակներում, Չավուշօղլուն խոսել է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ունեցած հանդիպման մասին։ «Այսօր թափ հավաքող կարգավորման գործընթացների մեջ ենք թե՛ Հարավային Կովկասում և թե՛ Մերձավոր Արևելքում: Այս տարի Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի կառուցողական հանդիպում ունեցանք»,- ասել է Չավուշօղլուն։
    17:37
    04.04.22
    Ավելին