Լրահոս

2022-02-26
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանը կարևորում է Լեհաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը. Ալեն Սիմոնյան
    Հայաստանը կարևորում է Լեհաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը. Ալեն Սիմոնյան
    18:55
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ ԱԳՆ-ն հատուկ տեղեկություն է հրապարակել Ուկրաինայի հայերի համար
    ՀՀ ԱԳՆ-ն հատուկ տեղեկություն է հրապարակել Ուկրաինայի հայերի համար
    18:48
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանի ԱԳՆ-ն հերքում է Ուկրաինայում ՀՀ ԶՈՒ-ի զինծառայողի ենթադրյալ մասնակցության մասին տեղեկությունը
    Հայաստանի ԱԳՆ-ն հերքում է Ուկրաինայում ՀՀ ԶՈՒ-ի զինծառայողի ենթադրյալ մասնակցության մասին տեղեկությունը
    18:37
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ի՞նչ նախապայման ունի Զելենսկին Պուտինի հետ բանակցությունների համար
    Ի՞նչ նախապայման ունի Զելենսկին Պուտինի հետ բանակցությունների համար
    18:34
    26.02.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայլուր 18:30 Կիևում կրակել են մի ընտանիքի 5 անդամների վրա. նրանցից 3-ը երեխաներ են | 26.02.2022
    Հայլուր 18:30 Կիևում կրակել են մի ընտանիքի 5 անդամների վրա. նրանցից 3-ը երեխաներ են | 26.02.2022
    18:30
    26.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Անիծյալ արարածներ․ Ուկրաինայի պետսահմանային ծառայության պետը՝ բելառուս գործընկերոջը
    Անիծյալ արարածներ․ Ուկրաինայի պետսահմանային ծառայության պետը՝ բելառուս գործընկերոջը
    18:17
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Դոնբասում հատուկ գործողության մասին կեղծ լուրերն ավելացել են․ ՌԴ ՊՆ զգուշացնում է
    Դոնբասում հատուկ գործողության մասին կեղծ լուրերն ավելացել են․ ՌԴ ՊՆ զգուշացնում է
    18:05
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    «Դա մեզ կապիտուլացնելու փորձ էր»․ ուկրաինական կողմը հայտնել է բանակցություններից հրաժարվելու պատճառը
    Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ Կիևը Ռուսաստանի հետ բանակցություններից հրաժարվել է, քանի որ առաջարկված պայմաններն ուկրաինական կողմին չեն գոհացրել։ «Ուկրաինան հրաժարվել է բանակցություններից, որովհետև պայմանները, որոնք միջնորդների միջոցով փոխանցել է ռուսական կողմը, մեզ չեն բավարարում։ Դա մեզ կապիտուլյացիա պարտադրելու փորձ էր։ Մենք նրանց ազդակ ենք ուղարկել, որ խաղաղության պայմանագիրը հնարավոր է Կիևի առաջարկած պայմաններով, ոչ թե Մոսկվայի»,- Արեստովիչի խոսքերը մեջբերել է Страна.ua-ն։ Լրատվամիջոցի հարցին՝ կոնկրետ ի՞նչ պայմաններ է առաջարկել Ռուսաստանը, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդականը հրաժարվել է պատասխանել։
    17:50
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Շնորհակալ եմ իմ բարեկամ Էրդողանին․ Զելենսկի
    Շնորհակալ եմ իմ բարեկամ, Թուրքիայի նախագահ պարոն Էրդողանին և Թուրքիայի ժողովրդին ամուր աջակցության համար։ Ռուսական ռազմանավերի՝ դեպի Սև ծով անցնելու արգելքը և Ուկրաինային զգալի ռազմական ու հումանիտար աջակցությունն այսօր չափազանց կարևոր են։ Ուկրաինայի ժողովուրդը երբեք չի մոռանա դա։ [Վլադիմիր Զելենսկի]
    17:44
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կիևը պետք է ճանաչի Ղրիմը որպես Ռուսաստանի տարածք և հրաժարվի ՆԱՏՕ-ից. Պուտին
    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները պետք է ճանաչեն Ղրիմը որպես Ռուսաստանի Դաշնության տարածք և հրաժարվեն ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունից, հանդիպումը հեռարձակվել է Комсомольская правда-ի Youtube-ի ալիքով։ Պուտինը նախկինում հորդորել էր ուկրաինացի զինվորականներին իշխանությունը վերցնել իրենց ձեռքը և թույլ չտալ, որ նացիստները խաղաղ բնակիչներին որպես վահան օգտագործեն։ «Կիևը պետք է ճանաչի Ղրիմը որպես Ռուսաստանի Դաշնության տարածք և հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելուց»,- ասել է ՌԴ նախագահը։
    17:39
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուս-ուկրաինական պատերազմ․ լուսանկարներ
    Ռուս-ուկրաինական պատերազմ․ լուսանկարներ
    17:35
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանական կողմը ուժի կիրառման սպառնալիք է հնչեցնում Խրամորթի խաղաղ բնակիչների նկատմամբ․ ԱՀ ՄԻՊ
    Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի բնակիչներին ահաբեկելու, գյուղում վախի մթնոլորտ ձևավորելու և գյուղը հայաթափելու հստակ դիտավորությամբ արդեն 3-րդ օրն է համայնքի մերձակայքում տեղակայված և համայնքի բնակելի հատվածից 500 մետր հեռավորության վրա գտնվող բլրից ադրբեջանական կողմը բարձրախոսների կիրառմամբ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՄԱՆ սպառնալիքի ներքո գյուղը լքելու «կոչեր» է հղում համայնքի խաղաղ բնակիչներին, հետևյալ բովանդակությամբ․ «Դուք գտնվում եք Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Այստեղ իրականացվող ցանկացած գործողություն կարգավորում է Ադրբեջանի օրենքներով։ Այն ամենը, ինչ անում եք առանց պաշտոնական թույլտվության, անօրինական է։ Ներկայումս ձեր կողմից իրականացվող գյուղատնտեսական աշխատանքներն անօրինական են։ Մի պատրաստվեք պատերազմի և մի փորձեք սահման ստեղծել մեր տարածքում։ Եթե ցանկանում եք մնալ ու ապրել այստեղ, հնազանդվեք Ադրբեջանի օրենքներին։ Հաշվի առնելով ձեր անվտանգությունը՝ պահանջում ենք դադարեցնել աշխատանքը և անհապաղ հեռանալ տարածքից, հակառակ դեպքում ձեր նկատմամաբ ՈՒԺ ԿԿԻՐԱՌՎԻ, կորուստների համար պատասխանատվությունը ընկնելու է ձեր վրա։ Մի վտանգեք ձեր և ձեր ընտանիքի անդամների կյանքը։ Լքեք տարածքը, լքեք տարածքը»։ Փաստերի հավաքագրման նպատակով առավոտյան Մարդու իրավունքների պաշտպանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել ենք Խրամորթ համայնք։ Հավաքագրված փաստերը վկայում են, որ գյուղի բնակչությանն ահաբեկելու ադրբեջանական հերթական գործողությունները իրականացվում են հատուկ պլանավորված և ադրբեջանական ղեկավարության ուղիղ համակարգմամբ։ Դրանք Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի հոգեբանական անձեռնմխելիության դեմ ուղղված գործողություններ են, ինչի մասին է վկայում նաև այն հանագամանքը, որ այսպես կոչված «կոչերն ու հորդորները» տեսաձայնագրվում ու սոցիալական ցանցերում տարածվում են 44-օրա պատերազմի օրերին և դրանից հետո ադրբեջանական քարոզչությունն իրականացնող ալինքներով՝ (https://www.facebook.com/Caliber.az/videos/5129718323745410, https://www.facebook.com/Caliber.az/videos/361354478963864 )։ Կոչերի բովանդակությունից պարզ երևում է, որ ադրբեջանական կողմը ՈՒԺԻ ԿԻՐԱՌՄԱՆ սպառնալիք է հնչեցնում Խրամորթ համայնքի խաղաղ բնակիչների նկատմամբ՝ նպատակ ունենալով զրկելու նրանց սեփական հայրենիքից, խաղաղ ու անվտանգ ապրելու, արժանապատիվ աշխատանքով բնականոն կյանք վարելու իրավունքից։ Համայնքում բնակվող 300 ավելի խաղաղ բնակիչների շրջանում 80 և ավելի նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաններ կան, տարեց ու հոգեբանորեն խոցելի այլ խմբի ներկայացուցիչներ։ Կաթվածահար է գյուղի բնականոն կյանքը, մարդիկ հիմնականում դադարեցրել են գյուղատնտեսական աշխատանքները, որը խաղաղ բնակիչների ապրուստի հիմնական միջոցն է։ Սա Ադրբեջանին իր կատարած հանցավոր արարքներ համար անպատիժ թողնելու և թողտվության մթնոլորտի հետևանքն է, որի պայմաններում ադրբեջանական կողմը նոր մեթոդներ ու միջոցներ է կիրառում իր հայատյաց ու ահաբեկչական քաղաքականությունը առաջ մղելու համար։ Համայնքի բնակիչերի անվտանգության, նրանց ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության ապահովման համար խիստ անհրաժեշտ են անվտանգության հավելյալ միջոցառումների իրականացումը թե՛ Արցախի անվտանգության մարմինների կողմից, թե՛ ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների կողմից։ Մասնավորապես համայնքի տարածքում ռուսական խաղաղապահ զորքերից կազմված խմբի մշտական առկայությունը կարող է ավելացնել անվտանգության զգացողությունը համայնքի բնակիչների շրջանում և խթանել համայնքում խաղաղ բնակչության բնականոն կյանքի ապահովմանը։
    17:15
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աննա Հակոբյանը դուստրերի` Շուշանի ու Արփիի հետ Վայոց ձորում է եղել․ լուսանկարներ
    Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը փետրվարի 24-25-ը դուստրերի՝ Շուշանի և Արփիի հետ այցելել է Վայոց ձորի մարզ: Այս մասին հայտնում են մարզպետարանից: Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ Վարչապետի տիկինը ծանոթացել է մարզի կրթական, մշակութային և արհեստագործական կենտրոնների գործունեությանը, ինչպես նաև այցելել է գինու գործարաններ, ընտանեկան հացատուն և ֆերմա։
    17:10
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հետագա սրացումը ոչ մեկին օգուտ չի բերելու, հարկավոր է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները․ Չավուշօղլուն՝ Լավրովին
    ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱԳՆ-ի իր աղբյուրին։ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարել է․ «Ռազմական լարվածության աճը ոչ մեկին օգուտ չի բերելու, անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»։ Չավուշօղլուն ասել է նաև, որ Թուրքիան պատրաստ է բանակցություններ նախաձեռնել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև, «եթե կողմերը ցանկանան»։
    17:08
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մանկապարտեզը՝ գնդակոծված․ լուսանկարներ
    Ուկրաինական զորքերի գնդակոծության հետևանքով Դոնեցկում վնասվել է մանկապարտեզի շենքը․ ՌԻԱ Նովստին լուսանկարներ է հրապարակել
    17:03
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինան հրաժարվել է բանակցություններից, ռազմական գործողությունները վերսկսվել են․ Պեսկով
    Ուկրաինական կողմը հրաժարվել է բանակցություններից, ՌԴ ԶՈՒ-ն վերսկսել է ռազմական գործողությունները, կեսօրին ռուսական զինուժի առաջխաղացումը շարունակվել է, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել էր կանգնեցնել ռուսական բանակի ռազմական գործողությունն Ուկրաինայում բանակցությունների ակնկալիքով, սակայն Կիևը հրաժարվել է դրանից, և ՌԴ ԶՈՒ հիմնական ուժերի առաջխաղացումը շարունակվում է»,- Պեսկովի խոսքերը մեջբերել է «Ռիա Նովոստի»-ն։
    17:02
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Խարկովում հայերի շրջանում զոհեր կամ վիրավորներ չունենք. Խարկովի ՀՀ հյուպատոսի օգնական
    Ուկրաինայի Խարկով քաղաքի ՀՀ հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքը Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ է: «Ես հիմա գտնվում եմ քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում: Քաղաքի ներսում այս պահին մարտեր չեն ընթանում, բայց լսվում են պայթյուններ հեռվից: Կա և հացի խնդիր, և ջրի խնդիր, մեծ հերթեր են գոյացել խանութների դիմաց: Հայերի շրջանում, փառք Աստծո, վիրավորներ և զոհեր չկան»,-ասաց Հովհաննիսյանը: Խարկովում ՀՀ հյուպատոսի օգնականը տեղեկացրեց, որ քաղաքից դուրս գնալ խորհուրդ չի տրվում և թույլ չի տրվում: «Ամբողջ քաղաքի շրջակայքում մարտեր են ընթանում և ասեմ նաև, որ ապահով տեղ չկա, որպեսզի գնան և պատսպարվեն որևէ մտակա քաղաքում»,-ասաց Հովհաննիսյանը:
    17:01
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանի համար կարևոր է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդն իրենց անվտանգ զգան. Կոպիրկին
    Ռուսաստանի համար կարևոր է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդն իրենք անվտանգ զգան։ «Արմենպրեսի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Դրա երաշխիքը մեր դաշնակցային հարաբերություններն են, դրանց խորացմանն ու ամրապնդմանն ուղղված ուղեծիրը, որ բռնել են մեր երկրները»,–ասել է դեսպանը։ Մեկնաբանելով Ուկրաինայում իրավիճակի սրացման ֆոնին հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հնարավոր սադրանքների հարցը՝ Կոպիրկինը նշել է, որ Ռուսաստանի համար թանկ են 2 երկրների հետ հարաբերությունները։ ՌԴ–ն դրանք դիտարկում է որպես տարածաշրջանում անվտանգության և խաղաղության պահպանման կարևոր գործոն, քանի որ դրանք Ռուսաստանին թույլ են տալիս միջնորդական դեր ունենալ եղած և առաջացող խնդիրների կարգավորման գործում: «Մենք այս գործոնն օգտագործում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված մեր ակտիվ ջանքերում, ներառյալ սահմանային խնդիրների կարգավորումը, տարածաշրջանի խաղաղ և անվտանգ զարգացման համար պայմանների ստեղծումը։ Իհարկե, շատ կարևոր է, որ այդ ջանքերն ամրապնդվեն 2 կողմերի քաղաքական կամքով, նրանց համար ընդունելի լուծումներ և պայմանավորվածություններ գտնելու պատրաստակամությամբ։ Մենք Երևանի և Բաքվի հետ ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ»,–ասել է դեսպանը։
    16:54
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
    Փետրվարի 25-ին Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Տիկին Գեգինատը ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին տիկին Կարոլին Գեգինատը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ Հարություն Մարությանը պատվավոր հյուրին նվիրել է ՀՑԹԻ հրատարակություններից:
    16:41
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Շատ երկրներ են ցանկանում Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել․ Բորիս Ջոնսոն
    Մեծ Բրիտոնիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել ցանկացող երկրների թիվն ավելացել է։ Ջոնսոնն այս մասին գրառում է արել «Թվիթերում»։ «Երեկ ՆԱՏՕ-ի և Հյուսիսային Եվրոպայի գործընկերներին կոչ եմ ուղղել՝ անել հնարավորը Ուկրաինային ու նախագահ Զելենսկուն աջակցելու համար։ Ուրախ եմ, որ ավելի ու ավելի շատ դաշնակիցներ են պարտավորվել Կիևին պաշտպանական և հումանիտար բնույթի օգնություն տրամադրել։ Մենք պետք է ուկրաինացի ժողովրդի հետ լինենք այն ժամանակ, երբ նա պաշտպանում է սեփական պետությունն ու ամբողջ աշխարհի ժողովրդավարական երկրները»,- գրել է Բորիս Ջոնսոնը։
    16:37
    26.02.22
    Ավելին