Լրահոս
2022-03-12
-
ՀասարակականԱդրբեջանը Հայաստանին է ներկայացրել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած նոր առաջարկԱդրբեջանը Հայաստանին է ներկայացրել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած նոր առաջարկ, հայտնել է այդ երկրի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը։ «Կա հինգ հիմնական կետ: Մեր տեսակետները ներկայացված են հինգ կետում: Մոտ մեկ տարի առաջ Հայաստանին արված մեր առաջարկը մնաց անպատասխան։ Մենք շուտով կտեսնենք, թե որքան անկեղծ է հայկական կողմը՝ նայելով իր արձագանքին այս երկրորդ առաջարկին»,- Բայրամովի խոսքերն է մեջբերում A Haber-ը։Ավելին09:3312.03.22
2022-03-11
-
ՀասարակականԱվելացել են տնտեսական բնույթի հանցագործություններով հայտնաբերված՝ պետությանը պատճառված և վերականգնված վնասի չափերըՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունն ուսումնասիրել է 2021թ. ընթացքում հանրապետությունում կատարված տնտեսական բնույթի հանցագործությունների դեպքերով քրեական շարժընթացը: Պարզվել է, որ 2021թ. ընթացքում հարուցվել է նշված բնույթի 1114 քրեական գործ, ինչը 1,31 անգամ կամ 270-ով ավելի է 2020թ.-ի համեմատ: Նախորդ տարի դատարան է ուղարկվել տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ 33 քրեական գործ, որոնցով դատի է տրվել 47 անձ՝ գրեթե նույնքան, որքան 2020թ. ընթացքում: Միայն նախապատրաստված և ավարտված նյութով, քննված և ավարտված քրեական գործերով, ինպես նաև դատարանում քննված ու ավարտված քրեական գործերով պետությանը պատճառված, հայտնաբերված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 22.3մլրդ ՀՀ դրամ, կամ 2020թ. (շուրջ 12մլրդ դրամ) համեմատ 85%-ով ավելի: Էապես ավելացել է նաև քրեական գործերի շրջանակում պետությանը պատճառված վնասի վերականգնման ցուցանիշը: 2021թ. ընթացքում վերականգնվել է 5.6մլրդ ՀՀ դրամ՝ 2020թ.-ի 1.9 մլրդ ՀՀ դրամի դիմաց, կամ շուրջ 2.8 անգամ ավելի: Տնտեսական բնույթի որոշակի հանցատեսակներով դեպքերի, ինչպես նաև վարույթում քննվող գործերի աճը պայմանավորված է մի քանի հանգամանքնով: Նախ՝ ինչպես ՀՀ ՊԵԿ նախաձեռնությունների, այնպես էլ տնտեսական գործունեության առանձին՝ հանցավորության առումով առավել խնդրահարույց ոլորտների առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազության կողմից տրված կոնկրետ հանձնարարականների կատարման արդյունքում էապես ավելացել են ՀՀ ՊԵԿ ստորաբաժանումների կողմից հարկային պարտավորությունների չկատարման, կանխամտածված սնանկության, ապօրինի ձեռնարկատիրության ավելի շատ դեպքերի հայտնաբերման դեպքերը: Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից տրված հանձնարարությամբ ՀՀ ՊԵԿ-ում ուսումնասիրություններ են կատարվել ՀՀ-ում ռեզիդենտ համարվող շոու-բիզնեսի ներկայացուցիչների կողմից առանց հարկային մարմիններում հաշվառման, այսինքն առանց հարկեր վճարելու ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ինչպես նաև կառուցապատման, բենզինի, դիզվառելիքի ներմուծման և վաճառքի ոլորտներում: ՞Դրանց արդյունքում հայտնաբերվել են հարկային բնույթի հանցավոր իրավախախտումներ, որոնք քրեաիրավական ընթացք են ստացել: Բացի այդ, քրեական գործերի ոսումնասիրմամբ արձանագրվել են առանձին գերակա ոլորտներում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բացկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման համար անհրաժեշտ պայմանների այնպիսի խախտման դեպքեր, երբ ՀՀ կառավարության որոշումներով արտոնյալ պայմաններով ՀՀ տարածք ներմուծված ապրանքները չեն ծառայել իրենց նպատակային նշանակությանը: Հաշվի առնելով, որ նման արտոնություններ տրվել են բազմաթիվ տնտեսվարողների՝ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությանը հանձնարարվել է պարբերաբար իրականացնել միջոցառումներ վերջիններիս կողմից դրանց նպատակային օգտագործման հանգամանքները պարզելու և խախտման դեպքերի մասին ՀՀ գլխավոր դատախազությանը տեղեկատվություն տրամադրելու ուղղությամբ: Ելնելով գործնական խնդիրներից՝ 2021թ. համապատասխան իրավակարգավորումներում փոփոխությունների կոնկրետ առաջարկություններով համապատասխան միջնորդագիր է ներկայացվել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն: Արդյունքում այդ առաջարկությունները ներառվել են ՀՀ կառավարության որոշման մեջ: Բացի այդ, վերջին շրջանում բանկերը, վարկային կազմակերպություններն առավել նախաձեռնող են դարձել կեղծ փողեր հայտնաբերելու դեպքում այդ մասին իրավապահ մարմիններին հաղորդումներ ներկայացնելու, վերջիններիս հետ համագործակցելու հարցում: Դրան նպաստել է նախ այն հանգամանքը, որ բանկային կամ վարկային, վճարային համակարգերի բնագավառում գործող կազմակերպությունների հետ աշխատանքներ են տարվել կեղծ փողերի հայտնաբերման նոր սարքավորումների ներդրման, աշխատակիցների զգոնությունը բարձրացնելու ուղղությամբ: Բացի այդ, դրան նպաստել է նաև ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ Կենտրոնական բանկի և բանկերի ներկայայցուցիչների մասնակցությամբ նախորդ տարի կազմակերպված՝ կեղծ փողերի դեմ պայքարի շրջանակում նման դեպքերի մասին ՀՀ իրավապահ մարմիններին տեղեկացնելու, այս բնույթի հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության ձևերի շուրջ քննարկումը: ՀՀ գլխավոր դատախազության որդեգրած քրեական քաղաքականության համատեքստում քրեական գործերով, որոնցով հիմնավոր կասկած է եղել փողերի լվացման մասով, դատախազների հանձնարարությամբ պարտադիր քննության առարկա է դարձվում կասկածյալների կամ մեղադրյալների՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունենալու, նման սուբյեկտ հանդիսանալու դեպքում դեպքում նրանց հայտարարագրերի ուսումնասիրման և ձեռք բերված բավարար փաստական հանգամանքների առկայության պայմաններում վերջիններիս ապօրինի հարստացման հանգամանքները: ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում իրականացվող քննությունների օրինականության ստուգման, ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ գլխավոր դատախազությունում վեր են հանվել նաև նշանակվող փորձաքննությունների տևողությանը, գույքի վրա կալանք դնելուն, նշանակված հարկային ստուգումների բողոքարկումներին և այլ հարցերին վերաբերող գործնական խնդիրներ: Դրանց արդյունքում ինչպես կոնկրետ քրեական գործերի քննարկումներով, այնպես էլ մի շարք հաղորդումներով վարույթն իրականացնող մարմնին տրվել են կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ: Մասնավորապես, 2021թ. ընթացքում քննվող քրեական գործերով դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն իրականացնող դատախազների կողմից քննիչներին տրվել է 38 գրավոր ցուցում, ինչը կրկնակի ավելի է 2020թ. համեմատ, իսկ ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներին ու ՊԵԿ ՕՀ վարչությանը տրվել են օպերատիվ հետախուզական գործողություններ կատարելու 23 հանձնարարականններ: Նշված բնույթի քրեական գործերի քննության ընթացքում թույլ տրված խախտումերն ու թերացումները վերացնելու, ինչպես նաև գործերով անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ կատարելու նպատակով ներկայացվել է 269 հաղորդում:Ավելին23:5611.03.22 -
ՀայաստանՌուսաստանից «այթիշնիկների» ներհոսք է. ՀՀ պետռեգիստրի առաջին տվյալներըՀայաստան ժամանող ՌԴ քաղաքացիներն այստեղ արդեն հարյուրավոր ձեռնարկություններ են բացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեղեկությունները հաստատեց ՀՀ արդարադատության նախարարության Պետռեգիստրի պետ Տաթև Մկրտչյանը։ Մկրտչյանի տեղեկացմամբ` ՌԴ քաղաքացիների կողմից ձեռնարկություններ բացելու համար ներկայացվող հայտերի թիվը վերջին տասն օրվա ընթացքում կտրուկ աճել է։ ՀՀ ժամանող ՌԴ քաղաքացիներն առավել հաճախ, ըստ Մկրտչյանի, իրենց բիզնեսը գրանցում են որպես ԱՁ–ներ և ՍՊԸ–ներ։ «Վերջին 20 օրվա տվյալները դեռ չունենք, սակայն կարող եմ ներկայացնել մարտի 7-ի տվյալները։ Միայն այդ օրը ՌԴ քաղաքացիությամբ 81 ԱՁ է գրանցվել այն դեպքում, երբ հունվար ամսին ՌԴ քաղաքացիությամբ ԱՁ–ների քանակը կազմել է 21»,–հավելեց Մկրտչյանը։ Ինչ վերաբերում է տնտեսական գործունեության դասակարգիչներին, որոնք ընտրվել են սկզբնական հաշվառման կամ գրանցման համար, ապա ոլորտային ուղղվածության առումով ճնշող մեծամասնությունն առնչվում է տեղեկատվական տեխնոլոգիաներին և ծրագրային մշակմանը, այսինքն` IT բնագավառին։ Ըստ պետռեգիստրի ղեկավարի` մեծ հետաքրքրություն է ցուցաբերվում նաև լոգիստիկայի ոլորտին։ Մկրտչյանը նշեց նաև, որ ձեռնարկություն գրանցելու համար (այդ թվում ոչ ռեզիդենտ անձի կողմից) արդեն քանի տարի է` արագ և հեշտ կարգ է գործում։ Նմուշային փաստաթղթերի եղանակով կես ժամվա ընթացքում կարելի է ՍՊԸ գրանցել, ԱՁ–ի գրանցման դեպքում կպահանջվի ավելի քիչ ժամանակ` մինչև 10 րոպե, իսկ եթե ոչ տիպային փաստաթղթերով իրավաբանական անձ են գրանցում (ընդ որում` միայն ֆիզիկական անձինք են մասնակիցները), ապա այդ դեպքում գրանցումը կատարվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Տարածքներ են վարձակալում գործունեության համար. ՌԴ–ից բիզնեսն «արտագաղթում» է Հայաստա՞ն Կա նաև առցանց գրանցման հնարավորություն, սակայն օտարերկրյա քաղաքացիների համար այդ կարգը չի գործում, քանի որ Հայաստանում e-register կայքում նույնականացումն իրականացվում է գրանցման և հաշվառման ժամանակ բացառապես ID քարտերին կցված էլեկտրոնային ընթերցող սարքի միջոցով, իսկ ՌԴ քաղաքացիները չունեն հայկական ID քարտ։Ավելին23:3911.03.22 -
ՀասարակականՓաշինյանի ու Զելենսկու հայտարարությունները կարո՞ղ է նույն մարդն է գրում․ ՇարմազանովՓաշինյանի ու Զելենսկու հայտարարությունները կարո՞ղ է նույն մարդն է գրում։ Հիշու՞մ եք: 2020-ի նոյեմբերի 9-ի երեկոյան Նիկոլը գրեց,որ Շուշիի համար մարտերը շարունակվում են։ Դա նոյեմբերի 9 էր։ Գրառումից ընդամենը երեք ժամ անց հայտարարվեց կապիտուլյացիայի մասին։ 2022-ի մարտի 11-ին Զելենսկին հայտարարեց,որ իրենք գնում են դեպի հաղթանակ։ Իսկ նույն ժամանակ ռուսական պաշտոնական լրատվամիջոցները հայտարարում են,որ ռուսական զորքերը Կիեւից 10 կմ հեռավորության վրա են։ Մեր ժողովուրդը պոպուլիզմի գինը շատ թանկ վճարեց,նույն ու ավելի ծանր գին վճարում է ուկրաինական ժողովուրդը։ Իսկ այս «շիլան» եփողներն արդեն բացահայտ «փուռն» են տալիս ուկրաինացիներին։ ՆԱՏՕ չեն ընդունում,ԵՄ անդամության հարցն աստիճանաբար ձգձգում են եւ նույնիսկ եվրոպական դիվանագիտության ղեկավարը հայտարարում է,որ Արեւմուտքը սխալվել է՝ Ուկրաինային եւ Վրաստանին ժամանակին ՆԱՏՕ-ի անդամության հույս տալով։ Իսկ ի՞նչ են մտածում պարոն Բորելի այս ինքնախոստովանության մասին Հայաստանում բնակվող «թունդ արեւմտականները»։Ավելին23:3011.03.22 -
ՏնտեսականԿենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 11-ին, կազմել է 518.28 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 2.27 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 569.07 դրամ (նվազել է 0.35 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 678.12 դրամ (նվազել է 0.95 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.55 դրամ (աճել է 0.18 դրամով):Ավելին23:2311.03.22 -
ՀայաստանՌուսական կողմում կա մոտ 217 բեռնատար ավտոմեքենա․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Շիրակի մարզի Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհը դժվարանցանելի է։ «Տավուշի և Լոռու մարզերում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Մարտունի, Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան, Հրազդան քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի (բուք), Ախուրյանի և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում բուք է։ Սյունիքի մարզի Գորիս-«Զանգեր», Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Կապան-Գորիս ավտոճանապարհին և Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում մառախուղ է»,- ասվում է հաղորդագրության մեջ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսական կողմում կա մոտ 217 բեռնատար ավտոմեքենա։ ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին23:1411.03.22 -
ՄշակույթՊարտության հետ չհաշտված կինը. Ալվարդ Պետրոսյան75 տարեկանում, ծանր հիվանդության պատճառով կյանքից հեռացել է հասարակական-քաղաքական գործիչ, գրող-հրապարակախոս, մշակույթի վաստակավոր գործիչ Ալվարդ Պետրոսյանը: 5-րդ ալիքի նկարահանած՝ «Նրա ժամանակը» վավերագրական ֆիլմում, դեռ 2020-ին Ալվարդ Պետրոսյանը պատմում էր՝ այն ինչ կատարվեց Արցախում «մեր սերնդի ֆիասկոն է»: «Շուշին, մեր ամբողջ սերնդի միացյալ ուժերով գրած բանաստեղծությունն է, այն ուզում են ջնջել»,-ասել է բանաստեղծուհին:Ավելին23:0111.03.22 -
ՄիջազգայինԱռաջին անգամ հրապարակվել է Ռուսաստանի և ԴԺՀ-ի վերահսկողության տակ անցած շրջանների քարտեզըՌուսական պաշտպանական գերատեսչությունն առաջին անգամ հրապարակել է Ուկրաինայի այն շրջանների քարտեզները, որոնք անցել են ՌԴ և ԴԺՀ զինված ուժերի վերահսկողության տակ հարավային ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է` ռուսական զորքերը, շարունակելով հարձակումը, դուրս են եկել Նովոդոնեցկոյե-Նովոմայորսկոյե-Եգորովկա սահմանագիծ: Նա հայտնել է, որ հատուկ գործողության ընթացքում շարքից հանվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 3346 օբյեկտ։ Минобороны РФ: российские войска, продолжая наступление, вышли на рубеж Новодонецкое - Новомайорское - Егоровка - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2022 Минобороны РФ: российские войска, продолжая наступление, вышли на рубеж Новодонецкое - Новомайорское - Егоровка Կոնաշենկովի խոսքով՝ ուկրաինացի ազգայնականների դեմ հարձակողական գործողությունների ընթացքում ռուս զինվորականները վերցրել են տարբեր տեսակի զենիթահրթիռային համալիրներ։ Ուկրաինայի իշխանությունները, առանց վերահսկելու բաժանելով Արևմուտքից ստացված հրթիռները, ըստ Կոնաշենկովի, ահաբեկչական հարձակումների երկարաժամկետ սպառնալիք են ստեղծում քաղաքացիական օդանավերի վրա: Բացի այդ, օրվա ընթացքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերով և ՀՕՊ-ով օդում խոցվել է 3 անօդաչու թռչող սարք, այդ թվում` 2 «Բայրաքթար ТБ-2»։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան խոցել է ԶՈւ-ի 82 օբյեկտ: ԴԺՀ-ի զորքերի խմբավորումը ՌԴ զինված ուժերի կրակային աջակցությամբ դուրս է եկել Նովոանդրեևկա, Կիրիլովկա բնակավայրեր և շրջափակել է Բլագոդատը. 8 կմ առաջխաղացում է ապահովվել։Ավելին22:5311.03.22 -
Արցախ«Արցախում աղետ է». Շուշիից ու Հադրութից տեղահանվածները պահանջում են անցակետ դնել Քարին տակ-Շուշի ճանապարհինՇուշիից, Հադրութից տեղահանված քաղաքացիներն այսօր կառավարություն են գնացել, նամակ փոխանցել, պահանջելով՝ ռուս խաղաղապահների անցակետ տեղադրել Քարին տակ-Շուշի ճանապարհին, որպեսզի կանխվի ադրբեջանցիների մուտքը Արցախի Հանրապետություն: Կառավարություն են գնացել նաև հասարակական կազմակերպությունների անդամներ՝ խնդրել Հայաստանի իշխանությանը՝ արձագանքել Արցախում տեղի ունեցող իրավիճակին, այնտեղ չորրորդ օրն է բնական գազ չկա:Ավելին22:4511.03.22 -
ՀասարակականԻշխանությունը միայն մեկ բանով է զբաղված՝ արդարացումներ մտածել նոր կորուստների վերաբերյալ․ ԱբրահամյանԱդրբեջանից այսօր ակնարկել են, որ Արցախի շուրջ ստեղծված իրադրության և, ըստ էության, նոր գրոհների պատճառն այն է, որ Հայաստանն արդեն կես տարի է չի պատասխանում, թե ինչպես է լուծվելու «զանգեզուրյան միջանցքի» հարցը։ Այսինքն՝ իր նպատակին հասնելու համար Ադրբեջանը անկայունության նոր օջախներ է ստեղծում՝ փորձելով ստիպել ՀՀ իշխանություններին բավարարելու ադրբեջանական քմահաճույքները։ Իսկ Հայաստանյան իշխանությունները փորձում են ցույց տալ, թե իրականում ոչինչ տեղի չի ունենում և նույնիսկ գնահատական հնչեցնելու կարիք չկա։ Սա այն դեպքում, որ Ադրբեջանն ուղիղ հայտարարում է, որ պրակտիկ քայլերով փորձելու է հասնել միջանցքի կյանքի կոչմանը։ Այս իշխանությունը միայն մեկ բանով է զբաղված՝ արդարացումներ մտածել նոր կորուստների և միակողմանի զիջումների վերաբերյալ։Ավելին22:2311.03.22 -
ՄիջազգայինՊուտինն ու Լուկաշենկոն հիշել են Խորհրդային միությունը. «պատժամիջոցները հնարավորություն են»Ռուսաստանի նախագահին Արևմուտքի սանկցիաները չեն անհանգստացնում: Պուտինն ու Լուկաշենկոն Մոսկվայում հիշել են սանկցիաների տակ բարգավաճած Խորհրդային միությունը: Փոխարենը Եվրոպական երկրները իրենց քաղաքացիներին խորհուրդ են տալիս տաք հագնվել: Ռուսական գազի արտահանումը կարող է կրճատվել: Ռուսաստանը ֆինանսատնտեսական շոկի ենթարկող Միացյալ նահանգներում վերլուծությունը ցույց է տվել, որ Եվրոպայի համար տնտեսական աղետը նոր է սկսվում:Ավելին22:1811.03.22 -
ԱրցախՄենք արդեն սովոր ենք մեր հարևանների կեղտոտ սադրանքներին․ ԱՀ ԱԺՍիրելի հայրենակիցներ, մենք արդեն սովոր ենք մեր հարևանների կեղտոտ սադրանքներին, այնպես որ, այս քայլը ընդունեք որպես դրանցից հերթականը։ Բնականաբար, համապատասխան աշխատանքներ են տարվում էջը վերականգնելու համար։ ԱՀ Ազգային ԺողովԱվելին22:1511.03.22 -
ԱրցախԱՀ Ազգային ժողովի էջը ենթարկվել է թշնամու հաքերային հարձակմանՀարգելի՛ քաղաքացիներ ԱՀ Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը ենթարկվել է թշնամու հակերային հարձակմանը: Էջով տարածվում են Արցախի բնակչության դեմ ուղղված սպառնալիքներ: Խնդրում ենք չենթարկվել թշնամու սադրանքներին և այդ էջից գրառումներ չտարածել:Ավելին22:1111.03.22 -
ՀասարակականԶովունիում պայթյունի հետևանքով կնոջ և տղամարդու մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում միջոցառումներ են ձեռնարկվում՝ Զովունի գյուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով 2022թ. մարտի 11-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, քաղաքացին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ առավոտյան ժամը 09։40-ի սահմաններում մայրը դուրս է եկել տանից, ապա զանգահարել է իրեն ու հայտնել, որ նախկին ամուսինը հետապնդում է իրեն։ Նույն օրը՝ ժամը 10։40-ի սահմաններում, «Նաիրիի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ Զովունի գյուղի 40-րդ փողոցում մահացած կնոջ ու տղամարդու դիեր կան։ Կատարվել են քննչական և դատավարական այլ անհետաձգելի գործողություններ, այդ թվում դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հիշյալ վայրում հայտնաբերվել են կնոջ և տղամարդու դիեր՝ պայթյունի հետևանքով ստացված մարմնական վնասվածքներով։ Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:Ավելին22:0311.03.22 -
Միջազգային«Ուկրաինան պատրաստվում էր հարձակվել Բելառուսի վրա». Լուկաշենկոն քարտեզի վրա է ցույց տալիսՌուս-ուկրաինական պատերազմի 16-րդ օրը, երբ ռուսական ուժերը Կիևից ընդամենը 40 կմ են հեռու, Վլադիմիր Զելենսկին հայտարարել է՝ ռազմադաշտում իրենք մոտ են հաղթանակին, ռազմավարական բեկում կա: Բելառուսի նախագահի հետ հանդիպման ժամանակ դրական տեղաշարժի մասին է խոսել նաև Վլադիմիր Պուտինը, իրեն ասել են, որ առաջընթաց կա ռուս-ուկրաինական բանակցություններում:Ավելին22:0111.03.22 -
ՏարածաշրջանԱդրբեջանն ու Իրանը պայմանավորվել են Արաքս գետի վրայով 4 կամուրջ կառուցելԱդրբեջանն ու Իրանը պայմանավորվել են Արաքս գետի վրայով անցնող 4 կամուրջ կառուցել, տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։ Թեհրանը և Բաքուն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել` այսպես կոչված «Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի» (խմբ.` Շահումյանի, Քաշաթաղի և Հադրութի շրջանների մի մասը) և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև նոր կոմունիկացիոն կապերի ստեղծման հարցի շուրջ: Փաստաթղթի նպատակն է Նախիջևանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային նոր հաղորդակցության, ինչպես նաև կապի և էլեկտրամատակարարման գծերի հաստատումը: Այդ նպատակին հասնելու համար նախատեսվում է Արաքս գետի վրա կառուցել չորս կամուրջ (երկու ավտոմոբիլային և երկու երկաթուղային), ինչպես նաև կապի և էներգամատակարարման ենթակառուցվածք: Ադրբեջանական կողմից հուշագիրը ստորագրել է փոխվարչապետ, հանձնաժողովի համանախագահ Շահին Մուստաֆաևը, իսկ իրանական կողմից՝ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար, հանձնաժողովի համանախագահ Ռուստամ Ղասեմին: Հուշագիրը ստորագրվել է Բաքվում Ադրբեջանի և Իրանի միջև տնտեսական, առևտրային և հումանիտար ոլորտներում համագործակցության պետական հանձնաժողովի 15-րդ նիստի շրջանակներում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թեհրանն ու Բաքուն կքննարկեն Նախիջևանից իրանական Մեշհեդ մարդատար գնացքի գործարկումը:Ավելին21:5611.03.22 -
ՀայաստանԵրևանում 23–ամյա վարորդը Opel-ով բախվել է էլեկտրասյանը, ապա ծառին և կողաշրջվելԱյսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: ժամը 05:50-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 24-ամյա Արսեն Հարությունյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց 210 /1 շենքի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա էլեկտրասյանն ու կողաշրջվել, հայտնում է Shamshyan.com–ը։ Վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ, 23-ամյա Էդգար Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը: Փաստի առթիվ կողմից նյութեր են նախապատրաստվում:Ավելին21:5211.03.22 -
ԱրցախԱդրբեջանը շարունակում է խախտել հրադադարը՝ Խրամորթի, Փառուխի, Խնապատի ուղղություններով. Արցախի ՆԳՆԱդրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը շարունակում է խախտել Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ գյուղերի ուղղություններով՝ խաղաղ բնակիչների նկատմամբ օգտագործում է ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր։ Արցախի Ներքին գործերի նախարարությունը նկատում է, որ քաղաքացիներին, խաղաղ բնակավայրերը թիրախավորելով՝ Ադրբեջանի նպատակն է խուճապ առաջացնել:Ավելին21:4811.03.22 -
ԱրցախԱրցախի ԱԺ-ն դիմում է աշխարհի բոլոր խորհրդարաններին. սանձել Ադրբեջանը և ճանաչել ԱրցախըԱրցախի արտգործնախարարը վստահ է, որ վերջին օրերի սահմանային լարվածությունը պայմանավորված է Բաքվի՝ պղտոր ջրում ձուկ որսալու քաղաքականությամբ: Բաքուն մեջքից հարված է հասցնում Մոսկվային, որ հիմա զբաղված է Ուկրաինայում հատուկ օպերացիայով: Փորձագետները կարծում են՝ Բաքվին կզսպի միայն Դաշնության քայլը՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ի դեպ, Արցախի ազգային ժողովը դիմել է աշխարհի խորհրդարաններին Արցախի անկախությունը ճանաչելու կոչով:Ավելին21:4411.03.22 -
ՄիջազգայինԱՄՆ-ն արգելել է դոլարային թղթադրամներ մատակարարել կամ վաճառել ՌուսաստանինԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր հրամանագրով արգելել է Ռուսաստանին վաճառել կամ մատակարարել դոլարային թղթադրամներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին նշված է Սպիտակ տան կողմից հրապարակված փաստաթղթում: Փաստաթղթում նշվում է որ արգելվում է ԱՄՆ-ից Ռուսաստանի Դաշնության կառավարությանը կամ Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ցանկացած անձանց դոլարային թղթադրամների ուղղակիորեն կամ անուղղակիորեն արտահանումը, վաճառքը կամ առաքումը:Ավելին21:3611.03.22