Լրահոս

2022-03-30
2022-03-29
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում` շենքի բակում, հայտնաբերվել է երիտասարդի դի
    Այսօր՝ մարտի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նժդեհի 28 շենքի բակում տղամարդու դի կա: Մահացածը Երևանի բնակիչ, 36-ամյա Հ. Դ.-ն էր: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ընկել է նշված շենքի 7-րդ հարկից ու ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ տեղի ունեցածը դժբախտ պատահար է, թե ինքնասպանություն:
    23:16
    29.03.22
    Ավելին
  • Երևան
    Հանկարծամահ է եղել հենց ղեկին․ երթուղայինների վարորդները ամենօրյա բուժզննում անցնո՞ւմ են
    Երևանում ղեկին մահացած երթուղայինի վարորդի ընկերներն այսօր «Հայլուրին» պատմել են, որ 63-ամյա տղամարդը առողջական խնդիրներ չի ունեցել, պարզապես դեպքից օրեր առաջ ասել է, որ սրտի շրջանում ծակոցներ է զգում:
    23:14
    29.03.22
    Ավելին
  • Միջազգային
    «Այստեղ ապրել հնարավոր չէ»․ Մարիուպոլում «բոլոր մարդիկ ուրվականներ են»
    Հումանիտար աղետը անպատմելի չափերի է հասել Ուկրաինայի արդյունաբերական խոշոր կենտրոնում՝ Մարիուպոլ քաղաքում: Հացից ու ջրից զրկված մարդիկ սովից մահանալու վախեր ունեն ու լրագրողների միջոցով հրաժեշտ են տալիս իրենց հարազատներին:
    23:04
    29.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսական գազն Արևմուտք կգնա միայն ռուբլով. Կրեմլի «վերջին խոսքը»
    «Եվրոպան, կարծես, ընկնում է իր լարած թակարդը»,- նկատում են վերլուծաբանները: Ոչ բարեկամ պետություններին գազը ռուբլով վաճառելու Մոսկվայի որոշումը հին աշխարհամասում շանտաժ են համարում:
    22:52
    29.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսաստան-Ուկրաինա. 5 ժամ բանակցություններ՝ Ստամբուլում
    Ստամբուլում ռուս-ուկրաինական 5 ժամանոց բանակցություններից հետո, Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը հայտարարել է, որ Դաշնության բանակը կտրուկ կնվազեցնի կրակի ինտենսիվությունը Կիևի և Չեռնիգովի շրջաններում:
    22:08
    29.03.22
    Ավելին
  • Արցախ
    «500 դրամ լինի երկու օրվա հաց կառնենք». տեղահանված արցախցիների հանրակացարանում «բոլորն են մի օրի»
    Պետությունը որոշել է Հայաստանում ապաստանած արցախցիների սոցիալական աջակցության ամբողջ գումարն ուղարկել Արցախ:
    22:05
    29.03.22
    Ավելին
  • Հասարակական
    Եթե քեզ տրորում են, ի՞նչ խաղաղություն. քաղաքացիներն «աբսուրդ» են համարում «խաղաղության դարաշրջանը»
    Տարօրինակ է համարում Հայաստանի քաղաքացին, որ խաղաղության մասին խոսում է միայն հայկական կողմը:
    21:47
    29.03.22
    Ավելին
  • Հասարակական
    «Նախ Արցախի ճանաչում, հետո խաղաղության պայմանագիր». Բաքուն պնդում է՝ «պետք է անցնել հստակ քայլերի»
    Բաքուն արձագանքել է Հայաստանի ԱԽ առաջարկին՝ անհապաղ բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ:
    21:39
    29.03.22
    Ավելին
  • Արցախ
    «Մի հոգու դեմ 100 ադրբեջանցի է կանգնած». 2 օրում 2 պետության դրոշ՝ Փառուխում
    Արցախի Քարագլուխ բարձունքի տարածքում մեկի դեմ 100 ադրբեջանցի է կանգնած: Իրավիճակը այսպես նկարագրել է Փառուխի նախկին ղեկավարը: Արտյուշա Միքայելյանն ասել է, որ թշնամին վերահսկում է Քարագլխի 70 տոկոսը:
    21:38
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Ինչո՞ւ Փաշինյանի ասած «բռնելու եմ շինեմ»-ը ՀՌՀ-ն չնկատեց, իսկ «5-րդ ալիքի» ռեպորտաժում մի քանի վայրկյան նկատված կադրը դարձավ խնդիր. Հարություն Հարությունյան
    Մարտի 24-ին «5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրեց, որ ս/թ փետրվարի 20-ին «Հայլուր կիրակի» թողարկման ժամանակ ժուռնալիստիկայի գեղարվեստական-հրապարակախոսական ժանրի, պամֆլետ ոճով ռեպորտաժը ՀՌՀ-ի կողմից դիտվել է անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդում, և հենց նույն օրը «5-րդ ալիքի» նկատմամբ ՀՌՀ-ն կիրառել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով՝ 400 000 դրամ: Իր ռեպորտաժի մեջ «5-րդ ալիքն» օգտվել էր Oragir.news-ի հրապարակումից: «Ժողովրդավարության բարձրագույն լիգայում խաղացող երկրի վերահսկիչ մարմնի արժանի որոշում: Մենք, իհարկե, կվիճարկենք որոշումը և կանցնենք բոլոր ատյաններով: Դա էլ մեր որոշումն է: Սկսվում է նոր՝ «խաղաղության դարաշրջան»,- գրել էր Հարություն Հարությունյանը՝ մեկնաբանությունների դաշտում տեղադրելով նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) որոշման հղումը: Հիշեցնենք, որ Oragir.news-ը ընդամենը ոստիկանությունից փորձել էր ճշտել, թե Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնատար անձանց մասին արտահայտվելիս քաղաքացիներն ի՞նչ մակդիրներ կարող են օգտագործել, որ համ իրենց սիրտը թեթևանա, համ էլ Ոստիկանությունը դրանք չհամարի «ծանր վիրավորանք», չնախապատրաստի նյութեր և քրեական գործեր չհարուցի։ «5-րդ ալիքը» վարչական վարույթի հարուցման մասին ծանուցումը ստացել է փետրվարի 28-ին և հաջորդն օրն իսկ պատասխանել, որ ինչ վերաբերում է Արձանագրության և ծանուցման մեջ մեջբերված բառերին, ապա հարկ են համարում հատուկ նշել, որ նշյալ բառերը որևէ կերպ չեն հնչեցվել և/կամ արտաբերվել լրագրողի կողմից: Ավելին, նշյալ բառերը տեղ են գտել oragir.news լրատվականի կողմից ՀՀ Ոստիկանությանը հասցեագրված հարցմանն ի պատասխան ՀՀ Ոստիկանության կողմից տրված պաշտոնական պարզաբանման շրջանակներում: ՀՀ Ոստիկանության կողմից տրված պաշտոնական պարզաբանումը չի փոփոխվել, չի խմբագրվել, դրա բովանդակությունը որևէ կերպ չի խեղաթյուրվել, ավելին՝ բոլոր անհրաժեշտ ռեկվիզիտները պահպանվել են: Ստացվում է, եթերի ընթացքում երբևէ չեն հնչեցվել ցենզուրայից դուրս արտահայտություններ, դրանք՝ հանդիսանալով ՀՀ Ոստիկանության պաշտոնական պարզաբանումները, պարզապես մեկ կարճ դրվագով հպանցիկ ցուցադրվել են եթերի ընթացքում: 168.am-ը Հարություն Հարությունյանի հետ զրուցել էր հենց վարչական վարույթի հարուցման հաջորդ օրը՝ մարտի 25-ին: Վերջինս նախ նկատեց՝ ՀՌՀ-ի մոնիթորինգի հանձնաժողովի դիտարկումն ամբողջովին դիտարկվում է այն գործառույթների մեջ, որոնք գտնվում են ՀՌՀ տիրույթում: «Իրենք կարող են գրել, մենք պատասխանենք, մոնիթորինգի հանձնաժողովը համարի, որ մեր պատասխանը հիմնավոր է, և անցնեն առաջ: Մենք պատասխանել ենք ՀՌՀ-ին, որի համար մենք հրավիրել ենք էթիկայի հանձնաժողովի նիստ: Ի դեպ, մեր հեռուստաընկերությունը միակն է, որ ունի մեր կողմից ստեղծված էթիկայի հանձնաժողովը»,- ասաց Հարություն Հարությունյանը: Ըստ նրա՝ նիստի ընթացքում իր դիրքորոշումը եղել է այնպիսին, որ եթե ռեպորտաժի մեջ կա փոքր բացթողում էկրանից համակարգիչի մոնիթոր անցման ընթացքում, ու խնդրահարույց բառերը իրենք չենք ստվերել, պատասխանատուները պետք է պատասխանատվության կանչվեն: «Մենք ռեժիսորին և ռեպորտաժը մոնտաժողին բանավոր նկատողություն ենք հայտարարել, և էթիկայի հանձնաժողովը, համարելով, որ նկատողությունը բավարար է, հարցի քննարկումը սպառել է՝ գոհունակություն հայտնելով, որ հեռուստաընկերությունն ուշադիր է իր արտադրանքի նկատմամբ և պահում է էթիկայի նորմերը»,- ասաց ՀԸ տնօրենը՝ շեշտելով, որ ՀՌՀ-ին են ուղարկել նաև էթիկայի հանձնաժողովի արձանագրությունը: Վերջինս տրամադրեց նաև էթիկայի հանձնաժողովի նիստի արձանագրությունը, հանձնաժողովի անդամների ելույթները, նրանց դիտարկումները: «Բայց մինչև նիստը նշանակվելը ՀՌՀ-ն հաջորդ օրն իսկ նշանակում է վարչական նիստ, որի նպատակը պարզ է բոլորին: ՀՌՀ-ում շատ լավ գիտեն, որ «5-րդ ալիքը» բարեխիղճ գործընկեր է, ու հաճախ չենք էլ սպասում էթիկայի հանձնաժողովի նիստին ու միանգամից տույժ ենք նշանակում»,- ասաց Հարություն Հարությունյանը: Նրա խոսքով՝ իրենց համար ամենավիրավորականն այն է, որ իրենց համարել են մանկահասակ երեխաների հոգեկան վիճակի վրա ազդող: «Այսինքն՝ մեզ մեղադրում են եթերի ոչ ճիշտ ժամանակահատվածում էրոտիկ ժանրի հաղորդում հեռարձակելու մեջ, դրանով մեղադրելով մեզ մանկապղծության մեջ, ինչի մասին նաև ՀՌՀ նիստում եմ ասել: Իրենք փորձում էին հակադարձել, թե մանկապղծությունն այլ բան է, բայց չէ՞ որ մանկապղծությունը միայն ֆիզիկական չէ, որ լինում է: Մենք այն հեռուստատեսությունն ենք, որ բոլոր մուլտերը թարգմանում ենք հայերեն, նույնիսկ մանկական հաղորդում ունենք, որն ուղեկցվում է սուրդոթարգմանությամբ»,- ասա ՀԸ տնօրենը: Հարություն Հարությունյանը նկատեց՝ ինքը մանկական դաստիարակչական բնույթի գրքի հեղինակ է, որը տպագրվել է Ժնևում, Երևանում նույնպես մանկական գիրք է հեղինակել, այդքան ուշադիր է երեխաների նկատմամբ, ու իրեն մեղադրում են երեխաների հոգեկան վիճակի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ: Ըստ նրա՝ ՀՌՀ-ում ողջ քննարկումն ընթանում էր այն ուղղությամբ, որ իրենց հեռուստաընկերության լուրերի թողարկումները վատն են, տագնապահարույց են, և անհասկանալի էր, թե դա ինչ կապ ուներ իրենց քննարկման առարկայի հետ: «Օրինակ, մեզ հարց են տալիս՝ ինչո՞ւ եք ասում, որ 6 ադրբեջանցի տուն է գնել Հայաստանում: Պատասխանում եմ՝ մենք չենք ասում, Կադաստրն է ասել, մենք էլ փաստն ենք արձանագրել: Կամ՝ ինչո՞ւ եք ասում, որ Նոր Շեն համայնքում թշնամին եկել, մոտեցել է գյուղին: Դուք այնպիսի բաներ եք ասում, որ ուզում ենք մեր իրերը հավաքել ու հեռանալ երկրից: Ասում եմ՝ Նոր Շենում բայց թշնամին առաջ է եկել, պատասխանում են՝ հա, մի կին եք գտել, մի բան ասել է, գնայիք, տեղում նայեիք: Արձագանքում եմ՝ մեր լրագրողը տեղում է նկարել, և մանիպուլյացիա անողը մենք չենք, այլ Պաշտպանության նախարարությունը, և ՄԻՊ-ը իր հայտարարությամբ ևս փաստել է, որ մեր հայտնած լուրը համապատասխանում է իրականությանը»,- իրավիճակը ներկայացրեց Հարություն Հարությունյանը: Վերջինս նկատեց՝ երբ ինքն ասել է, որ ՀՌՀ անդամները խառնվում են իր խմբագրական գործունեությանը, նրանք պատասխանել են՝ մենք ուղղակի ենք ասում, հո դրա համար տույժ չե՞նք նշանակում: «Ամեն ինչ մատնանշում էր, որ ՀՌՀ-ն լարված է «5-րդ ալիքի դեմ», և վերջապես մի սողանցք էին գտել, ինչից կարելի էր կառչել»,- ասաց հեռուստաընկերության տնօրենը: Հարություն Հարությունյանը նշեց՝ ՀՌՀ որոշումը բողոքարկելու են, անհրաժեշտության դեպքում կհասնեն մինչև Եվրոդատարան: «Եթե ագամ ռեպորտաժում խնդրահարույց էթիկական նկատառումներ էլ կան, դա հաստատ վարչական վարույթ հարուցելու հարց չէր: Ես այս մասին ՀՌՀ-ում եմ էլ եմ ասել: Իսկ ի՞նչ կարծիքի են այդ նույն՝ ՀՌՀ-ի վարչությունները, երբ երկրի ղեկավարի դեմքով քաշած օղու թաքնված գովազդ էր անում, և այն ուզած-չուզած հեռարձակվում էր եթերում, կամ արդյո՞ք նորմալ է «դրանց բռնելու եմ շինեմ» կամ «թափ կտամ, եթե պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ» արտահայտությունները: Միայն չասեք, թե դրանք քաղաքական ենթատեքստով են ասված և ոչ մի արտառոց բան չկա: Ախր չի կարելի այդքան կտրված լինել իրականությունից, չէ՞ որ հենց իրենց՝ քաղաքական էլիտաների վարքն է անմիջականորեն ազդում մյուսների գիտակցության վրա, և այդ՝ նմանատիպ վարքն է բերում հանգեցնում ահա, այսպիսի վարչական վարույթների»,- ասաց Հարություն Հարությունյանը: 168.am-ի հետ զրույցում «5-րդ ալիքի» ներկայացուցիչ Իրմա Ճաղարյանը նույնպես նշեց՝ իր վստահորդ կազմակերպությունը հանդիսանում է նյութի երրորդային վերահեռարձակող: Մասնավորապես, տեղեկությունը տարածվել է ի սկզբանե լրատվամիջոցներով և Ֆեյսբուք սոցիալական ցանցով, որից հետո նոր՝ որպես փաստ, վերահեռարձակվել լրատվամիջոցով, ընդ որում, Ֆեյսբուք սոցիալական կայքն ավելի լայն հասանելիություն ունի անչափահասների շրջանում, քան լրատվականը, որին չափահասները հիմնականում չեն հետևում: «Վարչական մարմնի կողմից չի պահպանվել հավասարության սկզբունքը, և խախտվել է կամայականության արգելքի սկզբունքն այնքանով, որքանով որ նախընտրական քարոզարշավի ժամանակ, դրանից հետո երկրի վարչապետի կողմից հանրայնորեն հնչեցված «բռնելու եմ շինեմ», «եթե պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ» և այլ կարգի նման ոճի գռեհիկ արտահայտությունները լայնորեն տարածվել էին մի շարք հեռուստաընկերություններով, և դրա վերաբերյալ որևէ դիրքորոշում ՀՌՀ կողմից չի հնչեցվել: Ցանկացած նորմ, այդ թվում՝ նաև պատասխանատվություն ենթադրող, ունի իր նպատակները: Եթե մենք խոսում ենք նշված նորմի նպատակների մասին, ապա ակնհայտ է, որ այն ուղղված է անչափահասներին որոշակի տեղեկությունների հասանելի չդարձնելուն, մինչդեռ մեր փաստարկն առ այն, որ դա արդեն իսկ սոցիալական ցանցերով և էլեկտրոնային լրատվամիջոցներով ավելի լայն հասանելիության է արժանացել, արձագանքի չարժանացավ»,- ասաց Իրմա Ճաղարյանը:
    21:04
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակ Բեգլարյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն
    Արցախի Հանրապետության պետական նախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Արտակ Բեգլարյանը մարտի 29-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քաղպաշտպանության բոլոր ծառայությունների ղեկավարների ընդգրկմամբ: Պետական նախարարը, նախ, անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի կողմից վերջին օրերին Փառուխ գյուղ ներխուժմանն ու մոտակա բնակավայրերի ուղղությամբ սադրանքներին, տեղում իրականացված քաղաքացիական պաշտպանության միջոցառումները գնահատել է բավարար: Արտակ Բեգլարյանը նշել է, որ Փառուխ և Խրամորթ բնակավայրերի բնակչության տարհանումից հետո սոցիալական զարգացման ու միգրացիայի նախարարությանը հրահանգել է գնահատել տարհանված ընտանիքների կարիքները և ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն: Անդրադարձ է կատարվել նաև այս օրերին տարբեր պետական մարմինների աշխատանքներին՝ իրավիճակից բխող հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ: Պետական նախարարը նշել է, որ քաղաքացիական պաշտպանության առումով վերջին ամիսների լրացուցիչ քննարկումների ու մշակումների արդյունքում մի շարք ուղղություններ են նախանշված և աշխատանքների զգալի մասն արդեն հաջողությամբ իրագործվում է: Զեկույցներով հանդես են եկել համապատասխան ծառայությունների ղեկավարները: Քննարկվել են քաղպաշտպանության պլանով նախատեսված կարճաժամկետ և երկարաժամկետ անելիքները: Արտակ Բեգլարյանը մի շարք հանձնարարականներ է տվել իրավիճակից բխող հրատապ խնդիրների լուծման, ինչպես նաև ավելի երկարաժամկետ ու համակարգային աշխատանքների իրականացման ուղղությամբ:
    18:45
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ալեն Սիմոնյանը պարգևատրվել է Վալենտինա Մատվիենկոյի կողմից
    Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների շրջանում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պարգեւատրվել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կողմից: ՀՀ ԱԺ-ն տեղեկացնում է, որ պարգեւատրվել են նաեւ ԱՊՀ ՄԽՎ մասնակից պետությունների խորհրդարանների ղեկավարները: Այցի շրջանակում ԱՊՀ ՄԽՎ մասնակից պետությունների խորհրդարանների ղեկավարներն այցելել են 28 պանֆիլովցի հերոսների հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել Հայրենական մեծ պատերազմում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:
    18:22
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վարչապետը նոր օգնական ունի
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մարտի 29-ին, որոշում է ստորագրել, որում նշվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով` Արսեն Միխայլովին 2022 թվականի ապրիլի 1-ից նշանակել վարչապետի օգնական»,- նշված է որոշման մեջ։
    18:15
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ
    Մարտի 29-ին աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: ԱԳ նախարարները անդրադարձել են տնտեսական հարաբերությունների հետագա ակտիվացմանը, երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճի հնարավորություններին, տրանսպորտային հաղորդակցության ոլորտում համագործակցության հեռանկարներին: Արարատ Միրզոյանն անդրադարձել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ներխուժմանը, Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ շարունակական հոգեբանական ճնշումների իրականացմանը և հումանիտար ճգնաժամի ստեղծանն ուղղված գործողություններին։ Ընդգծվել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադարձի և 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հսատատված հրադադարի ռեժիմի լիակատար պահպանման անհրաժեշտությունը։ Արարատ Միրզոյանն ներկայացրել է նաև հայկական կողմի դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ՝ այդ համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը: Կարևորվել է իրավիճակի դեէսկալացիային և տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերի գործադրումը:
    18:02
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արայիկ Հարությունյանն օպերային թատրոնում նստած էր թզբեհը ձեռքին․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ՝ Թատրոնի համաշխարհային օրը, օպերային թատրոնում «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունն էր։ Կառավարական օթյակում էին ԿԳՄՍ նախարարը, Երեւանի քաղաքապետը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ով նստած էր թզբեհը ձեռքին։ Ամիսներ առաջ էլ Փաշինյանն էր ԱԺ գնացել թզբեհով, որը, փաստորեն, վարակիչ է եղել, եւ յուրայինները սկսել են ընդօրինակել նրան։ Առհասարակ՝ առաջին դեմքի օրինակը միշտ է վարակիչ եղել։ Նույնկերպ Տեր-Պետրոսյանի ժամանակ մարդիկ սկսեցին մուշտուկ օգտագործել, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ սկուտեր վարելը մոդայիկ դարձավ։ Էլ չենք խոսում առաջին դեմքի նման խոսելու, նրա բառապաշարն ընդօրինակելու փորձերի մասին։ Ուստի պետք չէ զարմանալ, որ հանրային խոսքի գռեհկաբանություններն ու հայհոյախոսությունն այսօր աղետալի չափերի են հասել»:
    18:00
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նախագահ Հարությունյանը Պաշտպանության նախարարության վարչական համալիրում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
    Նախագահ Հարությունյանը Պաշտպանության նախարարության վարչական համալիրում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 29-ին այցելել է Պաշտպանության նախարարություն և ՊԲ հրամկազմի ու ուժային մյուս կառույցների պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել, հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ «Իր խոսքում երկրի ղեկավարը, նախ, բարձր է գնահատել օրերս շփման գծի արևելյան հատվածում Պաշտպանության բանակի և ուժային մյուս կառույցների ու կամավորականների՝ Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած խիզախությունը: Նախագահը իր խոնարհումն է բերել զոհված զինծառայողների հիշատակին, նշել, որ նրանցից յուրաքանչյուրն իրեն դրսևորել է իսկական հերոսի պես: Անդրադառնալով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումներին՝ Արայիկ Հարությունյանը շեշտադրել է, որ հատկապես վերջին օրերին Արցախի բնակավայրերի ու խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից ինտենսիվ կերպով կիրառվող ռազմական և հոգեբանական բնույթի ագրեսիան պայմանավորված է առաջնահերթորեն արտաքին քաղաքական գործընթացներով: Ներկաներին ներկայացվել են այն հիմնական աշխատանքները, որոնք Արցախի իշխանությունները շուրջօրյա ռեժիմով ու տարբեր մակարդակներում իրականացնում են իրավիճակը կայունացնելու, լիցքաթափելու և ադրբեջանական զորքերը ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրի պաշտպանունակությանը նվիրված մի շարք օրախնդիր հարցեր: Նախագահի կողմից այդ ուղղությամբ նոր հանձնարարականներ են տրվել»:
    17:54
    29.03.22
    Ավելին