Լրահոս
2022-03-28
-
ԻրավականԳյումրու 34-ամյա բնակչի սպանության գործով կալանավորվել է 3 անձՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի 34-ամյա բնակչի սպանության հանգամանքները: Դեպքի առթիվ ահազանգը «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ստացվել է 2022 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 01։15-ին, ըստ որի՝ «աջ ազդրի վերին 3-րդի կտրված-ծակած վերք, կենսաբանական մահ» ախտորոշմամբ շտապ բուժօգնության ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել Գյումրի քաղաքի՝ 1987 թվականին ծնված բնակիչը։ Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր Գյումրի քաղաքի երեք բնակիչներ են: Վերջիններս 2022 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 00։47-ի սահմաններում, առանց նախնական համաձայնության, խուլիգանական դրդումներով, ապօրինաբար դիտավորությամբ 34-ամյա տղամարդուն զրկել են կյանքից: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել վերոնշյալ երեք տղամարդկանց ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը: 2022 թվականի մարտի 17-ին հետախուզման մեջ գտնվող տղամարդկանցից մեկն ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին և ներկայացվել վարույթն իրականացնող մարմին: Նրան մեղադրանք է առաջադրվել, և որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: 2022 թվականի մարտի 26-ին ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած մյուս երկու անձինք: Վերջիններս ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին, նրանց մեղադրանք է առաջադրվել, և որպես խափանման միջոց կիրառվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:Ավելին18:0828.03.22 -
ՀասարակականՈրպես քաղաքացի` բացառում եմ. ԱԳ փոխնախարարը` Արցախն Ադրբեջանի կազմում լինելու մասինԱրմեն Ղևոնդյանը բացառում է Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, սակայն որպես քաղաքացի։ 📎Ղևոնդյանը տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնեց այդ մասին` պատասխանելով հանձնաժողովի անդամ Անդրանիկ Թևանյանի հարցին, թե բացառո՞ւմ եք Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ «Որպես քաղաքացի` իհարկե, բացառում եմ»,–ասաց Ղևոնդյանը։ Նրա խոսքով` Արցախի կարգավիճակի հարցը գտնվում է բացառապես Արցախում բնակվող հայության իրավասության գոտում։Ավելին18:0028.03.22 -
ՀասարակականԽաչատուր Սուքիասյանը կոչով դիմել է «մեր հարևան, եղբայր թուրքերին, ադրբեջանցիներին, վրացիներին»Ղարաղաղի իշխանություններին ամենամեծ կարգավիճակ տվողն այս իշխանությունն է,ամենամեծ գումար տվողը այս կառավարությունն է։ Արդյունքը 30 տարի սխալ վարած քաղաքականության արդյունքն է։ Այս մասին այսօր հայտարարել է խաչատուր ՍՈուքիասյանը։ «Ուզում եմ կոչով դիմել մեր հարևաններին, մեր եղբայր հարևան պետությանը՝ վրացիներին, թուրքերին, ադրբեջանցիներին։ Դարեր շարունակ այս տարածաշրջանը դարձել է պատերազմի գոտի։ Հիմա ուզում եմ մի բան հասկանալ՝ ինչքան պիտի միշտ կռվենք, ավիրվենք, ունեցած մեր երիտասարդները զոհվեն, ամեն ինչ քանդուքարափ լինի, հետո տասնյակ տարիներ ուզենանք վերականգվել։ Այս ձևի մտածելը, վարվելակերպը պիտի վերանա այս տարածաշրջանից։ Կա դիվանագիտական լեզու, համակարգ, որը շատ հստակ իր աշխատանքը կատարում է»։Ավելին17:4328.03.22 -
ՀասարակականԱրարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր ԽովաևինՄարտի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Խովաևին: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծի խախտման և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Փառուխ գյուղի հատվածում, մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Անդրադարձ է կատարվել Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելու, քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու և էթնիկ զտմանն ուղղված ադրբեջանական կողմի այլ գործողություններին։ Ընդգծվել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադարձի անհրաժեշտությունը։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ: Վերահաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լիարժեք աշխատանքների կարևորությունը։Ավելին17:3828.03.22 -
ՏարածաշրջանՄութալիբովը մահացել էԱդրբեջանական ԽՍՀ առաջին և միակ նախագահ Այազ Մութալիբովն է մահացել 84 տարեկանում: «Եթե տարածքային խնդիրները չլինեին, ես մինչև հիմա Ադրբեջանի նախագահը կլինեի»,- 2009 թվականին «Ռուսկայա ժիզն» հանդեսին տված հարցազրույցում ասել է Մութալիբովը:Ավելին17:3628.03.22 -
ՀասարակականԱրամ Վարդևանյանը՝ Առուշ Առուշանյանի ազատ արձակման մասինԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի ազատ արձակման մասին։ Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ հրապարակել է Առուշ Առուշանյանի և մյուսների գործով դատավճիռը, որով Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն արդարացվեց ընտրություններից հետո հարուցված քրեական գործի դրվագով։ Միաժամանակ Առուշ Առուշանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով, 322-րդ հոդվածով, 113-րդ հոդվածով։ Նրա նկատմամբ որպես պատիժ է կիրառվել ազատազրկումը՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, սակայն նկատի ունենալով, որ Առուշանյանը 8 ամիս գտնվել է արգելանքի տակ, նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 6 ամիս 18 օր ժամկետը։ Որպես պատիժ նշանակվել է նաև ինքնավար մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից 5 տարի ժամկետով զրկելով ու տուգանքով։ Առուշանյանի նկատմամբ, սակայն, ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Դատարանը որոշել է սահմանել փորձաշրջան 1 տարի 6 ամիս ժամկետով ու անհապաղ ազատ արձակել արգելանքից։Ավելին17:3128.03.22 -
ՀայաստանԱրարատ Միրզոյանն ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրենինՄարտի 28-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերին։ Զրուցակիցները գոհունակությամբ են նշել Հայաստանի համապատասխան պետական կառույցների և Հանձնաժողովի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը: Այս համատեքստում նախարար Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Քեթրին Բոմբերգերին 2020թ. 44-օրյա պատերազմի հայ զոհերի աճյունների ԴՆԹ-ի նույնականացման գործընթացում ունեցած ներդրման համար։ Կողմերը քննարկել են փոխգործակցության ընդլայնման և խորացման հեռանկարները, այդ թվում՝ Հայաստանում համապատասխան լաբորատորիաների տեխնիկական վերազինման և նրանց կարողությունների ավելացման առումով: ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է պատերազմի արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերի, ինչպես նաև անհետացման հանգամանքները պարզելու անհրաժեշտությունը՝ այս առումով ընդգծելով Հանձնաժողովի հետ համագործակցության հնարավորություները։ Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել 2020 թ․ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հումանիտար հետևանքները, մասնավորապես՝ շեշտելով Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությանը։ ՀՀ ԱԳ նախարարը նաև ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման հետևանքով ստեղծված իրադրությունը։ Կարևորվել է իրավիճակի լարվածության թուլացման և տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը։Ավելին17:2728.03.22 -
ՄիջազգայինՀայաստանը ՍՈւ-30 ինքնաթիռնե՞ր է ուղարկել Ուկրաինա․ պարզաբանումՀայկական cu-30 ինքնաթիռների տեղափոխման մասին Haber Global-ի տարածած տեղեկությունը չի համընկնում իրականության հետ.Ավելին17:0628.03.22 -
ՀասարակականՀՀ քաղաքացիներն անզո՞ր են Հայաստանում իշխող բժշկական մաֆիայի դեմ․ «Zham.am»«Ինչպես գիտեք, մարտի 15-ից ուժի մեջ է մտել ծխելու դեմ օրենքի պահանջը, ըստ որի ծխելն արգելվում է ինչպես բաց, այնպես էլ փակ տարածքներում։ Առողջապահության նախարարության այս պահանջից ելնելով փակվել են նարգիլեի, սիգարների եւ սիգարների բարերը։ Ասել, որ դա մեծ հարված է Հայաստանում տնտեսվարող սուբյեկտների համար, նշանակում է ոչինչ չասել։ Սակայն հայկական բժշկական մաֆիան ունի իր «պատճառները», որ իբրև իրենց բոլոր քայլերն ուղղված են քաղաքացիների առողջությունը պաշտպանելուն: Այս դեպքում ինչպե՞ս կարելի է բացատրել այն պահանջը, ըստ որի, օրինակ, ՀՀ քաղաքացիները Ռուսաստան մեկնելիս պետք է անպայման հանձնեն կորոնավիրուսի թեստ, և դա այն պայմաններում, որ Ռուսաստանում արդեն երկու շաբաթ է ինչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և ԵԱՏՄ անդամ այլ երկրների քաղաքացիների համար հանվել է այս պահանջը։ Այսինքն՝ արդեն 2 շաբաթ է, որ ՀՀ քաղաքացիները «Զվարթնոց» օդանավակայանից Մոսկվա մեկնելիս անպայման պետք է թեստի բացասական արդյունք ցույց տան, մինչդեռ Մոսկվայի օդանավակայաններում ՀՀ քաղաքացիների թեստի արդյունքները որևէ մեկին չի հետաքրքրում և ոչ մեկի կողմից չի ստուգվում: Պարզվում է, որ Հայաստանի իշխանություններն ավելի շատ մտահոգված են Ռուսաստանում համաճարակային իրավիճակով, քան ՌԴ իշխանությունները։ Սակայն այս հարցում հայկական բժշկական մաֆիան չի կարող իր դիրքորոշումը հիմնավորել այս թեզով, քանի որ ոչ ոք դրան ուղղակի չի հավատա։ Եվ այս պարզ օրինակը ցույց է տալիս, որ հայկական բժշկական մաֆիան հետաքրքրված է ոչ այնքան ՀՀ քաղաքացիների առողջությամբ, որքան սեփական գերշահույթներով։ Դատեք ինքներդ՝ «Զվարթնոցից» Ռուսաստանի Դաշնություն օրական 10-ից 15 չվերթ է իրականացվում, և եթե նկատի ունենանք, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի թեստի միջին արժեքը 15 դոլար է, և մեկ ինքնաթիռով միջինը 100 մարդ է թռչում, պարզվում է, որ հայկական բժշկական մաֆիան միայն կորոնավիրուսի թեստերով օրական 15 000 դոլար է վաստակում: Այստեղ կարևորն անգամ գումարը չէ, այլ այն, որ Հայաստանում իշխող բժշկական մաֆիան ցույց է տալիս, որ իր համար ՀՀ քաղաքացիները, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում. «ստուգանքի մատերիալ է»։ Ոչ ավելին: Իսկ, իբրև ՀՀ քաղաքացիների առողջության համար մտահոգությունն ընդամենը «լո-լոներ» են։ Սա՛ է իրականությունը»:Ավելին17:0128.03.22 -
ԱրցախՀիմա ռուսների պատասխան քայլերից է կախված ՌԴ ի հետագա դիրքը.ԱբովյանԹուրք-ադրբեջանական տեռորիստական օկուպացիոն ուժերի գլխավոր գերատեսչության (ադրբեջանի ՊՆ) պատասխանը ՌԴ ՊՆ-ին շատ կոպիտ էր և ըստ էության կրում էր ռուսների հասցեին բացահայտ կոնֆլիկտային բովանդակություն։ Թեմային է անդրադարձել Աժ նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Արման Աբովյանը ֆեյսբուքի իր էջում։ «Փաստորեն սրանք մեղադրեցին ռուսական կողմին սուտ տեղեկություններ տարածելու մեջ և կոպիտ «հատատա» տվեցին «Լեռնային Ղարաբաղ» անվանումը օգտագործելու համար։ Որքան Էլ ադրբեջանցիները լինեն ապուշ, միեւնույն է դրանք «խելքները» վերջնականապես չեն կորցրել մտնել ռուսների հետ բաց առճակատման տիրույթ։ Առանց իր ավագ եղբայր Թուրքիայի «դաբռոյի» Ալիեւին «քոռ դանակով մոռթեիր» նա «ռիսկ» չէր անի նույնիսկ ռուսի կողմ նայել։ Սակայն...սակայն եկեք պարզապես հասկանանք ի՞նչ նպատակ է հետապնդում թուրք-ադրբեջանական ոհմակը փաստացի հրահրելով ռուսներին կոշտ քայլերի։ Մի գուցե է սա ադրբեջանական ապատեղեկատվությու՞ն է և ադրբեջանցիների արձագանքը ունի նպատակ շտկել ադրբեջանական հասարակություն մեջ ակնհայտ զայրույթը, որ ռուսները ստիպեցին իրենց «ռադները քաշել» Փարուխից։ Իսկ մի գուցե սա սադրա՞նք է, որ ստիպեն ռուսներին գնալ ռազմական առճակատման և դրանով բացվի ՌԴ ի համար «երկրորդ ճակատ» Արցախում։ Իսկ մի գուցե, սա պարզապես միտումնավոր բլե՞ֆ է, որ ռուսները վճռական պահին «զադնի տան» արցախյան ուղղությամբ։ Իսկ մի գուցե, սա ադրբեջանական կողմի այսպես կոչված «վա-բանկ» գնալու յուրահատուկ ձեւաչափ է։ Գուշակել թուրքալեզու վայրենիների քայլերի տրամաբանությունը այս պահին շատ դժվար է, սակայն ակնհայտ է մի պարզ իրողություն։ Հիմա ռուսների պատասխան քայլերից և արձագանքից է կախված ՌԴ ի հետագա դիրքը և դերակատարությունը, ոչ միայն Արցախում այլ նաեւ ողջ տարածաշրջանում»,-գրել է նա։Ավելին16:5928.03.22 -
ԱրցախՄիջազգային հանրությունը պարտավոր է Ադրբեջանի փորձերը կանխել. Արթուր ՀովհաննիսյանՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար, նամակ է հղել Չեխիայի խորհրդարանի Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարեկ Բենդային և բարեկամական խմբի անդամներին: Նամակում ներկայացվել են մանրամասներ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից կազմակերպված հումանիտար ճգնաժամի և ռազմական սադրիչ գործողությունների վերաբերյալ: Ընդգծվել է նաև, որ միջազգային հանրությունը պարտավոր է գործուն և հասցեական քայլեր ձեռնարկել Հարավային Կովկասում իրավիճակն ապակայունացնելու Ադրբեջանի փորձերը կանխելու ուղղությամբ: Նշվել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու իր օրակարգին:Ավելին16:5428.03.22 -
ՀայաստանՍյունիքում այլընտրանքային ճանապարհների կառուցման ընթացքըՍյունիքում այլընտրանքային ճանապարհների կառուցման ընթացքի մասին է այսօր նորություններ հայտնել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար:Ավելին16:5128.03.22 -
ԻրավականԱԻՆ մի քանի աշխատակիցներ Հակակոռուպցիոն կոմիտեում են. ընթանում է նրանց հարցաքննությունըԱրտակարգ իրավիճակների նախարարությունում իրավապահների կողմից այսօր՝ մարտի 28-ին, կատարված խուզարկություններն իրականացվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից։ NEWS.am-ի տեղեկություններով՝ խուզարկությունից հետո իրավապահներն ԱԻՆ մի քանի աշխատակիցների տարել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության։ Թե ի՞նչ քրեական գործի շրջանակում են տեղի ունենում այս քննչական գործողությունները, առայժմ հայտնի չէ։Ավելին16:4628.03.22 -
ԻրավականՈրոշման բողոքարկման մասին դեռ վաղ է խոսել. Գոռ Աբրահամյանը՝ Առուշ Առուշանյանին ազատ արձակելու որոշման մասինԳորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն այսօր ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Պատիժը՝ 6 ամիս 18 օր ազատազրկումը պայմանականորեն չի կիրառվի, կնշականվի փորձաշրջան։ ArmDaily.am-ը ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից հետաքրքրվեց, արդյոք պատրաստվում են բողոքարկել դատարանի այս որոշումը, թե ոչ, ասաց. «Որոշման բողոքարկման մասին դեռ վաղ է խոսելը, դատական ակտը կստանանք, դրա հիմքերը, հիմնավորվածությունը, կայացված որոշման կստուգվի, կուսումնասիրվի և դրանից ելնելով որոշում կկայացվի՝ դատախազությունը բողոքարկում է այդ դատական ակտը, թե ոչ։ Միայն այս պահին սա կարող եմ ասել՝ ուրիշ ոչինչ»։ Մեր հարցին, թե մինչ դատական ակտի օրենքի ուժ ստանալը Առուշ Առուշանյանը կկարողանա արդյոք կատարել համայնքապետի իր գործառույթները՝ Աբրահամյանը պատասխանեց, որ այդ հարցի պատասխանը պարզ կլինի դատական ակտը ստանալուց հետո։ Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը և քվեարկության գաղտնիությունը խախտելու հատկանիշներով։ Մեկ այլ քրեական գործով Առուշ Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 2 միլիոն դրամի չափով։ Առուշանյանը կալանավորված էր 2021 թվականի հուլիսի 16-ից։Ավելին16:2228.03.22 -
ՍպորտԽնձրցյանը հաղթել է թուրք մրցակցինՀունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 57 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Մանվել Խնձրցյանը 14:4 հաշվով տպավորիչ հաղթանակի հասավ թուրք Մուհամեդ Կատավուսի նկատմամբ: Հայ ըմբիշը առաջին մրցափուլում 0:4 պարտվելիս, հարմար բռնվածքով 3 երկու միավորանոց գլորում կատարեց եւ հաշիվը դարձրեց 6:4: Երկրորդ մրցափուլում նույն կերպ իրար հաջորդող գլորումներով հաշվի մեջ առաջ անցավ`12:4: Գորգի մրցավարը երկու միավոր ավելացրեց թուրք ըմբիշին հաշիվը՝ դարձնելով 12:6: Հայ ըմբիշը թույլ չտվեց, որ գոտեմարտը շարունակվի եւ մարզչական անկյունում նստած Հայաստանի հավաքականի մարզիչ Էդգար Ենոքյանին խնդրեց բողոքարկել գորգի մրցավարի որոշումը: Հայկական կողմը շահեց բողոքարկումը, կողային մրցավարները երկու միավոր հանեցին թուրք ըմբիշի հաշվից եւ երկու միավորով ավելացրեցին Մանվել Խնձրցյանի հաշիվը: Գոտեմարտն ավարտվեց 4 րոպե 39 վայրկյանում՝ 14:4 հաշվով: Մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը պայքարը սկսել է որակավորման փուլում 11:6 հաշվով գեղեցիկ հաղթանակ է տարել մոլդովացի Անատոլի Բուրուիանի նկատմամբ: Եզրափակիչի ուղեգիրը Մանվե Խնձրցյանը կվիճարկի 2019 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովի հետ: Մ23 Եվրոպայի բրոնզե մեդալակիր Գեւորգ Թադեւոսյանը 65 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում 0:4 հաշվով պարտվեց լեհ Քրիստով Բյենկովսկիին: Թադեւոսյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 6:4 հաշվով հասթել էր սերբ Ստիվան Անդրիա Միչիչիին:Ավելին15:5928.03.22 -
«Կրակոցների ձայներ լսելու դեպքում չառաջացնել անհարկի խուճապ». Մեղրիի համայնքապետարանՆերկա պահին ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում կատարվում են կրակային զորավարժություններ։ Մեղրիի համայնքապետարանից հայտնում են, որ զորավարժությունները կշարունակվեն մինչև մարտի 31-ը: «Կրակոցների ձայներ լսելու դեպքում հորդորում ենք հանրության շրջանում չառաջացնել անհարկի խուճապ»,-նշել են համայնքապետարանից։Ավելին15:5528.03.22 -
ՀասարակականՀայաստանի ավելի քան 200 բնակավայր տրանսպորտային հաղորդակցման լուրջ խնդիրներ ունի. չկան կանոնավոր չվերթներ. նախարարՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 28-ի նիստում քննարկվել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ նախարարությանը 22 ծրագրի իրականացման համար 2021թ. հատկացվել էր 214,7 մլրդ դրամ, ծախսվել է 202,4 մլրդ դրամը, կատարողականը կազմել է 94,3 տոկոս: Ըստ նախարարի` սա լավ ցուցանիշ է, քանի որ կատարողականների չափը տարեցտարի ավելանում է: Օրինակ` 2020թ., կատարողականը կազմել է 84 տոկոս: Նախարարն անդրադարձել է հաշվետու տարում իրականացված խոշոր ծրագրերին: Միասնական երթուղային ցանցի ներդրման նպատակով կազմակերպվել են Կոտայքի, Արարատի մարզերի և Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանի ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր երթուղիների միասնական օպերատորների ընտրության մրցույթներ: «2022թ. կեսից Կոտայքի մարզը կսպասարկվի 150 նոր միկրոավտոբուսներով, դրանցից 80-ն արդեն Հայաստանում են, 70-ը` ճանապարհին: Էջմիածնում գործընթացն արդյունավետ իրականացվում է, սակայն Արարատում և Արմավիրում գործընթացը փոքր-ինչ դանդաղում է, քանի որ մրցույթի մասնակիցները միմյանց հետ դատական գործընթացի մեջ են»,- ասել է նախարարը: Նշվել է, որ հանրապետության ավելի քան 200 բնակավայր տրանսպորտային հաղորդակցման լուրջ խնդիրներ ունի. չկան կանոնավոր չվերթներ: Նախարարը տեղեկացրել է, որ այս տարի նախատեսվում է մրցույթներ հայտարարել 3 մարզում: 2021թ. ներդրվել է նաեւ ավտոտրանսպորտի տեխնիկական զննության գործընթացի նոր համակարգ, որի շնորհիվ տեխնիկական զննման կտրոնների պահանջը փոխարինվել է վերահսկողության իրականացման էլեկտրոնային համակարգով: Ակնկալվում է, որ նոր կարգավորումների միջոցով հնարավորինս կբացառվի իրական տեխնիկական զննություն չանցկացնելու արատավոր երեւույթը, եւ կբարձրանա ճանապարհային երթեւեկության անվտանգության մակարդակը:Ավելին15:4828.03.22 -
ԱրցախՓառուխի մերձակա Քարագլուխ բարձունքի որոշ հատվածներում ադրբեջանական դիրքերը դեռևս մնում ենԱսկերանի շրջան ներխուժած ադրբեջանական զինուժը ոչ ամբողջությամբ է վերադարձել ելման դիրքեր։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։ «Մեր պահանջը եղել է, որ բոլորն անխտիր ելման դիրքեր գնան, բոլորը չեն վերադարձել, այդ է իրավիճակը», - նշեց Ավանեսյանը։ Այսօր ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն էր տարածել, որ ժամը 12։28-ի դրությամբ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։ «Ի շնորհիվ Արցախի զինված ուժերի խիզախ ջանքերի՝ հայկական կողմին հաջողվել է կասեցնել ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների առաջխաղացումը և պահպանել Քարագլուխ լեռան հիմնական մասի հանդեպ տիրապետումը։ Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում։ Աշխատանքները ռուս խաղաղապահ զորակազմի հրամատարության հետ ադրբեջանական կողմի՝ ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են», - նշվում էր հաղորդագրության մեջ: Ավանեսյանը հստակեցրեց, որ եթե Փառուխում հիմա ռուսական խաղաղապահներն են, ապա Փառուխի մերձակա Քարագլուխ բարձունքի որոշ հատվածներում ադրբեջանական դիրքերը դեռևս մնում են։ «Արցախյան կողմի պահանջն արտացոլում է անվտանգության խորհրդում ձևակերպված նամակի դրույթների մի մասը, ինչպես նաև խաղաղապահների արած հայտարարության մեջ խոսքը գնում էր բոլորի՝ ելման դիրքերի տեղափոխվելու մասին»։ Լուսինե Ավանեսյանն ասաց, որ ռուսական կողմն ադրբեջանական կողմի հետ դեռևս շարունակում է ելման դիրքերի վերադառնալու շուրջ բանակցությունները։ «Մենք հույս ունենք, որ առաջիկայում այդ հարցը կլուծվի», - եզրափակեց Արցախի նախագահի մամուլի քարտուղարը։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության երեկ հրապարակված բյուլետենի մեջ նշվում էր, որ բանակցությունների արդյունքներով ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխ բնակավայրի տարածքից։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ իր տարածած հայտարարության մեջ «ափսոսանքով» նշել էր, որ ՌԴ պաշտպանության նախարարության 2022 թվականի մարտի 27-ի հայտարարության մեջ արտացոլված կետերը չեն համապատասխանում իրականությանը։ «Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքների մաս կազմող Ֆարրուխ [գյուղի ադրբեջանական անվանումն է] գյուղում և հարակից բարձունքներում ադրբեջանական բանակի դիրքերում փոփոխություններ չեն եղել»։ Մարտի 24-ին Փառուխն անցել էր ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանցիներն առանց կրակոցի էին գրավել այն։ Գյուղի ողջ բնակչությունը շարունակում է մոտակա գյուղերում մնալ։ Ադրբեջանական դիրքերը մոտ 1 կիլոմետր էին հեռու գյուղից։ Քարագլուխ բարձունքը ռազմավարական նշանակություն ունի․ այնտեղի մի հովտից երևում են բոլոր բնակավայրերը՝ Ասկերանից մինչև Ստեփանակերտ։Ավելին15:4128.03.22 -
ՀայաստանԱռուշ Առուշանյանը 5 տարով զրկվել է ինքնավար մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու հնարավորությունիցՍյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ քիչ առաջ հրապարակել է Առուշ Առուշանյանի և մյուսների գործով դատավճիռը, որով Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն արդարացվեց ընտրություններից հետո հարուցված քրեական գործի դրվագով։ Միաժամանակ Առուշ Առուշանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով, 322-րդ հոդվածով, 113-րդ հոդվածով։ Նրա նկատմամբ որպես պատիժ է կիրառվել ազատազրկումը՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, սակայն նկատի ունենալով, որ Առուշանյանը 8 ամիս գտնվել է արգելանքի տակ, նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 6 ամիս 18 օր ժամկետը։ Որպես պատիժ նշանակվել է նաև ինքնավար մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից 5 տարի ժամկետով զրկելով ու տուգանքով։ Առուշանյանի նկատմամբ, սակայն, ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Դատարանը որոշել է սահմանել փորձաշրջան 1 տարի 6 ամիս ժամկետով ու անհապաղ ազատ արձակել արգելանքից։Ավելին15:3728.03.22